Հայաստան

Լավ Քաղաքացին

Իմ և մեր բոլորի հարգանքն ու խոնարհումն եմ ուղղում հայազգի բոլո՛ր այն պոետներին, արվեստագետներին, որոնք ամենի՛ց շատ ՀԱՅՐԵՆԻ՜Ք երգեցին և ամենախավար ու անելանելի օրերին, ԱՐՇԱԼՈՒՅՍ տեսան։

Նուշիկ Միքայելյան

Պոետները գիտեն գաղտնիքը հաղթանակի և վերածննդի…Գուցե նրանք «պրագմատիկ» առաջնորդ-քաղաքական գործիչներ չեն, սակայն եթե բնաջնջման անդունդներից մեր ԱԶԳԸ հաճախ ոչ միայն գոյատևել է, այլև վերանորոգ ոգեղենությամբ ոտքի կանգնել, ապա նաև պոետների՛ շնորհիվ։ Ուրեմն՝ իմ և մեր բոլորի հարգանքն ու խոնարհումն եմ ուղղում հայազգի բոլո՛ր այն պոետներին, արվեստագետներին, որոնք ամենի՛ց շատ ՀԱՅՐԵՆԻ՜Ք երգեցին և ամենախավար ու անելանելի օրերին, ԱՐՇԱԼՈՒՅՍ տեսան։

Այսօր, Վարուժանի այս տողերով եմ ուզում փառքի պսակներով զարդարել մեր բոլո՛ր հայ նահատակների լուսավոր ճակատները, որոնք եթե անգամ ընկան պատերազմում, ապա՝ արշալույսն իրենց աչքերում ընկան ու մեր պետության գալիք հաղթանակների ջահը հանձնեցին մեզ։ Չունե՛նք այլ ճանապարհ, և պարտավոր ենք նրանց հիշատակը մեր պետության պահպանում-ամրացումով վառ պահել։


Հանճա՛րդ Հայկյան,
Նավասարդյան սա տոներուն
Արեւափա՛ռ
Ա՛լ վերածնե փլատակներեն,
և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։

Հանո՜ւն Ուժին, հանո՜ւն Ցեղին,
մտիր մեհյանն
Աստվածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնեբագին
համասըփռե՜
Հուր ու արյուն։

Եվ բարձրացուր
Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակըդ նուռ,
Հետո զոհվող քերթողներուն
սըրտին վրա
Լեցո՜ւր, լեցո՜ւր։

Զի մենք, հանուն Սերին,
Սերմին,
Քու հին Ցեղիդ
Մարմարեն կույս,
Մե՛նք, Զավակներդ օգոստափառ,
պիտի կերտենք
Նո՜ր Արշալույս։

Գրառումը՝ Նուշիկ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *