Հայաստան

Ընդդիմություն Պետության Դեմ

Անկախ նրանից, թե իրենք ինչ են անում, միևնույն է ընդդիմությունը քննադատելու է, եթե ցույց կազմակերպեին, իրենց քննադատելու էին նաև ցույցի համար:

Արմեն Գրիգորյան

Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Պետրոս Ղազարյանը մի քանի խոսքով ամփոփվելով վերջին շաբաթներում ձևավորված իրավիճակը, նշեց, որ ի թիվս այլ երևույթների, ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը, որը 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտում է ու քանի որ նաև Լարսի միջանցքը վերահսկում են ռուսները, այդ միջանցքի փակումը պիտի լարվածություն առաջացներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում, բայց դրա փոխարեն լարվել են հայ-ռուսական հարաբերությունները: Հատկապես, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը չի մեկնել Ռուսաստան՝ մասնակցնելու ՀՀ-ՌԴ-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը: ՌԴ ԱԳՆ Լավրովը հանդիպումից հետո, մեկնաբանելով Արարատ Միրզոյանի բացակայությունը, նշել էր,  որ նման բացակայությունները չեն նպաստում խնդիրների հաղթահարմանը և նպաստում են լարվածության ավելի ուժեղացմանը:

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կողմից երբեք ոչ մի քայլ չի կատարվել որևէ հարաբերություն փչացնելու ուղղությամբ և ՀՀ-ը միշտ փորձել է բարեխղճորեն աշխատել հնարավոր բոլոր գործիքակազմերով, որոնք լարվածություն թուլացնելու միտում կունենան: Օրինակ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանցիների լայնածավալ հարձակման և դրանից առաջ դեռևս 2021թ. մայիսի դեպքերի ժամանակ ՀՀ-ը փորձել է աշխատեցնել բազմակողմանի(ՀԱՊԿ) և երկկողմանի(Հայաստան-Ռուսաստան) գործիքակազմերը: Այնպես, որ ՀՀ բացակայությունն այդ հանդիպմաը ոչ թե լարվածություն առաջացնելու համար է, այլ Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած իրավիճակ, երբ դիվանագիտական կորպուսը փորձում է ամեն կերպ բացել այդ միջանցքը:

Այն դիտարկմանը, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին հարաբերությունները ՌԴ հետ փչացնելուն, ԱՐմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ոչ թե բանավոր համաձայնություններ են, որ կարելի է փչացնել, այլ պայմանագրային, այսինքն իրավուքների ու պարտականությունների հստակ ձևավորումով, իսկ ընդդիմության պահվածքն այն ենթադրությունների տեղիքն է տալիս, որ նրանք ոչ թե գործող իշխանության ընդդիմությունն են, այլ ՀՀ ընդդիմության: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, այն բանում, որ Արցախում հզոր ցույց է կազմակերպվել, իսկ ատ ավելի լավ կլիներ, որ Երևանում՝ ոչ, մինդեռ ավելի լավ կլիներ, որ Երևանում ևս համարժեք ցույց կազմակերպվեր, որը կընդգծեր, որ հայությունը միաբան է ու ՀՀ ժողովուրդը ևս կիսում է Արցախի մտահոգությունները:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ դեպքում ընդդիմությունը գուցե ի՞նքը նախաձեռնի նման ցույց կազմակերպել: Իրենք որպես իշխանություն ունեն խնդրին անդրադառնալու բազմաթիվ գործիքներ և փորձում են կիրառել ամենարդյունավետ և կարևոր գործիքները, որոնք լավագույնս կնպաստեն խնդրի լուծմանը: Արմեն Գրիգորյանը նշեց, որ անկախ նրանից, թե իրենք ինչ են անում, միևնույն է ընդդիմությունը քննադատելու է, եթե ցույց կազմակերպեին, իրենց քննադատելու էին նաև ցույցի համար:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ մենք գրեթե ռազմական կոնֆլիկտի մեջ ենք Ադրբեջանի, թշնամական՝ Թուրքիայի և լարված՝ Ռուսաստանի հետ, իսկ այդ պարագայում, եթե գործը հասնի ռազմական միջոցառումներին, ՀՀ-ը պատրա՞ստ է դրան, իշխանությունները Հայաստանը հզորացրե՞լ են, պատրաստվե՞լ են նման սցենարի, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ ՀՀ վրա մեծ ճնշում կա, նաև միութենական պետության կազմ  մտնելու առումով: Պետրոս Ղազարյանը հիշեցրեց, որ Բելառուսի դեսպանը խոսել էր այն մասին, որ Միութենական պետությունում պակասում է երրորդ անդամը և ավելացրել, որ «հայ եղբայրները» պատրաստակամ են: Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ նախ պետք է հասկանալ, թե Բելառուսի դեսպանը ում նկատի ունի և ովքեր են այդ «եղբայրները», որոնք ուրախ են ու պատրաստակամ՝ անկախությունից զրկվելու համար: Միութենական պետությունը ենթադրում է սուվերենությունից զրկում: 

Անցկացվեց համեմատական Միութենական պետության և օրինակ Եվրամիության հետ, և Միութենականը ենթադրում է ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող սուվերենությունից հրաժարում, ինչն արդեն քրեական հանցանք է: Եվ նաև այդ առումով է անընդհատ ճնշում է գործադրվում Հայաստանի վրա ու երբ ՀՀ ժողովրդավարությունն ու իշխանական օրինականությունը պայքարում է դրա դեմ, տեղի են ունենում տարատեսակ ճնշումներ, ինչպես օրինակ՝ Լաչինի միջանցքի փակումով:

Խոսվեց նաև արտաքին հետախուզական ծառայություն հիմնելու օրենքի մասին, որին սակայն, ընդդիմությունը դեմ է քվեարկել: Պետրոս Ղազարյանը նշեց, որ այդ մասին խոսել է Հայկ Մամիջանյանի հետ: Վերջինս նշել է, որ իրենք ընդհանուր գաղափարին կողմ են, բայց դեմ են քվեարկել երկու պատճառով՝ առաջինը, նախագծում ներկայացված չէր բյուջեն, իսկ երկրորդ՝ օրենքը լղոզված տեսք ունի:

Արմեն Գրիգորյանը զարմանք հայտնեց, որ ընդդիմությունը ուշադրություն է դարձրել բյուջեին, այլ ոչ նախագծի հիմնական իմաստին և ասաց, որ նման դեպքերում աշխարհում ոչ մի երկրում հստակ բյուջե չի նշվում: Ինչպե՞ս կարելի է բաց և թափանցիկ հայտարարել, թե ինչքան գումար է նախատեսվում արտաքին հետախուզության գործակալների համար: Այսինքն դեռ չստեղծած միանգամից բացահայտեն կառույց ամբողջությա՞մբ: Աշխարհի շատ երկրներում տասնյակ տարիներով գործում են այդ երկրների տարբեր հատուկ ծառայություններ, որոնց մասին տվյալ երկրի հասարակությունն ընդհանրապես տեղյակ էլ չէ ու նույնիսկ այդ կառույցի տնօրենի նշանակման մասին չի տեղեկանում: Հետախուզության իմաստը դրա գաղտնիության մեջ է:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *