25.1 C
Yerevan

Հայաստա­նի Անկա­խության Գաղա­փա­րի Մոլի Հետե­վորդը

Բոլորն ովքեր շփվել են Միհրա­նի հետ կհաստա­տեն, որ նա ոչ միայն քաջ ու համարձակ, այլև շատ խելա­ցի, գաղա­փարնե­րով լի, կենսունակ, կազմա­կերպչի բնա­ծին ջիղ ունե­ցող մարդ էր:

Հրանտ-Տէր Աբրա­համյան

Այսօր մարտա­կան դիրքեր մեկնե­լու ճանա­պարհին, Ջերմուկի մոտ, ավտովթա­րից մահա­ցավ Մարտա­կան ԵղբայրությունՄարտա­կան եղբայրության անդամ Միհրան Ասատրյա­նը:
Չնա­յած իր երի­տա­սարդ տարի­քին, Միհրանն ուներ հարուստ կենսագրություն, որին դեռ ավե­լի մանրա­մասն կանդրա­դառնանք հետա­գա­յում:

Միհրա­նը մասնա­կից էր 2020 թվա­կա­նի պատե­րազմի որպես կամա­վոր:

Բոլորն ովքեր շփվել են Միհրա­նի հետ կհաստա­տեն, որ նա ոչ միայն քաջ ու համարձակ, այլև շատ խելա­ցի, գաղա­փարնե­րով լի, կենսունակ, կազմա­կերպչի բնա­ծին ջիղ ունե­ցող մարդ էր:
Մարտա­կան եղբայրության հավաքնե­րին միշտ հանդես էր գալիս հավակնոտ, բայց միա­ժա­մա­նակ հիմնա­վորված առա­ջարկնե­րով ու նախա­ձեռնություննե­րով, որոնք հաճախ երկար բանա­վե­ճե­րի առիթ էին դառնում:

Միհրա­նը Հայաստա­նի ինքնիշխա­նության, անկա­խության գաղա­փա­րի մոլի հետև­որդ էր: Նրա համար մերժե­լի էր որևէ օտա­րա­մո­լություն:

Անցած տարվա սեպտեմբե­րի 26-ին, Մարտա­կան եղբայրության հավա­քի ժամա­նակ Սարդա­րա­պա­տում նա կարճ ելույթ ունե­ցավ:

Ահա մի հատված այդ ելույթից:
“Ինքս 2020 թվա­կա­նի պատե­րազմում կրած պարտությունից այնքան չեմ ընկճվել որքան այն մտքից, որ այս պարտությունը կարող է մեզ կոտրել և անկա­րող դարձնել շարունա­կե­լու պայքա­րը։ Պարտություննե­րը, հաղթա­նակնե­րը կգան ու կգնան, բայց, եթե պայքա­րի ոգին կոտրվեց, այլևս ոչ հաղթե­լու և ոչ էլ պարտվե­լու առիթ չենք ունե­նա. պարզա­պես ժամա­նա­կի ընդացքում կվե­րա­նանք որպես ազգ և պետա­կա­նություն։
Վերոնշյալն է պատճա­ռը, որ մենք այսօր հավա­քի են հրա­վի­րել մեր մարտա­կան ընկերնե­րին։ Այսօր այստեղ մենք պետք է փաստեն՝
– պայքա­րող և մարտնչող, պատե­րազմից չվա­խե­ցող տեսա­կը կա Հայաստա­նում,
– հաջորդ իսկ պատե­րազմին մենք շարունա­կե­լու ենք կռվել, վաղն իսկ պատե­րազմ սկսվի գնա­լու ենք ռազմա­ճա­կատ,
– եթե նույնիսկ հարյուր տոկո­սով վստահ լինենք, որ պարտվե­լու ենք, դարձյալ կռվե­լու ենք։
– Կոչ ենք անում Հայաստա­նի Հանրա­պե­տության այն քաղա­քա­ցի­նե­րին, սփյուռքի մեր հայրե­նա­կիցնե­րին, ովքեր վստա­հա­բար գիտեն, որ այս պարտությունը ժամա­նա­կա­վոր է, համախմբվել և ջաղջա­խել տիրող պարտվո­ղա­կան տրա­մադրություննե­րը , միասնա­բար պատրաստվել հաջորդ հաղթա­նա­կին, հանուն մեր երկրի, հանուն մեր ընկած եղբայրնե­րի և իրենց ընտա­նիքնե­րի և, որ ամե­նա­կարև­որն է, հանուն անկախ և ինքնիշխան Հայստա­նի Հանրա­պե­տության”

Լո’ւյս քո շիրի­մին, շատ ես պակա­սե­լու մեզ, եղբայր:

Գրա­ռումը՝ Հրանտ Տէր- Աբրա­հա­մեանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ