18.3 C
Yerevan

Պոլսա­հայ Պարբե­րա­կաննե­րի Պատմություն

Մաս I

Ստեղծված պայմաննե­րում պոլսա­հայ մամուլը գրե­թե ընդունակ չէր իր վրա կրե­լու արևմտա­հայ մտա­վոր ու հասա­րա­կա­կան կյանքի կազմա­կերպման ամբողջ ծանրությունը, նորո­գե­լու գրա­կան շարժման ընթացքը:

Էլի­նա Միրզո­յան

Կոստանդնուպո­լի­սը 15–19-րդ դարե­րում և այնուհետև‘ ընդհուպ Հայոց ցեղասպա­նությունը, արևմտա­հայ մշա­կույթի ամե­նա­խո­շոր կենտրոնն էր, որովհետև իր համազգա­յին ընդգրկումնե­րով ու ներգործությամբ խթա­նել է ոչ միայն Օսմանյան կայսրության հայկա­կան, այլև բուն Հայաստա­նի քաղաքնե­րի ու գավառնե­րի կրո­նա­կան, լուսա­վո­րա­կան ու մշա­կութա­յին կյանքը[1]:

Տարա­տե­սակ զարգա­ցումներն աշխարհասփյուռ հայության համար առաջնա­յին էին դարձրել մայրե­նի լեզվով սեփա­կան մամուլ ստեղծե­լու պահանջը, ինչն էլ սկիզբ է դրվել հայոց առա­ջին պարբե­րա­կան «Ազդարար»-ի հրա­տա­րակմամբ, որով, ինչպես պատմա­բան Լեոն է ընդգծում, հայ ազգը մտնում է քաղա­քա­կիրթ ազգե­րի ընտա­նի­քի մեջ[2]: «Ազդարար»-ին հաջորդել են Վենե­տի­կի Մխի­թարյան հայրե­րի հրա­տա­րա­կած հանդեսներն ու տարեգրքե­րը, իսկ դրա­նից անմի­ջա­պես հետո հայ պարբե­րա­կան մամուլը «իրեն կայք կը գտնէ Պոլիսը»[3]:

Պոլսա­հայ մամուլի փաստա­ցի պատմությունն սկիզբ է առնում 1832 թվա­կա­նին. 1831 թ. լույս է տեսնում Օսմանյան պետության առա­ջին թերթը՝ Բարձր Դռան պաշտո­նա­թերթ «Թաքվիմ‑ի Վեքայի»-ն, իսկ 1832 թ. սկզբնե­րին պետա­կան արտո­նություն է տրվում թերթի հայե­րեն և հունա­րեն նույնա­բո­վանդակ հրա­տա­րա­կության համար, որով իբրև թե ազգա­յին փոքրա­մասնություննե­րին սեփա­կան լեզվով պարբե­րա­թերթ ունե­նա­լու հնա­րա­վո­րություն էր տրվում: «Թաքվիմ‑ի Վեքայի»-ի հայե­րեն տարբե­րա­կը լույս է տեսնում «Լրո գիր» անվանմամբ, որի խմբա­գիր է նշա­նակվում Գևորգ Գրիգորյանը[4]: Թեև թերթը համարվում է Կ.Պոլսի հայ լրագրության անդրա­նիկ և ազգա­յին առա­ջին շաբա­թա­թերթը, սակայն, իրա­կա­նում այն բովանդա­կությամբ և նշա­նա­կությամբ հեռու էր ազգա­յին լինե­լուց, քանի որ միակ առա­քե­լությունը թուրքա­կան պաշտո­նա­կան տեսա­կե­տի տարա­ծումն էր հայոց մեջ:

1840-ական թթ. արևմտա­հայ հասա­րա­կա­կան կյանքում ծավալվում է լուսա­վո­րա­կա­նությունը, և պոլսա­հայ մտա­վո­րա­կա­նության մեջ հասունա­նում է ազգա­յին բովանդա­կությամբ և ազգա­յին շահե­րը սպա­սարկող պարբե­րա­կան ունե­նա­լու պահանջը‘ սկիզբ դնե­լով «լրագրա­կան շարժմանը»[5]: Ժողովրդի զարգացման նպա­տա­կով հիմնադրվում են բարե­գործա­կան ընկե­րություններ, մեծա­հա­րուստնե­րի հովա­նա­վո­րությանն արժա­նա­ցած հայ ընդունակ երի­տա­սարդներ մեկնում են Փարիզ: Նոր զարգա­ցող արևմտա­հայ երի­տա­սարդության կրթության գործում պակաս դեր չի խաղա­ցել Վենե­տի­կը: Դեպի Եվրո­պա ծայր առած այս հոսանքը հետա­գա տարի­նե­րին նոր թափ է ստա­նում, թեպետ այն չէր կարող վրի­պել օսմանյան կառա­վա­րության ուշադրությունից և բազմա­թիվ աքսորնե­րի ու պարբե­րա­կաննե­րի փակման առիթ պիտի դառնար: Այսպի­սով, Եվրո­պա­յում ուսում ստա­ցած հայ երի­տա­սարդնե­րը, գիտե­լիքնե­րով զինված, վերա­դառնում են Կ.Պոլիս ու Զմյուռնիա‘ լծվե­լով ազգը կրթե­լու աշխա­տանքին: Այլ բովանդա­կություն են ստա­նում մամուլն ու գրա­կա­նությունը, նոր ձև ու որակ են ձեռք բերում հրա­պա­րա­կա­խո­սությունն ու գրա­կա­նությունը‘ դառնա­լով հասա­րա­կա­կան ազդե­ցիկ նշա­նա­կություն ունե­ցող երև­ույթներ:

Մինչև արևմտա­հա­յոց ազգա­յին սահմա­նադրության ընդունումը[6] թուրքա­հայ պարբե­րա­կաննե­րի թիվը զգա­լիո­րեն ավե­լա­նում է Կ.Պոլսում, Զմյուռնիա­յում, ինչպես նաև ﬕ քանի հայաբնակ գավա­ռա­յին կենտրոննե­րում:

Սակայն նկա­տենք, որ հրա­տա­րակվող պարբե­րա­կաններն այդքան էլ հարուստ չէին բովանդա­կությամբ և ունեին մեկը մյուսին կրկնօ­րի­նա­կե­լու միտումներ: Պատճա­ռը ոչ միայն «պատրաստված, մարզված խմբագրի» պակասն էր, այլև արևմտա­հա­յության հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան անկա­յուն վիճա­կը, թրքա­կան բռնա­տի­րա­կան համա­կարգը‘ «ատոնցմէ կարև­ո­րա­գոյնը՝ թրքա­կան գրաքննութիւնը»[7]: Այնուա­մե­նայնիվ, կային այնպի­սի պարբե­րա­կաններ, որոնք առա­ջադրում էին նոր գաղա­փարներ և ծրագրեր, ինչպես «Ազատամարտ»-ը (1909–1915 թթ.), որը համարվում էր նոր սերնդի «խոսա­փող», «Բիւզանդիոն»-ը, որը Խրիմյան Հայրի­կը նկա­տել է որպես Կ.Պոլսի ամե­նա­լուրջ և ամե­նա­պատվա­վոր թերթ[8] և այլն:

1857 թ. Oսմանյան կայսրությունում դրվում է տպագրության, գրքի և մամուլի իրա­վա­կան վերահսկո­ղության սկիզբը՝ ծայրա­հեղ խստություն դրսև­ո­րե­լով իր գոյության առա­ջին իսկ օրերից[9]: Թերթերն ու ամսագրերն իրա­վա­կան կանո­նա­կարգման առանձին բնա­գա­վառ դարձան մամուլի վերա­բերյալ օրենքի հրա­պա­րա­կումից անմի­ջա­պես հետո (1864 թ.)[10], որով որո­շա­կի շրջա­նա­կի մեջ էր դրվում հրա­տա­րա­կիչնե­րի և խմբա­գիրնե­րի գործունեությունը. հատուկ կարգ էր սահմանվում տպագրվող նյութե­րի և թերթե­րի ուղեգծե­րի վերա­բերյալ, արգե­լակվում էր առանց այդ էլ խիստ հսկո­ղության տակ գտնվող խոսքի ազա­տությունը: Եթե մինչ այդ թերթե­րի հրա­տա­րա­կիչնե­րը առաջնորդվում էին սուլթա­նի ֆերմա­նով (հրո­վարտակ) և նրա­նից նույնիսկ դրա­մա­կան օգնություն էին ստա­նում, ապա այժմ նրանք անմի­ջա­պես ենթարկվում էին նորաստեղծ մամուլի վարչությա­նը, որը ոչ թե առաջվա պես բավա­րարվում էր իրենց համար ոչ հաճե­լի ուղղություն բռնած պարբե­րա­կա­նին տուգա­նե­լով կամ դատի տալով, այլ պարզա­պես արգե­լում էր հետա­գա հրա­տա­րա­կումը:

Առա­վել դժվար էր հպա­տակ ժողո­վուրդնե­րի վիճա­կը: «Նոր կյանք»-ը պատկե­րա­վոր նկա­րագրում է իրա­վի­ճա­կը. «Եւ… Պոլսոյ գահը բարձրա­ցաւ այն հիւանդ գիշա­կե­րը [Աբդուլ Համիդ]… Չարչա­րանքի դրութիւնը սկսաւ… Իր հրա­մա­նո­վը հայե­րէն թատե­րա­կան ներկա­յա­ցումնե­րը դադրե­ցաւ, Հայոց պատմութեան ուսուցումը խստիւ արգի­լուե­ցաւ, հաւա­տաքննա­կան գրաքննութիւն մը մամուլն ու գրա­կա­նութիւնը շղթայ: Գրաքննութիւնը բառեր, նիւթեր, սեռեր կ’արգիլէր. վերջ ի վերջոյ ոտա­նաւոր գրե­լը արգիլեց…»[11]:

1888 թ. տպագրա­կան տեսչության հրա­մա­նով հաստատված նախնա­կան գրաքննությամբ աճում են խստություննե­րը հատկա­պես հայկա­կան և հունա­կան թերթե­րի նկատմամբ, որոնք մինչև հրա­տա­րակվելն անցնում էին գրաքննչա­կան բազմաստի­ճան մի համա­կարգով: Պարբե­րա­կա­նի բովանդա­կությունը Բարձր Դռան ներքին գործե­րի պաշտո­նա­տան երեք հայ տեսուչներ համա­ռո­տագրում էին թուրքե­րեն և ներկա­յացնում թուրք վերաքննի­չին: Կասկա­ծե­լի մեկ բառի կամ նախա­դա­սության դեպքում նյութը պետք է թարգմանվեր ամբողջությամբ: Ապա թարգմանված օրի­նակնե­րից ուղարկվում էին Բարձր Դուռ, ոստի­կա­նա­պե­տին, հանրա­յին կրթության գրա­սենյակ և այլուր: Ըստ որում, դրանցից յուրա­քանչյուրն իր մեթո­դով էր քննում նյութը և, ինչպես նշում է Յու. Ավե­տիսյա­նը, չէր բացառվում, որ մյուսնե­րի ընդունած նյութը մերժվեր, ասենք, «Յըլդըզի[12]անմիտ քմահաճությամբ»[13]: Հայե­րին արգելվում էր գրել և արտա­սա­նել «Հայաստան», «հայրե­նիք» բառերը[14], հայկա­կան աշխարհագրա­կան անուննե­րը դուրս էին մղվում գործա­ծությունից և փոխա­րինվում թրքա­կան տեղա­նուննե­րով, մերժվում էին թագա­վորնե­րի սպա­նության, սուլթա­նի վատա­ռողջության, երաշտի կամ անբերրիության մասին «վտանգա­վոր», խորհե­լու առիթ տվող լուրերը[15]: Արգելվում էր ﬔկ համա­րում չտե­ղա­վորվող հոդվածնե­րի տպագրությունը, բազմա­կե­տե­րի օգտա­գործումը, քանի որ դրան հաջորդող «Շարունա­կությունը կլի­նի», «Շարունա­կությունը վաղը» արտա­հայտություններն իբր վատ կերպով լարում էին ընթերցո­ղի միտքը, անհա­ճո ենթադրություննե­րի տեղիք տալիս, խոչընդո­տում նրա հոգու հանգստությա­նը: Նման խստություններ բանեցվում էին նաև գեղարվեստա­կան գրա­կա­նության, թատե­րա­կան ներկայացումների[16], անգամ գրքե­րի նկատմամբ[17]:

Ստեղծված պայմաննե­րում պոլսա­հայ մամուլը գրե­թե ընդունակ չէր իր վրա կրե­լու արևմտա­հայ մտա­վոր ու հասա­րա­կա­կան կյանքի կազմա­կերպման ամբողջ ծանրությունը, նորո­գե­լու գրա­կան շարժման ընթացքը. մտքե­րի վրա իշխում էր 1894- 1896 թթ. ջարդե­րը և շարունակվող ծանր ու սարսա­փե­լի թմբի­րը: Հասա­րա­կա­կան ու ազգա­յին ամե­նա­տարրա­կան իրա­վունքնե­րից զրկված բազմա­հա­զար անտուն ու անօթև­ան հայեր լքում էին Կ.Պոլիսը: Արևմտա­հայ մտա­վո­րա­կաննե­րը տագնա­պով էին նայում գալի­քին՝ սրությամբ փնտրե­լով փրկության ուղին, և կամ «մէկիկմէ­կիկ Պոլսէն արտա­սահման էին հեռա­ցեր թրքա­հայ լաւա­գոյն մտաւո­րա­կաննե­րը: Ասպա­րէ­զը մնա­ցեր էր հացկա­տակնե­րուն և անոնց, որ լրագրութիւնը ապրուստի միջոց մը ըրած էին»[18]: Այնուաﬔնայնիվ, պետք չէ եզրա­կացնել, որ հրա­տա­րակչա­կան գործը բացարձա­կա­պես դադա­րել է: 1860-ականնե­րից մինչև Օսմանյան սահմա­նադրության ընդունման առա­ջին տարին՝ 1908 թ. և երբեմն էլ ավե­լի ուշ, հաջորդա­բար լույս են տեսել մի շարք օրա­թերթեր՝ «Մանզումէի Էֆքյար» (1866–1917 թթ.), «Մասիս» (1852- 1908 թթ.), «Փունջ» (1860–1907 թթ.), «Օրա­գիր» (1868 թ., հազիվ երկու ամսվա կյանք է ունե­ցել), «Ծաղիկ» (1899–1903 թթ.), «Պայքար» (1908 թ.) և այլն:

1908 թ. Օսմանյան սահմա­նադրության առաջ բերած մակե­րե­սա­յին դրա­կան տեղա­շարժե­րից էր այն, որ համե­մա­տա­բար մեղմա­ցան մամուլի նկատմամբ կիրառվող սահմա­նա­փա­կումնե­րը, փոքր հնա­րա­վո­րություն ստեղծվեց որոշ թեմա­նե­րի մասին գրե­լու, խոսե­լու, քննարկե­լու: Թեև լույս տեսնող հանդեսնե­րը որևէ սկզբունքա­յին նորություն չէին ավե­լացնում հայկա­կան մտքի զարգացմա­նը, այդու հանդերձ, դրանք շատ հարցե­րու մ ձգտում էին վերա­կանգնել տպագրա­կան գործի ընթացքը, ակտի­վացնել հրա­տա­րակչա­կան գործը:

Այսպի­սով՝ թեպետ Օսմանյան կայսրությունում մամուլի նկատմամբ կիրառվում էին տարա­տե­սակ սահմա­նա­փա­կումներ, այնուա­մե­նայնիվ, Կ.Պոլսում հայ մամուլը շարունա­կում է որո­շա­կի զարթոնք ապրել ընդհուպ մինչև Հայոց ցեղասպա­նությունը:

Հոդվա­ծը՝ yerkir.am կայքից:

Առնչվող Հոդվածներ