18.8 C
Yerevan

ՌԴ‑ի Ժառանգը Թուրքիան է, Իսկ Հայաստա­նի Ապա­գան՝ Արևմուտքը

ՌԴ‑ը շահարկում է Արցա­խի հարցը, մաս-մաս փարուխացնում, տալիս Ադրբե­ջա­նին, որպեսզի նա սահմա­նա­յին էսկա­լա­ցիա­նե­րով հասնի նրան, որ Հայա­սա­տա­նը չդի­մա­նա ճնշումնե­րին, տրա­մադրի միջանցքը, որով Ռուսաստա­նը կհսկի Հայաստա­նին, Աադրբե­ջա­նին, Թուրքիային,ինչպես նաև Իրա­նից դուրս եկող էներգա­կիրնե­րի հոսքը: Ամեն ինչ շատ պարզ է:

Արամ Սարգսյան

FactorTV‑ի հյուրն է Հանրա­պե­տություն կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը: Հանդիպման սկզբում նշեց, որ օրերս ՀՀ-ում ընդունվել է օրենք, որով քրեա­կա­նացվում է ՀՀ անկա­խությունն ու ինքնա­վա­րությունը կասկա­ծի տակ առնե­լու կոչե­րը և դրան նպաստող ցանկա­ցած գործունեություն: Այն հարցին, թե արդյո՞ք նման օրի­նա­գիծ ընդունե­լու պահն իրոք հասունա­ցել է, թե ոչ, Արամ Սարգսյանն ասաց, որ դա շատ լավ օրենք է ու դեռ վաղուց պիտի ընդունված լիներ: Ինքն առա­ջարկել է այդ օրենքն ընդունել շատ ավե­լի վաղ, դեռևս ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի մամլո ասուլի­սի ժամա­նակ, երբ նրա կողմից հնչում էր միութե­նա­կան պետության մասին թեզեր, թեև հետո հենց Քոչարյանն այլ կեցվածք էր ցույց տալիս: Բայց օրի­նա­գի­ծը բնա­կա­նա­բար շատ կարև­որ է ու պիտի լինի: Այդ օրի­նագծով ոչ թե արգելվում է ինչոր մեկի կարծիքն ու ազատ կամարտա­հայտումը, այլ ընդհա­կա­ռա­կը՝ պաշտպանվում է պետության գոյության, հասա­րա­կության անկախ ու ազատ ապրե­լու իրա­վունքը:

Արամ Սարգսյանն օրի­նակ բերեց Ֆրանսիան, որտեղ օրի­նակ քրեա­կա­նացված է Հայոց Ցեղասպա­նության ժխտումը, էլ ուր մնաց եթե ինչ որ մեկը փորձի կասկած հայտնել Ֆրանսիա­յի ինքնիշխա­նության վերա­բերյալ: Շատ կարև­որ է, որ անկա­խության հակա­ռա­կորդնե­րը լռեն և ուղղա­կի իրա­վունք չունե­նան նման կոչեր հնչեցնել:

Արամ Սարգսյանն ասաց, որ մյուս կողմից էլ միութե­նա­կա­նության թեման ինչոր առումով ‚այսպես ասած, նստում է, քանի որ նույնիսկ շատ

համոզված ռուսա­մետներ արդեն տեսնում են, որ Ռուսաստա­նից հնա­րա­վոր չէ ստա­նալ այն, ինչին իրենք հավա­տում էին: Նունիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասաց, որ Ռուսաստա­նը կորցրել է Արցա­խի հարցի լուծման բանա­լի­նե­րը: Իսկ այդ դեպքում մնալ Ռուսաստա­նի հետ, նշա­նա­կում է ոչ միայն ոչինչ չստա­նալ, այլև աննդհատ կորցնել ու կորցնել:

Արամ Սարգսյա­նը համե­մա­տեց, թե Արևմուտք-Ռուսաստան ընդդի­մության պարա­գա­յում ինչ է ստա­նում կամ կորցնում Հայաստա­նը: Միայն կույրը չի տեսնի, որ եթե Արևմուտքը մեզ բազմա­թիվ առա­ջարկներ ու խնդիրնե­րի վերա­բերյալ ռեալ լուծումներ է առա­ջարկում, ապա Ռուսաստա­նը միայն սպառնում է, որ եթե իր ասա­ծը չլի­նի, ապա վատ է լինե­լու:

Հենց դրա մասին էր Օվերչուկի հայտա­րա­րությունը, որով նրանք հայտա­րա­րում են, որ եթե Հայաստա­նը միջանցք չտրա­մադրի, ապա դուրս կմնա կոմունի­կա­ցիոն ճանա­պարհնե­րից, ճանա­պարհը կանցնի Իրա­նով ու Հայաստա­նը կվե­րածվի ամորֆ մարմնի:

Արամ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ այդ միջանցքը պարտադրվում է առա­ջին հերթին Ռուսաստա­նի կողմից: Ադրբե­ջա­նի վրա ազդե­լու միակ տարբե­րա­կը Արցա­խի հարցն է: Նա շահարկում է Արցա­խի հարցը, մաս-մաս փարուխացնում, տալիս Ադրբե­ջա­նին, որպեսզի նա սահմա­նա­յին էսկա­լա­ցիա­նե­րով հասնի նրան, որ Հայա­սա­տա­նը չդի­մա­նա ճնշումնե­րին, տրա­մադրի միջանցքը, որով Ռուսաստա­նը կհսկի Հայաստա­նին, Աադրբե­ջա­նին, Թուրքիային,ինչպես նաև Իրա­նից դուրս եկող էներգա­կիրնե­րի հոսքը: Ամեն ինչ շատ պարզ է:

Այս տարբե­րա­կին կողմ են նաև Թուրքիան, Չինաստա­նը: Չինաստա­նի համար ավե­լի հեշտ է ճանա­պարհն անցկացնել Վրաստան-Ադրբե­ջա­նով, մինչդեռ Հնդկաստա­նի համար շատ կարև­որ, իսկ Իրա­նի համար կենսա­կան է Հայաստան- Վրաստան ճանա­պարհը:

Հենց այստեղ է, որ գործին խառնվում է Արևմուտքը ու հենց այստեղ է, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է արցախյան հարցի մանի­պուլա­ցումով ստա­նալ այդ միջանցքը: Միջանցքը ռուսին է պետք ամե­նա­շա­տը:

Արևմուտքը չի թողնե­լու միջանցք լինի, վստա­հեցրեց Արամ Սարգսյա­նը: Ու ոչ թե նրա համար, որ հարցն ունի հումա­նի­տար բնույթ, այլև խոշոր տնտե­սա­կան ու ռազմա­վա­րա­կան ու թույլ չի տա, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հարա­վա­յին Կովկա­սը դարձնեն սեփա­կան տիրույթ և առա­վել ևս թույլ չի տա, որ հեռա­ցող Ռուսաստանն այս տարա­ծաշրջա­նը թանկ գնով վերա­վա­ճա­ռի Թուրքիա­յին:

Ինչ վերա­բե­րում է արցախյան հարցին, ապա Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ այդ հարցը չլուծվի, քանի, որ եթե հարցը լուծվի, ապա ինքն այլևս այստեղ անե­լիք չունի,մինչդեռ բոլոր առա­ջարկնե­րը մերժող Ալիևի կարծի­քը շուտով այլևս հաշվի չի առնվե­լու: Արցախն ունի լավ ապա­գա­յի բոլոր հնա­րա­վո­րություննե­րը:

Արամ Սարգսյանն ասաց, որ հիմա երեք մեծ խնդիր կա՝

Առա­ջի­նը- Հայաստա­նը պիտի ուղիղ բանակցություններ պահի Ռուսաստա­նի, Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի, Արևմուտքի հետ

Երկրորդ-ողջ պոտենցիալն օգտա­գործի սեփա­կան զինուժը հզո­րացնե­լու համար

Երրորդ- Արևմուտքի առա­ջարկություննե­րը կիրա­ռել տնտե­սության ոլորտում:

Հաղորդման վերջում Արամ Սարգսյանն անդրա­դարձավ նաև հոկտեմբե­րի 27-ին,ասելով, որ հասա­րա­կությունն ինքն իր համար բացա­հայտել է այդ ամե­նից շահողնե­րին:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ