16.4 C
Yerevan

Այժմ Հայե­րը Պետք է Հասկա­նան Իրենք Իրենց

Մաս VII

Բոլո­րը պետության համար և պետությունը բոլո­րի համար», ահա սա պետք է լինի 21-րդ դարի հայության կարգա­խո­սը։

Կայծ Մինասյան

2020թ.Արցախում (Լեռնա­յին Ղարա­բա­ղում) հայե­րի պարտությունից հետո հանրա­յին քննարկումնե­րում գոյության
փիլի­սո­փա­յա­կան մակարդա­կի ճգնա­ժամ է բռնկվել։ Այս փորձնա­կան ժամա­նա­կի ստեղծած ցնցումը ստի­պել է հայե­րի,
որպեսզի նրանք ծանր հարցեր սկսեն տալ և փորձել դիմա­կա­յել այդ խնդիրնե­րին:
Ուկրաի­նա­յի պատե­րազմի ֆոնին Ադրբե­ջա­նի ագրե­սիան Հայաստա­նի դեմ, մի շարք հարցեր է առա­ջացնում, որոնք
կարե­լի է կառանձնացնել յոթ կետե­րով՝ անպատժե­լիություն, չեզո­քություն, օրի­նա­կա­նություն, անվտանգություն,
միասնություն, իրա­կա­նություն և ինքնիշխա­նություն:

Ինքնիշխա­նություն

Առաջնա­հերթությունը պետության կենտրո­նա­կա­նությունն է։ Հայկա­կան ինքնության կառուցումը պետք է պտտվի ոչ թե
ցեղասպա­նության , այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ շուրջ: Եվ դրա­նից հետո մնում է ցեղասպա­նության հարցը ինտեգրել
ինստի­տուտնե­րին ու պետա­կան ​​համա­կարգին: Հայաստա­նի և Սփյուռքի, Կովկա­սի և արտերկրի հայե­րի միջև
անջրպե­տը հաղթա­հա­րե­լու լավա­գույն միջո­ցը պետության հիմքերն ամրապնդելն է, որովհետև պետությունը ոչ մեկին
չի պատկա­նում, այն բոլոր հայե­րի տունն է, որտե­ղից էլ որ նրանք գալու լինեն։. Պետության գործն է արձա­գանքել
հայկա­կան բոլոր առանձնա­հատկություննե­րին, ձեռք բերել ինքնիշխա­նության տարբեր երև­ույթներ։ Դրան հասնե­լու
համար պետությունը պետք է լինի ռազմա­վա­րա­կան (օրի­նակ՝ ազգա­յին ծառա­յություն բոլո­րի համար՝ տղա­նե­րի և
աղջիկնե­րի համար, ինչպես նաև մեկ ամիս բանա­կում 18–40 տարե­կաննե­րի համար, ազգա­յին ռեզերվի և օտա­րերկրյա
Լեգեո­նի ստեղծում): Այս փուլին հասնե­լու համար պետությունը պետք է համալրվի նոր ինստի­տուտնե­րով և դուրս գա
իր հին խորհրդա­յին կմախքից: Ինքնիշխա­նությունը ընտրություն կատա­րելն է՝ նահանջել այստեղ՝ ավե­լի լավ առաջ
գնա­լու համար մի ուրիշ տեղում, հրա­ժարվել այստե­ղից՝ այնտեղ ավե­լի լավ առա­ջընթաց գրանցե­լու համար: Անհատն
ու տարածքը կողք-կողքի են գնում։ Չպետք է ջարդել մեկն ու մեկին, ինչպես հաճախ եղել է մեր պատմության մեջ,
որտեղ տարածքա­յին իրա­վունքը գերա­կա­յում էր ազգե­րի իրա­վունքին: Պետությունը դեկարտյան սկզբունք է և ոչ
ֆոլկլո­րա­յին կամ համայնքա­յին և դրա վիճա­կը ռացիո­նալ է, ոչ էմո­ցիո­նալ: Աշխարհասփյուռ հայությունը պետք է
ինտեգրի պետության հետ կապված բանա­կա­նությունն ու ռացիո­նա­լությունը։

Հայաստա­նը միջազգա­յին կարգի անդամ մյուս երկրնե­րի նման ինքն իրեն կառա­վա­րող պետություն չէ։ Հայաստա­նը
ինքնիշխան ծառ ​​է, որն ամեն օր պետք է ջրել ազատ աշխա­տանքի քրտինքի ուժով և հանուն կանխա­գուշակման
ռազմա­վա­րության և կանխարգելման դիվա­նա­գի­տության։ Դրա համար քաղա­քա­կա­նությունը չի կարե­լի թողնել
ներկա­յիս կուսակցություննե­րի և կազմա­կերպություննե­րի ձեռքում, որոնք մեզ տանում են այնտեղ, որտեղ մենք հիմա
ենք՝ դեպի էքզիստենցիալ դատարկություն: Նրանցից է կախված իրենց «մեծ պայթյունը» կամ ընդմիշտ անհե­տա­նա­լը,
քանի որ նրանց աշխարհն այլևս չի համա­պա­տասխա­նում ներկա ժամա­նա­կին: Նրանք փակվում են պատմության մեջ,
նրանք իրա­կա­նությունից կտրող պատմվածքի գերին են: Աշխարհի մասին նրանց ներկա­յա­ցումն ավարտվել է՝
Հայաստա­նը դարձնե­լով «հիշո­ղության պետություն» կամ կաֆկա­յա­կան պետություն՝ մեզ մխրճե­լով մշտա­կան

​​մղձա­վանջի մեջ: Իրենց գործն է փոխվել, քանի որ մեզ պետք է պետությա­նը սպա­սարկող կուսակցություն, ոչ թե
պետությունից օգտվող կուսակցություններ։ Աշխարհում հայե­րին պետք է փափուկ ուժ, այլ ոչ թե համայնքա­յին, ետ
քաշված, թշվառ, ստե­րիլ ու պղտոր, երազկոտ ու չափից դուրս, զոհ ու նվնվա­ցող սփյուռք: Հայե­րին կյանք ու
փոխանցում է պետք, ոչ թե մահ ու կործա­նում։ Մի՞թեհայկական գերեզմա­նոցն արդեն բավա­րարչա­փով չի լցվել մեր
ավե­լորդություննե­րից, մեր կեղծ հաշվարկնե­րից, մեր հավա­քա­կան հիմա­րությունից։

«Բոլո­րը պետության համար և պետությունը բոլո­րի համար», ահա սա պետք է լինի 21-րդ դարի հայության
կարգա­խո­սը։

Առնչվող Հոդվածներ