Հայաստան

Պոկվել Ռուսական Ծուղակից

Այսօրվա ռուսական արտաքին քաղաքականությունը ոչ թե ինչ որ գաղափարական հենքով է առաջ գնում, այլ զուտ նպատակ ունի պաշտպանելու Պուտինի անձնական իշխանությունը: Պուտինը կպաշտպանի աշխարհի բոլոր բռնապետերին, միայն թե միայնակ չմնա և չկիսի Քադաֆիի ճակատագիրը:

Հովսեփ Խուրշուդյան

1inAm-ի հյուրն է «Ազատ քաղաքացի» Հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Հաղորդման ընթացքում զրուցել են  Հայաստանի շուրջ ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունից:

Հովսեփ Խուրշուդյանն այն միտքն է արտահայտել, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանի և ոչ մեկ անգամ: Այն շարունակվում է հենց հիմա ու Հայաստանը պետք է շատ արագ կարողանա դուրս գալ ռուսական ինքնակործան ճամբարից, քանի դեռ հետևանքները ոչ միայն աղետալի, այլև անդառնալի չեն եղել: Դա իհարկե այնքան էլ հեշտ կատարվող գործընթաց չէ, բայց Հայաստանը շարունակաբար զոհաբերել է իր պետական շահերը, որպեսզի ռուսների կողմից անվտանգության երաշխիքներ ստանա Արցախի հարցով, իսկ 44-օրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ ռուսները ոչ միայ  չեն պատրաստվում մեզ ինչ որ կերպ պաշտպանել, այլև Հայաստանից կզիջեն այնքան, ինչքան ռուսական շահը կպահանջի:

Հայաստանը պետք է կարողան դուրս պրծնել ռուսական ճամբարից և դրա փոխարեն մոտենա շատ ավելի ֆինանսապես ու ռազմապես հզոր Արևմուտքին: Պուտինը չի նեղացնելու Ալիևին, ով իր նման դիկտատոր է: Պուտինին համեմատել Հիտլերի հետ՝ սխալ է, որովհետև այսօրվա ռուսական արտաքին քաղաքականությունըոչ թե ինչ որ գաղափարական հենքով է առաջ գնում, այլ զուտ նպատակ ունի պաշտպանելու Պուտինի անձնական իշխանությությունը: Պուտինը կպաշտպանի աշխարհի բոլոր բռնապետերին, միայն թե միայնակ չմնա և չկիսի Քադաֆիի ճակատագիրը:

Հայաստանում, ռուսական ճամբարից պոկվելու ընթացքում, ինչպես կարծում է Հովսեփ Խուրշուդյանը, ծագելու են հիմնականում տնտեսական բարդություններ, բայց դրանք ժամանակավոր են լինելու:

Նա օրինակ բերեց, թե ինչպես են եվրոպացիները հենց հիմա տնտեսական դժվարություններին դիմանում միայն թե ազատվեն կրեմլյան պատուհասի նավթից ու գազից:

Հովսեփ Խուրշուդյանը չհամաձայնեց, որ ռուսները համարձակություն կունենան Հայաստանում ևս մեկ Հոկտեմբերի 27 իրականացնել, որովհետև դրա ռեսուրսները չունեն: Եթե ունենային, ավելի լուրջ կետերում կիրականացնեին, օրինակ Ուկրաինայում, մերձբալթիկայում, Լեհաստանում: Իսկ եթե այնուամենայնիվ ռուսները գնան նման արկածախնդրության, ապա այդ շատ թանկ կնստի նաև իրենց վրա:

Խուրշուդյանը նաև խոսեց Սերբիա, Ալբանիա, Կոսովո հարցերից: Արցախի հարցով կոսովոյան ճակատագիրը ռուսները մեզ թույլ չեն տալու: Ամեն ինչ տանում է դեպի հայտնի կկվի մասին հեքիաթը, երբ կկուն հերթով զոհում է իր ձագերին, որ գոնե մյուսներին փրկի, բայց այնպես է ստացվում, որ այսպես թե այնպես անվերջ կորցնում է:

Հիմա միակ տարբերակը, որ մենք անվերջ չկորցնենք, ռուսական ծուղակից դուրս պրծնել է, միայն թե այդ ամենը պետք է շատ արագ անել: Իշխանությունը միայն խոսում է, երբեմն էլ դատապարտում ռուսական գործողությունները, բայց ոչ մի իրական բան հակադրել չի կարողանում: Իշխանությունը պետք է կոնսոլիդացնի իր ողջ ուժը և պետությանն ու հասարակության համախմբի մեկ ընդհանուր նպատակի շուրջ, իսկ դրա համար նաև լյուստրացիա ու հինգերորդ շարասյունը արմատախիլ անել է պետք:

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *