21.8 C
Yerevan

Մեր Գլխա­վոր Խնդի­րը Մեր Անմիա­բա­նությունն

Բաքուն դեմ էր Ռիքե­րի նշա­նակմանն ու որևէ բանակցության շարունակմանն ընդհանրա­պես, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում  Ադրբե­ջա­նը չի կարող ամե­րի­կա­ցի­նե­րին «ոչ» ասել: Բաքուն ստիպված է և՛ ընդունել, և՛ լսել Ռիքե­րին: 

Կայծ Մինասյան

1inAM‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել է վերջին ժամա­նակնե­րի աշխարհա­քա­ղա­քա­կա­նության, մասնա­վո­րա­պես դիվա­նա­գի­տության ոլորտում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի և առա­վե­լա­պես Հայաստա­նի ու Արցա­խի մասին:

Ինչպես նշվեց հաղորդման սկզբում, Ադրբե­ջա­նում էր գտնվում ԱՄՆ Պետքարտուղա­րության Կովկա­սում բանակցություննե­րի գծով գլխա­վոր խորհրդա­կան Ֆիլիպ Ռիքե­րին:

Այն հարցին, թե ինչ կարող էր նշա­նա­կել այս այցը Բաքու և մանա­վանդ հաշվի առնե­լով այն, որ Ֆիլիպ Ռիքերն այն նույն մարդն է, ում ընտրության հարցով Բաքուն մեծ բողոքներ ուներ և հայտա­րա­րում էր, որ բանակցե­լու ոչինչ չկա, քանի որ հարցն ինքնին լուծված է, արդյո՞ք այդ այցը կարող է նպա­տա­կա­յին ու գործնա­կան հետև­անքներ ունե­նալ, Կայծ Մինասյանն ասաց, որ այո, Բաքուն դեմ էր Ռիքե­րի նշա­նակմանն ու որևէ բանակցության շարունակմանն ընդհանրա­պես, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում  Ադրբե­ջա­նը չի կարող ամե­րի­կա­ցի­նե­րին «ոչ» ասել: Բաքուն ստիպված է և՛ ընդունել, և՛ լսել Ռիքե­րին: 

Կայծ Մինասյանն ասաց նաև, որ սա Ռիքե­րի առա­ջին այցը չէր և նա էլի է եղել Ադրբե­ջա­նում, այնպես, որ Բաքվի այդ պահվածքը ավե­լի շատ ցույց է Ռուսաստա­նի համար: Ալիևը ցանկա­նում է ռուսնե­րին ցույց տալ, որ այս հարցում նա ոչ թե տրա­մադրված է հաշվի առնել Արևմուտքի կարծի­քը, այլ Ռուսաստա­նի: Հենց նույն պատճա­ռով էլ Ալիևը պատրաստ է նաև ընդդի­մա­նալ նախա­տեսված հանդիպմանն ու այլև չեղարկել, քանի որ դրան պիտի մասնակցի նաև Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը:

Մակրո­նի և Փաշինյա­նի հարա­բե­րություննե­րը բավա­կան ջերմ են, Ալիևը գիտի դրա մասին և բանակցություննե­րը շարունա­կա­բար ընթա­նում են դեպի փակուղի: Կայծ Մինասյա­նը չբա­ցա­ռեց ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսումը, բայց նաև շեշտեց, որ եվրո­պա­ցի­ներն ամեն ինչ կանեն, որ խաղա­ղությունը չխա­թարվի: Նրանք բոլոր առիթներն ունեն տարա­ծաշրջան մուտք գործե­լու և մնա­լու համար և Հայաստա­նը պետք է ամեն ինչ անի, որ այդպես էլ շարունակվի մնալ:

Կայծ Մինասյա­նը նշեց, որ Եվրա­միություն ասվածն անի­մաստ է առանց Ֆրանսիա­յի ու Գերմա­նիա­յի և հայ քաղա­քա­կան կորպուսը պետք է շատ ուշա­դիր լինի այդ հարցում:

Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նին, ապա մեր գլխա­վոր խնդի­րը ոչ թե արտա­քին, այլ ներքին ուղղվա­ծություն է և մեր ներքին անհա­մա­ձայնությունն է մեզ գլխա­վո­րա­պես տկա­րացնող և վնա­սող: Միասնությունը մեր գլխա­վոր առաջնա­հերթությունն է:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ