16.4 C
Yerevan

Հանրա­պե­տության Հիմնադրի Անտեր Տունը

Այդ փոքրիկ շինության վերա­նո­րո­գումը միջազգա­յին հարց չէր, սահմաննե­րի կամ բանակցության բան չէր, միլիո­նա­վոր դոլարներ պետք չէր: Ամբողջը, որ պետք էր անել, պարզա­պես մի փոքր ուշադրությունն էր, մի փոքր ավե­լի հոգա­տար լինե­լը, մի փոքր ավե­լի շատ արժա­նա­պատվություն ունե­նալ ու այդքան երախտա­մոռ չլի­նել:

Մեր Ուղին

Ամեն անգամ, երբ որևէ ազգա­յին արժե­քի պահպանման կամ զարգացման մասին խոսք է գնում, բախվում ես ոչ միայն անգրա­գի­տության, այլև հակա­ռակ գործընթա­ցի, երբ որևէ ազգա­յին արժեք ոչ միայն չի պահպանվում, այլև կամ
քանդվում է, կամ քանդում են:
Խոսքն այստեղ վերա­բե­րում է Արամ Մանուկյա­նի տանը:
Երկար բարակ պատմե­լու կարիք չկա, թե ով էր Արամ Մանուկյա­նը և ինչ նշա­նա­կություն է նա ունե­ցել հայ ժողովրդի կյանքում:
Սկսած ազգա­յին ազա­տագրա­կան պայքա­րի և գաղա­փա­րա­կան և ռազմա­կան ձևա­չա­փից մինչև պետա­կան մակարդակ ու պետա­կան գործունեություն, Արամ Մանուկյա­նը ոչ թե աչքի է ընկել որպես երև­ա­ցող կերպար, այլ հենց ինքն է
դարձել գործընթա­ցի նախա­ձեռնող, կառա­վա­րիչ: Արամ Մանուկյանն այն կերպարնե­րից է, ով ոչ թե աչքի ընկավ որպես քաջ ֆիդա­յի կամ հարուստ բարե­րար, այլ, բացի նրա­նից, որ կարո­ղա­ցավ ղեկա­վա­րել ու իրա­կա­նացնել օրի­նակ
1915թ. Վանի ինքնա­պաշտպա­նությունը և հարյուր հազա­րա­վոր մարդկանց կյանք փրկել, այլև չմնաց միայն ռազմա­կան գործչի կերպա­րում և հանրա­պե­տության ստեղծման գործում ունե­ցավ առանցքա­յին նշա­նա­կություն: Արամ Մանուկյա­նը կարո­ղա­ցավ հանրա­պե­տության գոյության առա­ջին ամիսնե­րի հեղհե­ղուկ և պայթյունավտանգ իրադրության մեջ ոչ միայն մնալ սթափ ու լայնա­խոհ, այլև, ի տարբե­րություն շատ պաշտոնյա­նե­րի, ովքեր պարզա­պես ի վիճա­կի չեղան ապրե­լու մայրա­քա­ղաք Երև­ա­նում, չդի­մա­ցան բարդություննե­րին, Արամ Մանուկյա­նը
շարունա­կեց պետա­կան գործչի լրջա­խոհ և ծանր գործունեությունը:
Արամ Մանուկյա­նի կերպա­րի բացա­ռի­կությունը կապված է հատկա­պես պետա­կա­նա­մե­տության և պետա­կան մակարդա­կի հետ, մի բան, որ շատ քիչ է հանդի­պում հայոց պատմության մեջ: Եթե վերցնենք մեր պատմության տարբեր դասա­կարգման կերպարնե­րի, ապա կտեսնենք, որ ամե­նա­քիչն ունե­ցել ենք պետա­կան գործիչներ:
Մտա­վո­րա­կաններ, գիտնա­կաններ, ռազմա­կան ու քաղա­քա­կան գործիչներ բավա­րար չափով ունե­ցել ենք միշտ, բայց պետա­կան մակարդա­կի լրջության կերպարնե­րը հայ ժողովրդի թույլ կողմն է, իսկ Արամ Մանուկյա­նը, հատկա­պես
եթե հաշվի առնենք, թե ինչ ժամա­նակնե­րում և պայմաննե­րում էր գործում, դրսև­ո­րեց տիտա­նա­կան ջանքեր և խոշոր հաշվով կարող ենք ասել, որ պետա­կան ինստի­տուցիո­նա­լության ներդրման գործում նա ունե­ցավ ամե­նա­մեծ ավանդնե­րից մեկը:
Հիմա Արամ Մանուկյա­նի տունը, որտեղ նա ապրել է Առա­ջին Հանրա­պե­տության տարի­նե­րին, և գտնվում է Երև­ա­նի սրտում, կիսա­վեր է: Մեղմ է ասել կիսա­վեր, տնից մնա­ցել է միայն դիմա­յին հատվա­ծը, իսկ տան ներսում արդեն
ծառեր են աճել: Տանի­քը բացա­կա­յում է և Արամ Մանուկյա­նի տունն ասես երկրա­շարժի կամ ռմբա­կոծման ենթարկված լինի:
Թե ինչպես է շենք այդ օրն ընկել, դժվար է ասել: Այն միանգա­մից չի քանդվել, այլ օր օրի, ամիսնե­րով, մեր բոլո­րի աչքի առաջ դանդաց ավերվել է ու միակ վերա­բերմունքը, որ եղել է տան նկատմամբ բացարձակ անտարբե­րությունն
ու այնտեղ շատ անգամ աղբի տոպրակ նետելն է:
Մենք 1991թ. հետո 31 տարի ժամա­նակ ունեինք Հանրա­պե­տության հիմնադրի տունը վերա­նո­րո­գե­լու ու թույլ չտա­լու, որ այն աղբա­նո­ցի վերածվի: Բայց ինչո՞ւ մենք դա չենք արել: Այդ փոքրիկ շինության վերա­նո­րո­գումը միջազգա­յին հարց չէր, սահմաննե­րի կամ բանակցության բան չէր, միլիո­նա­վոր դոլարներ պետք չէր: Ամբողջը, որ պետք էր անել, պարզա­պես մի փոքր ուշադրությունն էր, մի փոքր ավե­լի հոգա­տար լինե­լը, մի փոքր ավե­լի շատ արժա­նա­պատվություն ունե­նալ ու այդքան երախտա­մոռ չլի­նել:
Մենք չկա­րո­ղա­ցանք այդ անել: Մենք չկա­րո­ղա­ցանք տարբե­րել կարև­որն անկարև­ո­րից: Հերթա­կան անգամ: Մենք շարունա­կե­ցինք գոռալ ազգա­յին արժեքնե­րի մասին ու ամեն անգամ գլուխներս թեքե­ցինք մի կողմ ու չտե­սանք, թե ինչպես է ամե­նօրյա ռեժի­մով քանդվում պետության հիմնադրի տունը: Ու հեգնանքն այն է, որ մենք ամեն օր խոսում ենք, թե ինչ կարև­որ բան է պետությունը և ինչքան ավե­լի կարև­որ է պետության նշա­նա­կությունը գիտակցե­լը:
Ու էլ ավե­լի մեծ հեգնանքն այն է, որ Արամ Մանուկյա­նի արձա­նը կանգնեցվեց, բայց տունը շարունա­կեց փլա­տակ մնալ: Շատ ցավոտ ու խորհրդանշա­կան է: Արամ Մանուկյա­նի համար արձան կառուցում ենք, իսկ տունը ավե­րակ ենք թողնում: Այնպես ինչպես ունենք մեծ ու սիրուն քարտեզներ, երգեր, ավերված տնտե­սություն ու Մենք սիրում ենք ամեն ինչ պահել սիրո­ղա­կան, ցուցադրա­կան մակարդա­կում: Մենք միշտ բովանդա­կությունը զոհում ենք ձևին, մենք սիրում ենք, որ ամեն ինչի էմո­ցիո­նալ ֆոնը բարձր լինի, իսկ մնա­ցա­ծի հերն էլ անի­ծած:
Արամ Մանուկյա­նի տան վիճա­կը մեր իրա­կան վերա­բերմունքն է պետության հանդեպ, իսկ արձա­նը՝ մեր պաթոսն ու ցուցա­մո­լությունը:
Զարմա­նա­լի է, որ տունը չի վերա­նո­րոգվել ՀՅԴ կողմից, քանի որ Արամ Մանուկյա­նը նաև կարկա­ռուն դաշնակցա­կան էր: Հանուն արդա­րության նշենք, որ հյդ-ականնե­րը շատ անգամ են հարց բարձրացրել այդ առումով, բայց այսպես թե այնպես, Արամ Մանուկյա­նի տունը շարունա­կում է մնալ ավերված:

Խնդրին ավե­լի լավ ծանո­թա­նա­լու համար առա­ջարկում ենք հետևյալ տեղե­կություննե­րը՝

Առնչվող Հոդվածներ