Հայաստան

Հայաստանում Լույս Է Ծագելու

Մենք չենք կարող ատելությունն առաջին տեղում դնել, որովհետ ինչպես որ մարդիկ են տարբեր լինում, այնպես էլ ժողովուրդները: Իսկ հայ ժողովուրդն ավելի բարձր արժեքներով է ապրում ու սկզբունք ընդունում այն:

Հրանտ Վարդանյան

1inTV-ի հյուրն է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Զրույցի ընթացքում շոշափվել է, թե ինչ նշանակության օրեր են անցնում հիմա ու թե ինչ է մշտապես մեզ հետ պատահել, որ բերել հասցրել է այս ողբերգական կիրավիճակին:

Հրանտ Վարդանյանն իր խոսքում ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան բեշիքյարթմա էին արել իրար հետ, բայց հայ ժողովուրդը կարողացել է դիմագրավել այդ ամենին, պաշտպանել ինքն իրեն: Բեշիքյարթմա, կամ օրորոցի խազ, երբ ծնողները բանավոր խոսքով նշանում էին իրենց փոքրահասակ երեխաներին, որ մեծանալուց հետո իրար հետ պետք է ամուսնանան, Հրանտ Վարդանյանը նկատի ունի, որ Մոսկվայում միշտ էլ փորձ է արվել վերահսկել իրադրությունն այստեղ: Ռուսաստանը միշտ էլ կոմպլեքսավորված է եղել հարավում, այստեղ միշտ խնդիրներ է ունեցել: Կովկասում Ռուսաստանը միայն մի հավատարիմ դաշնակից ունի՝ Հայաստանը, որին էլ արդեն կորցնում է իր այս պահվածքի հետևանքով:

Հրանտ Վարդանյանը խոսելով Ռուսաստանի մասին, ասաց, որ Հայաստանում քանի որ կա ընդգծված ու արդարացի բողոք Ռուսաստանի հանդեպ, հաճախ փորձ է արվում այդ ամենը որպես ռուսաֆոբիա ներկայացնել, բայց դա այդպես չէ: Օրինակ ինքը միշտ խոսում է Ռուսաստանի, բայց ոչ ռուսների դեմ: Հասարակ մարդկանց դեմ չէ ուղղված զայրույթը, այլ կառավարողների: Հենց այսօր էլ ինքը մեծ պատրաստակամությամբ շփվում է Հայաստան այցելած հասարակ ռուս մարդկանց հետ, քանի որ կարծում է, որ նրանք հյուր են, իսկ հյուրին պատվել է պետք: Անշուշտ եթե հյուրն իրեն հյուրի նման չպահի, պետք է պատժել նրան:

Հրանտ Վարդանյանը նաև նշեց, որ Հայաստանում նույնիսկ թուրքաֆոբիա չկա, ուր մնաց ռուսաֆոբիա: Այսինքն նույինսկ թուրքերի դեմ ազգային մակարդակի ատելություն չի գեներացվում: Դա այդպես է, մենք չենք կարող ատելությունն առաջին տեղում դնել, որովհետ ինչպես որ մարդիկ են տարբեր լինում, այնպես էլ ժողովուրդները: Իսկ հայ ժողովուրդն ավելի բարձր արժեքներով է ապրում ու սկզբունք ընդունում այն:

ԻՆչ վերաբերում է միջազգային դրության փոփոխությանն ու ընթացքին, Հրանտ Վարդանյանը նկատեց, որ այլևս հին ժամանակները չեն: Հին աշխարհը մեռնում է, իսկ Հայաստանը վերածնվելու է, ապրելու է: Հայաստանի ապագան ու կյանքը պաշտպանում են հենց հայերը ու սուտ է այն, որ մեզ զոհաբերեցին, ոչ մենք քաջաբար ու պատվով ենք պայքարել երեք մեծ երկրի ընդհանուր գործողությունների դեմ: Մոսկվան ադրբեջանցիների ու թուրքերի ձեռով է փորձում պատժել մեզ և պատերազմն էլ հենց Մոսկվայի պատիժն էր մեր նկատմամբ:

Մոսկվան միշտ է խանդով է վերաբերվել Հայաստանի և աշխարհի հարաբերություններին և Արցախյան հարցն էլ մշտապես նրա ձեռքում գործիք է եղել: Բայց այլևս այն հին օրերը չեն, մտածողություն է փոխվում և մենք էլ այլևս մութ սենյակում սև կատու չպիտի փնտրենք, չպիտի մնանք կույր և պետք է դուրս գանք մեր նեղ ու փակված մտահորիզոնից: 

Այնպես չէ, որ չենք ունեցել, չենք ուզել: Եղել են բազմաթիվ ծրագրեր, նախագծեր, բայց Մոսկվան երբեք չի թողել, որ դրանք իրականություն դառնան: Օրինակ Եվրաասոցացման ծրագիրը, որ Հայաստանում տարիներով մշակվել էր, բայց չիրականացավ ռուսների կողմից, մինչդեռ Հայաստանը հսկայական ռեսուրսներ ունի միլիարդավոր դոլարիների կապիտալ, դեռ չհաշված հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *