Բոլորն ովքեր շփվել են Միհրանի հետ կհաստատեն, որ նա ոչ միայն քաջ ու համարձակ, այլև շատ խելացի, գաղափարներով լի, կենսունակ, կազմակերպչի բնածին ջիղ ունեցող մարդ էր:
Հրանտ-Տէր Աբրահամյան
Այսօր մարտական դիրքեր մեկնելու ճանապարհին, Ջերմուկի մոտ, ավտովթարից մահացավ Մարտական ԵղբայրությունՄարտական եղբայրության անդամ Միհրան Ասատրյանը:
Չնայած իր երիտասարդ տարիքին, Միհրանն ուներ հարուստ կենսագրություն, որին դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք հետագայում:
Միհրանը մասնակից էր 2020 թվականի պատերազմի որպես կամավոր:
Բոլորն ովքեր շփվել են Միհրանի հետ կհաստատեն, որ նա ոչ միայն քաջ ու համարձակ, այլև շատ խելացի, գաղափարներով լի, կենսունակ, կազմակերպչի բնածին ջիղ ունեցող մարդ էր:
Մարտական եղբայրության հավաքներին միշտ հանդես էր գալիս հավակնոտ, բայց միաժամանակ հիմնավորված առաջարկներով ու նախաձեռնություններով, որոնք հաճախ երկար բանավեճերի առիթ էին դառնում:
Միհրանը Հայաստանի ինքնիշխանության, անկախության գաղափարի մոլի հետևորդ էր: Նրա համար մերժելի էր որևէ օտարամոլություն:
Անցած տարվա սեպտեմբերի 26-ին, Մարտական եղբայրության հավաքի ժամանակ Սարդարապատում նա կարճ ելույթ ունեցավ:
Ահա մի հատված այդ ելույթից:
“Ինքս 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից այնքան չեմ ընկճվել որքան այն մտքից, որ այս պարտությունը կարող է մեզ կոտրել և անկարող դարձնել շարունակելու պայքարը։ Պարտությունները, հաղթանակները կգան ու կգնան, բայց, եթե պայքարի ոգին կոտրվեց, այլևս ոչ հաղթելու և ոչ էլ պարտվելու առիթ չենք ունենա. պարզապես ժամանակի ընդացքում կվերանանք որպես ազգ և պետականություն։
Վերոնշյալն է պատճառը, որ մենք այսօր հավաքի են հրավիրել մեր մարտական ընկերներին։ Այսօր այստեղ մենք պետք է փաստեն՝
– պայքարող և մարտնչող, պատերազմից չվախեցող տեսակը կա Հայաստանում,
– հաջորդ իսկ պատերազմին մենք շարունակելու ենք կռվել, վաղն իսկ պատերազմ սկսվի գնալու ենք ռազմաճակատ,
– եթե նույնիսկ հարյուր տոկոսով վստահ լինենք, որ պարտվելու ենք, դարձյալ կռվելու ենք։
– Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր վստահաբար գիտեն, որ այս պարտությունը ժամանակավոր է, համախմբվել և ջաղջախել տիրող պարտվողական տրամադրությունները , միասնաբար պատրաստվել հաջորդ հաղթանակին, հանուն մեր երկրի, հանուն մեր ընկած եղբայրների և իրենց ընտանիքների և, որ ամենակարևորն է, հանուն անկախ և ինքնիշխան Հայստանի Հանրապետության”
Լո’ւյս քո շիրիմին, շատ ես պակասելու մեզ, եղբայր:
Գրառումը՝ Հրանտ Տէր- Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից։