22.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1918թ. վերջին թուրքա­կան բանա­կը սկսում է հեռա­նալ նաեւ Կարսից, ինչը սակայն չէր նշա­նա­կում, որ նրանք հրա­ժարվում էին իրենց հավակնություննե­րից։

1918թ. հոկտեմբե­րի վերջին‘ Մուդրո­սի զինա­դա­դա­րի կնքումից հետո, թուրքե­րը չէին շտա­պում կատա­րել իրենց ստանձնած պարտա­վո­րություննե­րը եւ դուրս գալ Կարսից ու Ալեքսանդրա­պո­լից։

Թուրքա­կան ներկա­յության ամեն օրը ծանր հարված էր Հայաստա­նի քայքայված տնտե­սությա­նը. Կարսում եղած հացա­հա­տի­կի հարուստ պաշարնե­րը չէին հասնում Հայաստան, իսկ հեռա­ցող բանակն իր հետ տանում էր մարզից թալանված գույքը։ Բացի այդ, քանի թուրքա­կան բանա­կը Կարսում եւ Ալեքսանդրա­պո­լում էր, հայ գաղթա­կաննե­րը չէին կարող վերա­դառնալ իրենց տնե­րը, ինչը մեծ դժվա­րություններ էր ստեղծում Հայաստա­նի կառա­վա­րության համար։

1918‑ի դեկտեմբե­րի սկզբին միայն հայկա­կան զորա­մա­սե­րը կարո­ղա­նում են մուտք գործել Ալեքսանդրա­պոլ։ «Դրոն հայ զորքե­րու գլուխն անցած՝ դեկտեմբե­րի 6‑ին մտավ Ալեքսանդրա­պոլ, որ մաքրված էր թուրքե­րեն։ Մենք կձգտեինք օր առաջ մտնել Կարս, եւ կպա­հանջեինք, որ թուրքերն անմի­ջա­պես թողուն Կարսը, բայց մեր ճիգե­րը ապարդյուն անցան»,- գրում է Ալեքսանդր Խատիսյա­նը։

Կարսը կորցնե­լուց հետո փախստա­կան հայե­րը սփռվել էին Հայաստա­նի ու Վրաստա­նի տարբեր շրջաննե­րում եւ ծանր պայմաննե­րում փորձում էին գոյա­տեւել։

Արձա­կա­գիր Ատրպե­տը (Սարգիս Մուբա­յաջյան) 1919թ. հունվա­րին գրում էր, որ Կարս քաղա­քի, Արդա­հա­նի, Օլթիի, Կաղզվա­նի եւ Սարի­ղա­մի­շի շրջաննե­րից թուրքա­կան զավթումից հետո հեռա­ցել էր 60 հազա­րից ավե­լի հայ։ «Ապրի­լի 12-ից մինչեւ այսօր, շուրջ ինն ամիս է, որ Կարսի նահանգի հայե­րը աստանդա­կան թափա­ռում են Երեւա­նի, Թիֆլի­սի նահանգնե­րում եւ տարագրված են Ռուսաստա­նի խորքե­րը։ Այս չարի­քի պատճա­ռը պատե­րազմն է, բայց արգե­լա­ռիթն է բանա­կի հրա­մա­նա­տա­րը՝ Շեւքի փաշան, որ ինն ամսից ի վեր թույլ չի տալիս Կարսի հայությա­նը վերա­դառնալ իր ծննդա­վայրը» (Մշակ, 12 հունվա­րի, 1919թ., թիվ 9)։

1918թ. վերջին թուրքա­կան բանա­կը սկսում է հեռա­նալ նաեւ Կարսից, ինչը սակայն չէր նշա­նա­կում, որ նրանք հրա­ժարվում էին իրենց հավակնություննե­րից։ Կարսում թուրքա­կան իշխա­նության ջանքե­րով ստեղծվում էին մահմե­դա­կան կառույցներ, որոնք ամեն կերպ պետք է խոչընդո­տեին հայե­րի մուտքը։ Այդպի­սի կազմա­կերպություննե­րից մեկն էլ Կարսի Մահմե­դա­կան խորհուրդն էր, որը հիմնադրվել էր 1918թ. նոյեմբե­րին։ Հետա­գա­յում խորհուրդը կոչվում է Կարսի Մահմե­դա­կան ազգա­յին կոմի­տե՝ Ազգա­յին խորհուրդ՝ Միլլի Շուրա։

Կարսը փոխանցվում է Հայաստա­նին

1919թ. հունվա­րի 8‑ին Անդրկովկա­սում անգլիա­կան զորքե­րի հրա­մա­նա­տար գենե­րալ-մայոր Ուո­քե­րը Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության հետ համա­ձայնա­գիր է կնքում, որով Կարսի մարզը հանձնվում էր Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։

Կարսի անգլիա­կան զինվո­րա­կան նահանգա­պետ է նշա­նակվում Թեմփերլե­յը, որը գենե­րալ Բիչի ուղեկցությամբ շուտով մեկնում է Կարս։

«Մշակ», 12 հունվա­րի, 1919թ., թիվ 9

«Անգլիա­կան գենե­րա­լը, որ հարյուր զինվո­րով գնա­ցել էր Կարս թուրք հրա­մա­նա­տա­րության հետ բանակցե­լու շրջա­նը դատարկե­լու մասին, երկու օր առաջ վերա­դարձավ։ Բանակցություննե­րը վերջա­ցել են նրա­նով, որ թուրքե­րը մի ամսվա ընթացքում պետք է դատարկեն Կարսի ամբողջ շրջա­նը եւ հանձնեն այն հայկա­կան զորքե­րին։ Թուրքերն իրա­վունք չունեն ոչինչ դուրս տանե­լու, բացի ցորե­նից, այն էլ որոշ քանա­կով»։

Ստեղծվում են հայկա­կան միլի­ցիա­յի ստո­րա­բա­ժա­նումներ

Հայաստա­նի կառա­վա­րությունը 1919թ. հունվա­րի 10-ին զինվո­րա­կան նախա­րար Հովհաննես Հախվերդյա­նին հանձնա­րա­րում է Ալեքսանդրա­պո­լի եւ Ղարա­քի­լի­սա­յի զորա­մա­սե­րից անհրա­ժեշտ թվով զինծա­ռա­յողնե­րի կազմա­կերպել եւ ուղարկել Կարս միլի­ցիա­յի ստո­րա­բա­ժա­նումներ ստեղծե­լու համար։ Զինվո­րա­կան պահեստնե­րից նրանց տրվում է անհրա­ժեշտ հանդերձանք։ Միա­ժա­մա­նակ սպա­յա­կան կազմից ընտրվում են անգլե­րեն եւ ֆրանսե­րեն իմա­ցող զինվո­րա­կաններ Կարսի անգլիա­կան նահանգա­պե­տի տրա­մադրության տակ դնե­լու համար։

1919թ. հունվա­րի 14-ին սահմանվում է նաեւ միլի­ցիա­յի ուժե­րի թիվը՝ 400 սպա եւ զինվոր, ինչպես նաեւ Կարս-Ալեքսանդրա­պոլ երկա­թուղու վարչության եւ ծառա­յողնե­րի հաստիքնե­րը։ Միա­ժա­մա­նակ Հայաստա­նի Հանրա­պե­տության ներքին գործե­րի նախա­րա­րին ժամա­նա­կա­վո­րա­պես փոխա­րի­նող (Արամ Մանուկյանն արդեն ծանր հիվանդ էր) Ալեքսանդր Խատիսյա­նը ներկա­յացնում է Ալեքսանդրա­պոլ կատա­րած իր այցի մանրա­մասնե­րը։ Նա հայտնում է, որ սննդամթերքի եւ սպա­ռա­զի­նության թուրքա­կան պահեստնե­րը գույքագրե­լու համար նշա­նակվել է պատասխա­նա­տու։ Գաղթա­կաննե­րի վերա­դարձի ու տեղա­վորման, ինչպես նաեւ սննդա­յին կայաններ բացե­լու համար նույնպես նշա­նակվում է կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչ։

«Հունվա­րի 15-ին անգլիա­կան մի զորա­մաս մայո­րի եւ մի խումբ օֆի­ցերնե­րի գլխա­վո­րությամբ եղավ Ալեքսանդրա­պոլ։ Գնացքի մեջ էր եւ Կարսի համար նշա­նակված անգլիա­ցի զինվո­րա­կան ընդհա­նուր-նահանգա­պե­տը։ Կայա­րա­նում նրանց դիմա­վո­րե­ցին Երեւա­նից եկած ներքին գործե­րի մինիստրի պաշտո­նա­կա­տար եւ խնա­մա­տա­րության մինիստր Ալ. Խատիսյա­նը, [Ալեքսանդրա­պո­լի] քաղա­քագլուխ Լեւոն Սարգսյա­նը եւ ուրիշ ներկա­յա­ցուցիչներ քաղա­քի կողմից։ Ողջույնի խոսք ասին Ալ. Խատիսյա­նը եւ Լեւոն Սարգսյա­նը։ Անգլիա­ցի­նե­րը շնորհա­կա­լություն հայտնե­ցին սիրա­լիր ընդունե­լության համար։ Այնուհե­տեւ ի պատիվ հյուրե­րի տրվեց ճաշկե­րույթ։
Կարսի զինվո­րա­կան ընդհա­նուր նահանգա­պե­տը խնդրեց հայտնել հայ ժողովրդին, որ համե­րաշխ լինեն հարեւաննե­րի հետ եւ աշխա­տեն կարգուկա­նո­նը վերա­կանգնե­լու եւ խախտված հարա­բե­րություննե­րը վերա­նո­րո­գե­լու։ Նույն օրը անգլիա­ցի­նե­րը մեկնե­ցին Կարս։

Կարսի ամբողջ շրջա­նի զինվո­րա­կան գործը գտնվե­լու է անգլիա­ցի­նե­րի ձեռքին՝ ընդհա­նուր նահանգա­պե­տով, իսկ քաղա­քա­ցիա­կան վարչությունը՝ հայե­րի։ Քաղա­քա­ցիա­կան մասի նահանգա­պետ է նշա­նակված Ստ. Ղորղանյա­նը, որը Ալեքսանդրա­պո­լում իր համար պաշտո­նեություն (ծառա­յողնե­րի շտատ) կազմե­լով արդեն մեկնել է Կարս»,- գրում էր «Մշա­կը»:

Հայ նահանգա­պե­տը

Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը Կարսում անգլիա­կան նահանգա­պե­տության խնդրի քննարկման ժամա­նակ որո­շում է նաեւ այնտեղ ուղարկել Ստե­փան Ղորղանյա­նին, որը լինե­լու էր մարզի հայ նահանգա­պե­տը։

Ստե­փան Ղորղանյա­նը ծնվել էր 1865թ.։ Կրթությունը ստա­ցել էր Թիֆլի­սի ռեա­լա­կան դպրո­ցում եւ գերմա­նա­կան պանսիո­նում։ Արդեն 19 տարե­կա­նում Սուրմա­լուի գավա­ռա­պե­տի օգնա­կանն էր։ Մեկ տարի անց «Մշակ»-ում սկսում են լույս տեսնել Ստե­փան Ղորղանյա­նի հեղի­նա­կած «Գավա­ռա­կան նամակներ» եւ «Նյութեր հասա­րա­կա­կան կյանքի ուսումնա­սի­րության» հոդվա­ծա­շա­րե­րը։ 1917թ. հեղա­փո­խության շրջա­նում Ղորղանյա­նը Կարսի զինվո­րա­կան վարչա­կան շրջա­նի պետն էր, սակայն շուտով թողնում է ծառա­յությունը եւ տեղա­փոխվում Դիլի­ջան։ Այստեղ է, որ 1919թ. հունվա­րին ստա­նում է Կարսի նահանգա­պետ նշա­նակվե­լու առա­ջարկություն։

«19 թվի հունվա­րի 11-ին մեր վաստա­կա­վոր եւ բազմաշխատ հասա­րա­կա­կան գործիչ Սամսոն Հարությունյա­նը, այն ժամա­նակվա Հայաստա­նի Հանրա­պե­տության արդա­րա­դա­տության մինիստրը, Երեւա­նից հրա­վի­րեց ինձ հեռա­խո­սի մոտ։

- Մինիստրնե­րի խորհուրդը,- ասաց արդա­րա­դա­տության մինիստրը,- լսե­լով այսօրվա նիստում անգլիա­կան հրա­մա­նա­տա­րության առա­ջարկը Կարսի նահանգը մեզ հանձնե­լու մասին, միա­ձայն որո­շեց առա­ջարկել ձեզ Կարսի նահանգա­պե­տի պաշտո­նը։ Անգլիա­կան գենե­րալ Բիչը,- շարունա­կեց Սամսոն Հարությունյա­նը,- այսօր Թիֆլի­սից մեկնում է Ալեքսանդրա­պոլ, եւ դուք պետք է հենց այսօր ճանա­պարհվեք, որպեսզի գենե­րալ Բիչի հետ միա­սին անցնեք Կարս»,- գրում է Ղորղանյանն իր հուշե­րում (Վլա­դի­միր Հարությունյան, Կարսի մարզը Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության կազմում, նյութեր եւ փաստաթղթեր, Երեւան, 2016թ.):

Ղորղանյա­նը սիրով եւ ոգեւո­րությամբ համա­ձայնում է ստանձնել պաշտո­նը եւ անմի­ջա­պես մեկնում է Երեւան. «Ես հիշե­ցի իմ երի­տա­սարդությունը, ութսունա­կան թվա­կաննե­րի մշա­կա­կաննե­րի հուզմունքնե­րը, մեր քաղա­քա­կան «ցնորքնե­րը» եւ այդ բոլո­րը, իրա­կա­նա­ցած այսօր, կանգնած էր իմ առաջ որպես մի քաղցր ու հմա­յիչ երազ…»:

Դեպի Կարս՝ անգլիա­կան ու հայկա­կան դրոշնե­րով

«Փայլուն արտա­կարգ գնացքը, որ սպա­սում էր դեպի հինա­վուրց Արփա­չայ տանե­լու մեզ, զարդարված էր անգլիա­կան ու հայկա­կան դրո­շակնե­րով եւ կանաչ ժապա­վեննե­րով։ Ամբողջ Ալեքսանդրա­պո­լը, Կարսի ու թուրքա­հայ ամբողջ գաղթա­կա­նությունը հեղե­ղել էր կայա­րա­նը եւ երկա­թուղու գծով բռնել ամբողջ ճանա­պարհը։ Երբ լսվեց գնացքի առա­ջին սուլո­ցը, մինիստր-նախա­գահ Խատիսյա­նը մի հուզիչ ճառով դիմեց հայ ժողովրդին օրվա նշա­նա­կության եւ մեր անե­լիքնե­րի մասին։ Ապա շատ ոգեւորված խոսեց պրե­միե­րի թիկնա­պահ գենե­րալ Բեյ-Մամի­կոնյա­նը, որ կեցցե բացա­կանչեց ի պատիվ դաշնա­կիցնե­րի եւ ի պատիվ այն Ռուսաստա­նի, ուր երբեմն պատսպարվել ու խնամվել է գաղթա­կան ու ընչա­զուրկ հայությունը»,- գրում է Ղորղանյա­նը։

Կարսում սակայն ամեն ինչ հարթ չի անցնում։ Կայա­րա­նում հայ եւ անգլիա­ցի նահանգա­պետնե­րին դիմա­վո­րում են տեղի մահմե­դա­կաննե­րը, որոնց առաջնորդում էին Շուրա­յի անդամնե­րը։ Գենե­րալ Բիչին նրանք հայտնում են, որ ողջունում են անգլիա­ցի­նե­րի մուտքը Կարս, սակայն ցանկա­նում են «օգտվել ինքնո­րոշման սկզբունքից եւ կառա­վա­րել այնպես, ինչպես ցանկա­նում են»։

Բացի այդ, Կարսում գենե­րալ Բիչն ասում է Ղորղանյա­նին, որ հայե­րի երեւա­լը կարող է վատ տպա­վո­րություն թողնել թուրքե­րի վրա, եւ խնդրում է հեռացնել Ղորղանյա­նի շքա­խումբը։ «Հայը, որ վերա­դառնում էր իր հայրե­նի­քը, վերա­դառնում էր որպես իրա­վա­տեր, որպես իշխող եւ ոչ գաղտա­գո­ղի, պետք է չերեւար թուրքե­րին, նոցա տրա­մադրությունը չփչացնե­լու համար…»,- վրդովված գրում է Ղորղանյա­նը։
Իր հուշե­րում ուշագրավ նկա­րագրություն է արել Շուրա­յի անդամնե­րի մասին։ Նա նշում է, որ իրենց ժամա­նումից մի քանի օր անց անգլիա­ցի զինվո­րա­կաննե­րի հետ հանդի­պում է խնդրում Շուրա­յի նախա­գահ Մամեդ բեկ Ալի­բե­կո­վը, որին Ղորղանյա­նը ճանա­չում էր դեռ Սուրմա­լուից. «Շուրա­յի մյուս անդամներն էին՝ Սարի­ղա­մի­շի անտառնե­րի պահա­պաննե­րից մեկը, մի վայրե­նի անգրա­գետ քուրդ, իսկ մյուսը գյուղա­կան տանուտե­րի նախկին գրա­գի­րը։ Երեքն էլ իր ժամա­նա­կին ենթարկվում էին իմ իշխա­նությա­նը…»։

Անգլիա­ցի­նե­րը բավա­կա­նին սառն ընդունե­լություն են ցույց տալիս Շուրա­յի ներկա­յա­ցուցիչնե­րին եւ ասում, որ երկի­րը հանձնվում է Հայկա­կան կառա­վա­րությա­նը, որին պետք է ենթարկվի նաեւ Շուրան։

Ալեքսանդրա­պո­լի պայթյունը

1919‑ի հունվա­րին Ալեքսանդրա­պոլ-Կարս երկա­թուղու աշխա­տանքը մասամբ խափանված էր նախորդ տարվա վերջին տեղի ունե­ցած ուժգին պայթյունից։ Դեկտեմբե­րի 29-ին անփութության հետեւանքով Ալեքսանդրա­պո­լի կայա­րա­նում պայթել էին մոտ 3000 փութ վառո­դով ու դինա­մի­տով բեռնված վագոննե­րը, որոնք ավե­րել էին կայա­րա­նի մի մասը։ Մամուլը գրում էր, որ պայթյունն այնքան ուժեղ էր, որ քաղա­քի բազմա­թիվ տնե­րի ապա­կի­նե­րը կոտրվել էին։ Զոհե­րի թիվը հստակ չէր. հունվա­րի 9‑ին «Մշա­կը» գրում էր, որ, համա­ձայն որոշ տեղե­կություննե­րի, սպանվել է 150–200 մարդ, սակայն ամսի 22-ին տեղե­կություն էր հաղորդվում 50–60 սպանվա­ծի եւ շուրջ 300 վիրա­վո­րի մասին։

«Կայա­րա­նում տեղի ունե­ցած պայթումից վնասնե­րը շատ մեծ են։ Կայա­րա­նը ամբողջո­վին ավե­րակ է դարձել։ Ջարդվել են մեծ թվով վագոններ, վնասվել է գիծը, կոտրտվել են նույնիսկ ռելսե­րը։ Պայթումը այնքան ուժեղ է եղել, որ կայա­րա­նի շենքից ահա­գին քարեր եւ մարմնի կտրված մասեր են շպրտել քաղա­քի մեջ։ Պայթումն առաջ է եկել կայա­րա­նում դարսված վառո­դից եւ ուժա­նա­կից (դինա­միտ)։ Բարե­բախտա­բար չի բռնկվել 30 քայլի վրա գտնվող փամփուշտի մեծ պաշա­րը՝ շնորհիվ նրա, որ դարսված է եղել կես սաժեն [ներքեւ]։ Դեպոն անվնաս է։ Քաղա­քի կեսի ապա­կի­նե­րը ջարդված են, կայա­րա­նի մոտի շենքե­րը հիմնա­հա­տակ եղած։ Երկա­թուղա­յին գործառնությունը այժմ կատարվում է մի փոքրիկ սենյա­կում։ Մարդկա­յին զոհեր շատ են եղել։ Պատմողն իր աչքով տեսել է 300 վիրա­վոր։ Բայց, լուրե­րի համա­ձայն, վիրա­վորնե­րի թիվը հաշվում են 400–500, սպանվածնե­րի­նը՝ 50–60։ Սպանվել են եւ անա­սուններ. կայա­րա­նի մոտ կանգնած սայլե­րում լծված եզնե­րը իրենց տերե­րի հետ»,- հունվա­րի 22-ին գրում էր «Մշա­կը»:

Համա­տա­րած թալան

Թեեւ անգլիա­ցի­նե­րը Կարսում ունեին շուրջ 3000 զորք, այնուա­մե­նայնիվ, չէին կարո­ղա­նում ապա­հո­վել զինամթերքի, հացի, սննդամթերքի պահեստնե­րի պահպա­նությունը։ «Շիրա­կի աշխա­տա­վոր» թերթի թղթա­կի­ցը 1919թ. հունվա­րի 31-ին «Մշակ»-ին հայտնել էր, որ թալա­նը համա­տա­րած է։ Թուրքե­րը, թեեւ պարտա­վորվել էին «ձեռք չտալ» Կարսի ունեցվածքին, սակայն դիտա­վորյալ պահակներ չէին կարգում պահեստնե­րում, եւ գաղտնի խրա­խուսում էին թալա­նը։

«Մշակ», 31 հունվա­րի, 1919թ., թիվ 23

«Կարսից մինչեւ Սարի­ղա­միշ ճանա­պարհին թափված են ամեն տեսա­կի ապրանքներ, հացա­հա­տիկներ, ռազմամթերք մեծ քանա­կությամբ։ …Սարի­ղա­մի­շում թողնվեց 30 հոգուց բաղկա­ցած պահակ անգլիա­կան եւ հայկա­կան օֆի­ցերնե­րի գլխա­վո­րությամբ, որոնք պիտի հետեւեն, որ թուրքե­րը, բացի իրենց ինչքը, ուրիշ ապրանքներ եւ զինամթերք չտա­նեն։ Չնա­յած որ Կարսում, Սարի­ղա­մի­շում, Զուռղունա­յում եւ երկա­թուղու կայա­րաննե­րում դրված են պահակներ անգլիա­ցի­նե­րի կողմից, բայց, շնորհիվ նրանց քիչ թվով ներկա­յացված լինե­լուն, թուրքե­րը կարո­ղա­նում են տանել շատ բան։ Ինչ չեն կարո­ղա­նում տանել, թալա­նի են տալիս։

Դիտմամբ պահեստնե­րի վրա պահակ չեն դնում եւ թուրք ազգաբնա­կությա­նը հասկացնում են, որ կարող են թալա­նել պահեստնե­րը։ Իհարկե, ազգաբնա­կությունը սիրով կատա­րում է թուրքե­րի «հանձնա­րա­րություննե­րը»։ Երբ անգլիա­կան ներկա­յա­ցուցի­չը հարց է բարձրացնում այդ ձեւի թալա­նի մասին, թուրքե­րը պատասխա­նում են, որ բավա­րար չափով զինվորներ չունեն, որ պահակներ դնեն բոլոր պահեստնե­րի վրա, եւ նրանք մնա­լով առանց պահպա­նության թալանվում են ազգաբնա­կության կողմից»։

Մահմե­դա­կաննե­րի գնդացրա­յին վաշտե­րը

Մահմե­դա­կան Շուրան կազմա­կերպված ու լավ զինված էր։ Թերթը գրում էր, որ մահմե­դա­կաններն ունեին անգամ գնդացրա­յին վաշտեր։ Ստե­փան Ղորղանյա­նը գրում է, որ նահանգա­պետ Թեմփերլե­յը հանդի­պել էր ինչպես Շուրա­յի, այնպես էլ թուրքա­կան բանա­կի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ.

«Տաճկաց հրա­մա­նա­տա­րը, Թեմփերլե­յի ասե­լով, առա­ջարկում էր նրան, իր սվիննե­րը Շուրան ցրե­լու համար, բայց գնդա­պետ Թեմփերլե­յը երկյուղ էր կրում, որ այդ սվիննե­րը միայն առե­րես կլի­նեն անգլիա­ցի­նե­րի կողմը, եւ կարող են առաջ բերել երկրում այնպի­սի մի շփոթ, որից դուրս գալը շատ դժվար կլի­ներ»։

Ղորղանյա­նը նաեւ առանձնա­հա­տուկ ընդգծում էր Շուրա­յի եւ Բաքվի կապը. Ադրբե­ջա­նի գործա­կալնե­րը Արդա­հան-Թիֆլի­սի վրա­յով գալիս էին Կարս։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ