21.8 C
Yerevan

Նոր Տարի, Հին Խնդիրներ

Արցա­խի հաշվով մենք ոչ թե պիտի ջանանք բացել Բերձորի(Լաչին) միջանցքը և բավա­րարվենք, որ արցա­խա­հա­յոց զանգվա­ծա­յին սովա­մա­հություն տեղի չունե­ցավ, այլ մեր ջանքե­րը ուղղենք Արցա­խի հարցի լուծմա­նը, որովհետև քանի դեռ օդում առկախ է Արցա­խի ճակա­տա­գի­րը, միջանցքը մտրակ է մեր բարե­կամնե­րի և թշնա­մի­նե­րի ձեռքում, որով նրանք շարունա­կե­լու են ձաղկել մեզ։

Մեր Ուղին

Մի քանի ժամից 2022‑ը պատմություն կդառնա և կսկսվի մի նոր տարի, որի առի­թով մենք միմյանց բարե­մաղթանքներ կասենք, բայց և մեծ մասամբ մեզնից կախված կլի­նի այդ բարե­մաղթանքնե­րի մի մեծ մասի կատա­րումը։

Հասկա­նա­լի պատճառնե­րով արդեն երրորդ տարին է, ինչ մենք ամա­նո­րի մասին խոսե­լիս մեր ցանկություննե­րի, մտա­հո­գություննե­րի ու մաղթանքնե­րի մի մեծ բաժինն ուղղում ենք ոչ թե անձնա­կան, այլ առա­վե­լա­պես ազգա­յին-պետա­կան երև­ույթնե­րին։ 2020-ից հետո Հայաստա­նում կյանքը շատ է փոխվել։ Ավե­րիչ պատե­րազմը, որ ամա­յացրեց Արցա­խը և հիմա է սպառնում է պայթել ամեն վայրկյան, եկավ ապա­ցուցե­լու մեր պետա­կան-գաղա­փա­րա­կան սնանկությունը և վերջին տասնամյակնե­րի ոչ ճիշտ կենցաղ-մտա­ծե­լա­կերպը։

Եթե փորձենք ամփո­փել 2022‑ը, ապա առա­ջին հերթին մի քանի իրա­դարձություննե­րի մասին է հարկ լինում խոսել և գրե­թե բոլորն էլ կապված են ազգա­յին-պետա­կան հարցե­րի հետ։ Այս տարին աչքի է ընկել սեպտեմբեր ամսին ադրբե­ջանցի­նե­րի կողմից ՀՀ արևմտյան սահմաննե­րի գերակշիռ հատվա­ծի ռմբա­կո­ծումով ու ՀՀ տարածք ներխուժումով, հարյուրից ավել զոհե­րով, մի շարք ավերված բնա­կա­վայրե­րով։ Ինչպես նաև ադրբե­ջանցի­նե­րի կողմից նոր սպառնա­լիքնե­րի հնչե­ցում՝ Սյունի­քի ու Երև­ա­նի հաշվով և իհարկե ռուս-ուկրաի­նա­կան, մինչև օրս չդա­դա­րող պատե­րազմը, ևս մեկ առիթ հանդի­սա­ցավ, որ առանց այն էլ պառակտված հայությունը ևս մի քանի մասի բաժանվի։ Ընդ որում պառակտվա­ծությունն ավե­լի նկա­տե­լի դարձավ «հայաստանցի-ղարա­բաղցի» կտրվածքով։ Արդյո՞ք մենք հասկա­նում ենք տեղի ունե­ցո­ղի ողջ ողբերգությունը։ Դժվար թե։

Միևնույն ժամա­նակ մեզ հասնում էին լուրեր, որ Պաշտպա­նության նախա­րա­րությունը նոր զենքեր է գնում այլ երկրնե­րից, ռուսնե­րը մեզ այլևս զենք չեն մատա­կա­րա­րում և միա­ժա­մա­նակ՝ նոր ճնշումներ ՀՀ վրա՝ Ռուսաստա­նի ու Բելա­ռուսի հետ միութե­նա­կան պետություն կառուցե­լու համար։

Մի խոսքով պարզ է, որ անցնող տարին ընդհանրա­պես խաղաղ չէր, և այս իրա­վի­ճա­կում դժվար է լինում ասել շնորհա­վոր Նոր տարի, որովհետև չգի­տես, թե ինչը շնորհա­վո­րես, երբ տարին ավարտում ես քամված, տնտե­սա­պես ծանր վիճա­կում, զոհե­րով, գերի­նե­րով, տարածքա­յին կորուստնե­րով, քաղա­քա­կան դաշտի երկբև­եռ պառակտվա­ծությամբ։ Հերթա­կան անգամ։

Մի քանի ժամից 2022‑ը կավարտվի ու կգա 2023‑ը։ Ի՞նչ է բերե­լու այն իր հետ։ Հերթա­կան կորուստն ու փորձա՞նքը, թե՞ ինչ-որ լավ բան։ Նոր տարին իր հետ բերե­լու է այն, ինչ մենք արդեն ունենք։ Նոր տարին պարզա­պես շարունա­կե­լու է այն, ինչ կար նախորդ տարի։ Ինչ-որ առումով նույնիսկ տխուր միամտություն է, երբ մարդիկ ձմռան մի երե­կո սեղա­նին շատ ուտե­լիք են դնում, խմում-հարբում են ու հույս ունեն, որ այդ ամե­նը հաջո­ղություն է բերե­լու։ Սա նոր տարի չէ, սա պարզա­պես կերուխում է; Հաշվի առնե­լով մեր սարսա­փե­լի վիճա­կը՝ ավե­լորդ կերուխում։  

Եթե խոսենք առանց մի կաթիլ էմո­ցիա­յի, ապա 2023‑ը լինե­լու այն այն հետև­անքը, ինչ տեղի է ունե­ցել 2022-ին, իսկ 2022-ին տեղի են ունե­ցել շատ քիչ լավ և տասնա­պա­տիկ ավե­լի շատ վատ բաներ։

Ամա­նո­րը, իհարկե, խոշորն հաշվով մարդկա­յին նախա­պա­շարմունք է, բայց այն ևս մեկ առիթ է վերհի­շե­լու, թե ինչի վրա պիտի կենտրո­նա­նանք՝ տնտե­սություն, բանակ, կրթություն, առողջա­պա­հություն, գիտություն, մի խոսքով՝ ամեն ինչ։ Եվ որպես առաջնա­հերթություն՝ Արցա­խը։ 

Արցա­խի հաշվով մենք ոչ թե պիտի ջանանք բացել Բերձորի(Լաչին) միջանցքը և բավա­րարվենք, որ արցա­խա­հա­յոց զանգա­վա­ծա­յին սովա­մա­հություն տեղի չունե­ցավ, այլ մեր ջանքե­րը ուղղենք Արցա­խի հարցի լուծմա­նը, որովհետև քանի դեռ օդում առկախ է Արցա­խի ճակա­տա­գի­րը, միջանցքը մտրակ է մեր բարե­կամնե­րի և թշնա­մի­նե­րի ձեռքում, որով նրանք շարունա­կե­լու են ձաղկել մեզ։

Բայց վերը թվարկված հարցե­րին թեկուզ սթափ հայացքով նայե­լու համար մեզ միա­բան ու համե­րաշխ հասա­րա­կություն է պետք, որին հասնե­լը ևս մի բարդ խնդիրր է, քանի որ հայաստանյան հասա­րա­կությունն այնքան քաղա­քա­կա­նա­ցած է, որ անա­ռողջ քաղա­քա­կան դաշտի պայմաննե­րում հասա­րա­կությունը բաժանվում է քաղա­քա­կան խմբա­վո­րումնե­րի։ 

Մեզ օդ ու ջրի նման քաղա­քա­կա­կան նորմալ միջա­վայր է պետք։ Մեզ հարկա­վոր է սթափ իշխա­նություն և նոր ու սկզբունքա­յին ընդդի­մություն։ Ընդդի­մություն ոչ թե պետության դեմ, այլ հանուն պետության։ Հասկա­նա­լի է, որ այսօրվա «ներկա-նախկին» կռի­վը մեզ պահե­լու է նույն իրա­վի­ճա­կում։

Եթե մենք մեր պահվածքում ոչ մի սկզբունքա­յին փոփո­խություն չմտցնենք, մեր վիճա­կը չի փոխվի։ Իհարկե ավելլի վատ կլի­նի, բայց ոչ լավ։ Կարե­լի է մի ողջ հազա­րամյակ նստել ու սպա­սել փոփո­խություննե­րի, բայց կարե­լի է ընդա­մե­նը տասը տարում հասնել հազա­րամյակ արժե­ցող երև­ույթնե­րի։

Հայտնի ասացվածքում նշվում է․ «Անհնար է վերա­դառնալ ու փոխել անցյա­լը, բայց կարե­լի է սկսել հիմա և փոխել ապա­գան»։

Ամեն ինչ մեր ձեռքե­րում է։ Հայոց պատմությունը՝ մեծա­գույն ապա­ցույց մեր դիմացկունության և հստակ ուղե­ցույց, թե ինչ չի կարե­լի անել։

Բայց դադա­րեցնենք բացա­սա­կան շունչը և փորձենք ավե­լի լավ տրա­մադրվել։

«Մեր Ուղին» շնորհա­վո­րում է բոլո­րի Ամա­նորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում ենք, որ հաջորդ տարի մենք այնքան լավը լինենք որպես հասա­րա­կություն, պետություն և ժողո­վուրդ, որ 18 տարե­կան տղա­նե­րին չսպա­նեն թշնա­մի­նե­րը, նրանց անթաղ դիե­րը ամիսնե­րով չմնան չեզոք գոտում, և 2024‑ը դիմա­վո­րե­լիս մենք իրոք կարո­ղա­նանք ասել «շնորհա­վոր նոր տարի», որովհետև ձեռքբե­րումներ կունե­նանք, հաղթա­նակներ կլի­նեն, ամուր պետություն, իսկ ամուր պետությունը ծնունդ կտա երջա­նիկ անհա­տի, թե չէ այս պայմաննե­րում, երբ ժողովրդի մի մասը անձնա­պես սգի մեջ է, պարզա­պես մարդկայնո­րեն անհնար է անհոգ քեֆ անել։

Առնչվող Հոդվածներ