Ռուսաստանի սպառնալիքները Փաշինյանի կառավարությանը՝ օլիգարխներին չհետապնդելու հետ կապված, Ռուսաստանի հրաժարումը կանխել Հայաստանը կործանած 44-օրյա պատերազմը, Ռուսաստանի անկարողությունը կամ չցանկանալը ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին 44-օրյա պատերազմից հետո, Հայ Դատի Հանձնախմբի լռությունը խլացուցիչ է:
Ճոն Թիթիզեան
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որ զբաղվում է Հայոց Ցեղասպանության պահանջատիրության հարցերով, պետք է ամեն կերպ հեռու մնա Հայաստանի ներքաղաքական հարցերին խառնվելուց: Եվ դա ոչ թե ու միայն այն տրամաբանությունից է ելնում, որ ՀՀ քաղաքացիություն չունեցողը չպիտի խառնվի ՀՀ ներքին հարցերին, այլ բխում է մի շատ ավելի կարևոր ու սկզբունքային կետից՝ Հայոց Ցեղասպանության պահանջատիրության՝ հանուն հայ ժողովրդի: Հայ ժողովուրդն այսօր ունի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետությունը, իսկ հայ ժողովրդի պահանջի համար պայքարող հանձնախումբը չպիտի և չի կարող որևէ ներքաղաքական հարցերում խառնվել և դառնալ ժողովրդի մի մասի կողմնակիցն ու մյուս մասին հակառակորդը: Դրանով ոչ միայն Հայ Դատի հանձնախումբը փոքրացնում է իր աշխարհահայացքն ու դառնում ավելի շատ քաղաքական նեղ շրջանակի ներկայացուցիչ, այլև հմտորեն կարող է կիրառվել հայ ժողովրդի ու ՀՀ թշնամիների կողմից, որոնք կարող են քաղաքական հարցերով հետաքրքրված Հանձնախմբին քաղաքականապես ուղղորդել՝ նրա քաղաքական նախընտրությունները բավարարելով և Հայոց Ցեղասպանության պահանջատիրության հարցը երկրորդական ու երրորդական դարձնելով: Ամեն դեպքում պետք է հուսալ, որ Հայ Դատի Հանձնախումբը այնքան շրջահայաց է, որ ցանկացած վախ, որ նրա գործունեությունը կմասնավորեցվի և կնահանջի իր սկզբնական դիրքերից հանուն քաղաքական առևտրի, անհիմն կմնա:
Հայ Դատի Հանձնախումբը անշուշտ հասկանում է, որ միջազգային ցանկացած այց և խոսք դեպի ՀՀ, կարող է շատ կարևոր ազդեցություն ունենալ և հավատացած ենք, որ ամեն ջանք ու ճիգ գործի կդրվի նրանց կողմից, որ հայաստանի հանդեպ ուշադրությունը ոչ միայն չպակասի, այլև կտասնապատկվի, հատկապես երբ Հայաստան կայցելի որևէ կարևոր կերպար, որին պետք է այսպես ասած գծի վրա պահել:
Մեր Ուղին
Ներկայացնում ենք վերը թվարկված խնդիրներին վերաբերվող Ջոն Թիթիզյանի գրառումը՝ անգլերեն և հայերեն տարբերակներով՝
Ավելի մեծ սպասումներ Հայ Դատի Կենտրոնական Հանձնախմբից
Հաշվի առնելով Ռուսաստանի լռությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինքնիշխան Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից վերջին հարձակման, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի օգնության դիմումին չաջակցելու, Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանին շարունակական բռնությունների դրդման, Ռուսաստանի շարունակական պնդումները Մեղրիի միջանցքով Իրանի կողմից Հայաստանի միջոցով Եվրոպային գազ/նավթի մատակարարումը կանխելու ու վերահսկելու համար, Ռուսաստանի կողմից քաոսային ապստամբությունը Երևանում՝ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի միությանը միանալ ստիպելու համար, Ռուսաստանի սպառնալիքները Փաշինյանի կառավարությանը՝ օլիգարխներին չհետապնդելու հետ կապված, Ռուսաստանի հրաժարումը կանխել Հայաստանը կործանած 44-օրյա պատերազմը, Ռուսաստանի անկարողությունը կամ չցանկանալը ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին 44-օրյա պատերազմից հետո, Հայ Դատի Հանձնախմբի լռությունը խլացուցիչ է:
Անգամ խոսնակ Փելոսիի՝ Երևան կատարած պատմական այցի առիթով Հայ Դատի Հանձնախումբը, որպես հայ-ամերիկյան Քաղաքական Գործունեության Շրջան, ոչ միայն պատշաճ կերպով չընդունեց նրան, այլ ակնկալիքներով դասախոսություն կարդաց՝ առանց որևէ խոսք ասելու Պուտինի՝ նշանակալիորեն մեղավոր լինելու մասին։ Հայ Դատի Կենտրոնական Հանձնախնբի Արևմտյան Շրջանը այս շաբաթ կազմակերպում է իր տարեկան ֆոնդերի հավաքագրման ընթրիքը: Հիանալի հնարավորություն է վերացնելու այդ թերությունները։
Հուսով ենք։
WE EXPECT MORE FROM THE ANCA/ANC- WR (Hereby ANC)
In light of Russia’s silence in the UN Security Council regarding Azerbaijan’s recent attack on sovereign Armenia, CSTO’s failure to assist Armenia’s appeal for help, Russia’s instigation of Azerbaijan’s continued violence against Armenia, Russia’s insistence to control Meghri passage to prevent Iran gas/oil supply to the West through Armenia, Russia’s insurrection of chaos in Yerevan to force Armenia to join the Russia Belarus Union, Russia’s threats to Pashinyan’s government not to prosecute oligarchs, Russia’s refusal to prevent the 44 day war that devastated Armenia, Russia’s inability/unwillingness to provide military assistance to Armenia since the 44 day war, ANC’s silence has been deafening.
Even at the occasion of Speaker Pelosi’s historic visit to Yerevan, ANC, as an Armenian American PAC, not only did not welcome her properly, lectured her with expectations, without uttering a word about Putin being a significant culprit. ANC-WR is having its annual fund raising dinner this week. It’s a great opportunity to address those shortcomings. We hope.