16.3 C
Yerevan

Այժմ Հայե­րը Պետք Է Հասկա­նան Իրենք իրենց


Չեզո­քությունը վատա­գույն դեպքում կոռուպցիոն գործո­ղություն է, իսկ լավա­գույն դեպքում՝ ինստի­տուցիո­նա­լացված ցինիզմ, դա արտա­հայտո­ղի վախկո­տությունն է, որը ագրե­սո­րին խրա­խուսում է գործե­լու այնպես, ինչպես նա է ցանկա­նում:

Կայծ Մինասյան

2020թ.Արցախում (Լեռնա­յին Ղարա­բա­ղում) հայե­րի պարտությունից հետո հանրա­յին քննարկումնե­րում գոյության փիլի­սո­փա­յա­կան մակարդա­կի ճգնա­ժամ է բռնկվել։ Այս փորձնա­կան ժամա­նա­կի ստեղծած ցնցումը ստի­պել է հայե­րի, որպեսզի նրանք ծանր հարցեր սկսեն տալ և փորձել դիմա­կա­յել այդ խնդիրնե­րին:

Ուկրաի­նա­յի պատե­րազմի ֆոնին Ադրբե­ջա­նի ագրե­սիան Հայաստա­նի դեմ, մի շարք հարցեր է առա­ջացնում, որոնք կարե­լի է կառանձնացնել յոթ կետե­րով՝ անպատժե­լիություն, չեզո­քություն, օրի­նա­կա­նություն, անվտանգություն, միասնություն, իրա­կա­նություն և ինքնիշխա­նություն:

Չեզո­քություն

Չեզո­քությունն այնքան թանկ է Ֆրանսիա­յի նախկին արտգործնա­խա­րար Ժան-Իվ Լը Դրիա­նի համար, որ նա, զգա­լով հայե­րի զայրույթի ողջ ծանրությունը 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ, կոչ արեց Ֆրանսիա­յին պահպա­նել «իր չեզո­քությունը» Լեռնա­յին Ղարա­բա­ղում Ադրբե­ջա­նի ագրե­սիա­յի ժամա­նակ:

Չեզո­քությունը վատա­գույն դեպքում կոռուպցիոն գործո­ղություն է, իսկ լավա­գույն դեպքում՝ ինստի­տուցիո­նա­լացված ցինիզմ, դա արտա­հայտո­ղի վախկո­տությունն է, որը ագրե­սո­րին խրա­խուսում է գործե­լու այնպես, ինչպես նա է ցանկա­նում:

Դա նշա­նա­կում է համա­ձայնվել դահի­ճի հետ, հանցանքը կատարյալ անպա­տիժ իրա­կա­նացնե­լու քաջա­լե­րանք։ Մոտ երեք տասնամյակ է, ինչ Ադրբե­ջա­նի ագրե­սիվ դիվա­նա­գի­տությունը կենտրո­նա­ցել է տպա­վո­րություն առա­ջացնե­լու վրա, որ Հայաստանն ավե­լի մեծ պատասխա­նատվություն է կրում առաջնագծում իրա­վի­ճա­կի վատթա­րացման համար։ Համա­տեղ պատասխա­նատվության գաղա­փա­րը քարո­զե­լը նշա­նա­կում է ծխա­ծածկույթ ստեղծել աշխարհի ղեկա­վարնե­րի գլխում՝ ցույց տալու համար, որ այս հակա­մարտությունում չկա ոչ ագրե­սոր, ոչ զոհ:

Անվերջ հայտա­րա­րե­լով հայկա­կան սադրանքնե­րի մասին, որոնք անմի­ջա­պես հերքվե­ցին Երև­ա­նի կողմից, բայց առանց հայկա­կան արձա­գանքի ամե­նաչնչին ազդե­ցությունը թողնե­լով համաշխարհա­յին մայրա­քա­ղաքնե­րի վրա՝ Բաքուն հասնում է միջազգա­յին հանրության կաթվա­ծա­հարմա­նը և հայկա­կան դիվա­նա­գի­տության չեզո­քացմա­նը։

Այստե­ղից էլ Ժան-Իվ Լը Դրիա­նի չեզո­քության մասին հայտա­րա­րություննե­րը և ռազմա­կան գործո­ղություննե­րի ավարտի մասին դատարկ պաշտո­նա­կան հաղորդագրությունը՝ առանց բացա­հայտե­լու, թե ով է ագրե­սո­րը:

Առնչվող Հոդվածներ