16.4 C
Yerevan

Ո՞վ Է Հայը

Մաս I

Ո՞րն է հայոց հայրե­նի­քը: Ընդա­մե­նը 150 տարի առաջ մենք երեք Հայաստան գիտեինք՝ Արև­ելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Պարսկա­կան Հայաստան: Մենք գիտեինք մի քանի տեսակ հայ՝ ռուսա­հայ, թուրքա­հայ, պարսկա­հայ ու դրան ավե­լա­ցել են ամե­րի­կա­հա­յե­րը, ֆրանսա­հա­յե­րը, հնդկա­հա­յե­րը ու Աստված գիտե, թե էլ «ինչա­հա­յե­րը»: Ո՞վ է նրանցից իսկա­կան հայը: Ի՞նչ է միա­վո­րում նրանց բոլո­րին:

Արա­յիկ Մկրտումյան

2020թ. պատե­րազմը ոչ միայն աղե­տա­լից եղավ մեզ բոլո­րիս համար, այլև ինչ որ չափով խթան հանդի­սա­ցավ, որ հայ հասա­րա­կության ինչ որ մասը սկսի ինքն իրեն, իր նպա­տակնե­րը, ծրագրերն ու երա­զանքնե­րը հասկա­նալ, արժե­վո­րել, գնա­հա­տել: Ու այստեղ գերակշիռ դեր սկսեց տանել արդեն ծեծված արտա­հա­յություն, որը մոտա­վո­րա­պես հնչում է այսպես. «պահպա­նել ազգա­յի­նը, պահպա­նել հայի տեսա­կը, ավանդա­կա­նը» և այլն:

Թեթև մակարդա­կում թվում է, թե առանձա­պես բարդ բան չկա: Իսկա­պես: Պետք է պահպա­նել մեր ինքնությունը, մեր մշա­կույթը, մեր ազգա­յին արժեքնե­րը: Ո՞վ չգի­տի, թե որն է հայոց ավանդա­կան մշա­կույթը, հայոց մշա­կույթը, հայի տեսակ ասվա­ծը:

Իսկ ո՞վ գիտե:

Նախքան այդ, մի փոքր դիտարկում: Ի՞նչ ենք պատկե­րացնում ու ի՞նչ ենք հասկա­նում երբ ասում ենք անգլիա­ցի, բրա­զի­լա­ցի, ճապո­նա­ցի, ֆրանսիա­ցի, անգլիա­ցի, ռուս և այլն: Օրի­նակ երբ ասում ենք անգլիա­ցի, մեր պատկե­րա­ցումնե­րում միանգա­մից ուրվագծվում է անձրև, թեյ, ֆուտբոլ, Չերչիլ, դիվա­նա­գի­տություն, ջենթլմեն, սըր և այլ երև­ույթնե­րը: Գերմա­նա­ցի ասե­լով առա­ջի­նը, որ մեր մտքում գալիս է, հասկա­նում ենք ճշտա­պա­հություն, կարգ ու կանոն, Մերսե­դես, երշիկ, գարե­ջուր և այլն: Եվ այսպես շատ շատ ազգություննե­րի հետ կապված, երբ տալիս ենք որևէ ազգության անուն, քիչ թե շատ ինչ որ պատկե­րա­ցումներ ունենք:

Եվ հիմա ասա­ցեք խնդրեմ, թե ինչ են պատկե­րացնում անգլիա­ցին, ֆրանսիա­ցին և մյուսե­րը, երբ ասում են հայ: Հաշվի առեք, որ շարքա­յին գերմա­նա­ցին հայե­րի մասին շատ ավե­լի քիչ գիտե, քան շարքա­յին հայը՝ գերմա­նա­ցու մասին:

Ամե­նա­շա­տը, որ շարքա­յին եվրո­պա­ցին կարող է իմա­նալ հայե­րի մասին և փորձել ինչ որ երև­ույթնե­րի հետ նույնա­կա­նա­ցում անել՝ լեզուն է, եկեղեցին(որը նույնացվում է քրիստո­նեության հետ), ցեղասպա­նությունը, Արցա­խի կոնֆլիկտը: Մի քիչ ավե­լի հետաքրքրվածնե­րը գուցե հիշեն մի քանի հայտնի անուն, ինչպես օրի­նակ Շառլ Ազնա­վուր, Քիմ Քարդաշյան, Sistem of a Down և այլն: Խոշոր հաշվով այսքա­նը:

Իսկ ի՞նչ գիտեք մենք մեր մասին: Իրա­կա­նում շատ քիչ բան: Շատ շատ քիչ: Կանգնեցրեք այսօր փողո­ցում միջին կարգի քաղա­քա­ցու և խնդրեք, որ նա նկա­րագրի հայ ազգա­յին ինքնությունը, հայի տեսա­կը, հայ մշա­կութա­յին ինքնությունը և այլն: Առա­վե­լա­գույնը, որ նա կասի, գրե­թե նույնն է, ինչ և եվրո­պա­ցին, կապված առա­ջին քրիստոնյան լինե­լու հետ կապված և այլն: Իհարկե նրանք չգի­տեն, որ առա­ջին քրիստոնյա­նե­րը ոչ թե հայերն են այլ հրեա­նե­րը, քանի որ այնտե­ղից է տարածվել քրիստո­նեություն և հայե­րը առա­ջին քրիստոնյա ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ են, ոչ թե ԱԶԳԸ, թեև դրա հետ կապված վիճա­բա­նություններ էլ կան, բայց ինչևէ:

Քաղա­քա­ցին նաև կասի հայ ավանդա­կան ընտա­նի­քի, հայ տղա­մարդու ու կնոջ կերպա­րի ու դերի հետ կապված, ցեղասպա­նության ու էլի մի քանի երև­ույթի մասին:

Նա ըստ էության մեր մասին գիտե մոտա­վո­րա­պես այնքան, ինչքան և հայե­րով հետաքրքրված այլազգին: Գուցե մի փոքր ավե­լի շատ, բայց ոչ ավե­լի շատ:

Որովհետև կան հարցեր, որոնց ոչ ոք չի ուզում պատասխա­նել: Երբ ասում են հայ ավանդա­կան ընտա­նիք, ապա ի՞նչ չափա­նիշնե­րով են որո­շում այդ ավանդա­կան ընտա­նի­քը: Ո՞ր տարա­ծաշրջա­նի ու ժամա­նա­կաշրջա­նի ընտա­նի­քի մոդելն է համարվում հենց այն հայկա­կան ավանդա­կա­նը, որի պաշտպա­նության մասին մենք խոսում ենք: Արդյո՞ք խոսքը գնում է 1800-ականնե­րի արև­ելյան Հայաստա­նի գյուղա­կան միջա­վայրի մեծ գերդաստա­նա­յին ընտա­նի­քի մասին, թե խորհրդա­յին շրջա­նի եռա­սե­րունդ ընտա­նի­քի մասին, կամ արևմտյան Հայաստա­նում մ.թ.ա. 5‑րդ դարում գետնա­փոր տնակնե­րում ապրող ընտա­նի­քի, կամ ներկա­յիս ԱՄՆ-ում ապրող մեկ երե­խա ունե­ցող զույգի մասին, կամ Պարսկաստա­նում նախորդ դարի կեսե­րին ապրող հայ ընտա­նի­քի մասին:

Ո՞վ է հայը: Ի՞նչ գիտե հայի մասին հայը և ինչ է մտա­ծում հայի ու Հայաստա­նի մասին հայը:

Ո՞րն է հայոց հայրե­նի­քը: Ընդա­մե­նը 150 տարի առաջ մենք երեք Հայաստան գիտեինք՝ Արև­ելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Պարսկա­կան Հայաստան: Մենք գիտեինք մի քանի տեսակ հայ՝ ռուսա­հայ, թուրքա­հայ, պարսկա­հայ ու դրան ավե­լա­ցել են ամե­րի­կա­հա­յե­րը, ֆրանսա­հա­յե­րը, հնդկա­հա­յե­րը ու Աստված գիտե, թե էլ «ինչա­հա­յե­րը»: Ո՞վ է նրանցից իսկա­կան հայը:

Մեր ինքնության սյունե­րից է հայոց լեզո՞ւն: Շատ լավ, իսկ արևելահայերե՞նը, թե արմտա­հա­յե­րե­նը:

Իսկա­կան հայը որտեղի՞ց է: «Լեննա­գա­նից»,- պատասխա­նում է գյումրե­ցին ու նման կերպ տրա­մադրված են նաև ՀՀ մյուս մարզե­րի ու քաղաքնե­րի բնա­կիչնե­րից շատե­րը:

Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Երբ ասում ենք հայ ավանդա­կան հագուստ, ապա ո՞ր ժամա­նա­կաշրջա­նի ու ո՞ր տարա­ծաշրջա­նի հագուստն ենք համա­րում հենց բուն հայկա­կան, մաքուր ազգա­յի­նը, որի հիմքի վրա էլ մենք ասում ենք այդ բառե­րը: Տարա­զի տասնյակ մոդելներ կան ու ամեն մեկը ձևա­վորվել է մյուսից անկախ ազդե­ցություննե­րով:

Նույնիսկ ուտե­լի­քը և այսպես տասնյակ հարցեր, որին ոչ ոք չի ուզում պատասխա­նել, քանի որ այդ հարցե­րը շատ բարդ են ու խրթին: Շատե­րը նախընտրում են գոհա­նալ անո­րոշ ձևա­կերպումնե­րով ու վերջ:

Օրի­նակ 1918թ. արևմտա­հա­յե­րը չէին ընդունում 1918թ. հռչակված Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Նրանք գտնում էին, որ հայոց իրա­կան պետությունը պիտի լինի արևմտյան Հայաստա­նում և Առա­ջին Հանրա­պե­տությանն ուղղա­կի անվա­նում էին Արա­րատյան Հանրա­պե­տություն: Նույնիսկ 1919թ. հունվա­րից հետո էլ, երբ ՀՀ‑ն միջազգա­յին ճանա­չում ստա­ցավ Ազգե­րի Լիգա­յի կողմից, արևմտա­հա­յե­րը համա­ռո­րեն չէին ուզում ճանա­չել ՀՀ‑ը որպես հայոց պետություն և միայն մի քանի ամիս հետո հատուկ համա­գումա­րով ճանա­չե­ցին: Նույնիսկ թուրքը ճանա­չում էր ՀՀ‑ը որպես պետություն, իսկ հայե­րի մի մասը՝ ոչ:

Ի՞նչ միասնության մասին է գնում խոսքը, երբ մենք չորս կրո­նա­կան առաջնորդ ունենք, որոնցից ամեն մեկը խեթ է նայում մյուսին և համա­րում, որ ինքն է ամե­նա­լա­վը:

Այո՛, Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին վաղուց դարձել է մեր ազգա­յին ինքնության ցուցիչնե­րից մեկը, բայց այն չպետք է դառնա գլխա­վո­րը, որովհետև այդ դեպքում մենք կդառնանք կրո­նա­կան ազգ, իսկ կրո­նա­կան ազգե­րը ապրում ենք դոգմա­նե­րով և երբեք պատրաստ չեն լայնա­խո­հության:

Մեր ինքնության ցուցիչնե­րից է դառել նաև ցեղասպա­նությունը: Իսկ դա ողբա­լի է: Ցեղասպա­նությունը և թուրքե­րի հանդեպ մեր իրա­վա­ցի պահանջա­տի­րությունը պետք է լինի ազգա­յին նպա­տակնե­րից մեկը, բայց ոչ երբեք ազգա­յին ինքնության գլխա­վոր ցուցիչ:

Եվ հիմա երբ ասում ենք, որ պետք է պահպա­նել ազգա­յին արժեքնե­րը, մենք երբեք հստակ չենք նշում, թե որոնք են դրանք, մենք կիսատ-պռատ ծամծմում ենք որոշ բառեր ու վերջ: Հիմա իհարկե գերիշխող է ռուսա­կան ազդե­ցությամբ ձևա­վորված արև­ելյան Հայաստա­նի մասին հիշո­ղություննե­րը:

Երբ ասում ենք, որ պետք է համախմբվենք պետության շուրջը, ապա գոնե պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ տեսա­կի պետության մասին է խոսքը գնում: Ո՞րն է պետության հայ ազգի ազգա­յին մոդե­լը: Օրի­նակ անգլիա­ցի­նե­րը մոնարխիստներ են, ֆրանսիա­ցի­նե­րը՝ համոզված հանրա­պե­տա­կաններ, գերմա­նա­ցի­նե­րը սիրում են ինքնա­կա­ռա­վարվող դաշնա­յին ձևը, իսկ որն է հայկա­կան մոդե­լը: Մենք հանրա­պե­տություն ենք ուզում, թե միա­պե­տություն, եթե հանրա­պե­տություն, ապա ի՞նչ ձևի, եթե միա­պե­տություն, ապա սահմա­նադրա­կան, թե բացարձակ, եթե դաշնություն, ապա հենց դաշնություն, թե համա­դաշնություն: Ո՞րն է մեզ հարա­զատ, ո՞րն է մերը:

Պատասխան չկա: Եթե աշխարհում մոդա լիներ և ավե­լի շատ կիրառվեր ոչ թե հանրա­պե­տա­կան այլ միա­պե­տա­կան ռեժի­մը, ամե­նայն հավա­նա­կա­նության մենք կհետև­եինք մոդա­յին ու կունե­նա­յինք սահմա­նադրա­կան միա­պե­տություն ու վստահ կլի­նեինք, որ այդ է ճշմա­րի­տը, ինչքան, որ հավա­տա­ցած ենք, որ ժողովրա­դա­վար հանրա­պե­տությունն է ճիշտը:

Իսկ գուցե մենք չենք կարո­ղա­նում մեր ազգա­յին արժեքնե­րը պահպա­նել զուտ այն պատճա­ռով, որ չգի­տենք, թե որոնք են դրանք: Որովհետև մենք այնքան ենք տարվել դրսի ազդե­ցությամբ, որ շատ ժամա­նակ հնա­րա­վոր էլ չի լինում հասկա­նալ, թե որևէ սովո­րույթ երբ և ինչպես ենք ձեռք բերել: Մերը չենք պահպա­նում, ուրիշնե­րից չենք սովո­րում:

Ու ի վերջո մենք ընդհանրա­պես ի՞նչ գիտենք մեր մասին:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ