Հայաստան

Պետության Դեմ Թե Փաշինյանի

Եվ երբ ընդդիմությունը հայտարարում է, որ հակահայ ցանկացած որոշում պիտի առ ոչինչ համարվի և նա այն իշխանությունն է ձևակերպում, որը պիտի զբաղվի այդ հարցերի լուծմամբ, նրանք կարողանալո՞ւ են չեղարկել նոյեմբերի 9-ի հակահայ բանաձևերը:

Դավիթ Գրիգորյան

1inAM-ի եթերում լրագրող, հաղորդավար Դավիթ Գրիգորյանն անդրադարձել է նախօրեին՝ ընդդիմության կազմակերպած հավաքին: Դավիթ Գրիգորյանը կարճ տեսանյութեր ցույց տվեց այդ հավաքից՝ ջանալով հասկանալ դրանց էությունը:

Այդ ամենից բացի լրագրողը նաև տխուր փաստ արձանագրեց, որ եթե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքի ժամանակ կար մոտ 40 հազար մարդ, ապա Երևանում ընդամենը մոտ վեց հազար մարդ էր հավաքվել: Ի՞նչ էր այդ նշանակում: Ինչո՞ւ էր հավաքն այդքան սակավամարդ, մանավանդ, եթե նախատեսված էր Արցախին աջակցելու համար: 

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանն իր ելույթում ասաց, որ այդտեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր կանգնած են Արցախի կողքը: Ի՞նչ է այդ նշանակում: Մի՞թե ընդդիմության այդ հավաքը կարելի է ձևակերպել որպես ցուցիչ այն բանի, որ Հայաստանում առանձնապես չեն անհանգստանում Արցախի համար, որ Արցախի կողքը կանգնած են մարդիկ ընդամենը մոտ վեց հազար են:

Եվ ի՞նչ էր նշանակում ընդդիմության սակավամարդությունը: Հայաստանում երեք մլն մարդուց ընդամենը վեց հազա՞րն են աջակցում Արցախին, թե հավաքը կազմակերպողները չեն կարողանում մարդկանց հավաքել:

Դավիթ Գրիգորյանն անդրադարձավ նաև ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոսի ելույթին ու նշեց, որ սկզբունքորեն չի կարող չհամաձայնվել նրանց հետ, բայց առաջանում են ուրիշ հարցեր:

Հարց է առաջանում այն առումով, թե ո՞ւմ դեմ է ընդդիմության բողոքը՝ ԱՄՆ շահերի, թե պետության դեմ, Նիկոլ Փաշինյանի, թե անձամբ Փաշինյանի դեմ: Եվ երբ ընդդիմությունը հայտարարում է, որ հակահայ ցանկացած որոշում պիտի առ ոչինչ համարվի և նա այն իշխանությունն է ձևակերպում, որը պիտի զբաղվի այդ հարցերի լուծմամբ, նրանք կարողանալո՞ւ են չեղարկել նոյեմբերի 9-ի հակահայ բանաձևերը:

Այս և մնացածի մասին տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *