14.7 C
Yerevan

Անհատ-Հայրե­նիք-Պետություն

Կարե­լի է անընդհատ լսել, երբ ասում են, որ «Հայաստա­նը մեր՝ բոլո­րիս ընդհա­նուր տունն է», բայց գրե­թե չես հանդի­պի, որ ասեն. «Հայաստա­նի Հանրա­պե­տությունը մեր։ բոլո­րիս արժեքն է»:

Արա­յիկ Մկրտումյան

Խոսե­լով հայրե­նիք և պետություն եզրույթնե­րի մասին, պիտի նկա­տենք, որ հայկա­կան հասա­րա­կությունն առայժմ չի կարո­ղա­նում հստա­կո­րեն դրանք բաժա­նել միմյանցից: Հայրե­նիքն ու պետությունը մեզ համար ոչ թե մեկը մյուսից բխող պատճա­ռա­հետև­անքա­յին երև­ույթներ են, այլ իրար միա­խառնված երկու տարբեր երև­ույթներ: Այդ ամե­նը հանգեցնում է նրան, որ մենք չենք կարո­ղա­նում տարբե­րել հայրե­նիքն ու պետությունը: Իսկ դրանք շատ տարբեր են:

Այսօր հայկա­կան հասա­րա­կությունը պետության նկատմամբ ունի կրա­վո­րա­կան կեցվածք: Պետությունը չի ընկալվում որպես համընդհա­նուր սեփա­կա­նություն և դրա նկատմամբ բոլոր քաղա­քա­ցի­նե­րը չունեն հավա­սար պարտա­կա­նություններ և պատասխա­նատվություն: Ավե­լին, մեր պատկե­րա­ցումնե­րում պետությունը ոչ թե մեր բոլո­րի ստեղծած ու պահպանվող երև­ույթ է, այլ ինչ որ օտար մարմին, որը պարտա­վոր է հոգ տանել ժողովրդի մասին:

Դրա զուգա­հեռ մեր հասա­րա­կությունը այլ կարծիք ունի հայրե­նի­քի նկատմամբ և համա­րում է, որ ինքն է իր հայրե­նի­քի տերը և ինքը կպաշտպա­նի իր հայրե­նի­քը:

Հակա­սություն է առա­ջա­նում այն առումով, որ այն հայը, ով պատրաստ է մեռնել իր հայրե­նիք Հայաստա­նի համար, շատ դեպքե­րում թքած ունի այդ նույն Հայաստա­նում գոյություն ունե­ցող Հայաստա­նի Հանրա­պե­տության նկատմամբ: Եթե հայրե­նի­քը սիրում են ու փորձում պաշտպա­նել, ապա պետությունից փորձում են պահանջել:

Պետությունն այսօր ավե­լի շատ մենաշնորհ է, քան թե համընդհա­նուր արժեք: Բոլոր նրանք, ովքեր զբա­ղեցնում են օրենսդիր և գործա­դիր կորպուսը, ավե­լի շատ դառնում են ժողովրդից կտրված պաշտոնյա­ներ: Կոպիտ ասած, հայրե­նի­քը՝ ժողովրդին, պետությունը՝ իշխա­նությա­նը:

Պետություն ասե­լով կա բավա­կան տհաճ պատկե­րա­ցումներ, որ պետա­կան պաշտո­նը սեփա­կան ցանկություննե­րը բավա­րա­րե­լու և հարստա­նա­լու համար է: Պետա­կան պաշտոնյա­նե­րին սովո­րա­բար չեն վստա­հում և 10-ից 5‑ը համոզված են, որ պետա­կան պաշտոնյան գող է և կաշա­ռա­կեր: Շատ դեպքե­րում հենց այդպես էլ կա: Մարդիկ պահանջում են պետությունից, որ վերջինս հոգ տանի իր մասին, պաշտպա­նի իրեն, երկի­րը ծաղկեցնի և միևնույն ժամա­նակ հենց այդ նույն մարդիկ իրենց պատասխա­նա­տու չեն համա­րում պետության գործունեության համար:

Զարմա­նա­լիո­րեն Հայաստա­նի համար մեռնել պատրաստ մարդը պատրաստ չէ ՀՀ‑ի օրենքը կատա­րել, փողո­ցը մաքրել, կամ ծայրա­հեղ դեպքում՝ աղբ չթա­փել:

Բանն այն է, որ մենք չենք ընդունում պետությունը ոչ միայն համընդհա­նուր սեփա­կա­նություն, մեր բոլո­րիս մեծ տունը, այլև շատ դեպքե­րում համա­րում ենք օտար մարմին: Կարե­լի է անընդհատ լսել, երբ ասում են, որ «Հայաստա­նը մեր բոլո­րիս ընդհա­նուր տունն է», բայց գրե­թե չես հանդի­պի, որ ասեն. «Հայաստա­նի Հանրա­պե­տությունը մեր բոլո­րիս արժեքն է»: Մենք ասե­լով պետություն, հասկա­նում ենք հայրե­նիք:

1045-ից հետ հայ ժողո­վուրդը դանդաղ բայց հաստատ քայլե­րով սկսել է մեկուսա­նալ պետա­կան կառա­վարման ոլորտից: Նա սկսել է ապրել համայնքա­յին կյանքով, իսկ պետության դերը շուրջ հազար տարի կատա­րել են օտարնե­րը: Օտարնե­րի կողմից պետա­կան վերահսկո­ղությունը եղել է բավա­կան վատը: 1045-ից սկսած Հայաստա­նում մարդիկ ապրել են սեփա­կան հայրե­նի­քում, բայց տարբեր պետա­կան միա­վո­րումնե­րի մեջ: Այդ վարչա­կան ղեկա­վա­րություննե­րը եղել են մեծ մասամբ թշնա­մի, զարգացման մակարդա­կով շատ ավե­լի ցածր և դարե­րով ժողովրդի հոգե­բա­նության մեջ սկսել է ատե­լություն, արհա­մարհանք կուտակվել այդ ղեկա­վա­րության դեմ: Միևնույն ժամա­մակ դարե­րով զրկված լինե­լով սեփա­կան պետա­կան մտա­ծո­ղությունից ու հմտությունից, մենք 1991թ. անկա­խությունից հետո խուճա­պի մատնվե­ցինք, քանի որ վերև­ից եկող հրա­ման այլևս չկար, իսկ սեփա­կա­նը չունեինք և պատրաստ չէինք ունե­նա­լու:

Այսօր ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի գերակշիռ մասը չունի պետա­կան մտա­ծո­ղություն: Նրանք լավ հայրե­նա­սերներ են, բայց վատ քաղա­քա­ցի­ներ: Այսօր Հայաստա­նում օրենքի կատա­րումը հաճախ ընդունվում է որպես անձնա­կան թուլություն և վախ, օրենքին ենթարկվե­լը շատ շատե­րի կողմից ուղիղ համե­մա­տա­կան է անձնա­կան ստո­րացմա­նը: Օրենքը խախտե­լը և օրենքնե­րի վրա թքած ունե­նա­լը Հայաստա­նում նորմա է: Ընդ որում օրենքն արհա­մարհվում է ոչ թե ու միայն հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րի, այլև հենց իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից: Հասա­րա­կությունը, ով հայհո­յում է իշխա­նությա­նը, չի գիտակցում, որ իշխա­նությունը ոչ թե իր գլխին նշա­նակված օտար մարմին է, այլ սեփա­կան ընտրության ու կամքի ներկա­յություն: Մարդկանց մեծ մասը ուղղա­կիո­րեն չի մասնակցում պետա­կան կառա­վարմա­նը և պետության հետ հարա­բերվե­լը սահմա­նա­փակվում է 4–5 տարին մեկ ընտրություննե­րում քվեարկե­լով: Դրա­նով մարդիկ միանգա­մայն ազատ են համա­րում իրենց պետության հանդեպ պատասխա­նատվությունից և սկսում են իշխա­նություննե­րից պահանջել՝ հակադրվե­լով հենց նույն իշխա­նությա­նը:

ԽՍՀՄ տարի­նե­րին ողջ միության տարածքով ծաղկող կաշա­ռա­կե­րությունն ու գողությունը մնաց նաև հետխորհրդա­յին երկրնե­րում և Հայաստա­նում մասնա­վո­րա­պես: Այսօր ՀՀ-ում ապրում են մարդիկ, ովքեր ԽՍՀՄ տարի­ներնի սովոր էին մանր մունր կաշառքնե­րին և գողություննե­րին և չեն կարող փոխել իրենց հոգե­բա­նությունն ու սկզբուքնե­րը: ԽՍՀՄ տարի­նե­րը գովերգող քաղա­քա­ցի­նե­րը չեն ուզում ընդունել, որ այն տարի­նե­րի տնտե­սա­պես համե­մա­տա­բար ապա­հո­վությունը ոչ թե իրենց աշխա­տանքի արդյուքն էր, այլ ԽՍՀՄ կայսրության հարուստ լինե­լը, բայց որը կործանվեց սեփա­կան այլա­սերվա­ծության հետև­անքով:

Եթե ԽՍՀՄ տարի­նե­րին հրա­մաններն առանց քննարկվե­լու գալիս էին Մոսկվա­յից և հրա­ման կար կատա­րե­լու այսինչ գործը, մարդիկ ստա­նում էինհրա­ման, հումք և աշխա­տա­վարձ: Աշխա­տում էին առանց հարցեր տալու և նույնիսկ հետաքրքրվե­լու թե ինչու են կատա­րում այդ աշխա­տանքը և ինչի հաշվին: Այսօր, այն մարդիկ ովքեր իշխա­նություննե­րին մեղադրում են գողության ու կաշա­ռա­կե­րության մեջ, անձնա­կան զրույցնե­րում խոստո­վա­նում են, որ գրե­թե բոլո­րը իրենց աշխա­տա­տե­ղե­րում մանր գողություններ են արել, կամ եթե նույնիսկ չեն գողա­ցել, ապա գնել են գողացված ապրանքներ: Հարցն այն է, որ այդ ամե­նը այն ժամա­նակ գողություն չէր համարվում և սքողվում էր ավե­լի փափուկ ու շոյող բառե­րով: Հիմա չկա այդ հնա­րա­վո­րությունը և պետությունը չունի անվերջ աշխա­տա­տե­ղե­րի ու հումքի աղբյուր և ժողո­վուրդը հիմա ոչ թե պետք է սպա­սի հրա­մա­նին, այլ փորձի ինքն իր ուժե­րով ապա­հո­վել սեփա­կան տնտե­սա­կան պահանջնե­րը: 

Երբ նայում ենք այն բանին, որ 1991թ. Հայաստա­նում իշխա­նության եկավ այն սերունդը, որոնցից շատե­րը հենց կոմունիստա­կան ռեժի­մի պետեր էին, խոշոր գողեր ու կաշա­ռա­կերներ, հասկա­նա­լի էր, որ ոչ մի դրա­կան-գործնա­կան հետև­անք չէին թողնե­լու: Իսկ ժողո­վուրդը, որը ևս զրկված էր սեփա­կան պետություն ունե­նա­լու հնա­րա­վո­րությունից, միանգա­մից հայտնվեց տնտե­սա­կան կոլապսի մեջ՝ խորացնե­լով դարե­րով կուտակված բացա­սա­կան գծերն ու ԽՍՀՄ տարի­նե­րից մնա­ցած «յոլա­յի, մաղա­րի­չի, խաթրով գնա­լու» գծե­րը:

Մենք կարող ենք համե­մա­տել ՀՀ և արտերկրում ապրող, այնտեղ աշխա­տե­լու գնա­ցող հայե­րին: Այն մարդիկ, ովքեր այստեղ  չեն համա­ձայնվում բանվո­րա­կան կամ այլ սպա­սարկող աշխա­տանքներ կատա­րել, այդ նույն բանն անում են դրսում: Այստեղ մեծ մասամբ չեն անում ոչ միայն ցածր աշխա­տա­վարձե­րի, այլև ԽՍՀՄ ժառանգություն մնա­ցած քրեա­կան մտա­ծե­լա­կերպի պատճա­ռով, երբ ամոթ է համարվում, որ տղա­մարդը լավ սովո­րի, մատուցող աշխա­տի կամ բալե­տի պարող լինի: Դրսում հայե­րը ստիպված են լինում համա­ձայնվել այլ պետություննե­րի օրենքնե­րի հետ: Առա­ջին հերթին խստության առումով, երկրորդ հերթին, այնտեղ տեսնե­լով շատ ավե­լի հանդարտ հոգե­բա­նություն: Այնտեղ այդ մանր հարցերն այնքան սուր չեն, ինչքան Հայաստա­նում:

Հայաստա­նում մարդկանց վերա­բերմունքը պետությա­նը այնպես է, ինչպես վարձա­կա­լը՝ վարձով տանը: Այստեղ լավ չէ, կգնամ ուրիշ տեղ: Մինչդեռ պետության նկատմամբ վերա­բերմունքը պիտի լինի սեփա­կա­նա­տի­րոջ սկզբունքով: Ոչ թե ու միայն տիրա­պե­տե­լու և հարստա­նա­լու, այլ կառա­վա­րե­լու, խնա­մե­լու և պահպա­նե­լու ուղղությամբ:

Դրա փոխա­րեն մեր հասա­րա­կության շատ ներկա­յա­ցուցիչներ գերա­դա­սում են պատմա­կան Հայաստա­նի մասին երազներն ու երգե­րը: Նրանք պատրաստ են պահանջել Արևմտյան Հայաստա­նը՝ չիմա­նա­լով, թե ինչ են անե­լու հետո: Նրանք արդա­րա­ցիո­րեն լաց են լինում Արցա­խի ռմբա­կոծված փողոցնե­րի համար, մինչդեռ մայրա­քա­ղաք Երև­ա­նում բազմա­թիվ ավե­րակ հատվածներ կան և մարդիկ աղբ են նետում ուր պատա­հի: Նույնիսկ Արցա­խի հարցում մենք մեզ պահե­ցինք, որպես ազգ ու ժողո­վուրդ, այլ ոչ թե պետություն: Մենք Արցա­խը համա­րում ենք հայկա­կան հող, որովհետև այդտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են հայե­րը, բայց մենք Արցա­խի համար չպայքա­րե­ցինք պետա­կան մասշտա­բով: Հայե­րը պայքա­րե­ցին Արցա­խի համար, իսկ ՀՀ‑ն՝ ոչ: Իսկ ՀՀ‑ն հայերն են: Սա մի անվերջա­նա­լի շրջան է, որտեղ կարող են մոլորվել նույնիսկ ամե­նա­խե­լա­ցի գործիչնե­րը: Մենք մեզ համա­րե­լով հայրե­նա­տեր, չդարձանք պետա­կա­նա­մետ:

Հայրե­նի­քը խնամքի կարիք չունի: Հասա­րա­կությունը պաշտում է իր հայրե­նի­քը, որտեղ ոչ մի պատասխա­նատվություն չկա, այնտեղ լեգենդներ են, առասպելներ, երգեր, հերոսներ: Մինչդեռ պետության փողոցնե­րը պիտի մաքրվեն, հարկե­րը մուծվեն, իսկ մարդիկ՝ աշխա­տեն:

ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը քաջ ծանոթ են պետա­կան որևէ հիմնարկի հետ կապվե­լու կամ համայնքա­տի­րություննե­րից, բժշկա­կան հաստա­տություննե­րի ծառա­յություննե­րից օգտվե­լու կամ որևէ թուղթ ստա­նա­լու տհաճ գործընթա­ցին: Ամեն ինչ արվում է գերդանդաղ, նյարդայնացնող և անարդյունա­վետ: Պետա­կան ոլորտնե­րը կիսա­կաթվա­ծա­հար վիճա­կում են, շատ աշխա­տա­կիցներ ձգտում են գոնե հինգ րոպե աշխա­տանքից շուտ գնալ, եթե հնա­րա­վոր է աշխա­տանքը թերի կատա­րել և հանձնել կամ թողնել մեկ ուրի­շի ուսե­րին:

Այս հասա­րա­կա­կան ախտը բնութագրում է մեր դիրքո­րո­շումը պետության հանդեպ:

Նույնը և մասնա­վոր ընկե­րություննե­րում է: Այնտեղ հնա­րա­վո­րության դեպքում թաքցնում են հարկե­րը, աշխա­տողնե­րին չեն գրանցում, փորձում են քիչ վճա­րել: Հարկ վճա­րե­լը դառնում է ոչ թե համընդհա­նուր սեփա­կա­նության համար արվող գործ, այլ իր տեսա­կի ճնշում: Ցանկա­ցած օրենք ընդունվում է դժգությամբ և խախտվում ինչքան հնա­րա­վոր է:

Սա ցույց է տալիս, որ մասնա­վոր հատվա­ծը չի դիտարկում իր աշխա­տանքն ու գործունեությունը որպես պետության մի մաս: Ոչ, դա իր առանձին գործն է, իսկ հարկը դիտարկվում է որպես ավա­զա­կություն իշխա­նության կողմից:

Շատ շատե­րը մոռա­նում են, որ երկի­րը պահվում է ընդհա­նուր միջոցնե­րով և ընդհա­նուր հոգա­ծությամբ:

Ֆրանսիա­ցի պատմա­բան, սոցիո­լոգ Գյուստավ լե Բոնը, իր «Ամբոխնե­րի հոգե­բա­նություն» աշխա­տության մեջ նշում է, որ Ֆրանսիա­յում կրթա­կան համա­կարգը փտած է: Մարդիկ գնում են համալսա­րաններ, սովո­րում այնտեղ և հետո պետությունից աշխա­տա­տեղ պահանջում: Եվ տարի­նե­րով կուտակվում է մասնա­գետնե­րի մի մեծ խումբ, ովքեր աշխա­տանք չունեն և աճում է դժգո­հությունը պետության նկատմամբ: Այս տողե­րը վերա­բերվում են 1880-ականնե­րին:

Այդպես է հիմա մեզ մոտ: Սա մի օրի­նակ է, որը ցույց է տալիս, որ Հայաստա­նում մարդիկ կտրված են պետությունից: Համալսա­րաննե­րը պատրաստում են կադրեր, մի մասն ընդ որում խիստ անո­րակ, որոնք չգի­տեն, թե որտեղ են աշխա­տե­լու, կամ աշխա­տե­լու են թե ոչ: Իշխա­նությունը չի վերահսկում, թե իրեն որ մասնա­գի­տությունից ինչ կադրեր են պետք: Ստեղծվում է քաոս, որովհետև ոչ ոք չի ուզում պետա­կան ծանրությունը վերցնել իր վրա:

Դարե­րով  հայ ժողո­վուրդը երա­զել է իր պետության մասին: Նա հայրե­նի­քի մասին երգել ու երա­զել է: Դա հասկա­նա­լի է, որովհետև մենք շատ երկար ժամա­նակ ապրում էինք շղթայված և ազատ հայրե­նի­քը երազ էր: Բայց այսօր մենք ունենք պետություն, որը հենց այդ հայրե­նի­քի պահպանման երաշխա­վորն է: Մենք շարունա­կում ենք երա­զել հայրե­նի­քի թեմա­յով և մոռա­նում ենք իրա­կան պետության մասին: Ճառ ասո­ղը շատ՝ գործ անո­ղը՝ քիչ: Մենք հիմա երգում ենք կորցված տարածքնե­րի մասին, բայց մոռա­նում ենք այսօր գոյություն ունե­ցող ՀՀ‑ն:

Այսօր հայ անհա­տի մոտ պետությունը պարտվում է հայրե­նի­քին: 

Առնչվող Հոդվածներ