Հայաստան

Փրկիչ Թե Դահիճ


Հոկտեմբերի 27-ը մեզ համար շատ կոպիտ ու չոր դաս էր, որ մենք հավատանք, որ մոլեռանդ ֆանատիկը կարող է գլխատել մի ողջ պետական համակարգ:

Դավիթ Գրիգորյան

Հաղորդավար Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում անդրադառնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին և դրանից բխող հետևանքներին:

Ներկայանցում ենք տեսանյութի բովանդակությունը՝ կրճատումներով:

Դավիթ Գրիգորյանը խոսել է այն մասին, որ նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումով Մոսկվան ամեն ինչ անում է Հայաստանը սուբյեկտայնությունից զրկելու և մեզ անընդհատ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ճնշումներ պարտադրելու համար:

Ռուսաստանը, որ երբեք Արցախյան հարցում հակամարտող կողմ չէր եղել, այլ հանդես էր եկել որպես միջնորդ, այժմ ցույց է տալիս, որ ինքը այս հարցերում ոչ միայն խաղացող է, այլև կարևոր ու հիմնական խաղացող է: Ռուսաստանը Հայաստանի հաշվին նորից մտավ տարածաշրջան: Ու եթե հաշվի առնենք, որ Մոսկվայում, Անկարայում, Բաքվում ընդունված է համարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, ապա Ռուսաստանը կաորղացավ ռազմաքաղաքական մանիպուլյացիաների գնով նորից մտնել Ադրբեջանի տարածք, որտեղից հեռացել էին 10 տարի առաջ, երբ փակվեց Գաբալայի ռադիոլոկացիոն զորքերի կետը: Ռուսները նորից զորք մտցրին Լեռնային Ղարաբաղ: Տասնամյակներ շարունակ ռուսները ամեն կերպ մեզ հասկացնում էին, որ իրենք չեն հանդուրժի, որ հետխորհրդային Հայաստանը ինքնուրույնություն ունենա և եղանակ ստեղծի տարածաշրջանում, սեփական ծրագրերը իրագործի, սեփական պայմանները թելադրի: Ռուսները մեծացրին իրենց ներկայությունն այստեղ, և մինչ հայերը հրաժարվում էին ռուսներին նվիրել սեփական ինքնուրույնությունը, նրանք ադրբեջանցիների հետ եկան փոխշահավետ համաձայնության:

Ռուսները գնեցին Ադրբեջանի լոյալությունը, նրանց տալով Արցախի մի մեծ մասը, ինչպես նաև որոշ առանձնաշնորհումներ էներգետիկ ոլորտում: 

Եվ այսօր ռուսները ցանկանում են ցույց տալ, որ իրենք են այստեղ հարցեր լուծողը: Նրանք նորից մտան տարածաշրջան, իրենց զորքերը տեղակայեցին Արցախում, ինչպես իրենք էին ուզում և Հայաստանին էլ նորից ցույց տվեցին, որ մեր շնչափողն իրենց ձեռքում է:

Հիմա ռուսները կարող են դադարեցնել մեր գազամատակարարումը, անջատել էլեկտրաէներգիան, կանգնեցնել ատոմակայանը, միակողմանի փակել Լարսի ռուսական անցակետը, փակել մեր արտահանման մեծագույն մասը, ճնշել ռուսահայ համայնքին: Նրանք նույնիսկ տարրական ահաբեկչական տոնով կարող են մեզ ստիպել կատարելու այն ամենն, ինչ իրենց սիրտը ուզի: Նրանք կարող են խանգարել Հայաստանին արտասահմանից զենք գնելուն ոչ միայն վերը նշված եղանակներով, այլ ասենք մեկ հպումով անջատելով

Այն, որ իրենք իրենց ներկայացնում են, որպես պատերազմը կանգնեցող կողմ ու կյանքեր փրկող ու միաժամանակ Հայաստանին ստիպում են ամենաամոթալի կերպով, ստացվում է, որ մեր ռազմական դաշնակիցը, մեր տնտեսական խոշորագույն գործընկերը, մեր անվտանգային հովանավորը միաժամանակ մեր փրկիչն ու մեր դահիճն է:

Հոկտեմբերի 27-ը մեզ համար շատ կոպիտ ու չոր դաս էր, որ մենք հավատանք, որ մոլեռանդ ֆանատիկը կարող է գլխատել մի ողջ պետական համակարգ:

Ռուսաստանը Հայաստանի հաշվին լուծեց իր տարածաշրջանային հարցերը: Մենք պետք է հասկանանք, որ եթե նրան հաջողվեց մեր հաշվին անելու այդ, ապա էլ ավելի շատ կշիռ ունեինք և ունենք մենք: Մենք կործանված ու ոչնչացված չենք: Մենք կանք այսօր ու կարող ենք գնալ այնտեղ, ուր ուզում ենք: Միայն, թե դրա համար, պետք է, որ մենք մեզ դիտարկենք որպես մեր հովանավոր և պաշտպան, որ մենք հասկանանք, որ ինքներս կարող ենք անել այն, ինչ մենք ենք ուզում: 

Իսկ ի՞նչ  ենք ուզում մենք:

Տեսանյութն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/watch/?v=793958411758992

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *