25.1 C
Yerevan

Հանուն Ամբողջ Հայ Ժողովրդի, Ոչ Թե Առանձին Հատվածնե­րի

Ռուսաստա­նի սպառնա­լիքնե­րը Փաշինյա­նի կառա­վա­րությա­նը՝ օլի­գարխնե­րին չհե­տապնդե­լու հետ կապված, Ռուսաստա­նի հրա­ժա­րումը կանխել Հայաստա­նը կործա­նած 44-օրյա պատե­րազմը, Ռուսաստա­նի անկա­րո­ղությունը կամ չցանկա­նա­լը ռազմա­կան օգնություն ցույց տալ Հայաստա­նին 44-օրյա պատե­րազմից հետո, Հայ Դատի Հանձնախմբի լռությունը խլա­ցուցիչ է:

Ճոն Թիթի­զեան

Ամե­րի­կա­յի Հայ Դատի Հանձնա­խումբը, որ զբաղվում է Հայոց Ցեղասպա­նության պահանջա­տի­րության հարցե­րով, պետք է ամեն կերպ հեռու մնա Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան հարցե­րին խառնվե­լուց: Եվ դա ոչ թե ու միայն այն տրա­մա­բա­նությունից է ելնում, որ ՀՀ քաղա­քա­ցիություն չունե­ցո­ղը չպի­տի խառնվի ՀՀ ներքին հարցե­րին, այլ բխում է մի շատ ավե­լի կարև­որ ու սկզբունքա­յին կետից՝ Հայոց Ցեղասպա­նության պահանջա­տի­րության՝ հանուն հայ ժողովրդի: Հայ ժողո­վուրդն այսօր ունի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, իսկ հայ ժողովրդի պահանջի համար պայքա­րող հանձնա­խումբը չպի­տի և չի կարող որևէ ներքա­ղա­քա­կան հարցե­րում խառնվել և դառնալ ժողովրդի մի մասի կողմնա­կիցն ու մյուս մասին հակա­ռա­կորդը: Դրա­նով ոչ միայն Հայ Դատի հանձնա­խումբը փոքրացնում է իր աշխարհա­հա­յացքն ու դառնում ավե­լի շատ քաղա­քա­կան նեղ շրջա­նա­կի ներկա­յա­ցուցիչ, այլև հմտո­րեն կարող է կիրառվել հայ ժողովրդի ու ՀՀ թշնա­մի­նե­րի կողմից, որոնք կարող են քաղա­քա­կան հարցե­րով հետաքրքրված Հանձնախմբին քաղա­քա­կա­նա­պես ուղղորդել՝ նրա քաղա­քա­կան նախընտրություննե­րը բավա­րա­րե­լով և Հայոց Ցեղասպա­նության պահանջա­տի­րության հարցը երկրորդա­կան ու երրորդա­կան դարձնե­լով: Ամեն դեպքում պետք է հուսալ, որ Հայ Դատի Հանձնա­խումբը այնքան շրջա­հա­յաց է, որ ցանկա­ցած վախ, որ նրա գործունեությունը կմասնա­վո­րեցվի և կնա­հանջի իր սկզբնա­կան դիրքե­րից հանուն քաղա­քա­կան առևտրի, անհիմն կմնա:

Հայ Դատի Հանձնա­խումբը անշուշտ հասկա­նում է, որ միջազգա­յին ցանկա­ցած այց և խոսք դեպի ՀՀ, կարող է շատ կարև­որ ազդե­ցություն ունե­նալ և հավա­տա­ցած ենք, որ ամեն ջանք ու ճիգ գործի կդրվի նրանց կողմից, որ հայաստա­նի հանդեպ ուշադրությունը ոչ միայն չպա­կա­սի, այլև կտասնա­պատկվի, հատկա­պես երբ Հայաստան կայցե­լի որևէ կարև­որ կերպար, որին պետք է այսպես ասած գծի վրա պահել:

Մեր Ուղին

Ներկա­յացնում ենք վերը թվարկված խնդիրնե­րին վերա­բերվող Ջոն Թիթիզյա­նի գրա­ռումը՝ անգլե­րեն և հայե­րեն տարբե­րակնե­րով՝

Ավե­լի մեծ սպա­սումներ Հայ Դատի Կենտրո­նա­կան Հանձնախմբից

Հաշվի առնե­լով Ռուսաստա­նի լռությունը ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդում ինքնիշխան Հայաստա­նի վրա Ադրբե­ջա­նի կողմից վերջին հարձակման, ՀԱՊԿ‑ի՝ Հայաստա­նի օգնության դիմումին չաջակցե­լու, Ռուսաստա­նի՝ Հայաստա­նի նկատմամբ Ադրբե­ջա­նին շարունա­կա­կան բռնություննե­րի դրդման, Ռուսաստա­նի շարունա­կա­կան պնդումնե­րը Մեղրիի միջանցքով Իրա­նի կողմից Հայաստա­նի միջո­ցով Եվրո­պա­յին գազ/նավթի մատա­կա­րա­րումը կանխե­լու ու վերահսկե­լու համար, Ռուսաստա­նի կողմից քաո­սա­յին ապստամբությունը Երև­ա­նում՝ Հայաստա­նին Ռուսաստա­նի և Բելա­ռուսի միությա­նը միա­նալ ստի­պե­լու համար, Ռուսաստա­նի սպառնա­լիքնե­րը Փաշինյա­նի կառա­վա­րությա­նը՝ օլի­գարխնե­րին չհե­տապնդե­լու հետ կապված, Ռուսաստա­նի հրա­ժա­րումը կանխել Հայաստա­նը կործա­նած 44-օրյա պատե­րազմը, Ռուսաստա­նի անկա­րո­ղությունը կամ չցանկա­նա­լը ռազմա­կան օգնություն ցույց տալ Հայաստա­նին 44-օրյա պատե­րազմից հետո, Հայ Դատի Հանձնախմբի լռությունը խլա­ցուցիչ է:

Անգամ խոսնակ Փելո­սիի՝ Երև­ան կատա­րած պատմա­կան այցի առի­թով Հայ Դատի Հանձնա­խումբը, որպես հայ-ամե­րիկյան Քաղա­քա­կան Գործունեության Շրջան, ոչ միայն պատշաճ կերպով չընդունեց նրան, այլ ակնկա­լիքնե­րով դասա­խո­սություն կարդաց՝ առանց որևէ խոսք ասե­լու Պուտի­նի՝ նշա­նա­կա­լիո­րեն մեղա­վոր լինե­լու մասին։ Հայ Դատի Կենտրո­նա­կան Հանձնախնբի Արևմտյան Շրջա­նը այս շաբաթ կազմա­կերպում է իր տարե­կան ֆոնդե­րի հավա­քագրման ընթրի­քը: Հիա­նա­լի հնա­րա­վո­րություն է վերացնե­լու այդ թերություննե­րը։

Հուսով ենք։

WE EXPECT MORE FROM THE ANCA/ANC- WR (Hereby ANC)

In light of Russia’s silence in the UN Security Council regarding Azerbaijan’s recent attack on sovereign Armenia, CSTO’s failure to assist Armenia’s appeal for help, Russia’s instigation of Azerbaijan’s continued violence against Armenia, Russia’s insistence to control Meghri passage to prevent Iran gas/oil supply to the West through Armenia, Russia’s insurrection of chaos in Yerevan to force Armenia to join the Russia Belarus Union, Russia’s threats to Pashinyan’s government not to prosecute oligarchs, Russia’s refusal to prevent the 44 day war that devastated Armenia, Russia’s inability/unwillingness to provide military assistance to Armenia since the 44 day war, ANC’s silence has been deafening.

Even at the occasion of Speaker Pelosi’s historic visit to Yerevan, ANC, as an Armenian American PAC, not only did not welcome her properly, lectured her with expectations, without uttering a word about Putin being a significant culprit. ANC-WR is having its annual fund raising dinner this week. It’s a great opportunity to address those shortcomings. We hope.

Առնչվող Հոդվածներ