25.1 C
Yerevan

Ի՞նչն Է Մեզ Միա­վո­րե­լու

ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը նշեց, որ ափսո­սում է, որ նույնիսկ այս իրա­վի­ճա­կում, նույնիսկ պատե­րազմա­կան վիճա­կում ընդդի­մությունը չի կարո­ղա­նում զսպել իրեն և զերծ մնալ ներքա­ղա­քա­կան հայտա­րա­րություննե­րից:

Մեր Ուղին

Սեպտեմբե­րի 12‑ի կեսգի­շե­րից սկսված ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րը չեն դադա­րել: Հարձա­կում է իրա­կա­նացվում մի քանի ուղղությամբ և մի քանի կետե­րով: Կատա­ղի մարտեր են տեղի ունե­նում:

Առա­վոտյան ՀՀ ԱԺ-ում օրը սկսվեց բավա­կան դրա­կան տեմպով, բայց շատ արագ կրկին հիասթա­փեցրեց բոլո­րին: Պատճա՞ռը: Շատ պարզ է: Իշխա­նությունն ու ընդդի­մությունը իրար հետ խոսել անգամ չեն կարո­ղա­նում, ուր մնաց համա­տեղ աշխա­տեն: 

Հասա­րա­կության մի մեծ մասն իրհարկե հուսով էր, որ գոնե այս պարա­գա­յում «ներկա-նախկին» կռի­վը չի լինի և իշխա­նությունն ու ընդդի­մությունը գոնե հիմա մի կողմ կդնեն միմյանց նկատմա­մաբ ունե­ցած թշնա­մանքը և համա­տեղ ուժե­րով կլծվեն աշխա­տանքի հանուն Հայաստա­նի Հանրա­պե­տության:

Տեղի ունե­ցավ գրե­թե սովո­րա­կան մի երև­ույթ: Ընդդի­մությունից ներկա էին միայն մի քանի հոգի ու նրանք ժամա­նակ խնդրե­ցին՝ իրենց առա­ջարկնե­րը պատշաճ ձևա­կերպե­լու, ԱԺ ներկա­յացնե­լու համար: Իշխա­նությունն ընդա­ռաջ գնաց այդ ամե­նին, ընդդի­մությա­նը ժամա­նակ տրվեց, որպեսզի նրանք ներկա­յացնեն իրենց տեսա­կետն ու առա­ջարկը:

Դրա­կան թվա­ցող այդ երև­ույթը միանգա­մից հօդս ցնդեց, երբ ընդդի­մությունից ՀՅԴ կուսակցության անդամ և «Հայաստան» դաշինքի պատգա­մա­վոր Արծվիկ Մինասյանն առա­ջարկեց իրենց կողմից առաջ քաշված չորս կետե­րը: Մինչ այդ ընդդի­մա­դիրնե­րը հայտա­րա­րե­ցին, որ իշխա­նության կողմից մշակված հայտա­րա­րության տեքստը, այսինքն այն, որ իշխա­նություննե­րը դատա­պարտում են ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը, դիմում միջազգա­յին ատյաննե­րին ու ձևա­չա­փե­րին և այլն, թերի է: Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց կողմից առա­ջարկված, բայց իշխա­նության կողմից մերժված չորս կետե­րը վերա­բե­րում էին ոչ միայն միջազգա­յին հանրությա­նը, այլև հայաստանյան հասա­րա­կությա­նը: Ադ չորս կետերն էին՝

Առա­ջի­նը՝ Ադրբե­ջա­նը շարունա­կում է 44-օրյա պատե­րազմում ուժի կիրառման իր քաղա­քա­կա­նությունը, որի հակա­հայկա­կան նպա­տակներն ամրագրված են մեզ համար անընդունե­լի թուրք-ադրբե­ջա­նա­կան 2021թ. հունի­սի 15‑ի Շուշիի հռչա­կագրով:

Երկրորդը՝ արձա­նագրում ենք ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության և բանա­կի վերա­կանգնման ոլորտնե­րում լիա­կա­տար ձախո­ղումը:

Տեղի ունե­ցող ռազմա­կան գործո­ղություննե­րը վերջնա­կա­նա­պես բացա­հայտե­ցին այսպես կոչված «խաղա­ղության դարաշրջա­նի» քաղա­քա­կա­նության սնանկությունը:

Ազգա­յին Ժողո­վը գտնում է, որ Ադրբե­ջա­նի հետ հետա­գա բանակցություննե­րը կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբե­ջա­նա­կան զորքե­րի լիա­կա­տար դուրսբերման, հայ ռազմա­գե­րի­նե­րի ու այլ, ապօ­րի­նի պահվող անձանց վերա­դարձման պարա­գա­յում:

Արծվիկ Մինասյա­նը հայտա­րա­րեց, որ իրենց կողմից ներկա­յացված չորս կետե­րի նպա­տակն է նաև այն, որ վերա­թարմացվի տարվող քաղա­քա­կա­նությունը: Բայց քանի, որ իրենց առա­ջարկված կետե­րը չեն ընդունվում, ապա ընդդի­մությունը չի մասնակցի հետա­գա քննարկմա­նը, չի միա­նա հայտա­րա­րությա­նը:

Դրա­նից հետո ամբիոն բարձրա­ցած ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը նշեց, որ ափսո­սում է, որ նույնիսկ այս իրա­վի­ճա­կում, նույնիսկ պատե­րազմա­կան վիճա­կում ընդդի­մությունը չի կարո­ղա­նում զսպել իրեն և զերծ մնալ ներքա­ղա­քա­կան հայտա­րա­րություննե­րից:

Ալեն Սիմոնյա­նը հարց տվեց, թե նրանք ինչու են ընդհանրա­պես եկել, այն էլ միայն երկու հոգով: Երբ ասում են, որ չեն մասնակցի աշխա­տանքնե­րին, ապա ի՞նչ պիտի լինի, որ ընդդի­մությունը որո­շի, որ դա իր օրա­կարգը ևս սպա­սարկում է: Իշխա­նությունըԱդրբե­ջա­նի մասին հայտա­րա­րություն է տալիս, իսկ ընդդի­մությունը նորից ներքա­ղա­քա­կան հարցեր է բարձրացնում: Իրենք խոսում են պատե­րազմի մասին, իսկ ընդդի­մությունը հարց է բարձրացնում «խաղա­ղության դարաշրջա­նի մասին», իրենք խոսում են պատե­րազմի մասին, իսկ ընդդի­մությունը պահանջում է դուրս գալ բանակցություննե­րից: Դուրս գան ի՞նչ անեն: Ինչպե՞ս դուրս գան:

Ալեն Սիմոնյա­նը կրկին ափսո­սանք հայտնեց, որ նույնիսկ այս օրե­րին ընդդի­մությունը չի կարո­ղա­նում ներքա­ղա­քա­կան հարցուպա­տասխա­նի մեջ չմտնել:

Եվ իրոք, երբ նայում ես Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին, աչք է ծակում երկպա­ռա­կության ոգին: Թվում է, թե ոչինչ այլևս չի կարող միա­վո­րել հայկա­կան քաղա­քա­կան դաշտը: Ցավը, որ սովո­րա­բար մոտեցնում է մարդկանց, իսկ ընդհա­նուր ցավը երբեմն ջնջում է նախկին մանր վիրա­վո­րանքնե­րը, ոչ մի ազդե­ցություն չունե­ցավ: 

Քաղա­քա­կա­նության մեջ իհարկե ընկերներ չկան: Կամ միայն մրցա­կիցներ: Բայց տրա­մա­բա­նությունը ենթադրում է, որ այդ մրցակցությունը պիտի լինի հանուն երկրի, հանուն պետության, իսկ այս դեպքում ոչ թե մրցակցություն է, այլ խորն արտա­հայտված թշնա­մանք ու անզի­ջում պահվածք միմյանց նկատմամբ: Այնքան խորը ատե­լություն, որ ավե­լի վեր է, քան թշնա­մու ներխուժումը, ավե­լի կարև­որ, քան ընդհա­նուր ցավը:

Այս վիճա­կը ուղիղ կործա­նում տանող է և արդեն չզարմացնող այս երկպա­ռա­կության ֆոնին միայն մի հարց է առա­ջա­նում՝

Ի՞նչ պիտի լինի, որ ի վերջո ավե­լի ուժեղ լինի, քան մեր փոխա­դարձ ատե­լությունն ու անձնա­կան տրա­մադրվա­ծությունը:

Առնչվող Հոդվածներ