Ցավալի է, որ ավելացնելու ոչինչ չկա, քանի որ Հայասատանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որը կերկարացնի ռուսների Արցախում մնալը ընդհուպ մինչև քսան տարի, իսկ Ադրբեջանը նույնիսկ չի ճանաչել ռուսների հիմա գործող մանդատը:
Դավիթ Գրիգորյան
1inAM-ի եթերում լրագրող Դավիթ Գրիգորյանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանը:
Ինչպես կարող ենք տեսնել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև մեքենան ուղեկցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո Ադրբեջանի նախագահ Ալիևին: Դավիթ Գրիգորյանը նշում է, որ Պուտինը Ալիևի հետ գրկախառնվել է ու այդ դիվանագիտական մանրուք հանդիսացող գործողությունը վկայում է, որ այսօր ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի են կարևորվում Կրեմլում, քան ռուս-հայկականը և դա ակներև է:
Վլադիրմիր Պուտինն անդրադառնալով հանդիպմանն ասել է, որ երկու ժամ տևած խոսկցության ժամանակ բավական լավ մակարդակի փոխըմբռնման մթնոլորտ է ստեղծվել, շոշափվել են եռակողմ հետաքրքրություններ և կան լավ հիմքեր՝ ապագայում շարունակելու ներկայումս ստեղծված հարցերը լուծելու համար:
Պուտինը նաև անդրադարձավ նրան, որ Ռուսաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որ ապագայում եռակողմ պայմանավորվածության բոլոր կետերը շարունակեն պահպանվել և այլն:
Ինչ վերաբերում է նրան, որ Չեխիայում տեղի ունեցած հանդիպման ը Ռուսաստանը ներկա չի եղել, Պուտինն ասաց, որ իրենց եվրոպացի գործընկերենրը շատ հարցերում ցանկանում են Ռուսաստանին դուրս թողնել պաշտոնական մակարդակներից, ինչ իհարկե անհնար է և կան այնպիսի դեպքեր, որ լրիվ անհեթեթ են, ինչպես այս դեպքում, քանի որ Ռուսաստանը ոչ միայն դուրս չի մղվում այլև շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարցերի հիմնական ու միակ միջնորդը:
Անդրադառնալով սահմանային հարցերին, Պուտինը նաև ասել է, որ ռուսները պատրաստ են տրամադրել ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները և որ դրանք ամենաճշգրիտն են:
Խաղաղապահների մասով Պուտինը միայն մեկ նախադասություն է ասել, որ խաղաղապահների պահով ամեն ինչ ամրագրված է և ավելացնելու ոչինչ չկա:
Դավիթ Գրիգորյանն ասաց, որ ցավալի է, որ ավելացնելու ոչինչ կա, քանի որ Հայասատանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որը կերկարացնի ռուսների Արցախում մնալը ընդհուպ մինչև քսան տարի, իսկ Ադրբեջանը նույնիսկ չի ճանաչել ռուսների հիմա գործող մանդատը:
Կողմերը նաև նշել են, որ իբր կշարունակեն պահպանել եռակողմ համաձայնությունները, ու դա այն դեպքում, երբ ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը չեն պահպանում այդ ամենը: Իսկ եթե Ադրբեջանը կրակի՞:
Իհարկե ԵՄ դիտորդական խմբերի ջանքերով արդեն որոշ ժամանակ է, ինչ սահմանում վիճակը հանգիստ է, բայց մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ այդ վերագրելու են Պուտինի անձնական հեղինակությանը, բայց մի՞թե մեր հիշողությունն այդքան կարճ է:
Դավիթ Գրիգորյանը նաև նշեց, որ Ռուսաստանը երբեք այսքան թույլ չի եղել ինչքան հիմա: Իրեն ԽՍՀՄ լավագույն շրջանի հզորությունը վերագրող Ռուսաստանը նույնիսկ Ադրբեջանին չի կարողանում որևէ բան ստիպել ու նույնիսկ 1994թ. ավելի շատ լծակներ ուներ իր ձեռքում, քան հիմա:
Ռուսնեը տարածաշրջանում միայն ներկա են, բայց այլևս գործողություն չեն կարողանում իրականացնել:
Տեսանյութը՝