ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արցախյան Հարցի Սկիզբը

Աթուրփաթգանը, որ պարսկերեն նախապես նշանակում էր Աթուր֊կրակ, փաթ֊պահապան, գան֊երկրանվան վերջածանց(ՀայաՍՏԱՆ, ՊարսկաՍՏԱՆ, ՌուսաՍՏԱՆ և այլն) այսինքն կրակի պահապանների երկիր, սկսեց թարգմանվել որպես Կրակի երկիր։ Աթուրփաթգանն էլ Ալեքսանդր Մակեդոնացու զորավարի՝ Աթուրփաթի անունից է առաջացել։

Արայիկ Մկրտումյան

Արցախյան հիմնահարցը չի սկսվել 1991֊ին, ոչ թե 1988֊ին, ոչ էլ 1920, 1921, 1926 և այլ թվականներին։

Արցախի հարցի սկիզբը 1753թ է, երբ Վարանդայի(Ֆիզուլի) մելիք Շահնազարը Բերդաքար֊Շոշ ամրոցը(Շուշի) նվիրեց մի աննշան, թուրքական ծագման Սարըջալլու ցեղի ցեղապետ Փանահին։ Պարսից շահը Փանահին խանի տիտղոս շնորհեց, Շուշին ճանաչեց որպես Փանահի տարածք։ Փանահի սատկելուց հետո էլ խան դարձավ դրա գյադեն՝ Իբրահիմը։

Արցախի սրտում սև օձի պես ծնվեց Ղարաբաղի խանությունը։

Առաջ էլ Արցախում ապրում էին նաև կովկասյան այլ ցեղեր, բայց Ղարաբաղի խանության ստեղծումից հետո թուրքական բնակչությունը սկսեց հիմնավորվել ու շատանալ Արցախում։ Պարսկական, հայկական, թուրքական, կովկասյան տարբեր ցեղերի միաձուլումից սկսեց առաջանալ մի նոր խառնուրդ, որը սեփականացրեց Աթուրփաթգան(Ատրպատական) անվան արաբերեն արտասանությունը՝ Ազարբայջան ձևը։

Աթուրփաթգանը, որ պարսկերեն նախապես նշանակում էր Աթուր֊կրակ, փաթ֊պահապան, գան֊երկրանվան վերջածանց(ՀայաՍՏԱՆ, ՊարսկաՍՏԱՆ, ՌուսաՍՏԱՆ և այլն) այսինքն կրակի պահապանների երկիր, սկսեց թարգմանվել որպես Կրակի երկիր։ Աթուրփաթգանն էլ Ալեքսանդր Մակեդոնացու զորավարի՝ Աթուրփաթի անունից է առաջացել։

Ազարբայջան անունը պետության անուն դարձավ 1918֊ին։ Հետո էլ գիտեք, թե ինչ եղավ։

Հայ֊ադրբեջանական հարցը ԼՂԻՄ֊ով չի սկսվել և ԼՂԻՄ֊ով չի ավարտվելու։ Ուզում ենք թե ոչ, դա տարածքային վեճ չէ, այլ ազգային թշնամանք։ Ու էդ թշնամանքը ոչ մի խաղաղության պայմանագրով չի լուծվելու։ Վաղ թե ուշ հայերը ստիպված են լինելու ամբողջական, ամենածանր ձևով ջարդելու ադրբեջանական ողնաշարը։ Ջարդել էնպես, որ ադրբեջանցիները էթնիկորեն ընդունեն, որ հայերից պահանջելու բան չունեն, իսկ հայերը հասկանան որ տալու ոչինչ չունեն։

Մեզ հիմա պետք է ժամանակ շահել, թեկուզ ծանր գնով բայց ժամանակ շահել, նաև կարգավիճակը ձգձգել ու էնքան երկար ժամանակ, մինչև արդեն խելքներս գլուխներս հավաքած, ինքներս որոշենք, թե Արցախն ինչ կարգավիճակ է ունենալու։

Գրառումը՝ Արայիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *