ՄԵՐ ՈՒՂԻՆ

Չորս Տարի Առաջ

Արմեն Ռուստամյանն ասել է, որ հիմա ժողովուրդը հալած յուղի տեղ է ընդունում իշխանության կողմից հնչեցված ցանկացած բան, իսկ մոտ ապագայում դա կարող է վտանգավոր լինել այն առումով, որ ՀՀ լեգիտիմ իշխանությանը կարող են դրսի ուժերը մանրադրամ դարձնել միջազգային խաղերում: Արմեն Ռուստամյանի կարծիքով շատ մոտ ապագայում սպասվում են Արցախի կարգավիճակին սպասվող նոր մոտեցումներ և առաջարկներ, իսկ ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք կլինեն լեգիտիմ իշխանություն, գուցե և ընդունեն դիրքորոշում, որը ընդունելի չի լինի բոլորի համար:

Մեր Ուղին

Չորս տարի առաջ Lragir.am-ին տված իր հարցազրույցում  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի թիվս այդ օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները մեկնաբանելուն(այդ օրերին Հայաստանում նախապատրաստվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններին), խոսել է նաև Արցախի և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:

Բացի նրանից, որ Արմեն Ռուստամյանը դժգոհել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ են անցկացվում և Փաշինյանի կողմից կիրառվում է վարչական ռեսուրս, նա նաև անդրադարձել է  ընտրություններ հավանական ելքին և շեշտել, որ դա կարող է հղի լինել որոշակի վտանգներով:

Արմեն Ռուստամյանը նախ ասաց, որ ընտրությունները հապշտապ են անցկացվում, որովհետև, իր կարծիքով, իշխանությունները տեսնում են, որ օր-օրի իրենց վարկանիշն ընկնում է և հիմա փորձում են ընտրություններն անցկացնել, քանի դեռ մեծամասնությունն իրենց կողմն է և ժողովուրդը իշխանության կողմն է:

Արմեն Ռուստամյանի կողմից հնչեցվել է նաև ևս մի ուշագրավ միտք, որ այն օրերին գուցե բավականաչափ ուշադրության չի արժանացել: Բանն այն է, որ Արմեն Ռուստամյանն ասել է, որ հիմա ժողովուրդը հալած յուղի տեղ է ընդունում իշխանության կողմից հնչեցված ցանկացած բան, իսկ մոտ ապագայում դա կարող է վտանգավոր լինել այն առումով, որ ՀՀ լեգիտիմ իշխանությանը կարող են դրսի ուժերը մանրադրամ դարձնել միջազգային խաղերում: Արմեն Ռուստամյանի կարծիքով շատ մոտ ապագայում սպասվում են Արցախի կարգավիճակին սպասվող նոր մոտեցումներ և առաջարկներ, իսկ ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք կլինեն լեգիտիմ իշխանություն, գուցե և ընդունեն դիրքորոշում, որը ընդունելի չի լինի բոլորի համար:

Այլ կերպ ասած, Արմեն Ռուստամյանի կարծիքով իշխանությունը որդեգրելու է ոչ հայանպաստ դիքորոշում և այն, որ նրանք օրինական ուժ են ունենալու իրենց ձեռքին, կարող նպաստել հակաարցախյան տրամաբանության կայացման:

Գանք 2022թ.

Վերլուծելով Արմեն Ռուստամյանի խոսքերը, մի քանի հարցեր են առաջանում ու մասնավորապես զարմանալի է այն, որ Արմեն Ռուստամյանը վտանգավոր է համարում իշխանության օրինական լինելը: Ավելի կասկածամիտ մարդիկ կասեն, որ Արմեն Ռուստամյանը իշխանություններին դավաճան է համարում և մտահոգված է, որ նրանք օրինական ուժ կունենան իրենց ձեռքում այդ դավաճանական գործունեությունն իրականացնելու համար:

Բայց չէ՞ որ այդպես կարելի է ասել ցանկացած իշխանության մասին: Կարելի է ցանկացած իշխանության օրինականության դեմ խոսել՝ պատճառաբանելով, որ գուցե վերջիններս ավելի թույլ և վատ աշխատեն, քան պետք է: Այդ դեպքում Արմեն Ռուստամյանն ի՞նչ վստահություն ուներ, որ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանությունները չէին դավաճանելու: Չէ, որ իշխանությանը, հնարավոր չէ նախապես մեղադրել, այդ դեպքում ի՞նչն էր վստահություն առաջացնում նախորդ ռեժիմների և անվստահություն՝ Փաշինյանի թիմի նկատմամբ:

Եվ որ ամենազարմանալին է, այն է, որ ԱԺ պատգամավորը վտանգավոր է համարում իշխանության օրինական լինելը: Եթե օրինական իշխանությունը վտանգավոր է, ապա ի՞նչ է ոչ օրինական իշխանությունը: Մի՞թե օրենսդիր մարմնի անդամի կարծիքով անօրինականն  ավելի լավ է, քան օրինականը:

Այդ հարցազրույցին անդրադարձել էր նաև քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ով նշել էր, որ.  <<Ռուստամյանին իհարկե Արցախի հարցը չէ, որ հետաքրքրում է: Ռուստամյանին հետաքրքրում է այն, որ Դաշնակցությունը կանգնած է խորհրդարանից դուրս մնալու գրեթե անխուսափելի փաստի առաջ: Ընդ որում, մի շարք առումներով բացառիկ, եւ չնայած իր պատմական ճանապարհի մի շարք դրվագներում հարցեր առաջացրած, այդուհանդերձ նույն այդ ճանապարհի բերումով նշանակալի, լուսավոր գործիչներ տված այդ կուսակցությունը ներկայում այդպիսի իրավիճակում է հայտնվել լիդերների մի խմբի գործունեության հետեւանքով, որոնք Դաշնակցությունը ծառայության են դրել Հայաստանում այն համակարգին, որը Արմեն Ռուստամյանն էր մի առիթով բնորոշել պլուտոկրատիա:>>

Հակոբ Բադալյանի հոդվածն ամբողջությամբ՝ lragir.am կայքից:

Արմեն Ռուստամյանի հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *