Հնդկաստանը մեզ համար ամենալավ այլընտրանքն է այս պարագայում։
Արծրուն Հովհաննիսյան
1inAM-ը Սոթք գյուղում զրուցել է ՊՆ նախկին խոսնակ, դասախոս, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ պահեստազորի գնդապետ Արծրուն հովհաննիսյանի հետ, ով կամավորական խմբով արդեն ամսից ավել գտնվում է դիրքերում(նյութի հրապարակման պահին Արծրուն Հովհաննիսյան արդեն գտնվում էր Երևանում):
Զրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ժամանել են ադրբեջանական հարձակման ժամանակ, ադեն մեկ ամսից ավելի է, գտնվում են այդտեղ: Իրավիճակն հիմա իհարկե շատ ավելի հանգիստ է, հիմնականում գիշերային ժամերին թշնամին երբեմն կրակում է հրաձգային զենքերից, առավել հազվադեպ՝ խոշոր տրամաչափից:
Արծրուն Հովհաննիսյանը ողջունեց դիտորդական առաքելության ժամանումը և ասաց, որ դիվանագիտությունը հզոր զենք է, դիվանագիտությունից պետք չէ հրաժարվել, բայց և պետք է մշտապես ձեռքը զենքի վրա պահել: Հենց հիմա ռազմական խոշոր հարձակում չկա, բայց ոչ մի տոկոս վստահություն էլ չկա, թե այդ ամենը չի կրկնվի: Ադրբեջանցիները շատ լավ են կարողանում քողարկումով մեծ քանակությամբ զինտեխնիկա մոտեցնել սահմանին: Նրանց շատ թեթև առիթ ու հնարավորություն է պետք նորից հարձակելու համար: Դիտորդական խմբերը կարո՞ղ են Ադրբեջանին սաստել, շատ լավ, բայց մենք չպետք է զգոնություններս կորցնենք:
Արծրուն Հովհաննիսյանը նաև ողջունեց այն, որ հասարակությունն ի վերջո հասավ այն մակարդակին, որ սկսի ամբողջովին հավատ չընծայել միայն խոսքերի և հույսը դնի սեփական ուժերի վրա:
Ադրբեջանցիների հետ կարելի է բանակցել միայն նրանց ատամը ջարդելուց հետո: Իսկ դրանից հետո թե ինչ կբանակցեն և ինչպես, կախված է, թե նրանց ատամները ինչպես են ջարդվել:
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Հայաստանի կողմից հնդկական զենք գնելուն և ասաց, որ ինքը շատ լավ ծանոթ է հնդկական ռազմարդյունաբերությանը և շատ անգամներ է խոսել այն մասին, որ Հնդկաստանը մեզ համար ամենալավ այլընտրանքն է այս պարագայում:
Արծրուն Հովհաննիսյանը կրկնեց իր կողմից նախկինում բազմաթիվ անգամներ հնչեցված կարծիքը առ այն, որ մեզ պատերազմի հայեցակարգ է պետք, ռազմագիտական դպրոց է պետք, որ կարողանանք հասկանալ, թե ինչպիսի պատերազմի պատրաստվենք, ինչ ռեսուրս ունենք, ինչպես այն գնահատենք:
Հովհաննիսյանը օրինակ բերեց, որ ադրեջանական հարձակման ժամանակ եղել է դիրք, որը գրավելու համար ադրբեջանցիները ստիպված են եղել այդ դիրքի անձնակազմը լիկվիդացնելու համար ութից ավել Բայրաքթար կիրառել: մեր տղաները հերոսաբար են կռվել և Ադրբեջանը միլիոնների ծախս է տեսել միայն մեկ դիրք գրավելու համար, բայց ի վերջո կարողացել է: Մենք դա պիտի հասկանանք:
Մեզ պետք է լուրջ գիտական խորությամբ մոտենալ հարցերին և ամեն ինչ քննարկել ամենայն մանրամսնությամբ՝ հասկանալու և ապագան մեր հսկողության տակ պահելու համար:
Ամբողջական տեսանյութը՝