16.4 C
Yerevan

Հայաստա­նը՝ Նշա­նա­ռության Տակ

Արցա­խի մեր ժողովրդի, պարզ ժողովրդի մեծ մասը հասկա­նում է աշխարհա­քա­ղա­քա­կան այս անբա­րո­յա­կա­նության գործարկումը՝ ընդդեմ Մայր Հայաստա­նի:

Թաթուլ Հակոբյան

Ընտրվել է Հայաստա­նը, հայ ժողովրդին ստո­րացնե­լու ամե­նաստոր տարբե­րա­կը

Հայաստա­նը, հայ ժողո­վուրդը ապրում է Լենին-Աթա­թուրք նոր բաժա­նումը՝ իր զավակնե­րի արյամբ վճա­րե­լով երկու, կնե­րեք՝ այս դեպքում՝ երեք դաշնա­կիցնե­րի՝ Մոսկվա-Անկա­րա-Բաքու միասնա­կան շահե­րի ու պայմա­նա­վորվա­ծություննե­րի պատճա­ռով:

Մեր կոպտա­գույն, ոճրա­գործ սխալնե­րի մասին ես չեմ մոռա­նա­լու երբեք և գրե­լու եմ ամեն Աստուծո օր, բայց նաև պետք է գրեմ այն, ինչ բաց գաղտնիք է՝ միջանցք փակե­լով և հուսա­հա­տության ու սովի մատնե­լով Արցա­խի մեր ժողովրդին, ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մը մեղքի սլաքն ուղղում է դեպի Հայաստա­նը:

Միջանցք չե՞ք տալիս, ուրեմն կփա­կենք Արցախ-Հայաստան միջանցքը և ստիպված կլի­նեք միջանցք տալ Սյունի­քում Ռուսաստա­նին, որով անարգել կանցնեն ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան բեռնե­րը: Այսպես, Մայր Հայաստա­նի դեմ կասկա­ծամտություն ու անվստա­հություն է սերմանվում Արցա­խի մեր արյունա­կիցնե­րի մոտ: Պարզ է, որ Արցա­խի մեր ժողովրդի, պարզ ժողովրդի մեծ մասը հասկա­նում է աշխարքա­ղա­քա­կան այս անբա­րո­յա­կա­նության գործարկումը՝ ընդդեմ Մայր Հայաստա­նի:

Սրա հետ մեկտեղ արվում ենք հետևյալ քայլե­րը՝

ա/ ձևա­վորվում է նոր Հայհեղկում,

բ/ ռուսա­կան ազդե­ցության տակ գտնվող նախկին գործիչներ, դիվա­նա­գետներ, կուսակցություննե­րը ԶՐՈ քննա­դա­տութուն են հչեցնում Ռուսաստա­նի հասցեին և արդա­րացնում ՌԴ նախա­գահ Պուտի­նին (դե Պուտինն ինչ անի, Նիկոլն է բանա­վոր միջանցք խոստա­ցել),

գ/ Սփյուռքում որևէ դեսպա­նություն չի շրջա­փակվում՝ ի պատա­սան 120 հազար արցա­խա­հա­յության շաբաթներ շարունակվող շրջա­փակման:

դ/ Արցա­խի ներքա­ղա­քա­կան, ավե­լի ճիշտ՝ իշխա­նա­կան կյանքում տեղի են ունե­նում գործընթացներ, որոնք ավե­լի են թուլացնում Հայաստա­նը, որտեղ ակնհայտ գործարկվում են ռուսա­կան գործիքներ ու ակնհայտ է դառնում ռուսա­կան թաքնված, եթե կուզեք՝ անթա­քույց ձեռքը:

Եթե այս ընթացքը շարունակվի, ես չեմ բացա­ռում, որ կհա­սունա­նա Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նը և Հայաստա­նում նոր իշխա­նության ձևա­վո­րումը 2023-ին:

Այստեղ կարև­ո­րը ոչ թե Նիկո­լի հեռա­ցումն է՝ լինի հեղաշրջման կամ Հայաստա­նից միջանցք կամ կտոր կորզե­լու սպառնա­լի­քի տակ, այլ ներքո այս կետե­րը.

ա/մարդկային կյանքերն են կարմիր գծե­րը, մեր զինվորնե­րի կյանքն է կարմիր գիծը,

բ/Հայաաստանի տարածքա­յին ամբողջա­կա­նությունն է կարմիր գիծը և ինքնիշխա­նությունը (կամ այն, ինչ մնա­ցել է դրա­նից):

Գրա­ռումը՝ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ