26.4 C
Yerevan

Սուրմա­լու՝ Աղե­տից Մինչև Դիտա­վո­րություն

Տարբե­րակնե­րը, եթե անկեղծ, բոլորն էլ սարսա­փե­լի են, անկախ նրա­նից, թե ինչքան հնա­րա­վոր կամ անհնա­րին են թվում: Այդ տարբե­րակնե­րում էլ մենք թույլ ենք, մեղա­վոր, հանցա­գործ, անպաշտպան:

Մեր Ուղին

Երեկվա ողբերգա­կան իրա­դարձություննե­րի ֆոնին հայկա­կան թվա­յին տիրույթում սկսվե­ցին քննարկումնե­րի շարաններ, որտեղ ամե­նա­տարբեր սցե­նարներ էին հրամցվում՝ դիտա­վորյալ ահա­բեկչությունից մինչև տեխնա­ծին փնթիություն և այդ կարգի «մասնա­գի­տա­կան» եզրա­կա­ցություննե­րը հեղե­ղե­ցին ֆեյսբուքը ու շարունակվում են մինչև հիմա:

Դրան զուգա­հեռ սկսվե­ցին վիրա­վո­րանքնե­րի ու հայհո­յա­խո­սություննե­րի տարա­փը «անդարդ» խմբե­րի հասցեին, որոնք ինչ որ համերգնե­րով ուրա­խա­նում էին, քանի դեռ քաղա­քի մյուս հատվա­ծում փլա­տակնե­րի տակից շարունա­կում էին հանել զոհվածնե­րի դիե­րը: 

Այս ամե­նը շատ խիտ կոնտրաստ է ստեղծում ներհա­սա­րա­կա­կան խմբա­յին մակարդա­կում: Մի կողմ թողնե­լով պայթյունի ծագման մասին մեր տեսա­կե­տը, քանի որ մասնա­գետ չենք, ավե­լորդ ենք համա­րում «ծանրակշիռ» մեկնա­բա­նություններ տալ, թե ինչը ինչպես պիտի արվեր, դրա փոխա­րեն փորձենք նախ հասկա­նալ, թե ինչ կարծիք ունեն տարբեր խմբե­րը պայթյունի մասին: Դա գուցե օգնի հասկա­նա­լու մեր մտա­ծո­ղությունն ու սկզբունքա­յին տրա­մադրվա­ծությունը ու դրա­նից բացի փորձենք նախ հասկա­նալ, թե իրո՞ք մենք այնքան անտարբեր ենք դարձել, որ մեզ մոտ «սեր է ժանտախտի օրե­րին»:

Եվ այսպես, Սուրմա­լուի ողբերգության տարբե­րակներն ըստ ֆեյսբուքյան տրա­մադրություննե­րի՝

Ահա­բեկչություն:

Այս տարբե­րա­կը շատ ակտիվ քննարկվողնե­րից էր, թեև մի քանի ժամ անց դավադրա­պաշտության ալի­քը ինչ որ չափով նվա­զեց, բայց չանհե­տա­ցավ: Որոշ խմբեր իրոք կարծում են, որ սա ահա­բեկչություն էր: Որպես «փաստ» ներկա­յացնում էին լուսանկարներ ինչ որ ռուսա­կան կայքի կողմից հրա­պա­րակված, որտեղ Սուրմա­լուի ողբերգության մասին այդ կայքը գրել էր աղե­տից մի քանի ժամ առաջ: Ընդդի­մա­խոսնե­րը հակա­դարձում էին այդ «փաստին» նշե­լով, որ այդ ժամա­յին անհա­մա­պա­տասխա­նությունը գուցե տեխնի­կա­կան վրի­պում է, իսկ հակա­ռակ կարծիք ունե­ցողնե­րը նշում են, որ ոչ մի տեխնի­կա­կան սխալ էլ չկա, քանի որ համա­ցանցում նյութ հրա­պա­րա­կե­լիս ավտո­մատ կերպով նշվում է հրա­պա­րակման ժամը և րոպեն: Թե ինչպես է այդ կայքում աղե­տի մասին լուրը հրա­պա­րակվել պայթյունից մի քանի ժամ առաջ՝ անհայտ է: 

Այս տեսա­կե­տի կողմնա­կիցնե­րը նաև նշում են, որ օրեր առաջ ԱՄՆ դեսպա­նա­տունը զգուշացրել է իր քաղա­քա­ցի­նե­րին զգուշություն պահպա­նել, քանի որ իրենց կարծի­քով հանրա­յին վտանգ կա: Դավադրա­պաշտնե­րը սա ևս մեկ ապա­ցույց են համա­րում, որ Սուրմա­լուի դեպքե­րը պատա­հա­կա­նություն չեն: Սրան զուգա­հեռ, երեկ նորից անհայտ զանգե­րով հայտնել էին մի շարք ռազմա­վա­րա­կան օբյեկտնե­րի ակա­նա­պատված լինե­լու մասին, ինչպես օրի­նակ մետրո­յի կայա­րաննե­րի: Սկսվել էր տարհա­նում, ստուգվել էին նշված վայրե­րը, բարե­բախտա­բար ռումբ չէր հայտնա­բերվել: Անհայտ է, թե ովքեր են արդեն մեկ ամիս է սթրե­սի ենթարկում հանրությա­նը: Սա արդեն առա­ջին դեպքը չէ, երբ նման չար կատակներ են խաղում մեր գլխին և առանց այն էլ հուզված ու դյուրագրգիռ դարձած հանրությունն էլ ավե­լի սուր է արձա­գանքում նման դեպքե­րին: Քիչ չեն նաև հարցնողնե­րը, թե մենք արդյո՞ք աած ունենք և գուցե ամեն հաջորդ զանգը ճիշտ դուրս գա: Ինչպե՞ս է աած‑ն պատրաստվում պայքա­րել այդ այլանդա­կության դեմ:

ԱԱԾ‑ն արդեն իսկ հորդո­րել է չճշտված լուրեր չտա­րա­ծել: Լուրերն ամեն դեպքում տարածվում են: Եթե ԱԱԾ‑ն ուզում է նման լուրեր չտա­րածվեն կամ հանրա­յին սթրե­սը չմե­ծա­նա, ապա ավե­լի կոնկրետ արդյունքներ պիտի ցույց տա, քան պարզա­պես հորդորներն ու իրա­զե­կումնե­րը: 

Տարբե­րակ երկրորդ՝ դիտա­վո­րություն

Այս տարբե­րա­կը ևս քիչ կողմնա­կիցներ չունի, միայն թե դիտա­վո­րություն ասե­լով այստեղ փոքր ինչ անհա­մա­պա­տասխա­նություն կա: Պայթյունի դիտա­վո­րության կողմնա­կիցնե­րի առա­վել մեծ հատվածն այն կարծի­քին է, որ այդ ամե­նը տեղի է ունե­ցել զուտ այն պատճա­ռով, որ մեծա­հա­րուստնե­րից մեկը, ով հետաքրքրված է այդ տարածքով, անարգել կարո­ղա­նա տիրա­նալ դրան(էթիկայից ելնե­լով չենք հրա­պա­րա­կում այդ մարդու անուն ազգա­նունը, քանի որ խոսակցության մակարդա­կի ենթադրություննե­րը չենք կարող որպես լուր մատուցել):

Դիտա­վո­րության կողմնա­կիցնե­րի ավե­լի փոքր խմբի կարծի­քով հենց Սուրմա­լուի առևտրա­կաննե­րից են եղել պայթյունի հեղի­նակնե­րը, որպեսզի ապա­հո­վագրության գումար ստա­նան, քանի որ տնտե­սա­կան ճգնա­ժա­մը վնա­սել է նրանց բիզնե­սը: Մեր անձնա­կան կարծի­քով սա բավա­կան ցինիկ տեսա­կետ է ու գրե­թե անհե­թե­թության հասնող: 

Տարբե­րակ երրորդ՝ ուշադրություն շեղե­լու համար

Բոլոր երև­ույթնե­րին քաղա­քա­կան տոն տվող խմբե­րի կարծքով և՛ երեկվա պայթյունը, և՛ գրե­թե մեկ ամիս տևող կեղծ ահա­զանգե­րը նպա­տակ ունեն հանրության ուշադրությունը շեղել արտա­քին քաղա­քա­կա­նությունում կատարվող դեպքե­րից, կոնկրետ այս պահին՝ Աղավնո­յի, Բերձո­րի և մյուս այլ բնա­կա­վայրե­րի հանձնումից: Նրանց կարծի­քով, եթե հանրությա­նը շեղեն այս տեսա­կի հարցե­րով, ապա իշխա­նություննե­րը կկա­րո­ղա­նան իրենց ծրագրերն իրա­կա­նացնել առանց հանրա­յին խոչնդոտնե­րի:

Տարբե­րակ չորրորդ՝ անփությություն:

Այս տարբե­րա­կը ևս մեծ կողմնա­կիցներ ունի: Այս տարբե­րա­կի կողմնա­կիցնե­րի կարծի­քով Սուրմա­լուն պայթեց ոչ թե ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րի հետև­անքով կամ հեռա­կա շահա­դի­տա­կան նպա­տակնե­րով, այլ որովհետև այն հիշեցնում էր հետամնաց արև­ելյան շուկա՝ ամեն ինչ անկարգ իրար գլխի լցված, էվա­կուցման ու անվտանգության կանոննե­րի իսպառ բացա­կա­յությամբ, անո­րակ պայթուցիկնե­րի առկա­յությամբ, շենքի հնությամբ և ընդհա­նուր ամեն ինչ գլխա­ռադ անե­լու հետև­անքով: Այս տարբե­րա­կի կողմնա­կիցներն էլ նշում են, որ մեզ մոտ բացա­կա­յում են տարրա­կան ավտանգության նորմե­րը, կարգուկա­նո­նը, ամեն ինչ արվում է բոլոր տեսա­կի անվտանգա­յին երև­ույթնե­րի կոպիտ ոտնա­հա­րումով և տեխնի­կա­կան բարձի­թո­ղի վիճա­կում է ամեն ինչ: 

Այդ տեսա­կե­տի կողմնա­կիցնե­րը նաև նշում են Երև­ա­նի գերկենտրո­նացվա­ծության, լոգիստիկ խնդիրնե­րի մասին: Նշում են, որ Երև­ա­նը սարդի պես ողջ Հանրա­պե­տությունը քաշում է իր մեջ ու արդեն դառնում է մի առանձին մարզ՝ իր ամեն ինչով:

Տարբե­րակ հինգե­րորդ՝ Աստծո պատիժ

Այո՛, կան նաև այս տարբե­րա­կը լրջո­րեն քննարկողներ, ովքեր երերկվա պայթյունը համա­րում են աստվա­ծա­յին միջամտության հետև­անք: Նրանց կարծի­քով Աստված մեզ պատժում է մեր մեղքե­րի համար:

Այդ տարբե­րա­կին հավա­տա­ցողնե­րը շատ չեն, բայց բավա­կան լուրջ են տրա­մադրված: Դրան ընդդի­մա­խոսնե­րը հարցնում են, թե այդ դեպքում ի՞նչ տրա­մա­բա­նությամբ է պայթել հենց Սուրմա­լուն և ոչ ասենք Մետրո­նո­մը կամ որևէ այլ մեծ առևտրա­յին սրահ կամ նման մի բան: Եթե Սուրմա­լուի պայթյունը աստվա­ծա­յին պատիժ է, ուրեմն գուցե Սպի­տա­կի երկրա­շարժը և՞ս պատիժ էր:

Ինչևէ: Կան էլի տարբե­րակներ ու ամեն տարբե­րակ ունի իր կողմնա­կիցն ու ընդդի­մա­խո­սը: Ու ցավա­լին այն է նաև, որ այդ տարբե­րակնե­րը քննարկե­լու ընթացքում ինչ որ չափով մոռացվում են և՛ զոհե­րը, և՛ վիրա­վորնե­րը, և՛ այն նյութա­կան ծանր վնասնե­րը, որ կրե­ցին այնտեղ աշխա­տող և այնտե­ղով անցնող մարդիկ, և՛ այն սթրե­սը, որ ավե­լի խորացրեց մարդկանց գրգռված և ընկճված տրա­մադրությունը:

Տարբե­րակնե­րը, եթե անկեղծ, բոլորն էլ սարսա­փե­լի են, անկախ նրա­նից, թե ինչքան հնա­րա­վոր կամ անհնա­րին են թվում: Այդ տարբե­րակնե­րում էլ մենք թույլ ենք, մեղա­վոր, հանցա­գործ, անպաշտպան:

Այդ տարբե­րակնե­րը մի մի դատավճիռ են, որ հասա­րա­կությունը կայացնում է ինքն իր նկատմա­մաբ ու ինքն իրեն այդ տրա­մա­չա­փի մեղքի ու թուլության գիտակցություն վերագրում:

Այդ բոլոր տարբե­րակնե­րում կա նաև ևս մեկ կարև­որ ու չերև­ա­ցող երև­ույթ՝ սեփա­կան պատասխա­նատվության բացա­կա­յությունը, սեփա­կան մեղքի ու անբա­նության ապա­ցույցը, սեփա­կան ոչ կոմպե­տենտության բացա­հայտումը, ամեն ինչ ուրի­շի ու նույնիսկ Աստծո ուսե­րին բարդե­լու ցանկությունը և էլի մի շարք անդուր բաներ:

Եվս մի բան: 

Երեկ Երև­ա­նի մի հատվա­ծում ինչ որ համերգ էր տեղի ունե­նում: Համա­ցանցը քննարկեց ու քննա­դա­տեց, որ չի կարե­լի ուրախ ճչալ, երբ ընդա­մե­նը մի քանի կիլո­մետր այն կողմ փլա­տակնե­րից դիակներ են հանում ու անհետ կորածնե­րի որո­նում:

Արդյո՞ք մենք այդքան անտարբեր ենք դարձել: Հիշե­լով երեկվա խիտ երագնե­րը, հիշում ենք նաև, որ անցյալ տարի այս ամիսնե­րի կազմա­կերպվեց Տիկ-տոկ փարթի ու շատե­րը իրոք զայրա­ցած էին, որ պատե­րազմից մի քանի ամիս անց, երբ ողբերգության հետքե­րը առա­վել քան թարմ են, չի կարե­լի Տիկ-տոկ փարթի կազմա­կերպել: Բայց երեկվա համերգն էլ տեղի ունե­ցավ, անցյալ տարվա փարթին էլ: 

Բոլոր հետև­ություննե­րը ամեն մարդ ինքն է անում իր համար:

Բայց ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու այս ամե­նի համար:

Իսկ աղե­տի ո՞ր տարբե­րակն է ավե­լի շատ հանգստացնում մեզ:

Խաղա­ղություն զոհե­րի հոգի­նե­րին ու համբե­րություն, ուժ և ապրե­լու կամք նրանց հարա­զատնե­րին:

Առնչվող Հոդվածներ