25.1 C
Yerevan

Հինգը Մեկում

Ամե­նա­վատ բանը, որ կարող է տեղի ունե­նալ պետության ներսում՝ եկե­ղե­ցի-կառա­վա­րություն հակա­մարտությունն է, որ Հայաստա­նում նկա­տե­լի դարձավ հատկա­պես 2018-ից հետո։

Մեր Ուղին

Լուր տարածվեց, որ հանդի­պել են ՀՀ ու ԱՀ նախկին նախա­գահներն ու կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ն:

Այդ հանդի­պումը ներկա­յացվեց, որպես ինչ որ առասպե­լա­կան մի բան՝ փրկության վերա­հաս գալուստի տոնով համեմված, ընդ որում իր մեջ պարունա­կե­լով մի այնպի­սի պաթոս, ասես այդ հանդիպման արդյունքում է վճռվե­լու հայ ժողվրդի ապա­գան մոտ հազար տարով:

Հանդիպման մասին ասվում է, որ հրա­վե­րը կաթո­ղի­կո­սի կողմից է եղել, տեղի է ունե­ցել Հայաստա­նի ներկա­յիս դրության առնչությամբ, որոշվել է էլի շարունա­կել հանդի­պումնե­րը:

Շարունա­կել հանդի­պումնե­րը ինչի՞ համար: Ի՞նչ հարց են լուծե­լու այս հավա­քով: Սա ևս «Հայրե­նի­քի փրկության շարժման» նման ինչ որ բան է, թե ոչ: Այն տպա­վո­րությունն է, որ արդեն ավանդույթ է դառնում հավաքվել նույն մարդկանցով և նոր անվամբ հանդես գալ, ասե­լով որ սա է իրա­կանն ու ճշմա­րի­տը, որ բերե­լու է փրկություն:

Եթե այդպես է, ապա տվյալ խմբի մարքե­թո­լոգնե­րը լավ չեն աշխա­տում, ավե­լին՝ շատ վատ են աշխա­տում: 

Նոյեմբե­րի 9‑ից կազմա­կերպվող «փրկության» շարժումնե­րը սկզբունքո­րեն տապալվում են ոչ թե նրա համար, որ շարժման անունը լավը չի, կամ Նիկոլ Փաշինյա­նը իդեա­լա­կան է, այլ պարզա­պես մարդկանց փորձ է արվում տարբեր փաթե­թա­վորմամբ նույն բանը մատուցել: Անկախ նրա­նից, թե շարժումը կկոչվի փրկության թե միասնության, չի աշխա­տե­լու այնքան ժամա­նակ, քանի դեռ կազմա­կերպիչնե­րը նույն մարդիկ են, որոնց հանրությունը մերժել է դեռ իրենց իշխա­նություն եղած ժամա­նակ: Ու այստեղ գալիս է մի պահ, որ հասա­րա­կության մի ստվար հատված պատրաստ է Նիկոլ Փաշինյա­նի ու իր թիմի ակնա­ռու հիմա­րություններն անգամ չնկա­տե­լու տալ, որովհետև իր առջև դրվում է երկընտրանք՝ կամ Նիկոլ Փաշինյա­նը կամ նախկիննե­րը: Ու շատ մարդիկ պատրաստ են նույնիսկ գիտակցա­բար սխալ անել զուտ նրա համար, որ նախկիննե­րը չգան:

Բումե­րանգի ազդե­ցություն է: Այն ինչ տեղի ունե­ցավ2018-ին, ինչ որ առումով կրկնվում է հիմա: Այն ժամա­նակ մարդիկ ոչ թե ընտրե­ցին Փաշինյա­նին, այլ մերժե­ցին Սերժ Սարգսյա­նին՝ որպես մի ամբողջ դարաշրջան ամբողջացնող սկզբունքի: Հիմա էլ ոչ թե պաշտպա­նում են Փաշինյա­նին, այլ մերժում են նախկիննե­րին: Իսկ ընտրության «մերժե­լու» սկզբունքը իրոք որ կարող է ողբա­լի հետև­անքներ ունե­նալ ՀՀ ապա­գա­յի համար: Ժողո­վուրդը կարող է վրեժխնդիր լինել անգամ ինքն իրե­նից, կորցնել շատ, վճա­րել արյամբ, բայց շարունա­կել կառչել Փաշինյա­նից, որովհետև նախկիննե­րից շատ խիստ է նեղված: Նեղված է նաև անձնա­կան մակարդա­կով: Այդ է պատճա­ռը, որ քաղա­քա­կան ընտրություննե­րի ժամա­նակ հասա­րակ մարդիկ ոչ թե քաղա­քա­կան ընտրություն կատա­րե­ցին, այլ անձնա­կան վրեժ լուծե­ցին նախկիննե­րի թիմից:

Հիմա եկե­ղե­ցու մասին: Անհերքե­լի փաստ է, որ հայոց եկե­ղե­ցին դարե­րով ամե­նա­լուրջ աշխա­տանք է կատա­րել կազմա­կերպչա­կան ու մշա­կութա­յին առումով: Ռազմա­կան էլի­տա­յից զրկված ժողովրդի միակ հույսը մնա­ցել է եկե­ղե­ցին, որը սկսել է կատա­րել ոչ միայն հոգև­որ-կրո­նա­կան, այլև վարչա­կան-կազմա­կերպչա­կան ու կրթա­կան ֆունկցիա­ներ: Հենց եկե­ղե­ցու շնորհիվ է հնա­րա­վոր եղել նվաճված Հայաստա­նում չտրոհվել տարբեր կրո­նա­կան խմբե­րի, չուծացվել, այլ ընդհա­կա­ռա­կը՝ ստեղծել ճարտա­րա­պե­տա­կան հզոր մշա­կութա­յին համա­կարգ, արվեստի ու կրթության, գիտության լուրջ ձեռքբե­րումներ ունե­նալ:

Այս սա փաստ է, և մեծ ուրա­խությամբ կարե­լի է արձա­նագրել, որ ունենք եկե­ղե­ցի, որը խնա­մել ու պաշտպա­նել է իր ժողովրդին շատ երկար ժամա­նակ:

Բայց ի՞նչ է կատարվում հիմա: Ո՞ւր է մնա­ցել հայ եկե­ղե­ցու ազգա­յին կեցվածքն ու տրա­մա­բա­նությունը: Շատ շատ է խոսվել այն մասին, որ հայ եկե­ղե­ցին հեռա­ցել է իր նախնա­կան պարզ կեցվածքից, դարձել շնորհա­վա­ճա­ռության ու ձևա­մո­լության կենտրոն: Դեռևս Րաֆֆին իր ժամա­նա­կին նշել է եկե­ղե­ցա­կան հատվա­ծի բազում թերություններ և նույնիսկ արտա­հայտվել շատ կտրուկ, ասե­լով, որ «մենք լավ եկե­ղե­ցի չենք ունե­ցել, ունե­ցել ենք միայն անձնա­զոհ եկե­ղե­ցա­կաններ»:

Ինչևէ: Այսօր հայ եկե­ղե­ցին չունի այն ազդե­ցությունը, ինչ և ընդա­մե­նը հարյուր տարի առաջ էր և պատճա­ռը ոչ միայն գիտա­տեխնի­կա­կան, այսինքն աշխարհիկ կյանքի զարգա­ցումն է, որի ժամա­նակ կրո­նը սկսում է նահանջել իր դիրքե­րից, այլև հենց եկե­ղե­ցու խիստ չեզոք պահվածքը երկրում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին կամ որ ավե­լի վատ է՝ լավ հարա­բե­րություններ նախկիննե­րի հետ, վատ հարա­բե­րություններ ներկա­նե­րի հետ: Իսկ այդ ամե­նը եկե­ղե­ցու հոգև­որ էությունը ջնջում ու դարձնում է քաղա­քա­կան, իսկ եկե­ղե­ցին չի կարող ներքա­ղա­քա­կան հարցե­րում խառնվել ու քրիստո­նեությունն ընդհանրա­պես կապ չունի: Չի կարե­լի ամեն ինչ դնել հավա­տի շրջա­նակնե­րում ու չընդունո­ղին անի­ծել, ընդունո­ղին ինդուլգենցիա վաճա­ռել: Ոչ: Եկե­ղե­ցին իրեն պիտի շատ բարձր կեցվածք ընդունի, եթե ցանկա­նում է, որ իրեն ընդունեն ոչ թե քաղա­քա­կան ակումբի, այլ ազգա­յին-հոգև­որ առաջնորդա­րա­նի տեղ:

Ամե­նա­վատ բանը, որ կարող է տեղի ունե­նալ պետության ներսում՝ եկե­ղե­ցի-կառա­վա­րություն հակա­մարտությունն է, որ Հայաստա­նում նկա­տե­լի դարձավ հատկա­պես 2018-ից հետո: 

Զերծ մնա­լով բամբա­սանքից, որ այս կամ այն եկե­ղե­ցա­կան առաջնորդը գող է, կաշա­ռա­կեր կամ բիզնեսմեն, կարե­լի է ասել, որ այսօր եկե­ղե­ցին զուրկ է ազգա­յին հմայքից, եկե­ղե­ցին այլևս չունի մեծ ազդե­ցություն, չի կարո­ղա­նում վերահսկել հասա­րա­կության հոգև­որ կյանքը: Տասնյակնե­րով կրո­նա­կան աղանդներ շարունա­կում են ծավա­լել իրենց քայքա­յիչ աշխա­տանքը և եկե­ղե­ցին պարզա­պես չի կարո­ղա­նում կանգնեցնել նրանց հոգև­եր ասպա­տա­կությունը:

Եվ այսքա­նից հետո, երբ բազմա­թիվ անհայտնե­րով հավա­սա­րում հանդի­սա­ցող եկե­ղե­ցու առաջնորդը, ում անունը ևս չի առա­ջացնում մեծ խանդա­վա­ռություն, հանդի­պում է նախկին սկանդա­լա­յին քաղա­քա­կան առաջնորդնե­րի հետ, շատ սուր մեկնա­բա­նություններ են առա­ջա­նում, շատ կոպիտ հարցեր, որոնց պատասխաննե­րը երբեմն անցնում են էթի­կա­յի բոլոր սահմաննե­րը:

Երբ հայտա­րա­րության մեջ նշվում է, որ հանդի­պել են ներկա­յիս իրա­վի­ճա­կի հարցով ու պայմա­նա­վորվել են էլի հանդի­պել, երկու կարծիք  է առա­ջա­նում՝ շատ լավ են արել, որ հանդի­պել են, գուցե կարո­ղա­նան ինչ որ ընդհա­նուր հայտա­րա­րի գալ և մի լավ բան անեն երկրի համար ու մյուս կարծի­քը՝ հանդի­պել են, որ ի՞նչ անեն: Ի՞նչ պիտի անեն, որ չեն արել այսքան ժամա­նակ: Ի՞նչն էր խանգա­րում, որ այդ կազմով կամ ավե­լի մեծ կազմով հավաքվեին անընդհատ ու ինչո՞ւ այդ հավա­քին ներկա չէր իշխա­նության որևէ ներկա­յա­ցուցիչ: Չէր որ հանդի­պումը ոչ թե քաղա­քա­կան է, այլ նվիրված է Հայաստա­նին: Իսկ նման կարգի հանդի­պումնե­րում անձնա­կան քաղա­քա­կան հակակրանքն ու թշնա­մությունը միկողմ  պիտի դրվի: Այսինքն ոչ թե պիտի դրվի, այլ այդպես է ենթադրում միասնության մասին կարծի­քը: Բայց այդ հանդիպմա­նը ներկա էին քաղա­քա­կան մի ուղղության ներկա­յա­ցուցիչներ, ովքեր թշնա­մին են ներկա­նե­րին, իսկ արցախյան 44 օրյա պատե­րազմը, ներկա­յիս Ռուսաստան թե Ամե­րի­կա կողմնո­րոշման ջատա­գովնե­րը ավե­լի են սրում իրա­վի­ճա­կը և այնպես է ստացվում, որ երեկ ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սի մոտ քաղա­քա­կան ընդդի­մության հավաքն էր:

Իսկ ի՞նչ լինե­լու հետո: Ի՞նչ անունով ու լոզունգով են հանդես գալու այս անգամ: Արդյո՞ք սպա­սել հրաշքի, որ հայկա­կան քաղա­քա­կան ծվատված դաշտը գուցե միա­վորվի, թե Հայաստա­նում մոտ օրերս ստեղծվե­լու է հերթա­կան փրկության շարժումը, որով ոչ մի հարց չի լուծվե­լու:

Արք և տիկնա՛յք հայոց աշխարհի, մեր առջև Հայաստա­նի ապա­գան է, ոչ թե քաղա­քա­կան մեկ դեմքի կամ խմբի: Հայաստան՝ նշա­նա­կում է մենք բոլորս՝ հարուստնե­րը, աղքատնե­րը, քաղա­քա­կաննե­րը, ապա­քա­ղա­քա­կաննե­րը, տգեղներն ու գեղե­ցիկնե­րը, նիհարներն ու գեր մարդիկ, բարձրա­հա­սակներն ու ցածրա­հա­սակնե­րը, ռոք և ռաբիզ լսողնե­րը, ջութակ ու քանոն նվա­գողնե­րը, ընդդի­մա­դիրն ու դիմա­դի­րը, գյուղա­ցին ու քաղաքացին…բոլորը: 

Ու եթե այս տրա­մա­բա­նությամբ լինի հավաք, գուցե և հավատ առա­ջա­նա, որ հավաքվում են հանուն հայի ու Հայաստա­նի, հակա­ռակ դեպքում ինչպես էլ փաթա­թեն ու անվա­նա­փո­խեն, միևնույն է տակից միշտ երև­ա­լու է ժանգոտված հնի եզրը:

Առնչվող Հոդվածներ