14.7 C
Yerevan

Արցախյան Հարցի Սկիզբը

Աթուրփաթգա­նը, որ պարսկե­րեն նախա­պես նշա­նա­կում էր Աթուր֊կրակ, փաթ֊պահապան, գան֊երկրանվան վերջածանց(ՀայաՍՏԱՆ, ՊարսկաՍՏԱՆ, ՌուսաՍՏԱՆ և այլն) այսինքն կրա­կի պահա­պաննե­րի երկիր, սկսեց թարգմանվել որպես Կրա­կի երկիր։ Աթուրփաթգանն էլ Ալեքսանդր Մակե­դո­նա­ցու զորա­վա­րի՝ Աթուրփա­թի անունից է առա­ջա­ցել։

Արա­յիկ Մկրտումյան

Արցախյան հիմնա­հարցը չի սկսվել 1991֊ին, ոչ թե 1988֊ին, ոչ էլ 1920, 1921, 1926 և այլ թվա­կաննե­րին։

Արցա­խի հարցի սկիզբը 1753թ է, երբ Վարանդայի(Ֆիզուլի) մելիք Շահնա­զա­րը Բերդաքար֊Շոշ ամրոցը(Շուշի) նվի­րեց մի աննշան, թուրքա­կան ծագման Սարը­ջալլու ցեղի ցեղա­պետ Փանա­հին։ Պարսից շահը Փանա­հին խանի տիտղոս շնորհեց, Շուշին ճանա­չեց որպես Փանա­հի տարածք։ Փանա­հի սատկե­լուց հետո էլ խան դարձավ դրա գյա­դեն՝ Իբրա­հի­մը։

Արցա­խի սրտում սև օձի պես ծնվեց Ղարա­բա­ղի խանությունը։

Առաջ էլ Արցա­խում ապրում էին նաև կովկասյան այլ ցեղեր, բայց Ղարա­բա­ղի խանության ստեղծումից հետո թուրքա­կան բնակչությունը սկսեց հիմնա­վորվել ու շատա­նալ Արցա­խում։ Պարսկա­կան, հայկա­կան, թուրքա­կան, կովկասյան տարբեր ցեղե­րի միա­ձուլումից սկսեց առա­ջա­նալ մի նոր խառնուրդ, որը սեփա­կա­նացրեց Աթուրփաթգան(Ատրպատական) անվան արա­բե­րեն արտա­սա­նությունը՝ Ազարբայջան ձևը։

Աթուրփաթգա­նը, որ պարսկե­րեն նախա­պես նշա­նա­կում էր Աթուր֊կրակ, փաթ֊պահապան, գան֊երկրանվան վերջածանց(ՀայաՍՏԱՆ, ՊարսկաՍՏԱՆ, ՌուսաՍՏԱՆ և այլն) այսինքն կրա­կի պահա­պաննե­րի երկիր, սկսեց թարգմանվել որպես Կրա­կի երկիր։ Աթուրփաթգանն էլ Ալեքսանդր Մակե­դո­նա­ցու զորա­վա­րի՝ Աթուրփա­թի անունից է առա­ջա­ցել։

Ազարբայջան անունը պետության անուն դարձավ 1918֊ին։ Հետո էլ գիտեք, թե ինչ եղավ։

Հայ֊ադրբեջանական հարցը ԼՂԻՄ֊ով չի սկսվել և ԼՂԻՄ֊ով չի ավարտվե­լու։ Ուզում ենք թե ոչ, դա տարածքա­յին վեճ չէ, այլ ազգա­յին թշնա­մանք։ Ու էդ թշնա­մանքը ոչ մի խաղա­ղության պայմա­նագրով չի լուծվե­լու։ Վաղ թե ուշ հայե­րը ստիպված են լինե­լու ամբողջա­կան, ամե­նա­ծանր ձևով ջարդե­լու ադրբե­ջա­նա­կան ողնա­շա­րը։ Ջարդել էնպես, որ ադրբե­ջանցի­նե­րը էթնի­կո­րեն ընդունեն, որ հայե­րից պահանջե­լու բան չունեն, իսկ հայե­րը հասկա­նան որ տալու ոչինչ չունեն։

Մեզ հիմա պետք է ժամա­նակ շահել, թեկուզ ծանր գնով բայց ժամա­նակ շահել, նաև կարգա­վի­ճա­կը ձգձգել ու էնքան երկար ժամա­նակ, մինչև արդեն խելքներս գլուխներս հավա­քած, ինքներս որո­շենք, թե Արցախն ինչ կարգա­վի­ճակ է ունե­նա­լու։

Գրա­ռումը՝ Արա­յիկ Մկրտումյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ