28.3 C
Yerevan

«Միջանցքի Դռնե­րը» Փակվե­ցին, Բայց «Քամին» Դեռ Փչում Է…

Մնում է հասկա­նալ, թե մինչև ե՞րբ ու մինչ ու՞ր է պատրաստ գնալ Ռուսաստա­նը՝ զոհա­բե­րե­լով ու անտե­սե­լով Հայաստա­նի շահե­րը և կարմիր գծե­րը՝ տարա­ծաշրջա­նի պետություննե­րի հետ իր հարա­բե­րություննե­րի կառուցման ու դիվի­դենտնե­րի ստացման համա­տեքստում։

Դավիթ Կարա­պետյան

Վերջապե՛ս, պրծա՜նք դրանցից…
Այ, հիմա հաստատ, «միջանցք» Զանգե­զուրով չի լինի, կասի շարքա­յին լավա­տես քաղա­քա­ցին, լսե­լով՝ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Ջեյհուն Բայրա­մո­վի՝ Արաքս գետի վրա­յով նոր կամրջի կառուցմամբ, Իրա­նի տարածքով դեպի Նախիջև­ան ավտո­մո­բի­լա­յին ճանա­պարհի մեկնարկի մասին հայտա­րա­րությունը…

Հարգելինե՛րս, նախ մի շտա­պեք ուրա­խա­նալ, առա­վել ևս զբաղվել ինքնա­խա­բեությամբ, քանի որ Ադրբե­ջա­նը բնավ չի հրա­ժարվել «Զանգե­զուրի միջանցքի» գաղա­փա­րից և այն իրա­կա­նացնե­լուց…
Խոսքը Հայաստա­նը շրջանցող այլընտրանքա­յին ճանա­պարհի մասին է:

Արցա­խի հարա­վա­յին տարածքնե­րը Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ անցնե­լուց հետո ադրբե­ջա­նա-իրա­նա­կան պետա­կան սահմա­նը երկա­րա­ցել է:

Եթե մինչ այդ, բնա­կա­նա­բար, կար Իրա­նի տարածքով Նախիջև­ան գնա­ցող և՛ ճանա­պարհ, և՛ մաքսա­կետ, որը միակ տարբե­րակն էր Ադրբե­ջա­նի համար՝ Նախիջև­ա­նի հետ ցամա­քա­յին կապն ու հաղորդակցությունն ապա­հո­վե­լու համար, ապա հիմա, նոր իրո­ղություննե­րի արդյունքում, Ադրբե­ջա­նի համար կոմունի­կա­ցիա­նե­րի հարցում ստեղծվել է նոր բարենպաստ հնա­րա­վո­րություններ, որոնցից նա բնա­կա­նա­բար կօգտվի:

Ադրբե­ջա­նը, քանի որ նոր ճանա­պարհ է կառուցել Հորա­դի­սից-Միջնա­վան, ապա այնտեղ, Արաքսի վրա­յով կառուցե­լով ընդա­մե­նը մեկ կամուրջ, շրջանցե­լով Հայաստա­նի Հանրա­պե­տության սուվե­րեն տարածքի Սյունի­քի հարա­վա­յին հատվա­ծը, Իրա­նի տարածքով մուտք է գործում Նախիջև­ան:

Այսինքն՝ եթե մինչ այդ Ադրբե­ջանն ուներ Իրա­նի տարածքով Նախիջև­ան անցուդարձի մեկ ճանա­պարհ, որը բավա­կա­նին երկար էր, հետև­ա­բար՝ իրա­նա­կան ճանա­պարհից որպես տրանզիտ օգտվե­լու ծախսերն էլ շատ, ապա հիմա, Ադրբե­ջա­նը կօգտվի Իրա­նով անցնող ճանա­պարհի ոչ ավել 50 կմ հատվա­ծից:
Այդկերպ եռա­կի անգամ կկրճա­տի Իրա­նին վճա­րե­լիք տրանզի­տա­յին ծախսե­րը և երկա­կի անգամ ճանա­պարհի երկա­րությունն ու ժամա­նա­կը:

Սա արդեն իսկ կդառնա հիմնա­կան ճանա­պարհը, հիմնա­կա­նը՝ կլի­նի ալտերնա­տիվ:

Սակայն, այս ճանա­պարհի առկա­յությունը բնավ չի ենթադրում այն, թե այդկերպ բացառվե­լու է ՀՀ տարածքով նախա­տեսվող անցկացվե­լիք ճանա­պարհը:
Հետև­ա­բար, Ադրբե­ջանն էլ այլևս չի խոսե­լու, առա­վել ևս չի պարտադրե­լու՝ ՀՀ տարածքով Նախիջև­ան երթուղի /«միջանցք» իրեն տրա­մադրե­լու պահանջից:

Ադրբե­ջանն ունի հստակ պահանջ:
Այն է՝ առանց որևէ սահմա­նա­փակման Ադրբե­ջա­նի արևմտյան շրջաննե­րի կապի ապա­հո­վում Նախիջև­ա­նի հետ։

Բայրա­մովն արդեն իսկ հայտա­րա­րեց, որ նրանք չեն հրա­ժարվում վերոնշյալ պահանջից, ավե­լին՝ նախանշեց այդ ծրագրի իրա­գործման մոտա­լուտ ժամա­նա­կը՝ անկախ ՀՀ իշխա­նություննե­րի ընդդի­մա­նա­լը կամ այն բացա­ռե­լը:

Ադրբե­ջա­նի ԱԳ նախա­րարն ուղիղ հայտա­րա­րեց, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը պարտա­վորվել են բացել այս ճանա­պարհը։

Իսկ Ռաի­սի-Փաշինյան՝ համա­տեղ շահե­րի հիման վրա դրսև­որվող «սիմպա­տիան», առ այն, որ Իրա­նը անընդունե­լի է համա­րում ու վերջի­նիս համար կարմիր գիծ է Հայաստա­նի հետ սահմա­նի փոփո­խությունը, որ չի հանդուրժի իր հյուսի­սա­յին հարև­ա­նի նկատմամբ ռազմա­կան ոտնձգություն, պայմա­նա­վորված է ոչ միայն վերոնշյալ անթուլատրե­լի հանգա­մանքով, այլ նաև այն պարզ պատճա­ռով, որ ՀՀ տարածքով Ադրբե­ջա­նին դեպի Նախիջև­ան և հակա­ռակ ուղղությամբ երթուղու տրա­մադրումը ֆինանսա­կան ահռե­լի կորուստնե­րի պատճառ կարող է հանդի­սա­նալ իրենց իսկ համար:

Քանի որ դե ֆակտո այսօր Իրանն է «միջանցք» տրա­մադրում Ադրբե­ջա­նին դեպի Նախիջև­ան և հակա­ռա­կը, ապա շատ հավա­նա­կան է, որ ՀՀ-ով ճանա­պարհը կդառնա ոչ թե պարզա­պես ալտերնա­տիվ իրա­նա­կա­նին, այլ հիմնա­կան անցուդարձի ճանա­պարհ:

Հետև­ա­բար, Իրանն իր ճանա­պարհով այլևս գրա­վիչ չի լինի Ադրբե­ջա­նի համար:

Այնպես որ, Իրա­նին էլ է ձեռնտու, որ նախ կառուցվի կամուրջ, որը կրճա­տե­լով ճանա­պարհի երկա­րությունն ու ժամա­նա­կը, կապա­հո­վի իր երկրի տարածքով ավե­լի արագ տրանզիտ դեպի Նախիջև­ան և հակա­ռա­կը, եվ հետո՝ որ առհա­սա­րակ ՀՀ տարածքով դեպի Նախիջև­ան ավտո­ճա­նա­պարհ չլի­նի:

Ի դեպ, Փաշինյա­նի այն հայտա­րա­րությունը, թե Նախիջև­ան հասնե­լու համար Ադրբե­ջա­նը հենց այսօր էլ կարող է ազատ օգտվել Հայաստա­նի մի շարք ճանա­պարհնե­րից, նշե­լով մի քանի երթուղի­ներ, ենթադրում եմ, որ փորձ է արվում պարզա­պես շեղե­լով մանյովրել, քանի որ պարզից էլ պարզ է, որ Ադրբե­ջա­նը միա­միտ չէ և հասկա­նում է, որ այդ թվարկված երթուղի­նե­րը երկար են ու ձեռնտու չեն, առա­վել ևս հետաքրքիր չեն, եթե կա կարճ՝ ընդա­մե­նը 45 կմ-նոց բաժա­նա­րար հատված (Մեղրի-Ագա­րակ հատվա­ծը), որով նրանք կարող են այսպես կոչված «Արևմտյան Զանգե­զուր» կոչվող հատվա­ծից հասնել Նախիջև­ան:

Ի դեպ, նրանց պայմաննե­րից է, որ այդ ճանա­պարհին տեղա­կայված լինեն ռուս սահմա­նա­պահներ, որոնց վերահսկո­ղության տակ է գտնվե­լու ենթադրյալ ճանա­պարհա­հատվա­ծը և վերջիննե­րիս է վերա­պահված լինե­լու Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­նե­րի ու բեռնե­րի ապա­հով ու անվտանգ անցուդարձի կազմա­կերպումը:

Եվ եթե այն «միջանցքի» կարգա­վի­ճակ չունե­նա, ապա Լաչի­նի միջանցքի ռեժի­մը միանշա­նակ կփոխվի:

Ենթադրվում է, որ Լաչի­նում կլի­նեն ադրբե­ջա­նա­կան մաքսա­յին և անձնագրա­յին հսկո­ղության անցա­կե­տեր, հետև­ա­բար՝ մուտք ու ելքի թույլտվությունը կլի­նի բացա­ռա­պես Ադրբե­ջա­նի­նը, իսկ ռուս խաղա­ղա­պահնե­րի խնդի­րը լավա­գույն դեպքում կլի­նի անվտանգություն ապահվե­լը:

Մնում է հասկա­նալ, թե մինչև ե՞րբ ու մինչ ու՞ր է պատրաստ գնալ Ռուսաստա­նը՝ զոհա­բե­րե­լով ու անտե­սե­լով Հայաստա­նի շահե­րը և կարմիր գծե­րը՝ տարա­ծաշրջա­նի պետություննե­րի հետ իր հարա­բե­րություննե­րի կառուցման ու դիվի­դենտնե­րի ստացման համա­տեքստում։

Նորից և կրկին, անկախ արտա­քին ճնշումնե­րից, Սյունի­քի տարածքով «միջանցք» և միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ ճանա­պարհ չի լինե­լու:
Բացառվե­լու է նման ցանկա­ցած սցե­նար:

Հարգե­լի՛ ռուս սահմա­նա­պահներ, Հասկա­նում ենք, թե նարկոթրաֆի­կի կանխարգելման ուժե­ղացված աշխա­տանքներ կոչվա­ծի ներքո իրա­կա­նում ինչ գործա­ռույթ եք իրա­կա­նացնում հայ-իրա­նա­կան սահմա­նի ողջ երկայնքով…

Ի գիտություն բոլո­րի.
ՀՀ‑ն սուվե­րեն պետություն է, և իր սուվե­րեն տարածքի ցանկա­ցած հատվա­ծում պետք է գործեն բացա­ռա­պես ՀՀ օրենքնե­րը:
Իսկ ճանա­պարհնե­րի վերահսկո­ղությունը և դրա հետ կապված ենթադրյալ բոլոր իրա­վա­կան գործա­ռույթնե­րը՝ առա­վել ևս մեր մենաշնորհն է:

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ