Հայաստան

Հնարավոր Էր Թե Ոչ

Արսեն Թորոսյանի հայտարարության առիթով թերևս պետք էր դիմել Վարդան Օսկանյանին, Էդվարդ Նալբանդյանին, որոնք տասնամյակ են եղել արտգործնախարար և նրանց է բաժին ընկնում կարգավորման գործընթացի այսպես ասած առյուծի բաժինը: Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն էր, որ 2017 թվականի մարտին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե բացառված չէ, որ մինչև տարեվերջ որևէ երկիր ճանաչի Արցախիի անկախությունը:

Հակոբ Բադալյան

Պետք է վերջացնել այդ ամենը, բավական է կոտրել Հայաստանի ապակիները

Լրատվամիջոցները ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարության առիթով դիմել են նախկին արտգործնախարար  Արա Այվազյանին, հարցնելով, թե արդյո՞ք ինքնախաբեություն է Արցախի անկախության ճանաչման հնարավորություն եղած լինելը: Արսեն Թորոսյանը հայտարարել էր, թե չի եղել այդպիսի հնարավորություն և պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Արա  Այվազյանը պատասխանել է, որ դա ինքնախաբեություն չէ և հնարավորություն եղել է, ինչի մասին վկայում է Ալիևի վաղեմի հայտարարությունը, թե փակ դռների հետևում միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Համառոտ այն մասին, թե ինչ էր ասել Թորոսյանը, ինչ է պատասխանել Այվազյանը՝ իրեն այդ հարցով դիմած լրատվամիջոցներին: Ընդ որում, հետաքրքիր է, որ լրատվամիջոցները դիմում եմ նախկին նախարարի, որն արտաքին գործերի նախարարի պաշտոնում աշխատել է ընդամենը մի քանի ամիս՝ 44-օրյա պատերազմից հետո: Իսկ մինչ այդ նա եղել է դեսպան տարբեր երկրներում և միայն 2020-ի հոկտեմբերին տեղափոխվել Երևան՝ պատերազմի օրերին, ու նշանակվել ԱԳՆ փոխնախարար:

Արսեն Թորոսյանի հայտարարության առիթով թերևս պետք էր դիմել Վարդան Օսկանյանին, Էդվարդ Նալբանդյանին, որոնք տասնամյակ են եղել արտգործնախարար և նրանց է բաժին ընկնում կարգավորման գործընթացի այսպես ասած առյուծի բաժինը: Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն էր, որ 2017  թվականի մարտին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե բացառված չէ, որ մինչև տարեվերջ որևէ երկիր ճանաչի Արցախիի անկախությունը: Էդվարդ Նալբանդյանից լրատվամիջոցները կարող են հետաքրքրվել, թե ինչու՞ դա տեղի չունեցավ, ի՞նչի հիման վրա էր նա անում այդ հայտարարությունը, ո՞ր երկիրը նկատի ուներ, և այլն: Առավել ևս, երբ այսօր արդեն որոշակի մանրամասներ են հայտնի դարձել 2016-ի ապրիլյան քառօրյային հաջորդած բանակցային գործընթացի մասին, որտեղ Արցախի անկախություն ճանաչելու հնարավորության մասին դատելու հիմքերը մեղմ ասած տեսանելի չեն:

Այդուհանդերձ, թերևս ավելի լավ կլինի, եթե ոչ ոք ոչ մեկին հարցեր չտա այդ կապակցությամբ, և ընդհանրապես՝ գործող քաղաքական մեծամասնության և նախկին որևէ ժամանակի իշխանության պաշտոնյաները՝ շատ նախկին, թե համեմատաբար նախկին, դադարեցնեն Արցախի անկախության ճանաչման հնարավորությունների մասին կարգավորման գործընթացի պատմության առնչությամբ հայտարարություններն ու առավել ևս «ճանաչելու շանս կար-չկար» կարգի բանավեճերը: Դա գուցե ներքաղաքական հարաբերություններ պարզելու գայթակղիչ տարբերակ է, բայց այդ տարբերակը խաղ է հօգուտ ադրբեջանական «թեզերի»: Ինչ խոսք, լոկ Ալիևի հայտարարությունը, թե իրեն ստիպել են ճանաչել, չի կարող լինել փաստ, որովհետև Ալիևն այդ կերպ իր հանրությանն էր փորձում ներկայանալ ահռելի ճնշման դիմադրող «սուպերմեն»: Բայց, կրկնեմ, Հայաստանի իշխանությունն ու տարաբնույթ ընդդիմությունը պետք է վերջ տան Արցախի կարգավորման բանակցային գործընթացի պատմությունը միմյանց վրա նետվող քար դարձնելուն, որովհետև ում ուղղությամբ էլ թռչեն այդ քարերը, կոտրում են Հայաստանի ապակիները:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *