14.7 C
Yerevan

Դաշնակցությունը Պետք Է Հայե­րին, Բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Նրա Ծաղրանկա­րի Կարի­քը Չունի (Մաս I)

Քրիստա­փո­րը դեմ է Ժամա­նա­կի բռնա­պե­տությա­նը, նա հաղթա­հա­րում է այն՝ ճարպկո­րեն զուգադրե­լով մոտա­կա ծրա­գի­րը և հեռա­կա ծրա­գի­րը։ Քրիստա­փո­րը դեմ չէ տեղա­կան անջա­տո­ղա­կա­նությա­նը, նա դուրս է գալիս դրա սահմաննե­րից։ Քրիստա­փո­րը չի ընտրում դիվա­նա­գի­տության և պարտի­զա­նա­կան պատե­րազմի միջև, նա անցնում է դրանց սահմաննե­րը։ Կարճ ասած, Քրիստա­փո­րը մարմնա­վո­րում է հաղթա­հարման այս ռազմա­վա­րությունը որպես երրորդ ուղի՝ ավանդույթ-արդիա­կա­նություն տարանջա­տումից դուրս:

Կայծ Մինասյան

Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին

Մաս I

Անցած անա­խորժ օրե­րից խոժո­ռա­դեմ ու գլխա­հակ, գարշա­հոտ շունչն ու  չարա­ցած խոսքը շուրթե­րին՝  զայրույթից փրփրել են Դաշնակցության ղեկա­վարնե­րը։ Նրանց համար հեշտ չէ ժառանգորդը լինել ընդհա­նուր հսկա­յա­կան կապի­տա­լով մի կազմա­կերպության, որի հարուստ պատմությունն անգամ լավա­գույն վիպա­սաննե­րին և դետեկտիվ բեստսելլերնե­րի հեղի­նակնե­րին ամո­թով կթողնի: Բայց պատմության օրենքնե­րը թույլ չեն տալիս սպա­սել, որպեսզի այդ առաջնորդնե­րը վերստին ժպտան՝ վերա­կանգնե­լով Դաշնակցության հետ հարա­բե­րություննե­րը: Պատմության ընթացքը շարունակվում է և գրվում՝ առանց իրենց։ Սակայն, պատմության մուսա Կլիո­յից դասեր քաղե­լու փոխա­րեն՝ նրանք պարփակվում են սեփա­կան պատմության մեջ, ուր առասպե­լով է լցված ամեն ինչ, և բանա­կա­նության նշույլ անգամ չկա իրենց երև­ա­կա­յության խորը ծալքե­րում: Նրանց աշխարհն աստի­ճա­նա­բար մարում է, ինչպես մոմի բոցն է հանգչում՝ անվա­րան այրվե­լով մինչև վերջ: Նրանց իմաստա­զուրկ ուղերձնե­րը, հնա­ցած կարգա­խոսներ դառնա­լով, այլևս չեն դրոշմվում մարդկանց գիտակցության մեջ։ Այս պատմա­կան որմնանկա­րի ավանդա­ռուներն այլևս ոչինչ չեն առա­ջարկում՝ բավա­րարվե­լով սերտածն արտա­բե­րե­լով։ Խիզա­խություն չեն ցուցա­բե­րում, վախե­նում են իրենց ստվե­րից։ Նրանք, կարծես, մոլորվել են «հայոց օվկիա­նո­սում», բայց անկա­րող են դա խոստո­վա­նել, քանի որ իրենց դոգմա­տիզմը համոզմունքնե­րից ուժեղ է։ Իրա­կա­նության հետ բոլո­րո­վին աղերս չունե­նա­լով՝ առասպելն ու հիշո­ղությունը նրանց պահում են անո­րոշ, առօրյա­յից կտրված կյանքում՝ որպես թանգա­րա­նի մասունքներ, ուր մենք երբեմն այցե­լում ենք:

Եվ այսուհանդերձ, Քրիստա­փո­րի իդեա­լը դեռ գոյություն ունի, այն անձեռնմխե­լի է։ Մահվա­նից, ավե­լի ճիշտ՝ ըստ Միքա­յել Վարանդյա­նի՝ «իր անօ­գուտ զոհա­բե­րությունից» կամ ըստ Եղի­շե Թոփչյա­նի՝ «իր սպա­նությունից» ավե­լի քան հարյուր տասնհինգ տարի հետո էլ Քրիստա­փո­րը ողջ է։ Նրա գործը չի մեռել և դեռ կարող է նոր շունչ ստա­նալ, եթե նրանք, ովքեր հանդես են գալիս որպես Քրիստա­փո­րի Տաճա­րի պահա­պաններ կամ իր հանճա­րի ավանդա­ռուներ, դադա­րեն խեղդել նրան իրենց կուրությամբ և Դաշնակցության պատմության անտեղյա­կությամբ…

Ինչո՞վ բացատրել այն խորը հիասթա­փությունը, որը թափանցել է Դաշնակցության շարքե­րը։ Ինչպե՞ս հասկա­նալ այն հուսա­խա­բությունը, որը շփո­թեցնում է կուսակցության անդամնե­րին ու համա­կիրնե­րին և Դաշնակցությա­նը կանգնեցնում Պատմության եզրագծին: Արդյո՞ք պետք է վերա­դառնանք 1991 թվա­կա­նի Հայաստա­նի անկա­խության շրջա­դարձա­յին կետին։ Ո՛չ, դա տագնա­պա­լից ժամա­նա­կաշրջան էր: Թե՞ վերա­դառնանք 1965 թվա­կա­նի ցեղասպա­նության հիսնամյա­կի առի­թով ստեղծված առանցքա­յին շրջա­նին։ Չէ՛, այդ ժամա­նակ արդեն պաթո­լո­գիկ վիճակ էր։ Արդյո՞ք պետք է ապա­վի­նենք 1933 թվա­կա­նին Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության (ՀՅԴ) տոտա­լի­տար շրջա­դարձին: Ո՛չ, և նորից ո՛չ, արտադրա­կան թերությունն արդեն տասնամյակներ շարունակ իր գործն է արել։ Իրա­կա­նում հիշյալ կրկնվող շրջա­դարձե­րը միայն ծանրացրել են դաշնակցա­կաննե­րի՝ առա­ջին հայացքից դիտորդին անտե­սա­նե­լի խնդիրնե­րը։ Որովհետև միմյանց հաջորդող ղեկա­վա­րություննե­րը լծված էին դաշնակցա­կան պանթեո­նի պառակտումնե­րը լաքի հաստ շերտե­րով ծածկե­լու գործին. նախ հեղա­փո­խա­կան ցասման (1905–1912 թթ.), հետո ստա­լինյան տոտա­լի­տա­րիզմից Հայաստա­նի անկա­խության (1919–1956 թթ.), ապա ատլանտիստա­կան ​​Թուրքիա­յի դեմ ազա­տագրա­կան պայքա­րի (1965–1991) և վերջա­պես հանուն Արցա­խի պաշտպա­նության պատե­րազմի (1988–1994 թթ.) ժամա­նակ։ Բայց հիշյալ չորս շերտե­րը միայն պահպա­նել են Դաշնակցության օրգա­նա­կան անկա­տա­րությունը՝ փորձե­լով որոշ դեղա­քա­նակ կիրա­ռել չարի­քի դեմ, որի սկիզբը, ինչպես հայտնի է, դրվել է Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մահվան օրը՝ 1905 թվա­կա­նի մարտի 5‑ին։ Ի՞նչ է իրա­կա­նում պատա­հել այդ ժամա­նակ:

Կատարվել է անհա­վա­նա­կան ու անուղղե­լի մի բան։ Անհա­վա­նա­կան է այն առումով, որ Քրիստա­փո­րի ժառանգորդնե­րը կապե­րը խզե­ցին նրա հետ, որպեսզի փրկեն կազմա­կերպության միասնությունը, որի խորհրդա­նիշն էր ինքը: Խզեցի՞ն։ Այո՛, խզե­ցին, Քրիստա­փո­րի պաշտպա­նած հեղա­փո­խա­կան համա­կարգի կազմա­կերպման իշխա­նա­բար մոտե­ցումն իր տեղը զիջեց իր ժամա­նա­կա­կիցնե­րի ու հետնորդնե­րի կողմից սատարվող համա­կարգի կազմա­կերպման օրի­նա­բար մոտեցմա­նը։ Այսպի­սով, Քրիստա­փո­րի ժամա­նա­կա­կից ցենտրիզմն իր տեղը լիո­վին զիջեց ավանդա­կան ապա­կենտրո­նացման դոգմա­յին։ Յեղա­փո­խության սռնին դադա­րեց պտտվել Քրիստա­փո­րի սիրե­լի Թուրքա­հա­յաստա­նի շուրջ, կողմնո­րոշվե­լով դեպի Մեծ Հայաստա­նի գաղա­փա­րը, որը կազմված է մեկ ռազմա­վա­րա­կան ճակա­տով հանդես եկող երկու հայկա­կան ոլորտնե­րից։ ՀՅԴ‑ն այլևս, ըստ Քրիստա­փո­րի, տարբեր մարդկանց և գաղա­փարնե­րի ինտեգրման տեխնի­կա չէ, այն նրա ժառանգորդնե­րի օրոք դարձել է մեսիա­կա­նության անունից հանդես եկող մարքսիսդա­կան ​​գաղա­փա­րա­խո­սություն: Այսինքն, Քրիստա­փո­րի Դաշնությունը դարձել է Կուսակցություն, կամ Դաշնակցությունը դարձել է Կուսակցություն։

Եվ անուղղե­լի է այն առումով, որ, ցանկա­նա­լով փրկել կազմա­կերպության միասնությունը, Քրիստա­փո­րի ժառանգնե­րը լոկ հավերժացրին իրենց հեռա­ցումը կուսակցության հիմնադրից։ Ինչպե՞ս։ Հետա­դարձ հայացք նետենք՝ դա հասկա­նա­լու համար։ Քրիստա­փո­րը չի խախտում կրո­նա­կան ավանդույթը, այլ առաջ է անցնում դրա­նից։ Քրիստա­փո­րը չի խզում կապե­րը ռուսա­կան պոպուլիզմի հետ, այլ առաջ է անցնում դրա­նից։ Քրիստա­փո­րը ընտրություն չի կատա­րում մարքսիզմի և լիբե­րա­լիզմի միջև, այլ առաջ է անցնում դրանցից։ Քրիստա­փո­րը չի ընտրում սոցիա­լիզմը կամ ազգայնա­կա­նությունը, այլ վեր է կանգնում դրանցից։ Նա դեմ չէ Հայաստա­նի անկա­խությա­նը, այլ առաջ է անցնում դրա­նից։ Քրիստա­փո­րը դեմ է Ժամա­նա­կի բռնա­պե­տությա­նը, նա հաղթա­հա­րում է այն՝ ճարպկո­րեն զուգադրե­լով մոտա­կա ծրա­գի­րը և հեռա­կա ծրա­գի­րը։ Քրիստա­փո­րը դեմ չէ տեղա­կան անջա­տո­ղա­կա­նությա­նը, նա դուրս է գալիս դրա սահմաննե­րից։ Քրիստա­փո­րը չի ընտրում դիվա­նա­գի­տության և պարտի­զա­նա­կան պատե­րազմի միջև, նա անցնում է դրանց սահմաննե­րը։ Կարճ ասած, Քրիստա­փո­րը մարմնա­վո­րում է հաղթա­հարման այս ռազմա­վա­րությունը որպես երրորդ ուղի՝ ավանդույթ-արդիա­կա­նություն տարանջա­տումից դուրս, որը ներկա­յացնում են մի կողմից՝ միա­պե­տա­կան, ազգայնա­կան և պահպա­նո­ղա­կան Արմե­նա­կաննե­րը, իսկ մյուս կողմից՝ մարքսիստա­կան, հանրա­պե­տա­կան ու առա­ջա­դեմ Հնչակյաննե­րը։ Բայց առաջ անցնե­լու հեգելյան այս սկզբունքը կտրված չէ իրա­կա­նությունից, բանա­կա­նությունից, Լուսա­վո­րիչնե­րից, ուժե­րի հարա­բե­րակցությունից և սեփա­կան աշխարհը ներկա­յացնող գաղա­փարնե­րից: Քրիստա­փորն այնքան շատ է հավա­տում հաղթա­հա­րե­լու, առաջ անցնե­լու իր ռազմա­վա­րությա­նը, որ մնա­լով խիստ պրագմա­տիկ‘ կարո­ղա­նում է յուրա­քանչյուր իրա­դարձություն իր իրա­կան արժե­քով գնա­հա­տել:

Քրիստա­փո­րը քիչ է խոսում և քիչ գրում, քանի որ լավ գիտի խոսքի ուժը։ Որքան անհա­տը շատ է արտա­հայտվում, այնքան ավե­լի է մասնա­տում։ Որքան քիչ է խոսում, այնքան շատ է համախմբում։ Այս է պատճա­ռը, որ նա ցանկա­ցած շարժում անում է ճշգրիտ հերթա­կա­նությամբ՝ առանց դետերմի­նիզմի, ոչ էլ դոգմա­տիկ ենթադրություննե­րի, քանի որ, ինչպես հիշում ենք, նրա համար հեղա­փո­խությունը գաղա­փա­րա­խո­սություն չէ, այլ տեխնի­կա է։ Նրա առա­ջարկած Դաշնությունը կոչված է ներկա­յացնե­լու պետա­կան մարմիններն ու իշխա­նությունը, որոնք բաժին են հասել ինչպես հայե­րին, այնպես էլ մյուս ազգե­րին, քանի որ նրա նախագծի հիմքում փիլի­սո­փա Էմա­նուել Կանտի և իր՝ ազգա­յին անկախ միա­վո­րումնե­րի համաշխարհա­յին ֆեդե­րա­ցիա­յի գաղա­փարն է: Այսպի­սով, Քրիստա­փո­րը նախո­րո­շում է հայկա­կան նոր իշխա­նության պայմաններն այն ժամա­նակ, երբ իր ժամա­նա­կա­կիցնե­րը (Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ) և Արմե­նա­կաններ) սգի են մատնվել։ Իրեն բնո­րոշ հեղի­նա­կությամբ նա հայտնվում է իշխա­նա­կան խաղի կենտրո­նում, ընդ որում, նրա Դաշնությունը խորհրդանշում է քաղա­քա­կա­նությունը, հնա­րա­վո­րի սահմաննե­րը, նոր կանոններն ու նորմե­րը:

Ինչպե՞ս դրան հասավ։ Պարզա­պես հենվե­լով, մի կողմից, անհատնե­րի ներուժի վրա, մյուս կողմից, կրո­նից քաղա­քա­կա­նություն անցման միջո­ցով:

Անհատնե­րի ներուժի վրա, քանի որ Քրիստա­փո­րը միշտ հավա­տա­ցել է, որ հեղա­փո­խությա­նը հասնե­լու միակ ճանա­պարհը յուրա­քանչյուրի կարո­ղություննե­րի համախմբումն է, յուրա­քանչյուրի ռեսուրսնե­րը կողք-կողքի դնե­լը: Նրա համար անհա­տի ուժն առաջնա­յին է, իսկ անհա­տա­կան ​​ուժե­րի գումա­րը կազմա­կերպություն է ծնում: Սրա­նում համոզվե­լու համար բավա­կան է կարդալ ՀՅԴ‑ի Մանիֆեստը, որն ինքն է գրել. նա օգտա­գործում է «հայ» (5 անգամ), «հայեր» (2 անգամ), «հայ կին», «հայ հոգև­ո­րա­կան» և այլ բառեր։ Սրանք գրե­թե միշտ անհատներ են կամ ընդգծված անհատնե­րի հանրա­գումար։ Մանիֆեստը հասցեագրված է այն անհատնե­րին, որոնց համախմբումը ծառա­յե­լու է ժողովրդի և Հայաստա­նի գործին։ Որովհետև Քրիստա­փո­րը սոցիա­լիզմի գաղա­փա­րա­խոս չէ, այլ ինտեգրման սոցիո­լոգ. երբ Քրիստա­փո­րը հանդի­պում է հեղա­փո­խության նոր հետև­որդի, վերև­ից ներքև նայե­լով՝ ակնո­ցի հետև­ում թաքնված հայացքով սկա­նա­վո­րում է նրան: Նա գնա­հա­տում է վերջի­նիս և առա­ջարկում հենց այն, ինչը լավա­գույնս համա­պա­տասխա­նում է այդ մարդուն, կարծես, նրա­նից լավ գիտի իր էությունը:

Հիշենք, օրի­նակ, թե ինչպես է նա խրա­խուսում Ավե­տիս Ահա­րոնյա­նին՝ գրիչ վերցնե­լու և «Ղարիբ» կեղծանվամբ հեղա­փո­խության գրող դառնա­լու համար։ Կամ, թե ինչպես է նա քաջա­լե­րում Սարգիս Բարսեղյա­նին՝ «Վանա Սարգի­սին», Հեղա­փո­խության ռազմա­կան կազմա­կերպության վարպետ շինա­րա­րը լինե­լու, մինչև իսկ վերջի­նիս կոչում է «իմ հերոս, իմ անոյշ ընկեր» իր մի նամա­կում, որ գրում է նրան Ժնև­ից, 1904 թվա­կա­նի մայի­սի 24-ին Սոֆիա­յում կայա­ցած ՀՅԴ‑ի Երրորդ Ընդհա­նուր Ժողո­վից մի քանի շաբաթ անց։

Ինչ վերա­բե­րում է կրո­նա­կա­նի և քաղա­քա­կա­նի փոխազդե­ցությա­նը, ապա Քրիստա­փորն այստեղ նույնպես եզրա­կացրեց, որ անհրա­ժեշտ է տարա­կարծությունից առաջ անցնել և կտրուկ վճիռ չկա­յացնել։ Բայց առաջ անցնե­լով՝ կրո­նա­կանն այլևս չպետք է վեր լինի քաղա­քա­կա­նից, այլ քաղա­քա­կա­նը՝ կրո­նա­կա­նից։ Պատմա­կան դիտվածքից համադրե­լով երկու հասկա­ցություննե­րը՝ նա լիարժեք և ամբողջա­կան իմաստ է հաղորդում մինչ այժմ ետին պլան մղված քաղա­քա­կա­նությա­նը (նախա­քա­ղա­քա­կա­նություն)։ Համադրե­լով երկու հասկա­ցություննե­րը՝ նա իրա­կան փրկության ծանրության կենտրոնն է դարձնում ուժե­րի հարա­բե­րակցությունը, ընդ որում՝ նրա համար հեղա­փո­խությունը ոչ թե անո­րոշ գաղա­փար է կամ աշխարհից կտրված մետաֆի­զի­կա­կան ինստի­տուտ, այլ հայության իրա­վունքի իրացման միջոց, որի էությունն է՝ իր տեղը գտնել միջազգա­յին քաղա­քա­կան ասպա­րե­զում։ Լավ, ուրեմն, ի՞նչ է տեղի ունե­ցել Քրիստա­փո­րի մահից հետո։

ՀՅԴ‑ի միասնությունը փրկե­լու համար նրա ժառանգորդնե­րը ևս մեկ շտկում արե­ցին, ոչ թե վերա­դառնա­լով կրո­նա­կա­նին՝ ի վնաս քաղա­քա­կա­նի, այլ՝ քաղա­քա­կա­նը համե­մե­լով գաղա­փա­րա­խո­սությամբ։ Միայն թե՝ ցանկա­նա­լով գաղա­փա­րա­խո­սության միջո­ցով փրկել ՀՅԴ‑ի միասնությունը, Քրիստա­փո­րի հաջորդնե­րը Դաշնակցության խոսույթ ներմուծե­ցին «արտա­քա­ղա­քա­կա­նություն», «կուսակցություն», «սոցիա­լիզմ», «մեսիա­կա­նություն», «դոգմա­տիզմ», «չափա­զանցությունն իբրև նորմ», «ամբարտա­վա­նություն» գաղա­փարնե­րը՝ հեղա­փո­խությունը կանգնեցնե­լով իրա­կա­նությունից կտրվե­լու վտանգի առջև։ Այսպի­սով, 1907 թվա­կա­նին երկու ճակա­տը պատմա­կան Հայաստա­նի միասնա­կան ճակա­տով ներկա­յացնե­լով, ժամա­նա­կա­կից դաշնակնե­րը կորցրին մեծ տերություննե­րի աշխարհա­քա­ղա­քա­կա­նության թելը‘ քարո­զե­լով մրցակցող մոդելնե­րից կտրված աշխարհա­կարգի սեփա­կան պատկե­րա­ցումը: Օրի­նակ՝ տերություննե­րից ո՞ր մեկի հիմնա­րար ուսմունքում է ներառվել ռուս-օսմանյան սահմա­նի վերա­ցումը, ինչպես ենթադրում էր հետքրիստա­փորյան ՀՅԴ‑ն։ Ոչ մեկի։

Այսպի­սով, 1907 թվա­կա­նին, երբ սոցիա­լիզմն ընդունվեց որպես ՀՅԴ‑ի ծրա­գիր, որն ամրագրվեց Սոցիա­լիստա­կան ​​ինտերնա­ցիո­նա­լին միա­նա­լու միջո­ցով, Քրիստա­փո­րի հետնորդնե­րը խախտե­ցին հավա­սա­րակշռությունը սոցիա­լա­կան և ազգա­յին պայքարնե­րի միջև՝ ընկղմվե­լով դիվերսիֆի­կացված սոցիա­լիզմի գիրկը. Զավարյա­նի համար դա հումա­նիստա­կան սոցիա­լիզմն էր, Վարանդյա­նի համար՝ ժողովրդա­վա­րա­կան սոցիա­լիզմը, Ռոստո­մի համար՝ միջազգա­յին սոցիա­լիզմը, Հովնան Դավթյա­նի համար՝ մեսիա­նա­կան սոցիա­լիզմը։ Բայց Քրիստա­փո­րի կարծի­քով Դաշնակցությունը վեր է գաղա­փա­րա­կան առաջնա­հերթությունից և «կուսակցություն» պառակտող հասկա­ցությունից։

Հետքրիստա­փորյան չորս մոտե­ցումնե­րով նրա հետնորդնե­րը մեծ ջանքեր գործադրե­ցին իրենց հայե­ցա­կարգը Դաշնակցության սկզբնա­կան տեսլա­կա­նին հարմա­րեցնե­լու համար: Զավարյա­նի համար Դաշնակցութունն ազգա­յին կուսակցութուն է, որը միացյալ հայ ազգին ղեկա­վա­րող հայկա­կան հաստա­տություննե­րի հիմքն է: Վարանդյա­նը ՀՅԴ‑ն դիտարկում է որպես սոցիա­լիստա­կան ​​կուսակցություն‘ ընդօ­րի­նա­կե­լով եվրո­պա­կան առա­ջա­դեմ կուսակցություննե­րին‘ ժամա­նա­կա­կից երև­ա­լու համար: Ռոստո­մի համար ՀՅԴ‑ն առա­ջա­պահ կուսակցություն է, ինչպես ընդունված է գործող մարքսիստա­կան ​​տեսություննե­րում, որտեղ մի բուռ արհեստա­վարժներ՝ որպես ժողովրդի ճակա­տագրի տերեր, առաջնորդում են նրան դեպի հաղթա­նակ: Ի վերջո, Հովնան Դավթյա­նի համար ՀՅԴ‑ն Ազգի կուսակցությունն է, քաղա­քա­կան գործո­ղության նվա­զա­գույն տոտա­լի­տար հայե­ցա­կարգ, իսկ Ռուբեն Տեր-Մինասյա­նի ՀՅԴ‑ն մեսիա­նիստա­կան կուսակցություն է կամ կազմա­կերպություն, որը գործում է հանուն սուրբ տարածքնե­րի ազա­տագրման։

Քրիստա­փո­րի և նրա հետնորդնե­րի միջև տարա­կարծություննե­րի ցանկը բավա­կան մեծ է։ Բայց վերա­դառնանք կուսակցության 1905 թվա­կա­նի ճգնա­ժա­մին՝ ՀՅԴ‑ի ներսում առկա վիճա­կի ծանրությունն ըմբռնե­լու համար: Որպես հայ հանճա­րի, միասնության, քաղա­քա­կան մտքի և իշխա­նության խորհրդա­նիշ՝ Քրիստա­փո­րը ևս մեկ առա­վե­լություն ունի իր հետնորդնե­րի նկատմամբ. նա եվրո­պա­ցի առաջնորդնե­րի և տեսա­բաննե­րի հետ խոսում է ինչպես հավա­սա­րը հավա­սա­րի հետ․ Բեբե­լը, Ժորե­սը, Քիյա­րը և ժամա­նա­կի մյուս առա­ջա­դեմ մտա­վո­րա­կաննե­րը, իր կարծի­քով, քաղա­քա­կան տեսանկյունից իրա­վա­ցի չեն, քանզի ենթադրվում էր, որ եվրո­պա­կան մշա­կույթը պետք է գերիշխող ազդե­ցություն ունե­նար մյուս ժողո­վուրդնե­րի վրա։ Նրանց դատո­ղություններն ավե­լի հավաստի չեն, քան իր սեփա­կա­նը։ Սակայն միջազգա­յին տեսա­կան և ռազմա­վա­րա­կան բանա­վե­ճում սեփա­կան տեսա­կե­տի պաշտպա­նությունը երկու նախա­պայման է ենթադրում․ մի կողմից, կարև­որ է իմա­նալ քաղա­քա­կան մտքի զարգացման պատմությունն ու հասկա­ցություննե­րի կիրառման կանոննե­րը, անընդհատ կարդալ և սովո­րել՝ բանա­վե­ճե­րում հետին պլան մղվե­լուց կամ պարտությունից խուսա­փե­լու համար, մյուս կողմից, գիտակցել ուժե­րի բաշխման իրա­կան վիճա­կը և խոսքը կառուցել՝ հաշվի առնե­լով սեփա­կան հնա­րա­վո­րություննե­րը, առանց պատասխա­նատվությունից խուսա­փե­լու՝ սեփա­կան խնդիրնե­րի պատճա­ռը ուրիշնե­րի մեջ չփնտրե­լով:

Բանա­կա­նության կանտյան քննա­դա­տությամբ մտա­հոգ Քրիստա­փո­րի համար Հայն առա­ջին հերթին պատասխա­նա­տու է իր հետ կատարվող ամեն ինչի համար, մինչդեռ նրա հետնորդնե­րի կարծի­քով պատասխա­նատվությունը պետք է ուրիշնե­րը կրեն, նրանք, ովքեր կապ չունե­նա­լով Հեղա­փո­խության հետ՝ պատասխա­նա­տու են բոլոր փորձություննե­րի համար, որոնց ենթարկվել է հայ մարդը։ Այլ կերպ ասած, եթե Քրիստա­փո­րը խորհրդանշում է քաղա­քա­կա­նությունը, իշխա­նությունը, իրա­կա­նը, ուժե­րի հավա­սա­րակշռությունը, որը մեղմվում է բանա­կա­նության նորմով՝ որպես քաղա­քա­կա­նության ցուցիչ կամ բարո­մետր, ապա նրա հետնորդնե­րը մարմնա­վո­րում են գաղա­փա­րա­խո­սությունը, տիրա­պե­տությունը, անի­րա­կա­նը, չափա­զանցության նորմով գերագնա­հատված ուժե­րի հարա­բե­րակցությունը՝ գործե­լով որպես անպետք գաղա­փա­րա­խո­սության անսլաք կողմնա­ցույց։

Այսպի­սով, Քրիստա­փո­րը երեք չարի­քի պետք է դիմագրա­վի. նախ, արտա­քին աշխարհին ու հայե­րի դեմ նրա սպառնա­լիքնե­րին, այնուհետև հայ ախո­յաննե­րին (ՍԴՀԿ, Արմե­նա­կաններ, Եկե­ղե­ցի և բուրժուա­զիա)՝ նրանց հեղա­փո­խա­կան մարմնին ինտեգրե­լու ակնկա­լի­քով, վերջա­պես, հեղա­փո­խության ներքին խոչընդո­տողնե­րին, մասնա­վո­րա­պես Հովնան Դավթյա­նի նման առա­վե­լա­պաշտնե­րին, մի մարդ, ով մինչև 1904 թվա­կա­նը երբեք չի կարո­ղա­նա ընտրվել ՀՅԴ‑ի Բյուրո­յի ղեկա­վար կազմում․ Քրիստա­փորն արգե­լա­փա­կում է նրա առա­վե­լա­պաշտությունը։ Դաշնակցության հիմնա­դի­րը շատ վատ հիշո­ղություններ ունի Հովնան Դավթյա­նի՝ Ժնև­ում «Դրօշակ»-ի ղեկա­վա­րության ժամա­նակնե­րից՝ 1893–1897 թվա­կաննե­րին, որտեղ իր խմբագրա­կան հոդվածնե­րում Օսմանյան կառա­վա­րությունը բնո­րո­շում էր որպես «պոռնիկ կառա­վա­րություն»․ անա­սե­լի ձևա­կերպում Քրիստա­փո­րի մարմնա­վո­րած յեղա­փո­խության համար, որովհետև քաղա­քա­կա­նությունը չափա­զանց կարև­որ գործ է առա­վե­լա­պաշտնե­րի ձեռքում թողնե­լու համար։ Ըստ Քրիստա­փո­րի, Դաշնակցությունը, որն Արև­ելքի ժողո­վուրդնե­րի քաղա­քա­կան պատմության մեջ հավա­սա­րը չունե­ցող շարժիչ ուժ է, չի կարող առա­վե­լա­պաշտնե­րով առաջնորդվել։ Մինչդեռ ….

Կայծ Մինասյան

Շարունա­կությունը՝

Ռուբեն, նավա­շեղման կառա­վա­րումը, 1919–1956։ (II)

Ինչպե՞ս հեռու մնալ Ռուբե­նից՝ առանց հաջո­ղության, 1963–1991։ (III)

Ի՞նչ բաց թողե­ցին Հրանտն ու Վահա­նը 1998 թվա­կա­նին։ (IV)

Այն, ինչ ՀՅԴ-ն բաց է թողել երեք տասնամյակնե­րի ընթացքում։ (V)

ՀՅԴ-ն Հայաստա­նու՞մ. դատարկ խեցի։ (VI)

ԱՄՆ-ում ՀՅԴ‑ի զարթոնքը Դաշնակցության ճգնա­ժա­մի ախտա­նիշն է, ոչ թե պատճա­ռը։ (VII)

ՀՅԴ‑ի 34-րդ համա­գումա­րը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի»։ (VIII)

Ինչու՞ ավե­լի կշտամբել ՀՅԴ-ին կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում»։ (IX)

Ուրեմն ի՞նչ անել մղձա­վանջից դուրս գալու համար: (X)

Առնչվող Հոդվածներ