25.1 C
Yerevan

Շնորհա­վոր Ավերված Գիտության Օրը

Դեռևս 1910թ. հայ մեծ մանկա­վարժ ու գրող Ղազա­րոս Աղա­յա­նը շեշտում էր հայկա­կան դպրոցնե­րում առկա կրթա­կան խնդիրնե­րը և նշում, թե օրի­նակ ֆիննե­րը ինչպես են լուծում կրթա­կան հարցե­րը և ինչպես կարե­լի է վերցնել այդ փորձը: Անցել է հարյուր տասը տարուց ավել, իսկ մենք դեռևս շարունա­կում ենք հիա­նալ ֆիննա­կան կրթա­կան համա­կարգով և բողո­քել սեփա­կա­նից:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր առա­վո­տից մայրա­քա­ղա­քի դպրոցնե­րում աշխուժություն է, իսկ քաղա­քի կենտրոնն անսո­վոր աչքի համար խիստ բազմա­մարդ է: Սեպտեմբե­րի մեկն է և հազա­րա­վոր ուսա­նողներ մարզե­րից եկել են համալսա­րաններ իրենց ուսումը սկսե­լու կամ շարունա­կե­լու: Ծաղիկներ, շնորհա­վո­րանքներ, ճառեր…ամեն ինչ կա:

Բայց եթե որո­շել ենք խոսել ասեպտեմբե­րի մեկի մասին, ուրեմն իրոք ինչ ինչ խնդիրներ կան: 

Եվ այսպես, գիտության օր հռչակված սեպտեմբե­րի մեկն ունի մոտա­վո­րա­պես նույն կարգա­վի­ճակն, ինչպես ասենք Սահմա­նադրության, Անկա­խության հռչա­կագրի և այլ պետա­կան տոներ: Այսինքն անունը կա, իսկ պրակտի­կա­յում այնպի­սի այլա­սերված ու ծվատված վիճա­կում է, որ ավե­լի շատ տարե­լի­ցի տպա­վո­րություն է թողնում, քան թե տոնի:

Իհարկե կարե­լի է ջերմ շնորհա­վո­րանքներ կարդալ ու մաղթել, որ «բարի ճանա­պարհ, սիրե­լի՛ դպրո­ցա­կաններ, դուք մեր ապա­գան եք», նույնը կարե­լի է ասել նաև համալսա­րա­նա­կաննե­րին, կարե­լի է նաև ասել, որ գիտե­լի­քը ուժ է և էլի ու էլի խոսել, իսկ վաղվա­նից անցնել առօրյա հայհո­յա­խա­ռը կենցա­ղին, որն արդեն սովո­րա­կան է դարձել ու բողո­քել կրթության որա­կից էլ, դպրոց-համալսա­րա­նից էլ, մնա­ցած ամեն ինչից էլ:

Բայց բոլոր նրանք, ովքեր իրոք հասկա­նում են ու գիտեն գիտությայ կարև­ո­րությունը և նաև գիտեն այդ նույն գիտության ողբա­լի վիճա­կը Հայաստա­նում, կարող են իրոք շնորհա­վո­րել և նույնիսկ հույս ունե­նալ, որ ներկա­յիս սարսա­փե­լի վիճա­կում դատարկ շնորհա­վո­րանքնե­րը լավ հետև­անք կունե­նան:

Ի՞նչ է փոխվել Հայաստա­նի գիտության ու կրթության ոլորտում մայի­սից սկսած, որ սեպտեմբե­րին էլ «նորո­վի ու թարմա­ցած» գնանք դեպի ուժեղ գիտություն: Ոչինչ: 

Խոշոր հաշվով ոչինչ: Ոչինչ չի փոխվել: Հին դպրոցնե­րը չեն վերա­ցել: Հին՝ սկզբունքո­րեն ու հոգե­բա­նությամբ: Ավերված կրթա­կան ծրագրե­րը չեն նորացվել, ուսուցչա­կան աշխա­տա­վարձերն առանձնա­պես էական փոփո­խություն չեն կրել, անգրա­գետ ու կաշա­ռա­կեր դասա­խոսնե­րը չեն հեռա­ցել, ժամանցի համար համալսա­րան եկող ուսա­նողնե­րը չեն հեռա­ցել: 

Բայց դրա փոխա­րե­նը այս տարի Հայաստա­նի բուհե­րում կա մոտ 15 հազար թափուր տեղ: Կան բազմա­թիվ խայտա­ռակ վիճա­կում գտնվող դպրոցներ, հատկա­պես մարզե­րում, ուր սանհանգույցն ասես ԽՍՀՄ տարի­նե­րի ուղղիչ տնե­րի զուգա­րաններ լինեն: Կան գյուղեր, որտեղ գրե­թե աշա­կերտներ չեն մնա­ցել, կան մի քանի աշա­կերտ ունե­ցող դպրոցներ ու դասա­րաններ, դեռևս կան արա­տա­վոր «ֆոնդի փող» ու նմա­նա­տիպ այլանդա­կություններ, որ աշա­կերտնե­րից գումար են հավա­քում ինչ որ անհասկա­նա­լի ու դժվա­րըմբռնե­լի նպա­տակնե­րով:

Դպրոցնե­րում դեռևս շարունակվում է «գնա­հա­տա­կա­նի մրցա­վազքը», շարունակվում է հարուստ-աղքատ թիրա­խա­վո­րումը, ծանոթնե­րով գնա­հա­տա­կան ստա­նում են, մասնա­վոր պարապմունքնե­րի հաճա­խողնե­րը վայե­լում են այդ ուսուցիչնե­րի համակրանքը: Դասընթացնե­րը շարունա­կում են տեղի ունե­նալ չթարմացվող ու քարա­ցած ձևով, կադրա­յին փոփո­խություննե­րը չնչին են: Ապա­գա քաղա­քա­ցի ու հայրե­նա­սեր մարդ մեծացնե­լու փոխա­րեն աշա­կերտնե­րը դառնում են այդ լճա­ցած ու մեռյալ համա­կարգի զոհե­րը: Դպրոցնե­րում այլևս չեն կրթում, պարզա­պես տալիս են այն մեռյալ նյութը, որ կա գրքե­րում, իսկ աշա­կերտի մակարդա­կը չափվում է տասը միա­վո­րա­նոց բալա­յին համա­կարգով:

Ահա սա է դպրո­ցի դեմքը:

Էլ ավե­լի վատ է վիճա­կը համալսա­րաննե­րում՝ թե՛ պետա­կաննե­րում, թե՛ մասնա­վորնե­րում: 

Հայաստա­նում չկա և չի էլ կարող լինել հարյուրա­վոր բուհե­րում աշխա­տող հազա­րա­վոր դասա­խոսներ և բոլորն էլ լինեն այնքան կիրթ ու գիտա­կից, որ ուսա­նողնե­րին մտա­ծել, գնա­հա­տել սովո­րեցնեն:  Մի կերպ 3 մլն հասնող Հայաստա­նում ուղղա­կի անհնար է ունե­նալ մի քանի հարյուր համալսա­րա­նին հերի­քող պրոֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան նորմալ կազմ: Կաշա­ռա­կերնե­րի ու անգրա­գետնե­րի պակաս էլ չկա:

Դեռևս 1910թ. հայ մեծ մանկա­վարժ ու գրող Ղազա­րոս Աղա­յա­նը շեշտում էր հայկա­կան դպրոցնե­րում առկա կրթա­կան խնդիրնե­րը և նշում, թե օրի­նակ ֆիննե­րը ինչպես են լուծում կրթա­կան հարցե­րը և ինչպես կարե­լի է վերցնել այդ փորձը:

Անցել է հարյուր տասը տարուց ավել, իսկ մենք դեռևս շարունա­կում ենք հիա­նալ ֆիննա­կան կրթա­կան համա­կարգով և բողո­քել սեփա­կա­նից: 

Եվ այս վիճա­կում կանգնել ու մաղթել, որ բարի ուսում ձեզ, սիրե­լի աշա­կերտներ, նշա­նա­կում է կամ չհասկա­նալ, որ այս պարա­գա­յում պետք է ավե­լի շատ վախե­նալ, թե ինչ է սպասվում աշա­կերտին և ուսա­նո­ղին, կամ էլ ուղղա­կի ծաղրել աշա­կերտ-ուսա­նո­ղին էլ, ինքն իրեն էլ:

Մենք դեռևս չենք ուզում հասկա­նալ, որ նույն կառա­վարման ձևով, տարբեր իրա­վի­ճակնե­րում անհնար է լավ արդյունք ստա­նալ: Կամ ընդհանրա­պես անհնար է որևէ արդյունք ստանալ:Իսկ արդյունքն այս դեպքում միայն դիպլոմն է:

Իսկ այդ դիպլո­մը դատավճի՞ռ է թե նվա­ճում:

Ի վերջո մենք ե՞րբ ենք հասկա­նա­լու, որ համալսա­րան պետք է գնալ սովո­րե­լու, ոչ թե դիպլոմ ստա­նա­լու համար։ 

Ի վերջո կրթա­կան մակարդակն ինչո՞ւ է այսքան ընկած։ Ինչո՞ւ են բոլո­րը դժգոհ։ Առաջ լա՞վ էր։ Եթե լավ էր, ինչո՞ւ այդպես էլ չմնաց։ Հիմա բոլո­րը բողո­քում են, որ լավ չէ։ Եթե լավ չէ, ինչո՞ւ չի լավացվում վիճա­կը։ Չե՞նք ուզում, թե չենք հասկա­նում։ Թե չենք ուզում հասկա­նալ։ 

Դիպլո­մը վաղո՜ւց դարձել է ոչ թե որա­կա­վո­րումը հաստա­տող թերթիկ այլ ինքնա­ռեկլամ, սոցիա­լա­կան ստա­տուս, ինքնա­խա­բեություն, կեղծ արժեք, երկա­կի ստանդարտ, անո­րակ մի թղթի կտոր, որով խելա­ցի ուսումնա­սի­րո­ղը հավա­սարվում է բութ անգիր անո­ղին, սեփա­կան ուժե­րով գիտությունը յուրացնո­ղը հավա­սարվում է կաշա­ռա­տու ու ծույլ տխմա­րին։

Եվ մի՞թե կարծում ենք, թե դիպլո­մը կարող է այս դեպքում ուժ ունե­նալ, կրթությունը՝ որակ, մասնա­գե­տը՝ պահանջված, համալսա­րա­նը՝ զարգացնող, հասա­րա­կությունը՝ խելա­ցի։ 

Ոչ ևս հազար անգամ ոչ։ 

Այսօրվա ՀՀ բուհի դիպլո­մը դատավճիռ է։ Դատավճիռ, որով խելա­ցի ուսա­նողն և զբոսնե­լու եկա­ծը նույնն են դառնում։ Դիպլոմն այսօր հոտած ապրանք է, որ բուհը ծախում է մարդկանց ու մարդի­կէլ ռեկլա­մի տակ մնա­ցած միլիո­նա­վոր դրամներ ու տարի­ներ են վճա­րում այդ անպետք ու ոչ կիրա­ռե­լի «ստա­տուսը» ստա­նա­լու համար։ Մենք առա­ջա­տար ենք դիպլո­մա­կիրնե­րի թվով ու անհետ կորում ենք այդ դիպլո­մի ուժի չափման դեպքում։ Մեր կրթա­կան որա­կը ուղիղ համե­մա­տա­կան է մեր պետության հզո­րությանն ու մեր հասա­րա­կա­կան առողջությա­նը։ 

Ի վերջո բոլո­րը գիտնա­կան չեն։ Չեն կարող։ Չեն ուզում։ 

Ինչո՞ւ պիտի դիպլոմն այդքան հասա­նե­լի լինի, այդքան հեշտ, այդքան էժան։ Ի վերջո շատ գնորդ ունե­նում է միայն անո­րակ ու էժան ապրանքը։ 

Հասա­րա­կությունը կրթված չէ, դիպլոմն է էժան։ Իսկ այդ էժան դիպլո­մը շատ թանկ է նստում հասա­րա­կության ու պետության վրա: 

Էժան դիպլո­մով աթս չես ստեղծի, տնտե­սություն չես կառուցի, բանակ չես զինի, կիրթ ու գիտա­կից հասա­րա­կություն չես ունե­նա:

Էժան դիպլո­մով միայն մի բան կարող ես ունե­նալ՝ շարունա­կա­բար ավերվող հասա­րա­կություն իր բոլոր հետև­անքնե­րով:

Եվ այս ամե­նում լավ աշա­կերտն ու լավ ուսուցի­չը, դասա­խո­սը այլևս որո­շիչ դեր չեն խաղում: Չեն կարող: Անհնար է: Ու այդ բարե­խիղճ սակա­վա­թիվ մանկա­վարժներն ու դասա­խոսնե­րը իրենք ևս դառնում են այդ համա­կարգի զոհը, իսկ աշա­կերտներն ու ուսա­նողնե­րը՝ այդ համա­կարգից հաճախ դուրս են գալիս կամ այլանդակված, կամ հիասթափված:

Սեպտեմբե­րի մեկը ևս մի հիշե­ցում է հայաստանյան ավերված կրթա­կան ու գիտա­կան համա­կարգի մասին ու բարի շնորհա­վո­րանքնե­րը միամտության չափիչ են: Ոչինչ ավե­լի:

Առնչվող Հոդվածներ