28.6 C
Yerevan

Ծպտյալ Հայե­րի Քաղա­քա­կան Ձգտումնե­րը

Մաս երկրորդ

Խաղաղ գործունեության հնա­րա­վո­րությունը ծպտյալ հայության համար երկար չէր կարող պահպանվել 1970-ականնե­րի Թուրքիա­յի քաղա­քա­կան անկա­յուն կյանքում, որը լեցուն էր գորշգայլա­կան բիրտ շանտաժնե­րով։

Կարեն Խանլա­րի

Հետպա­տե­րազմյան շրջա­նում Խ. Միության արտա­քին քաղա­քա­կա­նության օրա­կարգ մտցվեց Կարս-Արդա­հան-Օլթիի պահանջը, որը կտրուկ սրեց իրա­վի­ճա­կը։ «Նյու Յորք Վորլդ թելեգրա­մը», բնութագրե­լով հետպա­տե­րազմյան Թուրքիա­յի ստո­րա­կա դիրքե­րը թուրք-սովե­տա­կան հարա­բե­րություննե­րի ոլորտում, մտա­հո­գություն էր հայտնում, թե Թուրքիա­յի տկա­րացման մեթոդնե­րից մեկը կարող էր լինել Թուրքիա­յի էթնի­կա­կան փոքրա­մասնություննե­րին անհնա­զանդության հրահրե­լը, եւ ասում, որ «Արեւելյան շրջաննե­րում ապրում են քրդեր, հայեր եւ կովկասյան ցեղեր»։

Կահի­րեի «Մասրի» թերթի լոնդոնյան թղթա­կի­ցը 1948թ. սեպտեմբե­րի 10-ին մանրա­մասնություններ է հաղորդում Անկա­րա­յում կայա­ցած թուրք-ամե­րիկյան գաղտնի տեսակցության մասին, որի նպա­տակն է եղել «պաշտպա­նության» գոտի ստեղծել Դարդա­նե­լից մինչեւ իրա­նա­կան Ատրպա­տա­կան։ «Ամե­րիկյան առա­քե­լությա­նը, գրում է «Մասրին»,- մտա­հո­գող երկրորդ պատճառն է ոչ-թուրք փոքրա­մասնություննե­րի պարա­գան: Նրանք բնակվում են Կարսի, Արդա­հա­նի եւ Արդվի­նի սահմա­նա­մերձ շրջաննե­րում, այսինքն‘ քրդե­րը եւ հայե­րը,- գրում էր թղթա­կի­ցը,- այս վերջիննե­րը մտա­դիր են ծառա­յե­լու սովետնե­րին եւ անկարգություններ ստեղծե­լու»։ Սույն վկա­յություննե­րով արդեն կարե­լի է բնո­րո­շել Արեւմտյան Հայաստա­նի ծպտյալ հայության աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կությունը, որպես պոտենցիալ գործո­նի։

Իսմեթ Ինո­նիուին հաջորդած Ջելալ Բայա­րի նախա­գա­հության եւ Ադնան Մենդե­րե­սի վարչա­պե­տության ժամա­նա­կաշրջա­նում ուշագրավ են 1955թ. սեպտեմբե­րի 6–7‑ի հակա­հույն եւ հակա­հայ բռնա­րարքնե­րը։ Պատմա­կան Հայաստա­նի ծպտյալ հայե­րը եւս զերծ չմնա­ցին այս տխուր վանդա­լիզմի ալիքնե­րից։ Թուրք-կիպրա­կան ընդհա­րումնե­րի ժամա­նակ 1958թ. Կեսա­րիա­յի Քեոհնե գյուղում, գյուղա­պե­տի կարգադրությամբ, յոթ հայ ընտա­նիք ամբողջա­պես բնաջնջվեց։

Մինչեւ 1960-ականնե­րի սկիզբը, Թուրքիա­յի Կոմունիստա­կան կուսակցությունը, փաստո­րեն, այն կազմա­կերպված կառույցն էր, որի մեջ համախմբվում էին ռեժի­մի հակա­ռա­կորդ ուժերն ու զանա­զան էթնոկրո­նա­կան խմբե­րի, այդ թվում նաեւ հայության ներկա­յա­ցուցիչնե­րը։ Գուրսելյան հեղաշրջումից հետո Թուրքիա­յի Կոմկուսի գաղա­փա­րա­խո­սա­կան լճա­ցումը, ներքին ճյուղա­վո­րումներն ու իշխա­նա­տենչ ձգտումներն աստի­ճա­նա­բար թուլացրե­ցին կուսակցության դիրքն ու կազմա­կերպա­կան կորո­վը: Ադրյունքում հակա­ռե­ժիմ առճա­կատման գլուխ անցան ահա­բեկչա­կան, ծայրա­հե­ղա­կան խմբակցություննե­րը։ Կոմունիստա­կան կուսակցությունից անջատված սույն կազմա­կերպություննե­րի ներքին մթնո­լորտում եւս ակնհայտ էին էթնիկ խտրա­կա­նության որոծ դրսեւո­րումներ։

Նման պայմաննե­րում ծպտյալ հայությունն իր քաղա­քա­կան տեղն այլեւս չէր կարո­ղա­նում գտնել թուրքա­կան ձախա­կողմյան հոսանքնե­րում եւ հաջորդող տասնամյակնե­րում նրա քաղա­քա­կան ձգտումներն ընթա­ցան միանգա­մայն այլ ուղղություննե­րով։

1970-ականնե­րին ծպտյալ հայության համար, ստեղծվում են քաղա­քա­կան գործունեության որոշ հնա­րա­վո­րություններ։ Մի ծպտյալ հայ այս մասին պատմում է հետեւյա­լը. «Ադի­յա­մա­նի, Քյահթա­յի մեջ հառա­ջա­դի­մա­կան կազմա­կերպություններ հիմնվե­ցին։ Այս կազմա­կերպություննե­րի մեջ ե՛ւ քուրդ ե՛ւ մեր հայ երի­տա­սարդնե­րը համախմբվե­լով‘ ընդհանրա­կան նպա­տակնե­րի էին պատրաստվում։ Քուրդ երի­տա­սարդնե­րը մեր երի­տա­սարդնե­րին առա­ջարկում էին, որ իրենց ծագումը չծածկեն, ինքնությունն ու հավատքը բացա­հայտ կերպով հայտա­րա­րեն։ Սրա համար ապա­հո­վություն էին տալիս։ Այս մթնո­լորտում բազմա­թիվ հայ երի­տա­սարդներ սկսե­ցին ասել. «Ես հայ եմ», «իմ կրո­նը տարբեր է»։

Խաղաղ գործունեության հնա­րա­վո­րությունը ծպտյալ հայության համար երկար չէր կարող պահպանվել 1970-ականնե­րի Թուրքիա­յի քաղա­քա­կան անկա­յուն կյանքում, որը լեցուն էր գորշգայլա­կան բիրտ շանտաժնե­րով։ Նույն ծպտյալ հայը վկա­յում է. «Այս մթնո­լորտը, սակայն, հաճե­լի չէր մի շարք քաղա­քա­կան շրջա­նակնե­րի։ Սկսե­ցին արծարծվել բամբա­սանքներ. «Հայե­րը կազմա­կերպվում են», «Գյա­վուրնե­րը բացե­լու են իրենց եկե­ղե­ցի­նե­րը», «Հայերն իրենց պապե­րի ինչքե­րը հետ են ուզե­լու» եւ այլն»։

Այն հարցին, թէ ինչքա­նով են համա­տա­րած եղել ծպտյալ հայության քաղա­քա­կան ձգտումնե­րը, տրա­մադրություններն ու կամքը, դժվար է պատասխա­նել։ Սակայն միանշա­նակ կարե­լի է ասել, որ ազգա­յին ինքնության նրա դրսեւե­րումնե­րի կոպիտ ճնշումը, նրա դէմ շարունա­կուող թուրքացման քաղա­քա­կա­նությունը եւ մարդկա­յին իրա­վունքնե­րի կոպիտ ոտնա­հա­րումը նրան մղում էին հակա­պե­տա­կան կոշտ եւ անտա­գո­նիստա­կան պայքա­րի տիրույթներ։

Գենե­րալ Քենան Էվրե­նի 1980թ. սեպտեմբե­րի 12‑ի պետա­կան հեղաշրջմամբ, Թուրքիա­յում կրկին զինվո­րա­կան իշխա­նություն հաստատվեց: Մի այլ ծպտյալ հայ՝ Սարգի­սը, նկա­րագրում է կացությունը. «հեղաշրջումից հետո հայե­րը եւ ասո­րի­ներն ահա­վոր ճնշումնե­րի եւ նախա­տինքնե­րի ենթարկվե­ցին։ Նրանց նախա­տողնե­րը քաջա­լերվում էին «վերից‘ մի շարք քաղա­քա­կան շարժումնե­րի կողմից»։

Էվրե­նի հակա­հայ ճնշումնե­րը, իհարկե, սոսկ քաղա­քա­կան բնույթ չունեին։ Իսլա­մացման քաղա­քա­կա­նությանն առընթերհատկապես արեւելյան տարածքներում հաստատվել էր հակաֆեոդալական մի կացութաձեւ, որը մեծապես ծանրացնում էր ծպտյալ հայության վիճակը: Քուրդ ֆեոդալական գերդաստաններում ստրուկի կարգավիճակ ունեցող հայ ֆլաները պաշտպանվում էին իրենց քուրդ ավատապետ աղաների կողմից ընդդեմ ամեն տեսակ սպառնա­կան արտա­քին ազդակնե­րի: «Յուրա­քանչյուր աղա ունի մի խումբ հայեր, որոնց տիրություն է անում,- ասվում է Թեսսա Հո‎ֆ‎մանի եւ Ժիրայր Քոչարյա­նի 1981թ. զեկուցագրում,- Վերջիննե­րը ճորտա­կան կամ ‎ֆլա­յա­կան կախման մեջ են իրենց աղա­նե­րից»։

Խոշոր ավա­տա­պե­տա­կան հարա­բե­րություննե­րի քայքայման պայմաննե­րում երեկվա հայ ֆլա­ներն այլեւս պարտադրվե­ցին մշա­կի կարգա­վի­ճա­կով աշխա­տանքի անցնել քուրդ միջին գյուղա­ցիության մոտ, ինչը նրանց խոցե­լի էր դարձնում բոլոր առումնե­րով: «Այս քրդե­րը,- կարդում ենք նշված զեկուցագրում,- հայե­րին դիտում են որպես խամա­ճիկնե­րի, եւ լավա­տեղյակ լինե­լով, որ հայե­րը դիմադրություն ձեռնարկող չեն, նրանց հանդեպ կատա­րում են ամեն տեսակ ոճրա­գործություն»։ Հասա­րա­կարգա­յին այս փոփո­խություններն էլ իրենց հերթին բացա­սա­կան դեր են խաղա­ցել ծպտյալ հայության գոյա­տեւման հարցում:

1980-ականնե­րին զինվո­րա­կան խունտան առի­թը բաց չէր թողնում հայության դեմ քրեա­կան գործեր հարուցե­լու համար։ Թուրքա­կան «Հյուրգյունը» 1985թ. հոկտեմբե­րի 26-ին հաղորդեց այն մասին, որ Շնորհք արք. Գալուստյա­նը հարցաքննվել է թուրք դատա­խա­զի կողմից‘ Երուսա­ղե­մից եկած մի քահա­նա­յի միջո­ցով դիարբե­քիրցի հայ տղա­նե­րին Երուսա­ղեմ տեղա­փո­խե­լու գործի կապակցությամբ։ Այլ աղբյուրնե­րից գիտենք, որ այդ «քահանա»-ն՝ Տեր Մանվել վրդ․ Երկաթյանն է եղել։

Մանվել վրդ․ Երկաթյա­նի ձերբա­կալման հետ է զուգորդվում նաեւ ավե­տա­րա­նա­կան եկե­ղե­ցու քահա­նա‘ պատվե­լի Հրանտ Կյուզելյա­նի դատա­վա­րությունը, որ սկսվել էր դեռեւս 1981թ. հոկտեմբե­րի 2‑ին։ Զինվո­րա­կան դատա­խա­զը շեշտում էր, որ Կյուզելյա­նը բազմա­թիվ այսպես կոչված՝ «թուրք» որբ տղա­նե­րի արեւելյան նահանգնե­րից Ստամբուլ է բերել, տեղա­վո­րել Թուզլուի ճամբա­րում եւ նրանց հայություն քարո­զել։

Ըստ մի քուրդ հետա­զո­տո­ղի 1990-ականնե­րին ձեռք բերած տեղե­կություննե­րի‘ «առնվազն 200, եւ հավա­նա­բար ավե­լի, ծագումով հայ ընտա­նիքներ ապրում են Ուրֆա­յում։ Նրանք իսլա­մացված են եւ հանրության առաջ խուսա­փում են որպես հայ ներկա­յա­նա­լուց։ Երբ հայկա­կան եկե­ղե­ցին մզկի­թի էր վերածվում 1990-ակա­նե­րի սկզբին, ավե­լի քանի 200 բողո­քագրեր, հասցեագրվե­ցին Ուրֆա­յի նահանգա­պե­տին, որոնց ընթացք չտրվեց անստո­րա­գիր լինե­լու պատրվա­կով»։

ծպտյալ հայության դեմոնստրա­տիվ այս քայլը մասնա­կի բնույթ չի կրել։ Նման օրի­նակնե­րի կարե­լի է հանդի­պել այլ քաղաքնե­րում եւս։ Հայկա­կան հարցեր հետա­զո­տող պրոֆ. Սալիմ Ջե¬ոհ¬ջեի տեղե­կություննե­րի հիման վրա, 2003թ., մահմեդա¬կան անուն¬նե¬րով, բայց հայկա­կան ծագում ունե­ցող, 120 մարդ դիմել է պետա­կան մարմիննե­րին‘ Մալա­թիա­յի, Չա¬վու¬շօղ¬լու թաղի եկեղե¬ցին վերա­բա­ցե­լու խնդրանքով:

Էվրե­նի զինվո­րա­կան իշխա­նություննե­րը, լայն մասշտա­բով, «կադրա­յին մաքրա­գործման» ենթարկե­ցին ոչ-թուրք պատկա­նե­լություն ունե­ցող բազմա­թիվ պետա­կան գործիչնե­րի։ 1988թ. գաղտնա­զերծված 221 Մաքրա­գործվածնե­րի ցուցա­կում հանդի­պում ենք Արտաշ Բարթուղյա­նի, Աննիկ Սվաճյա­նի եւ Շյուքրու Բալչիի անուննե­րին։ Թուրքա­կան «Նոքթա» շաբա­թա­թերթը Ստանբուլի ապա­հո­վության պետ Շյուքրու Բալչիի մասին հատուկ շեշտադրությամբ գրում էր, որ նա «ծնվել է Դիվրի­կիի հայկա­կան գյուղե­րից մեկում եւ ծագումով հայ է»։

Գրա­ռումը՝ Կարեն Խանլա­րիի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ