23 C
Yerevan

ԵՄ Մասնակցությունը TRIPP-ին

Հակա­մարտությունը չափա­զանց խոր արմատներ ունի երկու ժողո­վուրդնե­րի պատմա­կան, հոգե­բա­նա­կան և արժե­քա­յին պատկե­րա­ցումնե­րում, ուստի խաղա­ղության ճանա­պարհը լինե­լու է նույնքան բարդ և երկար, որքան հակա­մարտության փուլը։ 

Արմեն Պետրոսյան

1inTV‑ն զրուցել է  տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Եվրո­պա­կան միության հավա­սա­րակշռված քաղա­քա­կա­նությունը Հարա­վա­յին Կովկա­սում և Ուրսուլա ֆոն դեր Լայե­նի այցե­րը տարա­ծաշրջան։ Քննարկման առանցքում է գտնվում «Global Gateway» նախա­ձեռնությունը և դրա շրջա­նակնե­րում հնա­րա­վոր ներդրումնե­րը տրանսպորտա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի մեջ, մասնա­վո­րա­պես՝ կապված «Խաղա­ղության խաչմե­րուկ» (TRIPP) նախագծի հետ։ Զրույցի ընթացքում շեշտադրվում է, որ արևմտյան տերություննե­րը ձգտում են ուժե­ղացնել իրենց քաղա­քա­կան և տնտե­սա­կան ազդե­ցությունը՝ մրցակցե­լով Ռուսաստա­նի և Չինաստա­նի հետ լոգիստիկ հանգույցնե­րի վերահսկման համար։ Վերջում բանա­խոսնե­րը նախազգուշացնում են, որ չնա­յած խոստումնա­լից հնա­րա­վո­րություննե­րին, գործընթա­ցը կլի­նի բարդ ու տևա­կան՝ կախված աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րից և հարև­ան պետություննե­րի հակա­սա­կան շահե­րից։


Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ Եվրո­պա­կան միությունը փորձում է պահպա­նել հավա­սա­րակշռված քաղա­քա­կա­նություն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև, և այդ համա­տեքստում պետք է դիտարկել ինչպես Երև­ան, այնպես էլ Բաքու կատարված այցե­րը։ Նրա խոսքով՝ թեև երկու այցերն էլ տարա­ծաշրջա­նա­յին բնույթ ունեն, դրանց բովանդա­կությունը տարբեր է․Հայաստան–Եվրամիություն հարա­բե­րություննե­րում առաջնա­յին են քաղա­քա­կան, իրա­վա­կան ևարժե­քա­յին բաղադրիչնե­րը, Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրման ձգտումնե­րը և եվրո­պա­կան աջակցության խորա­ցումը, մինչդեռ Բաքվի հետ հարա­բե­րություննե­րում գերակշռում են քաղա­քա­կան, տնտե­սա­կան, էներգե­տիկ և լոգիստիկ ուղղություննե­րը։

Պետրոսյա­նը դիտարկեց, որ Եվրո­պա­կան միության համար կարև­որ առաջնա­հերթություն է Հայաստան–Ադրբեջան խաղա­ղության գործընթա­ցի խթա­նումը, քանի որ հակա­մարտության վերջնա­կան կարգա­վո­րումը բխում է եվրո­պա­կան շահե­րից։ Նա ընդգծեց նաև, որ լոգիստիկ նախագծե­րը կարև­որ դեր ունեն ոչ միայն երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րի կարգա­վորման, այլև Եվրո­պա­կան միության և Կենտրո­նա­կան Ասիա­յի միջև կապե­րի ամրապնդման տեսանկյունից։

Խոսե­լով Global Gateway նախա­ձեռնության շրջա­նա­կում հնա­րա­վոր ներդրումնե­րի մասին՝ Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ չի բացառվում Եվրո­պա­կան միության մասնակցությունը նաև Ադրբե­ջա­նի և Նախիջև­ա­նի միջև երկա­թուղա­յին հաղորդակցության նախագծին։ Նրա գնա­հատմամբ՝ եվրո­պա­կան հետաքրքրությունը նման նախա­ձեռնություննե­րի նկատմամբ վաղուց է նկատվում, իսկ համա­պա­տասխան իրա­վա­կան կարգա­վո­րումնե­րը թույլ են տալիս նաև երրորդ կողմե­րի մասնակցություն։

Փորձա­գե­տը կարծում է, որ տվյալ ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծե­րը միայն տնտե­սա­կան նշա­նա­կություն չունեն։ Դրանք նաև քաղա­քա­կան ազդե­ցության գործիք են, որոնց միջո­ցով Միացյալ Նահանգներն ու Եվրո­պա­կան միությունը փորձում են մեծացնել իրենց ներկա­յությունը Հարա­վա­յին Կովկա­սում, ինչպես նաև ապա­հո­վել Եվրոպա–Կենտրոնական Ասիա կապի ամրապնդումը՝ մրցակցե­լով Ռուսաստա­նի, Չինաստա­նի և որոշ չափով նաև Իրա­նի ազդե­ցության հետ։ Արտա­քին դերա­կա­տարնե­րի նպա­տա­կը միայն ֆինանսա­կան մասնակցությունը չէ, այլ նաև տարա­ծաշրջա­նում քաղա­քա­կան ազդե­ցության ընդլայնումը։ Նրա խոսքով՝ եվրո­պա­կան կողմը պատրաստ է ներգրավվել այնքա­նով, որքա­նով դա հնա­րա­վոր կլի­նի, և արդեն այսօր նման քաղա­քա­կան օրա­կարգ գոյություն ունի։

Անդրա­դառնա­լով Հայաստան–Ադրբեջան հարա­բե­րություննե­րի ընթացքին՝ փորձա­գե­տը­հի­շեցրեց, որ ձեռքբե­րումնե­րից բացի կա ևս մեկ կարև­որ ուղղություն՝ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի միջև ակտի­վա­ցած շփումնե­րը։ Նրա համոզմամբ՝ այդ գործընթա­ցը վերջին շրջա­նում ավե­լի ակտիվ է դարձել և արդեն որո­շա­կի ազդե­ցություն է թողնում պաշտո­նա­կան քաղա­քա­կա­նության վրա, ինչի մասին պարբե­րա­բար խոսում են նաև միջազգա­յին դերա­կա­տարնե­րը։

Պետրոսյա­նը նշեց, որ երբեք չի կիսել այն սպա­սումնե­րը, թե խաղա­ղության գործընթա­ցը կարող է արագ ավարտվել։ Նրա գնա­հատմամբ՝ հակա­մարտությունը չափա­զանց խոր արմատներ ունի երկու ժողո­վուրդնե­րի պատմա­կան, հոգե­բա­նա­կան և արժե­քա­յին պատկե­րա­ցումնե­րում, ուստի խաղա­ղության ճանա­պարհը լինե­լու է նույնքան բարդ և երկար, որքան հակա­մարտության փուլը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը պետք է պատրաստ լինի երկա­րատև գործընթա­ցի, հրա­ժարվի պատրանքնե­րից և իրա­վի­ճա­կը գնա­հա­տի առա­վե­լա­գույնս իրա­տե­սո­րեն։ Արմեն Պետրոսյա­նը շեշտեց, որ նույնիսկ բարե­կամ արտա­քին դերա­կա­տարնե­րի աջակցությունը դեռևս ամբողջությամբ չի վերածվել շոշա­փե­լի արդյունքնե­րի, և առայժմ բազմա­թիվ հայտա­րա­րություններ ու ֆինանսա­կան խոստումներ շարունա­կում են մնալ քաղա­քա­կան ու քարոզչա­կան մակարդա­կում։

Փորձա­գե­տը կարև­ո­րեց համբե­րությունը՝ ընդգծե­լով, որ ինչպես Հայաստան–Ադրբեջան, այնպես էլ Հայաստան–Թուրքիա հարա­բե­րություննե­րում անհրա­ժեշտ է խուսա­փել չարդա­րացված ակնկա­լիքնե­րից, քանի որ երկու գործընթացներն էլ սերտո­րեն փոխկա­պակցված են։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի թեմա­յին՝ Արմեն Պետրոսյա­նը նշեց, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի հետև­անքով իսկա­պես փոխվել են լոգիստիկ ուղղություննե­րը, սակայն արևելք–արևմուտք հիմնա­կան բեռնա­փո­խադրումնե­րը շարունա­կում են իրա­կա­նացվել ծովա­յին ճանա­պարհով։ Նրա խոսքով՝ թեև վերջին տարի­նե­րին մեծ քարոզչա­կան աշխա­տանք է տարվել միջին միջանցքի և հարա­կից նախագծե­րի կարև­ո­րության շուրջ, այդ նախագծե­րի իրա­կան տնտե­սա­կան նշա­նա­կությունը դեռևս ապա­ցուցված չէ։ Նույնիսկ եթե բոլոր անհրա­ժեշտ աշխա­տանքներն անմի­ջա­պես սկսվեն, նման նախագծե­րի լիարժեք գործարկման համար առնվազն չորսից հինգ տարի կպա­հանջվի։ Այդ ընթացքում, ըստ նրա, աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը կարող է էապես փոխվել, այդ թվում՝ հնա­րա­վոր է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի ավարտը և հյուսի­սա­յին երթուղու վերա­գործարկումը։

Նրա խոսքով՝ քարոզչա­կան բաղադրի­չը հաճախ գերա­զանցում է իրա­կան գործընթացնե­րին։ Փորձա­գե­տը նշեց, որ մինչ այժմ առկա են հիմնա­կա­նում քաղա­քա­կան հայտա­րա­րություններ և նախնա­կան իրա­վա­կան փաստաթղթեր, սակայն գետնի վրա իրա­կա­նացվող աշխա­տանքնե­րը դեռևս սահմա­նա­փակ են։

Արմեն Պետրոսյա­նը կարծում է, որ նախագծե­րի իրա­կա­նացման հիմնա­կան խոչընդոտներն են վերջնա­կան իրա­վա­կան համա­ձայնություննե­րի բացա­կա­յությունը, տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունությունը և երրորդ կողմե­րի հնա­րա­վոր միջամտությունը։ Նա առանձնացրեց Ռուսաստա­նին, Իրա­նին, ինչպես նաև Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի այն շահե­րը, որոնք որոշ հարցե­րում կարող են չհա­մընկնել ծրագրի առանձին մանրա­մասնե­րի հետ։

Եթե հնա­րա­վոր լինի հաղթա­հա­րել այս փուլը և սկսել նախագծե­րի գործնա­կան իրա­կա­նա­ցումը, միայն դրա­նից հետո հնա­րա­վոր կլի­նի իրա­կան չափումնե­րով գնա­հա­տել դրանց տնտե­սա­կան արդյունա­վե­տությունը։ Նրա համոզմամբ՝ ներկա­յում այդ նախագծե­րի քաղա­քա­կան նշա­նա­կությունն անհա­մե­մատ ավե­լի տեսա­նե­լի և չափե­լի է, մինչդեռ տնտե­սա­կան ազդե­ցության վերա­բերյալ գնա­հա­տա­կաննե­րի մեծ մասը դեռևս հիմնված է կանխա­տե­սումնե­րի և քարոզչա­կան հայտա­րա­րություննե­րի վրա։ 

Թեև Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը լավ են հաշվարկում տնտե­սա­կան շահե­րը, Ադրբե­ջանն ու Թուրքիան, բնա­կա­նա­բար, ձգտե­լու են այնպես կազմա­կերպել տարա­ծաշրջա­նա­յին նախագծե­րը, որպեսզի Հայաստա­նի բաժին ընկնող տնտե­սա­կան օգուտը հնա­րա­վո­րինս փոքր լինի։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճա­ռով էլ նախագծե­րի իրա­կա­նացման ճանա­պարհին կարող են ի հայտ գալ այնպի­սի խոչընդոտներ, որոնք նույնիսկ չեն բխի Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի առանձին շահե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ