16.2 C
Yerevan

Հնա­րա­վոր Էր Թե Ոչ

Արսեն Թորոսյա­նի հայտա­րա­րության առի­թով թերևս պետք էր դիմել Վարդան Օսկանյա­նին, Էդվարդ Նալբանդյա­նին, որոնք տասնամյակ են եղել արտգործնա­խա­րար և նրանց է բաժին ընկնում կարգա­վորման գործընթա­ցի այսպես ասած առյուծի բաժի­նը: Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն էր, որ 2017 թվա­կա­նի մարտին Արցա­խի նախա­գահ Բակո Սահակյա­նի հետ հանդի­պումից հետո հայտա­րա­րել էր, թե բացառված չէ, որ մինչև տարե­վերջ որևէ երկիր ճանա­չի Արցա­խիի անկա­խությունը:

Հակոբ Բադալյան

Պետք է վերջացնել այդ ամե­նը, բավա­կան է կոտրել Հայաստա­նի ապա­կի­նե­րը

Լրատվա­մի­ջոցնե­րը ԱԺ պատգա­մա­վոր Արսեն Թորոսյա­նի հայտա­րա­րության առի­թով դիմել են նախկին արտգործնա­խա­րար  Արա Այվազյա­նին, հարցնե­լով, թե արդյո՞ք ինքնա­խա­բեություն է Արցա­խի անկա­խության ճանաչման հնա­րա­վո­րություն եղած լինե­լը: Արսեն Թորոսյա­նը հայտա­րա­րել էր, թե չի եղել այդպի­սի հնա­րա­վո­րություն և պետք չէ զբաղվել ինքնա­խա­բեությամբ: Արա  Այվազյա­նը պատասխա­նել է, որ դա ինքնա­խա­բեություն չէ և հնա­րա­վո­րություն եղել է, ինչի մասին վկա­յում է Ալիևի վաղե­մի հայտա­րա­րությունը, թե փակ դռնե­րի հետև­ում միջազգա­յին հանրությունը ստի­պում է իրեն ճանա­չել Ղարա­բա­ղի անկա­խությունը: Համա­ռոտ այն մասին, թե ինչ էր ասել Թորոսյա­նը, ինչ է պատասխա­նել Այվազյա­նը՝ իրեն այդ հարցով դիմած լրատվա­մի­ջոցնե­րին: Ընդ որում, հետաքրքիր է, որ լրատվա­մի­ջոցնե­րը դիմում եմ նախկին նախա­րա­րի, որն արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում աշխա­տել է ընդա­մե­նը մի քանի ամիս՝ 44-օրյա պատե­րազմից հետո: Իսկ մինչ այդ նա եղել է դեսպան տարբեր երկրնե­րում և միայն 2020‑ի հոկտեմբե­րին տեղա­փոխվել Երև­ան՝ պատե­րազմի օրե­րին, ու նշա­նակվել ԱԳՆ փոխնա­խա­րար:

Արսեն Թորոսյա­նի հայտա­րա­րության առի­թով թերևս պետք էր դիմել Վարդան Օսկանյա­նին, Էդվարդ Նալբանդյա­նին, որոնք տասնամյակ են եղել արտգործնա­խա­րար և նրանց է բաժին ընկնում կարգա­վորման գործընթա­ցի այսպես ասած առյուծի բաժի­նը: Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն էր, որ 2017  թվա­կա­նի մարտին Արցա­խի նախա­գահ Բակո Սահակյա­նի հետ հանդի­պումից հետո հայտա­րա­րել էր, թե բացառված չէ, որ մինչև տարե­վերջ որևէ երկիր ճանա­չի Արցա­խիի անկա­խությունը: Էդվարդ Նալբանդյա­նից լրատվա­մի­ջոցնե­րը կարող են հետաքրքրվել, թե ինչու՞ դա տեղի չունե­ցավ, ի՞նչի հիման վրա էր նա անում այդ հայտա­րա­րությունը, ո՞ր երկի­րը նկա­տի ուներ, և այլն: Առա­վել ևս, երբ այսօր արդեն որո­շա­կի մանրա­մասներ են հայտնի դարձել 2016‑ի ապրիլյան քառօրյա­յին հաջորդած բանակցա­յին գործընթա­ցի մասին, որտեղ Արցա­խի անկա­խություն ճանա­չե­լու հնա­րա­վո­րության մասին դատե­լու հիմքե­րը մեղմ ասած տեսա­նե­լի չեն:

Այդուհանդերձ, թերևս ավե­լի լավ կլի­նի, եթե ոչ ոք ոչ մեկին հարցեր չտա այդ կապակցությամբ, և ընդհանրա­պես՝ գործող քաղա­քա­կան մեծա­մասնության և նախկին որևէ ժամա­նա­կի իշխա­նության պաշտոնյա­նե­րը՝ շատ նախկին, թե համե­մա­տա­բար նախկին, դադա­րեցնեն Արցա­խի անկա­խության ճանաչման հնա­րա­վո­րություննե­րի մասին կարգա­վորման գործընթա­ցի պատմության առնչությամբ հայտա­րա­րություններն ու առա­վել ևս «ճանա­չե­լու շանս կար-չկար» կարգի բանա­վե­ճե­րը: Դա գուցե ներքա­ղա­քա­կան հարա­բե­րություններ պարզե­լու գայթակղիչ տարբե­րակ է, բայց այդ տարբե­րա­կը խաղ է հօգուտ ադրբե­ջա­նա­կան «թեզե­րի»: Ինչ խոսք, լոկ Ալիևի հայտա­րա­րությունը, թե իրեն ստի­պել են ճանա­չել, չի կարող լինել փաստ, որովհետև Ալիևն այդ կերպ իր հանրությանն էր փորձում ներկա­յա­նալ ահռե­լի ճնշման դիմադրող «սուպերմեն»: Բայց, կրկնեմ, Հայաստա­նի իշխա­նությունն ու տարաբնույթ ընդդի­մությունը պետք է վերջ տան Արցա­խի կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի պատմությունը միմյանց վրա նետվող քար դարձնե­լուն, որովհետև ում ուղղությամբ էլ թռչեն այդ քարե­րը, կոտրում են Հայաստա­նի ապա­կի­նե­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ