21.8 C
Yerevan

Գործել, Ոչ Թե Վհատվել

Աշխարհում ոչ ոք կարծես չէր ուզում հիշել Հայոց Ցեղասպա­նությունը և չէր ուզում լսել հայե­րի աղա­ղա­կը՝ մարդկա­յին դաժա­նության և մի ողջ ժողովրդի սառնասրտո­րեն մահվան դատարպարտե­լու, նրան սպա­նե­լու, տարա­գիր դարձնե­լու մասին: Եվ այդ ժամա­նակ զինյալ ելույթն ընտրվեց որպես տարբե­րակ ձայնը լսե­լի դարձնե­լու համար:

Անդրա­նիկ Պողոսյան

CIVILNET‑ի եթե­րում 2017թ. Թաթուլ Հակոբյա­նը հյուրընկա­լել էր Հայոց Ցեղասպա­նության Արդա­րության Մարտիկնե­րի անդամ Անդրա­նիկ Պողոսյա­նին, ով 1983թ. մարտի 9‑ին Սերբիա­յի մայրա­քա­ղաք Բելգրա­դում ահա­բե­կել էր Թուրքիա­յի դեսպա­նին:

Ելնե­լով Հայաստա­նում այսօր առկա վհատ և հոգե­պես թուլացնող տրա­մադրություննե­րից, մենք ներկա­յացնում ենք այդ հարցազրույցը, որում Հայոց Ցեղասպա­նության Արդա­րության Մարտիկնե­րի  անդա­մը ներկա­յացնում է, թե ինչպես է պետք գործել ծայրա­հեղ պահե­րին, երբ վտանգը վերա­հաս է ու ինչ սկզբունքով և տրա­մա­բա­նությամբ է պետք պայքա­րի ուղի տանել: Հարցազրույցն ավե­լի քան այժմեա­կան է հատկա­պես այն առումով, որ չթուլա­նա­լու, պայքա­րը ողջա­միտ տրա­մա­բա­նությամբ շարունա­կե­լու և գիտակցված մոտե­ցում ու հավա­քա­կան կամք ցուցա­բե­րե­լու մասին է:

Զրույցի սկզբում Անդրա­նիկ Պողոսյանն ասաց, որ ինքը եղել է Հայոց Ցեղասպա­նության Արդա­րության Մարտիկնե­րի անդամ և հենց այդ կազմա­կերպության միջո­ցով էլ մասնակցել է Թուրքիա­յի դեսպա­նի դեմ կատարված ահա­բեկմա­նը: 

Անդրա­նիկ Պողոսյա­նը նախ շեշտեց, որ թուրքե­րի նկատմամբ զինյալ ելույթնե­րը միանգա­մից չսկսվե­ցին: Ինչպես հայտնի է Ցեղասպա­նությունից հետո, ընդհուպ մինչև 1960-ականներ, հայկա­կան սփյուռքի ավագնե­րը հիմնա­կա­նում մտա­հոգված էին հայա­պահպանման գաղա­փարնե­րով և գործունեությամբ: Դա անշուշտ շատ կարև­որ գործունեություն էր, որի շնորհիվ հնա­րա­վոր եղավ ոչ միայն հայե­րին զերծ պահել ինքնության կորստի ռեալ վտանգից, այլև պահպա­նել ինքնությունը և նույնիսկ ավե­լին, հասնել գաղա­փա­րա­կան նոր մակարդա­կի՝ պահանջա­տի­րություն թուրքե­րից՝ 1915թ. գործված անմարդկա­յին ոճրի դիմաց:

Իր խոսքում Անդրա­նիկ Պողոսյանն ուշադրություն դարձրեց այն հանգա­մանքին, որ պահանջա­տի­րությունը միանգա­մից զինյալ տրա­մա­բա­նություն չուներ, առա­ջին հերթին թուրքե­րին պատասխա­նատվության կանչե­լու սկզբունքն էր, բայց դա անխուսա­փե­լիո­րեն պիտի հանգեցներ նաև զինյալ ելույթնե­րի, քանի որ աշխարհում ոչ ոք կարծես չէր ուզում հիշել Հայոց Ցեղասպա­նությունը և չէր ուզում լսել հայե­րի աղա­ղա­կը՝ մարդկա­յին դաժա­նության և մի ողջ ժողովրդի սառնասրտո­րեն մահվան դատարպարտե­լու, նրան սպա­նե­լու, տարա­գիր դարձնե­լու մասին: Եվ այդ ժամա­նակ զինյալ ելույթն ընտրվեց որպես տարբե­րակ ձայնը լսե­լի դարձնե­լու համար:

1983թ. մարտի 9‑ին, Բելգրա­դում՝ Սերբիա­յի մայրա­քա­ղա­քում ՀՑԱՄ երկու անդամներ, որոնցից մեկը այն ժամա­նակ երի­տա­սարդ 27- ամյա Անդրա­նիկ Պողոսյանն էր, ահա­բե­կե­ցին Թուրքիա­յի դեսպա­նին: Ցավոք այդ դեպքի ժամա­նակ եղան նաև չնա­խա­տեսված զոհ և վիրա­վոր, ինչը հավա­նա­կան է կարծել, որ ոստի­կա­նության կողմից ձեռնարկված պատասխան կրա­կոցնե­րից էին, քանի որ հայե­րը նպա­տակ չունեին անգամ թուրք դեսպա­նի վարորդին սպա­նել, ուր մնաց պատա­հա­կան անմեղ անցորդնե­րին: Կարև­որ է ընդգծել նաև այն, որ այդ սպա­նությունը ոչ թե վրեժ էր ու վերջ, այլ պատասխա­նատվության կանչե­լու միջոց, պահանջա­տի­րության սկզբունք: 

Անդրա­նիկ Պողոսյանն ասաց, որ դրա­նից հետո շուրջ երեք և կես ամիս տևած դատա­վա­րության ընթացքում հնա­րա­վո­րություն եղավ լուսա­բա­նե­լու այդ դեպքը և միա­ժա­մա­նակ բարձրացնե­լու պահանջա­տի­րության հարցը:

Հաղորդա­վա­րի այն հարցին, թե արդյո՞ք կարող էր այդ ամե­նը չլի­նել, քանի որ գործո­ղությունը ծանր հետք թողեց նաև Անդրա­նիկ Պողոսյա­նի վրա անձամբ, քանի որ նա հիմա գամված է անվա­սայլա­կին, մարտի­կը պատասխա­նեց, որ այդ ամե­նը կարող էր չլի­նել, եթե չլի­ներ Հայոց Ցեղասպա­նությունը: Եթե հայե­րին չկո­տո­րեին, տարա­գիր չդարձնեին, չճնշեին, ապա հայե­րը կծվեին ուրիշ պայմաննե­րում, կապրեին ու կստեղծա­գործին նորմալ առողջ միջա­վայրում և աշխարհում շատ ավե­լի մեծ ու հրա­շա­լի գործեր կանեին, բայց հայե­րը ստիպված եղան զբաղվել նաև նման պատասխա­նա­տու հարցով՝ պահանջա­տի­րության և պատասխա­նատվության: Անդրա­նիկ Պողոսյանն այն միտքը զարգացրեց, որ իրեն պատա­հած ֆիզի­կա­կան հետև­անքը պարզա­պես վիրա­վո­րում չէր, և չէր էլ կարող այդ լինել ամե­նա­կարև­ո­րը, քանի որ մի ողջ ժողո­վուրդ իր կյանքից էր զրկվել և իր գործո­ղություններն ու իր հետ պատա­հա­ծը դրա հետև­անքն էին: Եվ որ ինքը մինչև օրս էլ ամե­նայն մանրա­մասնությամբ է հիշում դեպքը և չի ափսո­սում ոչնչի համար: Ինքը 27 տարե­կան էր, արդեն կայա­ցած և հասուն երի­տա­սարդ ու դա եղել էր իր ընտրությունը, որը գիտակցված էր ու ամե­նայն լրջությամբ հաշվարկված:

Այնուհետև Անդրա­նիկ Պողոսյանն անդրա­դարձավ ևս մի կարև­որ խնդրի՝ ՀՀ-ում առկա խոշոր արտա­գաղթին, որն անվա­նեց արյունա­հո­սություն, որը չորացնում ու քայքա­յում է Հայաստա­նը: Մինչդեռ Հայաստա­նը հարուստ և հզոր պիտի լինի ու կլիյնի, եթե մեր խոսքն ու գործը բռնի իրար հետ ու մենք անենք այն, ինչի մասին խոսում ենք, այլ ոչ թե պարզա­պես խոսենք և շարունա­կենք  դատարկել մեր երկի­րը: Մենք պիտի գործենք ու ոչ թե ողբանք, այլ դասեր քաղել, և այդ դասե­րը պիտի գործուն ազդե­ցություն ունե­նան մեր կենսա­կերպի վրա և՛ սկզբունքո­րեն, և՛ հոգե­բա­նո­րեն:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ