Հադրութի շրջանում խիստ վերահսկողության տակ գոյություն է ունեցել անտառային մաֆիա, որն աշխատել է Բակո Սահակյանի և ղարաբաղյան կլանի այլ ներկայացուցիչների վրա ։ Հայաստանից շուրջ 300 զինվոր հերթով գնում էր տաժանակիր ստրկատիրական ծառահատման աշխատանքների:
Ռոման Բաղդասարյան
Հադրութի շրջանը գտնվում է ԼՂՀ հարավ-արևելքում ։ Նրա մակերեսը կազմում է 1877 քառ. կմ:Հադրութի շրջանում է գտնվում Ազիխի քարանձավը ՝ աշելյան մշակույթի կայանատեղին։Հադրութի շրջանն ընդգրկում է Հադրութ քաղաքը և հետևյալ գյուղերը ՝ Տյակ,Դաղդեշյու, Վանք, Այգեստան, Մելիքաշեն, Ազոխ, Ակնաղբյուր , Առաքել, Ձորագյուղ , Ջրաբերդ, Սարալանջ , Արևաշատ, Բանաձոր, Ցոր, Դրախտիկ , Թախասեր, Թաղուտ, Խանձաձոր , Հայկավան , Խծաբերդ , Սպիտակաշեն , Ծակուրի, Ծամձոր, Սարինշեն, Ղահլու, Ակակու , Հին Թաղլար, Մարիամաձոր, Մեծ Թաղլար, Մոխրենես, Նորաշեն, Պլետանց, Ծաղկավանք , Ջրակուս, Օխեր, Վարդաշատ, Տող, Տումի, Ուխտաձոր, Քյուրաթաղ, Կարմրակուճ։Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են Արցախի իշխանություններն ու ԱԱԾ-ն տանջել այդ շրջանի հասարակ ժողովրդին 1994-ից մինչև 2020 թվականն ու ինչու է Աստված հոգնել այդ ամենից ։
1) Ղարաբաղյան 1-ին պատերազմում տարած հաղթանակից հետո ,28 տարվա ընթացքում, ամբողջ շրջանում և Հադրութ քաղաքում ոչ մի մանկական խաղահրապարակ չի կառուցվել:Երբ ես ,2020թ., Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ, որոշեցի կառուցել խաղահրապարակ, պարզվեց, որ Հադրութում մենք չենք կարող գտնել մի փոքրիկ հողակտոր, քանի որ շրջանի բոլոր հողերը զավթել էին գեներալներն ու Արայիկ Հարությունյանը ։ 30 տարի ստանալ տասնյակ միլիարդավոր դոլարներ, և չկառուցել ձեր երեխաների համար գեթ մեկ խաղահրապարակ։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ Արցախի իշխանության և նրա ԱԱԾ բարոյականության մասին ։
2) 30 տարվա ընթացքում Արցախի իշխանությունները ոչ մի մանկապարտեզ չեն կառուցել ամբողջ շրջանում։ Որպեսզի բոլորին հասկանալի լինի, ամբողջ Հադրութի շրջանում 7 մանկապարտեզ կար։2019-ին ես նոր խաղալիքներ եմ ուղարկել բոլոր պարտեզներին և սարսափով տեղեկացել, որ նրանք գործում են սարսափելի շենքերում ,որոնց վերանորոգման համար ղարաբաղյան կլանը չէր կարողանում տրամադրել հավաքված միլիարդներից 1 դրամ ։
3) 30 տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանն ու նրա գեներալները Հադրութի շրջանի բոլոր լավագույն դաշտերը վերցրել են գյուղացիներից ՝ նվաստացնելով ու ցեխի մեջ գցելով հասարակ մարդու արժանապատվությունը:
4)Շրջանի գյուղերի 70% – ում տարրական ջրագիծ չի եղել։Մարդիկ չգիտեին, թե ինչպես լվանալ ափսեները, ջրել այգին եւ ստիպված ուղարկում էին երեխաներին անտառ ջուր բերելու , որը լի էր գայլերով եւ այլ կենդանիներով։Արցախի իշխանություններն ու ԱԱԾ-ն ժողովրդից թաքցրել են Հադրութի շրջանի երեխաներին գայլերի կողմից հոշոտվելու բազմաթիվ դեպքեր ։ Ի դեպ, Ստեփանակերտի բժիշկները կարող են հաստատել, թե գայլերի կողմից հոշոտված քանի երեխա են նրանց մոտ բերել ։ Ամո՛թ։ Հավաքել այդքան գումար և ջուր չտրամադրել իրենց գյուղացիներին ու նրանց երեխաներին ։
5)Այս ֆոնի վրա ամենասարսափելի անհեթեթությունը դարձել է Հադրութ քաղաքի շքեղ ջրաշխարհի կառուցումը՝ հայտնի սկանդալային գեներալ Արթուր Աղաբեկյանի զվարճանքի համար նախատեսված: Կարո՞ղ եք պատկերացնել ամենաթողության աստիճանը։ Երբ բոլոր գյուղերում աման լվանալու համար ջուր և ջրագիծ չկար, բայց կար Ակվատեկ, որը ոչ մեկին այնտեղ, հարյուր տարի մնար պետք չէր: Եվ հարց է առաջանում, թե որտեղի՞ց Արայիկ Հարությունյանի ընկերոջն այդքան գումար շքեղ ջրաշխարհի կառուցման համար։
6) Հադրութի շրջանում խիստ վերահսկողության տակ գոյություն է ունեցել անտառային մաֆիա, որն աշխատել է Բակո Սահակյանի և ղարաբաղյան կլանի այլ ներկայացուցիչների վրա ։ Հայաստանից շուրջ 300 զինվոր հերթով գնում էր տաժանակիր ստրկատիրական ծառահատման աշխատանքների:Այնուհետև փայտի մեծ մասը վաճառվում էր Հայաստանում և մի մասը գնում էր փայտամշակման կոմբինատ ։ Ի դեպ, կոմբինատը բացվել էր Հադրութի շրջանում և ինչպես պատմում են բնակիչները, պատկանում էր Բակո Սահակյանին ։ Պատերազմից մեկ տարի առաջ Բակո Սահակյանի շրջապատը խաբեությամբ վաճառեց կոմբինատը ՝ նախապես իմանալով պատերազմի մասին ։
7) Հադրութի շրջանի համար այս բոլոր տասնամյակներին պատասխանում էր Արայիկ Հարությունյանի ընկերը ՝ Արթուր Աղաբեկյանը։ Նրա օրոք տարօրինակ կերպով շրջանում սպանվեցին բոլոր ազնիվ ու պարկեշտ սպաներն ու քաղաքական գործիչները ՝ Բոգդանը, Սարդարը և հարյուրավոր այլ տղաներ։ Արցախի ԱԱԾ-ի ոչ մի գործ չբացահայտեց, շատ լավ իմանալով, թե ով է կանգնած դրա հետևում ։
8)Բոլոր 30 տարիները Հադրութի շրջանի զորամասերում և դիրքերում ամենասարսափելի սովն էր, ինչպես նաև Մատաղիսում ։ Սննդի, վառելիքի և գույքի նման գողություն , ինչպես Հադրութի շրջանում էր, չի եղել Արցախի ոչ մի տեղ։ Եվ քանի որ այն հեռու է Ստեփանակերտից, ապա այստեղ միշտ ամենաթողություն է եղել։
9) Արցախի ԱԱԾ – ն և ղարաբաղյան կլանը կատարել են ամենասարսափելի սխալը, երբ աչք են փակել Հադրութի շրջանի անտառներով Շուշի ապօրինի ճանապարհ կառուցելու վրա(Հայաստան փայտի մաքսանենգության համար):Հենց այդ ճանապարհով ադրբեջանական զորքերը, 44-օրյա պատերազմի ժամանակ, տեխնիկա տեղափոխեցին Շուշիում։ Դրանով ղարաբաղյան կլանը, հանուն մաֆիայի գումարներ վաստակելուն, գերեզման փորեց Շուշիի մեր պաշտպանների համար։
10) Ամբողջ հարավային ճակատում, անվտանգության կանոնները խախտելով, կազմակերպվել են դաշտերի արհեստական հրդեհներ, որոնց արդյունքում պայթել են ականներ, այն ականները, որոնք նախատեսված էին կանգնեցնելու հակառակորդի հարձակումը:Ականապատ դաշտերի տեղում տարօրինակ կերպով հայտնվեցին Բակո և Արայիկի շրջապատին պատկանող խաղողի այգիներ։
11) 30 տարվա ընթացքում Հադրութի շրջանի բնակիչները հետապնդումների էին ենթարկվում իշխանությունից, որը մշտապես, բռնի ուժով, 100 000 դրամով, մարդկանցից վերցնում էր նրանց անասունը(մեկ մեծ կով)։Արցախի իշխանությունները հեքիաթ էին հորինել այն մասին,որ անասունները հիվանդանում են բրուցելոզով և բռնի ուժով մարդկանցից խլում անասուններին, իսկ նրանց, ովքեր դեմ էին, մահվան չափ ծեծում էին։
12)Հադրութի շրջանի տարածքում կար 2 տարածք, որտեղ աշխատել են երիտասարդ տղաներ։ Ինչ-որ բան էին արտադրում։Ի դեպ, այս կետը ես չեմ ավարտի։ Կհայտնեմ միայն նրանց, ում ճանաչում եմ անձամբ ։
13) Կետ քարերի մասին: Սա էլ չեմ գրի, որ հարևան երկրները չսարսափեն։ Կպատմեմ իմ մտերիմ ընկերներին:
14) Ոսկու (լոմ) կետ։ Կրկին բաց եմ թողնում
15)Հադրութի բնակիչները միակն են ողջ Արցախում, ովքեր ազնիվ ճանապարհով են ընտրել իրենց քաղաքապետին ՝ Վահան Սավադյանին ։ Մնացած բոլոր վայրերում քաղաքապետերը բռնապետեր էին։Սարսափելի անարդարության պատճառով, Հադրութի շրջանի բնակիչներն, առաջին անգամ, 2018-ին, հանրահավաքներ են սկսել շրջանում և Ստեփանակերտում ՝ պահանջելով Արշավիր Ղարամյանի(ԱԱԾ ղեկավար ՝ 2018-ին), Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հրաժարականը ։ Ցավոք, այդ հանրահավաքները դադարեցվեցին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը շտապ ժամանեց Ստեփանակերտ և բեմի վրա աջակցեց տխուր ու վախեցած Բակո Սահակյանին ։ Դա հայկական իշխանության մեծ սխալն էր, քանի որ զրոյացրեց տանջված հադրութցիների բոլոր հույսերը ։
16) Հադրութ քաղաքում Արցախի ԱԱԾ նախկին պետը բացել էր իր ռեստորանը: Ռեստորանի անվանումը նրա ծնողների անունների առաջին տառերն էին ։ Արցախի ԱԱԾ նախկին պետը հրամայել էր զորամասից ռեստորան լույս քաշել ՝ անվճար էներգիա գողանալու նպատակով ։ ԱԱԾ նախկին պետը խոհարարներ ընդունեց այն կանանց,ովքեր ձևակերպված էին Հադրութի գնդում և այնտեղ աշխատավարձ էին ստանում։ Ահա այսպիսի ամենաթողություն էր։
17) Զինվորների շրջանում ինքնասպանությունների ամենամեծ թիվը տեղի է ունեցել Մատաղիսում և Հադրութի շրջանում ։ Զինվորների ամենաշատ ծեծն ու բռնաբարությունը եղել է Հադրութի 1-ին պաշտպանական շրջանում։
18) Կասկած չկա, որ 30 տարիների ընթացքում Արցախի իշխանություններն ու նրանց գեներալները հափշտակել են Հայաստանի բյուջեի փողերով գնված զենքը, այլապես ինչպես բացատրել Շուշիի և Հադրութի անտառներում անօրինական ռազմական պահեստների գոյությունը, որոնք բանակի հաշվեկշռում չեն եղել: Ինչպես բոլորս հիշում ենք մի այսպիսի պահեստ պայթեցրել են պատերազմի ավարտից առաջ, որպեսզի չբացահայտվեն իրենք և մնացած թաքնված պահեստները , նահանջի ժամանակ պայթեցվում էին։
19) 1994 թվականից մինչև 2020 թվականը Արցախի ԱԱԾ-ի և նրա գեներալների հալածանքներից շրջանը լքել է բնակչության 48% – ը ։ Որոշ գյուղերում բռնաճնշումների եւ սպանությունների պատճառով բնակիչների թիվը նվազել է 65 տոկոսով։
20) 1994 թվականից մինչև 2018 թվականը Արցախի իշխանությունները փաստացի ճանապարհ չեն կառուցել ՝ չհաշված այն տեղամասերը, որտեղ նրանք ունեին օբյեկտներ և բիզնես ։
21) Զրոյական մակարդակի վրա է միշտ եղել շրջանի բժշկությունը եւ 2020-ին մարդիկ չէին կարողանում ստանալ տարրական ծառայություններ:
22) Արցախի իշխանություններն ու Սփյուռքը չցանկացան Ազիխի քարանձավը ուխտագնացության վայր դարձնել: Ռուսաստանի հայ համայնքների ոչ մի ղոկավար չի այցելել այդ շրջան և այնտեղ կլոր սեղան չի կազմակերպել, հասկանալու համար, թե ինչպես օգնել շրջանին։
23) 2000 թվականին Արցախի իշխանությունները կարգադրել են հայաստանցի զինվորներին օգտագործել որպես անվճար ստրուկներ “Ղարաբաղ Տելեկոմ” բջջային ընկերության համար մալուխների տեղադրման խրամատ փորելու համար ։Անձրևին, ցեխին և շոգ եղանակին հազարավոր զինվորներ, վնասվածքներով, փոսեր էին փորում և ծանր մալուխները քարշ տալիս Հադրութի շրջանից մինչև Շուշի ։ Այսպիսով, ինժեներական աշխատանքների համար ընկերության կողմից հատկացված գումարները արցախցի գեներալները դրել են գրպանում , իսկ դժոխային աշխատանքների համար օգտագործել զինվորներին, ովքեր ընդհանրապես չպետք է կատարեն այդ քաղաքացիական կեղտոտ աշխատանքը ։
24) Հադրութի շրջանում գրեթե բոլոր պետական հաստատություններում Արցախի իշխանությունները 《մառյալ 》հոգիներ են գրանցել և գումար դուրս գրել։Իրենք ՝ հադրութցիները, չէին կարողանում աշխատանք գտնել, իսկ “մեռյալ” հոգիները ստանում էին ղեկավարության գրպանների համար աշխատավարձ ։
25) 30 տարվա ընթացքում Արցախի իշխանությունը չկարողացավ լուծել շատ գյուղերի լուսավորության տարրական հարցը, երբ շատ գյուղերում մարդիկ մութն ընկնելուց հետո չէին կարողանում դուրս գալ գյուղի կենտրոն ։ Միլիարդները հավաքել են Սփյուռքից և ստացել Հայաստանից և չեն ցանկացել օգնել գյուղին ։
26) 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց քաղաքը պաշտպանելու փոխարեն , Ղարաբաղի մի քանի ավազակախմբեր թալանում էին Հադրութի բանկոմատներն ու խանութները ։
27) Արցախի ԱԱԾ-ն և Արայիկ Հարությունյանը նույնիսկ չեն կազմակերպել ծերերի տարհանումը 44-օրյա պատերազմի ժամանակ ։ Չէին կարողանում պապիկներին դուրս հանել քաղաքից, որտեղ արդյունքում մտան ադրբեջանցիները և գնդակահարեցին մեր պապիկին զինվորի հետ միասին ։ Սա է այս իշխանության դեմքը, որը չի հարգում ոչ մեծահասակներին եւ ոչինչ չի արել երեխաների համար:
28) Տարօրինակ կերպով 44 օրյայի հայաստանցի զինվորները գերի են ընկել Հադրութի շրջանում ՝ առանց Հադրութի սպաների։ Եկեք Արցախի ԱԱԾ-ից հարցնենք, թե ինչու՞ ձեր սպաները գերի չեն ընկել, և ինչու՞ ադրբեջանցիներից ոչ մեկին գերի չեք վերցրել ։ Կարող եք չպատասխանել, որովհետև թողել եք զինվորներին և փախել:
29) Հադրութի շրջանում մենք թողել ենք 88 հայկական եկեղեցի և սրբավայրեր ։ Աշխարհի հայերի 99,99% – ը նույնիսկ չգիտի 88-ից 5 եկեղեցիների անունները ։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ու Արցախի խորհրդարանի կեղծ պատգամավորները չգիտեն անգամ 5 եկեղեցիների անունները։
30) 30 տարվա ընթացքում Արցախի իշխանությունը ոչ մի կարգին ցուցանակ չի տեղադրել, եղածը ժանգոտած էր։Երբ Իլհամ Ալիևը այցելեց Հադրութի շրջան, հեռուստատեսությամբ այն ցույց տվեց և քահ֊քահ ծիծաղեց։
31)Շատ Հադրութի սպաներ, պատերազմի առաջին օրերին, փախան և Արցախի սահմանին թողնելով անձնագրերը, խոսք տվեցին վերադառնալ։Ասում էին 《ք…եմ նրա մորը, ով հետ չի գա》և ոչ ոք չվերադարձավ։Արցախի ԱԱԾ֊ն չի ուզու՞մ գործ հարուցել 11000 փախած իր տղամարդկանց դեմ, թե՞ այդքան դուխ չունի։Աստված հոգնել է տեսնել բնական հարստությունների, հանքերի եւ փայտի յուրացումը այդ շրջանում։ Աստված հոգնել է նայել, թե ինչպես են մեր զինվորները 30 տարի շարունակ սոված կանգնած ձեր դիրքերում , իսկ դուք Երեւանի կենդանաբանական այգու գետաձիից ավելի գեր եք և ճարպոտ: Աստված հոգնել է տեսնել, թե ինչպես եք օգտագործել զինվորներին եւ բնակիչներին ստրուկի կարգավիճակում։Եվ Աստված ձեզ քշեց այն հողից, որը նրան է պատկանում և ոչ թե քեզ ու ադրբեջանցիներին ։ Եթե դուք լկտիացել եք և ձեզ բռնակալ եք պատկերացնում, ապա ճիշտ են արել, որ իջեցրել ենձեզ երկնքից երկրի վրա։Ափսոս միայն մեր անմեղ զինվորներին ու հերոսներին, ովքեր զոհվեցին հանուն ձեր հարստացման։ Автор статьи Roman Bagdasaryan
Հոդվածը՝ Ռոման Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: