Հայաստան

Բանակը Սկզբունքային Փոփոխությունների Կարիք Ունի

Մեզ մոտ դեռևս պահպանվում է խորհրդային միության ավանդույթներն ու հնացած մտածողություն-փիլիսոփայությունը: Գլոբալ առումով խոշոր թարմացումներ չկան:

Արծրուն Հովհաննիսյան

24TV-ի եթերի հյուրն է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրոն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է 14 օրը մեկ իրականացնել մարտական հերթապահություն և ասաց, որ այդ մարտական հերթապահությունները կարևոր երևույթ են բանակի համար: Հիմա այդքան չէ, բայց մի որոշ ժամանակ առաջ շատ-շատերն էին շահարկում այդ աշխարհազորայինների մարտական հերթապահություն իրականացնելը: Ինչպես ուզում են, թող անվանեն, աշխարհազոր, կամավոր, միևնույն է երևույթը նույնն է ու դա խիստ անհրաժեշտ մի երևույթ է:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երբ խոսք է գնում բանակի մասին, ապա մարդիկ սխալ պատկերացումներ ունեն և կարծում են, որ բանակ ասվածը միայն հենց խրամատային զինվորներն են և կանոնավոր զորամասերը: Մինչդեռ բանակ ասվածը ոչ միայն ավտոմատավոր մարդկանց բազմությունն է, այլև մարտավարատեխնիկական, տակտիկական և ստրատեգիական մոտեցումները:

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձավ զինվորականի կրթվածության մակարդակին, և ընդ որում ոչ միայն զինվորական, այլև հասարակական, փիլիսոփայական ու գիտական առումով: Գերմանական վերմախտը, կազմավորվելիս իր նախկին ողջ կադրային համակարգն ուղարկեց թոշակի և ամբողջովին թարմ կետից սկսեց: Գուդերիանը, Ռոմելը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալներ չէին, նրանք փոխգտնդապետներ ու մայորներ էին, նրանք միջին օղակն էին հանդիսանում և նրանք կարողացան վերաթարմացնել իրենց բանակը: Իսկ մեզ մոտ դեռևս պահպանվում է խորհրդային միության ավանդույթներն ու հնացած մտածողություն- փիլիսոփայությունը: Գլոբալ առումով խոշոր թարմացումներ չկան:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մենք ունենք Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսրայելում, Հունաստանում սովորած ռազմագետներ, բայց նրանք ըստ էության դուրս են մղված համակարգից, նրանց ձայնը լսելի չէ և նրանք որոշումներ ընդունող սենյակներում չեն: Ռազմական փորձագետը մի օրինակ բերեց, որ օրինակ հայ սպաները ռուսական ռազմական ուսումնարաններում սովորում են, որ օրինակ վաշտն ընդգրկում է մեկուկես կմ պաշտպանություն, գումարտակը՝ ասենք 3-4 կմ և այդպես շարունակ: Բայց կա նաև մի ուրիշ իրավիճակ Կան այդ գրքերը և կան այդ գրքերին հակասող իրադրություններ՝ օրինակ Մոսկվայի, Կուրսկի ճակատամարտերը, երբ զորքերը ոչ միայն չեն պահել այդ կանոնակարգերը, այլև կռվել են ուրիշ կերպ և դա բնական է, որովհետև դասագրքային ճշմարտությունները շատ հաճախ չեն կարողանում լինել բավականաչափ կիրառելի: Եվ այդ ռազմաուսումնարաններում սովորողների մոտ հարց չի ծագում, թե ինչու է գիրքը տարբերվում իրականությունից և ընդ որում, այնտեղի գրքային ճշմարտությունները սովորելուց հետո գալիս են ու տեսնում են, որ այստեղ՝ Հայաստանում լրիվ ուրիշ իրականութուն է, այստեղ օրինակ վաշտը կարող է պահել շատ ավելի մեծ տարածություն կամ ավելի փոքր:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, որ մենք ունենք բազմաթիվ խելացի ու գրեթե գիտական մակարդակի զինվորականաններ, որոնք կարող են դաս տալ նաև ամերիկացիներին, բայց նրանք ևս դուրս են մղված գործընթացներից, և դա սովետական գարգերից մնացած երևույթների շարունակությունն է:

Որպես եզրափակում, Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի, կամ օրինակ Ֆրանսիայի կամ Գերմանիայի բարձրաստիճան զինվորականները Կանտի և այլ գիտական գրականության մակարդակի կրթվածության մակարդակ ունեցող մարդիկ են, ովքեր հասարակական ոլորտի կրթության մակարդակ ունեն:

Արծրուն Հովհաննիսյանը նաև ասաց, որ գուցե իր ՕԳԳ-ի երեսուն տոկոսն է կիրառվում, երբ ինքը դիրքերում է ու իր միտքը կարող էր ավելի արդյունավետ ձևով օգտագործվել, բայց դա ինքը չի որոշում, և եթե հիմա իր մտավոր կարողությունները շատ պահանջված չեն, ապա ինքը պարապ չի կարող նստել և կանի առավելագույնը, ինչ հնարավոր է:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *