18.8 C
Yerevan

Մեզ Ռազմա­գի­տա­կան Դպրոց Եվ Պատե­րազմի Հայե­ցա­կարգ Է Պետք


Հնդկաստա­նը մեզ համար ամե­նա­լավ այլընտրանքն է այս պարա­գա­յում։

Արծրուն Հովհաննիսյան

1inAM‑ը Սոթք գյուղում զրուցել է ՊՆ նախկին խոսնակ, դասա­խոս, ԱԺ պաշտպա­նության և անվտանգության հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի փորձա­գետ պահեստա­զո­րի գնդա­պետ Արծրուն հովհաննիսյա­նի հետ, ով կամա­վո­րա­կան խմբով արդեն ամսից ավել գտնվում է դիրքերում(նյութի հրա­պա­րակման պահին Արծրուն Հովհաննիսյան արդեն գտնվում էր Երև­ա­նում):

Զրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ժամա­նել են ադրբե­ջա­նա­կան հարձակման ժամա­նակ, ադեն մեկ ամսից ավե­լի է, գտնվում են այդտեղ: Իրա­վի­ճակն հիմա իհարկե շատ ավե­լի հանգիստ է, հիմնա­կա­նում գիշե­րա­յին ժամե­րին թշնա­մին երբեմն կրա­կում է հրաձգա­յին զենքե­րից, առա­վել հազվա­դեպ՝ խոշոր տրա­մա­չա­փից:

Արծրուն Հովհաննիսյա­նը ողջունեց դիտորդա­կան առա­քե­լության ժամա­նումը և ասաց, որ դիվա­նա­գի­տությունը հզոր զենք է, դիվա­նա­գի­տությունից պետք չէ հրա­ժարվել, բայց և պետք է մշտա­պես ձեռքը զենքի վրա պահել: Հենց հիմա ռազմա­կան խոշոր հարձա­կում չկա, բայց ոչ մի տոկոս վստա­հություն էլ չկա, թե այդ ամե­նը չի կրկնվի: Ադրբե­ջանցի­նե­րը շատ լավ են կարո­ղա­նում քողարկումով մեծ քանա­կությամբ զինտեխնի­կա մոտեցնել սահմա­նին: Նրանց շատ թեթև առիթ ու հնա­րա­վո­րություն է պետք նորից հարձա­կե­լու համար: Դիտորդա­կան խմբե­րը կարո՞ղ են Ադրբե­ջա­նին սաստել, շատ լավ, բայց մենք չպետք է զգո­նություններս կորցնենք:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև ողջունեց այն, որ հասա­րա­կությունն ի վերջո հասավ այն մակարդա­կին, որ սկսի ամբողջո­վին հավատ չընծա­յել միայն խոսքե­րի և հույսը դնի սեփա­կան ուժե­րի վրա: 

Ադրբե­ջանցի­նե­րի հետ կարե­լի է բանակցել միայն նրանց ատա­մը ջարդե­լուց հետո: Իսկ դրա­նից հետո թե ինչ կբա­նակցեն և ինչպես, կախված է, թե նրանց ատամնե­րը ինչպես են ջարդվել:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև անդրա­դարձավ Հայաստա­նի կողմից հնդկա­կան զենք գնե­լուն և ասաց, որ ինքը շատ լավ ծանոթ է հնդկա­կան ռազմարդյունա­բե­րությա­նը և շատ անգամներ է խոսել այն մասին, որ Հնդկաստա­նը մեզ համար ամե­նա­լավ այլընտրանքն է այս պարա­գա­յում:

Արծրուն Հովհաննիսյա­նը կրկնեց իր կողմից նախկի­նում բազմա­թիվ անգամներ հնչեցված կարծի­քը առ այն, որ մեզ պատե­րազմի հայե­ցա­կարգ է պետք, ռազմա­գի­տա­կան դպրոց է պետք, որ կարո­ղա­նանք հասկա­նալ, թե ինչպի­սի պատե­րազմի պատրաստվենք, ինչ ռեսուրս ունենք, ինչպես այն գնա­հա­տենք:

Հովհաննիսյա­նը օրի­նակ բերեց, որ ադրե­ջա­նա­կան հարձակման ժամա­նակ եղել է դիրք, որը գրա­վե­լու համար ադրբե­ջանցի­նե­րը ստիպված են եղել այդ դիրքի անձնա­կազմը լիկվի­դացնե­լու համար ութից ավել Բայրաքթար կիրա­ռել: մեր տղա­նե­րը հերո­սա­բար են կռվել և Ադրբե­ջա­նը միլիոննե­րի ծախս է տեսել միայն մեկ դիրք գրա­վե­լու համար, բայց ի վերջո կարո­ղա­ցել է: Մենք դա պիտի հասկա­նանք:

Մեզ պետք է լուրջ գիտա­կան խորությամբ մոտե­նալ հարցե­րին և ամեն ինչ քննարկել ամե­նայն մանրամսնությամբ՝ հասկա­նա­լու և ապա­գան մեր հսկո­ղության տակ պահե­լու համար:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ