Մեզ մշտապես ասում էին ամենամարտունակ բանակ, բայց դա արվում էր սեփական թալանը կոծկելու համար: Ոչինչ, որ թալանում են ու ամեն աղբ թանկ գնով բերում լցնում են, կարևորը բանակն ամենամարտունակն է: Այ հենց նման կերպ խոսելով և ոչինչ չանելով էլ հայտնվեցինք այդ իրավիճակում:
Հովսեփ Խուրշուդյան
Պետրոս Ղազարյանի հյուրը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է:
Զրույցը տեղի է ունեցել թե ինչու Ադրբեջանը հարձակվեց 2020թ. և ինչու Հայաստանը պարտվեց թեմաներով:
Այն հարցին, թե ինչու Ադրբեջանը հարձակվեց, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մոտավորապես կռահում է այդ հարցի պատասխանը, որին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը դեռևս 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ամենի հետևում Ռուսաստանն է կանգնած, որի պլանները դասավորված էին այնպես, որ ադրբեջանցինեը հարձակվում են, իսկ ռուսները գալիս ու փրկում են մեզ, մենք ունենում ենք տարածքային կորուստներ:
Հարձակվեցին, որովհետև ՌԴ կողմից մշակված Լավրովյան պլանը պիտի իրագործվեր ու հավանաբար իրագործվեր ավելի շուտ, բայց 2018թ. տեղի ունեցած հեղափոխության հետևանքով տեղի չունեցավ: Այն կարծիքները, թե հեղափոխության հետևանքով է տեղի ունեցել ադրբեջանական հարձակումը, Հովսեփ Խուրշուդյանն անհիմն համարեց, քանի որ Ադրբեջանը դեռևս 2016թ. էր հարձակվել ու Հայաստանի վրա գործված ճնշումների հետևանքով հավանաբար Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ մոտական ժամանակներում պլանը կիրագործվի, բայց տեսնելով, որ ամեն ինչ հետաձգվում է, Ադրբեջանն ի վերջո հարձակվեց:
Այն հարցին, թե ինչու պարտվեցինք, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որովհետև պատրաստված չէինք, Հայաստանի բանակը պատրաստ չէր այդ ամենին: Մեզ մշտապես ասում էին ամենամարտունակ բանակ, բայց դա արվում էր սեփական թալանը կոծկելու համար: Ոչինչ, որ թալանում են ու ամեն աղբ թանկ գնով բերում լցնում են, կարևորը բանակն ամենամարտունակն է: Այ հենց նման կերպ խոսելով և ոչինչ չանելով էլ հայտնվեցինք այդ իրավիճակում:
Նույնը կատարվում էր նաև արտաքաին գործերին վերաբերվող հարցերում: Խուրշուդյանն ասաց, որ Ադրբեջանն ամեն առիթ օգտագործում էր իր իբրև թե մեկ մլն-ոց փախստականների մասին խոսելու համար, նույնիսկ բնապահպանական թեմաներով խորհրդաժողովներում խոսում էր հայերի օկուպանտ լինելու մասին: Իսկ հայկական կողմի կարծիքն այն էր, որ ոչինչ, թողեք խոսեն, աշխարհն ի վերջո կձանձրանա: Որովհետև արտգործնախարարությունը ևս լցված էր խնամի-ծանոթ-բարեկամներով:
Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձ կատարեց, թե աշխարհում տարբեր պետություններ ինչպես են վերաբերվում ներկայումս տեղի ունեցող իրադրություններին ու նրանց կարծիքներն ավելի քան տեսանելի են: ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հայտարարում են, որ իրենք չեն կարող ավելի խորը մոտեցմաբ հարաբերվել Հայաստանի հետ, քանի վերջինս ՀԱՊԿ անդամ է: Այսպես թե այնպես ԱՄՆ-ը և՛ Հայասատանին, և՛ Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրում է, բայց խոսքը հիմա գնում է շատ խորն ու համապարփակ օժանդակության մասին: Մեզ հիմա զենք է պետք, որ Ռուսաստանը չի տալիս, իսկ ՆԱՏՕ-ն չի տա այնքան ժամանակ քանի դեռ մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ում:
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ մեքն ՀԱՊԿ-ում եղած ժամանակ մեկը մյուսից խայտառակ պայմանագրեր ենք կնքել, որոնք բոլորն էլ կապել ու կաշկանդել են Հայաստանին որևէ այլընտրանքային եղանակով անվտանգային փաթեթներ մշակել: Օրինակ է թեկուզ այն կետը, որով Հայասատանին արգելվում է այլ տեղերից զենք ձեռք բերել:
Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմության այն կարծիքներին, որ Փաշինյանը վարում է առավելապես թուրքամետ ու թուրքական շահերի պաշտպանության քաղաքականություն, Խուրշուդյանը տհասություն համարեց: Նա ասաց, որ զարմանում է, թե ինչպես է, որ այդ կարծիքները դեռևս ընդունելություն ունեն, թեկուզ և փոքր քաղաքական շրջանակների կողմից:
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց նաև թե ինչպես Սերժ Սարգսյանը չհրաժարվեց իշխանության գայթակղությունից ու շարունակեց մնալ իշխանության ղեկին ու աջակցել թալանին, ինչպես էին փորձում Կարեն Կարապետյանին բերել իշխանության:
Ամբողջական հարցազրույցը՝