Հայաշխարհ

Ռուսները Կեղտոտ Են Խաղում

Ադրբեջանցիները փորձում են իրենց գործողություններին ռազմական երանգ հաղորդել, բայց, նրանք պատրաստ չեն պատերազմի։ Ռուսների վիճակը ևս շատ ծանր է այստեղ ևս պատերազմ սկսելու համար, Հայաստանը ևս պատերազմի պատրաստ չէ։ Արևմուտքը նույնպես ցանկանում է խուսափել դեպքերի զինված բնույթի տրամաբանությունից։

Կայծ Մինասյան

1inAM-ի հյուրն է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի փակմանը և փորձ արվել հասկանալու դրդապատճառները։

Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները շարունակում են դիտորդի կարգավիճակում մնալ, մինչդեռ անհրաժեշտ է գործուն միջամտություն, իսկ ռուսներն էլ պատասխանել էին, որ նման հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը։ Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակումը ոչ միայն հումանիտար հարց է, այլև քաղաքական բնույթի խնդիր։ 

Կայծ Մինասյանը նշեց, որ խնդիրն իսկապես ունի նաև քաղաքական մաս, ընդ որում առաջին հերթին քաղաքական և նոր միայն մնացածը։ Լաչինի միջանցքի փակումը մի շարք պատճառներ ունի։ Դրանցից մեկն իհարկե ադրբեջանցիների ցանկացած Զանգեզուրի միջանցքն է։ Այն, ինչ ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, պիտի լինի ավտոճանապարհ, Բաքուն փորձում է վերածել լիակատար միջանցքի։ Քանի որ չի ստացվում Հայաստանի տարածքով ունենալ միջանցք, Բաքուն բազմիցս փորձել է հավասարեցնել Լաչինի միջանցքի  կարգավիճակի հետ և ստացվել է մի իրավիճակ, որ Բաքուն ցույց է տալիս, որ եթե դուք չտաք միջանցք, ես կփակեմ Լաչինը։

Ընդ որում աբսուրդային վիճակ է այն առումով, որ ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ ռուսները չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել միջանցքի փակման առումով։ 

Կայծ Մինասյանը շեշտեց, որ այսօր սեղանին երկու տարբերակ կա՝ արևմտյան և ռուսական և ռուսները ամեն ինչ անում են արևմտյան տարբերակը չեզոքացնելու և ռուսականն առաջ մղելու համար։ Ռուսաստանը շատ կեղտոտ է խաղում ադրբեջանցիներին օգտագործելով հայերի դեմ և հայերին՝ ադրբեջանցիների։ Տրամաբանությունը հուշում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանին հատկացվելիք ավտոճանապարհը պիտի հսկվի այն պետության կողմից, որի տարածքով այն անցնում է՝ այսինքն Հայաստանի։ Այդ բանը ռուսների սրտով չէ, որոնք ցանկանում են իրենք վերահսկել բոլոր ճանապարհները։

Ինչպես նկատեց Կայծ Մինասյանը, Հայաստանն ամեն ինչ պիտի անի Արցախի հարցը միջազգայնացնելու համար՝ լինի աղմուկով, դիվանագիտական գործընթացներով։ Եվ այդ հարցում պետք  է լինել շատ ակտիվ և ավելի հստակ կողմնորոշված։ Ադրբեջանցիները փորձում են իրենց գործողություններին ռազմական երանգ հաղորդել, բայց, նրանք պատրաստ չեն պատերազմի։ Ռուսների վիճակը ևս շատ ծանր է այստեղ ևս պատերազմ սկսելու համար, Հայաստանը ևս պատերազմի պատրաստ չէ։ Արևմուտքը նույնպես ցանկանում է խուսափել դեպքերի զինված բնույթի տրամաբանությունից։

Ինչպես վկայում է 2005թ․ ՄԱԿ-ում ընդունված Պատասխանատվությունն ապահովելու համար կոնվենցիայի տրամաբանությունը, եթե տարածաշրջանում դերակատարները ի վիճակի չեն լիակատար վերահսկելու դրությունը, ապա այդ կոնվենցիան իրավունք է տալիս միջամտելու և իրավիճակը փոխելու շտկելու։ Ցավոք սրտի մինչև հիմա ոչ մի դիվանագիտական հայտարարությւոն չի արվել մեր կողմից մինչդեռ մենք կարող ենք օգտագործել այդ փաստաթուղթը, ինչը շատ անհրաժեշտ է այսօր։ Փակ հանդիպումներում գուցե և խոսվում է դրա մասին, բայց լայն ու բաց տեքստով դեռևս չի շրջանառվում։

Եթե արևմուտքը կարողանա ազդել Ադրբեջանի վրա և նրան ստիպի չկրակել, ագրեսիա չցուցաբերել, դա ինքստինքյան նվազեցնում է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Ռուսները գնալով ավելի ու ավելի քիչ վերահսկողություն ունեն և դա լավ են հասկանում, ինչն էլ ուղեկցվում է նրանց կողմից հերթական սադրանքը հովանավորելու առումով։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *