24.7 C
Yerevan

ՀՅԴ XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VII)


Անկենդան և աննպա­տակ «ՀՅԴ»-ն, որին պետք կլի­նի սողա­լով հայտնվել Ռոբերտ Քոչարյա­նի անկողնում՝ 2021-ին պատգա­մա­վո­րա­կան տեղ ստա­նա­լու համար, առանց նվա­զա­գույն համեստության ընդունում է «Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի» պաշտո­նը, երբ հոգու խորքում գիտի, որ ՀՅԴ‑ն երբեք չէր կարո­ղա­նա մուտք գործել խորհրդա­րան, եթե որո­շեր ինքնուրույն մասնակցել դրան, քանի որ դա կնշա­նա­կեր ինքնա­կործանման սկիզբ, ընդհուպ մինչև վերջնա­կան կործա­նում:

Կայծ Մինասյան

ՀՅԴ Ընդհա­նուր Ժողովնե­րը միշտ էլ բացա­ռիկ հանդի­սա­վոր պահեր են: Դրանց գրե­թե գաղտնի նախա­պատրաստումը, պատվի­րա­կություննե­րի ընդունե­լությունը, բացման արա­րո­ղությունը և տոնա­կա­տա­րություննե­րի կազմա­կերպումը կատարվում են հատուկ արա­րո­ղա­կարգով՝ շրջաննե­րում չորս տարվա աշխա­տանքից հետո միմյանց գտած ընկերնե­րի գրկա­խառնություննե­րով, համբույրնե­րով, հանդի­պումնե­րով, ընդ որում՝ այդ ամե­նը ենթա­կա է վերլուծման տվյալ քաղա­քա­կան պահի տեսանկյունից՝ որպես նվի­րա­կան մի հանդի­պում, ինչպի­սին ֆուտբո­լի ազգա­յին ընտրա­նու մարզա­կան հավաքն է աշխարհի գալիք առաջնության նախա­պատրաստման ժամա­նակ: Բայց երբեմն պատա­հում է նաև, որ այլևս ուրա­խա­նա­լու սիրտ չի լինում, և պահի թշվա­ռությունը չի համա­պա­տասխա­նում դաշնակցա­կան հիշո­ղության պահա­պաննե­րի կողմից պարտադրված բեմադրությանն ու արտա­քին վայելչությա­նը։ Դա հենց XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի դեպքն է, որը գումարվեց 2022 թվա­կա­նին Երև­ա­նում, հետո Դիլի­ջա­նում, ՀՅԴ այս արա­րո­ղություննե­րին բնո­րոշ քառամյա պլա­նա­վո­րումից մեկ տարի շուտ: Ամե­նուր այլայլված դեմքեր են, մռայլ հայացքներ։ Պատվի­րակնե­րի դեմքե­րը հոգնա­ծություն, տխրություն, դառնություն, նույնիսկ զայրույթ են արտա­հայտում, մի բան, որ չեն կարո­ղա­նում քողարկել անգամ պարա­նո­ցին կապված՝ համախմբումն ու միասնությունը խորհրդանշող կարմիր վզկապնե­րը, չնա­յած իրենց բոսո­րա­գույն գործվածքին: Դաժան ժամա­նակներ են երկու գլխա­վոր հերոսնե­րի՝ Բյուրո­յի Հերթա­պահ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի և Հայաստա­նում ՀՅԴ Գերա­գույն մարմնի ղեկա­վար Իշխան Սաղա­թելյա­նի գլխա­վո­րությամբ անցկացվող բանա­վե­ճե­րի բացման օրը՝ 2022 թվա­կա­նի փետրվա­րի 28-ին․ Երև­ա­նը պարտվել է 44-օրյա պատե­րազմում, թշնա­մին այլևս Հանրա­պե­տության սահմա­նին չէ, այլ 2021 թվա­կա­նի գարնա­նից ներխուժել է հայկա­կան տարածք և դեռ սպառնում է բնակչությա­նը, քաղա­քա­կան իրա­վի­ճակն անկա­յուն է, Նիկոլ Փաշինյա­նի վարչա­կարգը վերընտրվել է 2021 թվա­կա­նի հունի­սի 21‑ի արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում, սակայն «Հայաստան» (Քոչարյան) և «Պատիվ ունեմ» (Սարգսյան) դաշինքնե­րի գլխա­վո­րած ընդդի­մությունը վրե­ժի է ձգտում, «Կարսի» տևա­կան ճգնա­ժա­մով դաշնակցա­կան կառույցը ներսից քանդվում է, վերջա­պես, նյարդա­յին վիճա­կի ամե­նա­վերջին պատճառն այն է, որ Ռուսաստա­նը ներխուժել է Ուկրաի­նա Ընդհա­նուր Ժողո­վի բացումից չորս օր առաջ և այժմ հարձա­կո­ղա­կան պատե­րազմ է մղում, ընդ որում հույս ունի մի քանի օրից հաղթել։

Հենց այս ծանր իրադրության մեջ և լարված մթնո­լորտում են հայտնվում պատվի­րակնե­րը՝ վերջերս ռազմա­ճա­կա­տում ընկած և Երև­ա­նի Եռաբլուր գերեզմա­նա­տանն ամփոփված զինվորնե­րին հարգանքի տուրք մատուցե­լուց հետո՝ միմյանց սատա­րե­լու և դաշնակցա­կան համե­րաշխության այդ չափա­բա­ժի­նը պահպա­նե­լու համար՝ Ընդհա­նուր Ժողո­վի փորձությունից առաջ՝ բլո­տի թաքուն խաղե­րի ժամա­նակ ծրագրված բազմա­թիվ ստոր արարքնե­րով և ուղիղ կամ հեռա­կա հաշիվնե­րի մաքրմամբ։ Հանգիստ միմյանց հանդի­պելն է՛լ ավե­լի դժվար է, որովհետև պատմությունն անցնում է նրանց աչքի առաջ, քանի որ Հայաստանն այնպի­սի փոփո­խա­կան քաղա­քա­կան պահ է ապրում, որ տպա­վո­րություն է ստեղծվում, որ իր ճակա­տա­գիրն այլևս իր ձեռքում չէ: Ինչպիսի՞ն կարող են լինել բանա­վե­ճե­րի բովանդա­կությունն ու որո­շումնե­րի արժա­նա­հա­վա­տությունն այն դեպքում, երբ հայտնվել ենք համընդհա­նուր անկա­յունության, ամե­նա­ծանր անո­րո­շության պայմաննե­րում։ Այս հարցին դժվար է միանշա­նակ պատասխան տալ, մանա­վանդ որ Բյուրոն XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վը գումա­րում է մեկ տարի շուտ, և որ նախորդ՝ 2019 թվա­կա­նի Ընդհա­նուր Ժողո­վի գլխա­վոր բանաձևը, այն է՝ Արցա­խը դարձնել ՀՅԴ վերա­կա­ռուցման ռազմա­վա­րա­կան կենտրոն, արդեն հնա­ցել է 2020 թվա­կա­նի սեպտեմբեր-նոյեմբե­րի պատե­րազմի պարտությունից հետո: Այսպի­սով, ի՞նչ պետք է ակնկա­լենք այս XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վից, երբ գիտենք, որ XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողովն արդեն պետք է մոռացվի, և որ այն, անկասկած, կմնա ՀՅԴ պատմագրության մեջ՝ որպես նոր ձախողված հանդի­պում, հսկա­յա­կան խառնաշփոթ, մի խոսքով, բաց թողնված հնա­րա­վո­րություն՝ դասեր քաղե­լու թավշյա հեղա­փո­խությունից և Դաշնակցության քաղա­քա­կան ապա­գա­յից Հայաստա­նում։ Այսպի­սով, ի՞նչ պետք է սպա­սել այս անգամ այս XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վից, որի օրա­կարգը ձևա­վորվել է երկու կարև­որ կետի շուրջ. ի՞նչ ապա­գա կունե­նա Ռոբերտ Քոչարյա­նի «Հայաստան» դաշինքը, որտեղ ՀՅԴ‑ն հիմնա­կան քաղա­քա­կան ուժն է՝ ընտրություննե­րում ստա­ցած 25 մանդա­տից 12 պատգա­մա­վո­րով, և ինչպե՞ս կարգա­վո­րել «Կարսի» և Բյուրո­յի միջև ծավալվող հյուսի­սա­մե­րիկյան ճգնա­ժա­մը։ Ի դեպ, հարց է առա­ջա­նում, արդյո՞ք այս երկու դեպքե­րը կապված են։ Մի խոսքով, որո՞նք են այսօր սեղա­նին դրված, հրա­տապ մոտե­ցումնե­րը՝ ՀՅԴ-ին պատուհա­սած ընդհա­նուր ճգնա­ժա­մը հաղթա­հա­րե­լու համար:

Դաշնակցա­կան պատմագրությունը եզա­կի է նրա­նով, որ թույլ է տալիս համե­մա­տել Ընդհա­նուր Ժողովնե­րը մի շրջա­նից մյուսը և մի տեղից մյուսը։ Եթե, օրի­նակ, ողջունե­լի է համե­մա­տել IV-րդ և XX-րդ Ընդհա­նուր Ժողովնե­րը (1907 և 1972 թթ.) ՀՅԴ համախմբման գաղա­փա­րի առումով, XIV-րդ և XXVIII-րդ Ընդհա­նուր Ժողովնե­րը (1947 և 2000 թթ.) ՀՅԴ վերա­կա­ռուցման, և V‑րդ ու XXIV-րդ Ընդհա­նուր Ժողովնե­րը (1909 և 1988 թթ.)՝ ՀՅԴ նոր սկզբի գաղա­փա­րի շուրջ, 2022 թվա­կա­նին Հայաստա­նում գումարված Ընդհա­նուր Ժողո­վը կարե­լի է որոշ ընդհանրություննե­րով համե­մա­տել VII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի հետ, որը կազմա­կերպվել էր ՀՅԴ փլուզման վտանգի առի­թով 1913 թվա­կա­նի օգոստո­սի 17-ից 25‑ը Էրզրումում: Որո՞նք են այդ իրա­կան կամ դանդաղ կազմա­լուծման ընդհա­նուր հատկա­նիշներն ու նշաննե­րը: Նշյալ երկու Ընդհա­նուր Ժողովնե­րը տեղի են ունե­ցել պատե­րազմա­կան մթնո­լորտում (1912–1913-ին Բալկանյան պատե­րազմնե­րից և 2020-ին 44-օրյա պատե­րազմից հետո), կասկա­ծե­լի հետդա­շինքա­յին պայմաննե­րում (1912-ին փաստա­ցի խզվել էր ՀՅԴ դաշինքը «Միություն և առա­ջա­դի­մություն» երիտթուրքա­կան քաղա­քա­կան կուսակցության հետ, թեպետ ձևա­կա­նո­րեն դեռ ուժի մեջ էր մինչև 1914 թվա­կա­նը, իսկ 2018-ին ՀՅԴ‑ն կապե­րը խզել էր Հանրա­պե­տա­կան ​​Կուսակցության հետ, բայց դեռ տեսա­կա­նո­րեն շարունա­կում էին դաշնա­կից մնալ), ռազմա­կան լարվա­ծության մթնո­լորտում (հիշե՛նք Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը և 1912–1913 թվա­կաննե­րի բարե­փո­խումնե­րը Օսմանյան Հայաստա­նում և Հայաստա­նի ու Արցա­խի ապա­գա­յի նկատմամբ Մոսկվա­յի ռազմա­վա­րությունը) և ներքին ճգնա­ժա­մի պայմաննե­րում (1913 թվա­կա­նին ՀՅԴ թուլա­ցումը Կովկա­սում և 2018 թվա­կա­նից Հայաստա­նի ՀՅԴ փլուզումը): Կարե­լի է համե­մա­տել, օրի­նակ, Դաշնակցության վիճա­կը հետևյալ երկու տարբեր ժամա­նա­կաշրջաննե­րում. «Մեր կազմա­կերպությունը թույլ է Կովկա­սում, մենք պետք է կրկնա­պատկենք մեր ջանքե­րը այն վերա­կանգնե­լու համար», — ժամա­նա­կին բացատրում էր Նիկոլ Աղբալյա­նը, որը Ընդհա­նուր Ժողո­վի Կովկա­սի պատվի­րակն էր և երեք նախա­գահնե­րից մեկը։ Այս նույն միտքը կարող ենք հեշտությամբ կիրա­ռել Հայաստա­նում Դաշնակցության ներկա­յիս վիճա­կը նկա­րագրե­լու համար։ Երկու դարաշրջաննե­րի ևս մեկ նմա­նություն էլ կա. 1913-ին Օսմանյան խորհրդա­րա­նի դաշնակցա­կան պատգա­մա­վորնե­րը նույնքան ազատ էին իրենց գործո­ղություննե­րում, որքան ազատ էին 2021-ին ընտրվածնե­րը: Իրոք, 1913 թվա­կա­նին ՀՅԴ‑ի ո՞ր մարմնին են հաշվե­տու եղել պատգա­մա­վորնե­րը։ Ժնևի և Կոստանդնուպոլսի միջև պառակտված Արևմտյան Բյուրոյի՞ն։ Բայց որոշ պատգա­մա­վորներ ընտրվել են Արևմտյան Հայաստա­նի ընտրա­տա­րածքնե­րից։ Ուրեմն՝ Էրզրումում գտնվող հայաստանյան Բյուրոյի՞ն, որը ձևա­վորվում է ՀՅԴ ֆինանսա­կան միջոցնե­րի՝ դեպի Էրգիր փոխանցմա­նը զուգընթաց: Բայց պատգա­մա­վորնե­րը շարունա­կում են իրենց նիստե­րը գումա­րել մայրա­քա­ղաք Կոստանդնուպոլսում։ Ի վերջո, ՀՅԴ‑ն որո­շում է, որ պատգա­մա­վորնե­րը պատասխա­նա­տու են Հայաստա­նի Բյուրո­յի առջև՝ Էրգրի էպի­կենտրո­նից ՀՅԴ ռազմա­վա­րությունը վերա­կենտրո­նացնե­լու գաղա­փա­րով։

2021-ին հարցն ավե­լի սուր բնույթ է ստա­նում հատկա­պես, երբ խոսքը ՀՅԴ Բյուրո­յի անդամ Արմեն Ռուստամյա­նի մասին է։ Ո՞ւմ է նա հաշվե­տու. Բյուրո­յին, որի անդամն է ինքը։ Բայց նա Սեյրան Օհանյա­նի գլխա­վո­րած «Հայաստան» պատգա­մա­վո­րա­կան խմբի անդամ է, որը Ռոբերտ Քոչարյա­նի հովա­նա­վո­րության տակ է, ով շաբա­թը մեկ անգամ հավա­քում է իր խմբի ղեկա­վարնե­րին, այդ թվում՝ Իշխան Սաղա­թելյա­նին։ Դա նշա­նա­կում է, որ Արմեն Ռուստամյա­նը պատասխա­նա­տու է «Հայաստան» խմբի նախա­գահ Սեյրան Օհանյանի՞ն։ Բայց վերջինս ՀՅԴ անդամ չէ։ Ուրեմն ՀՅԴ Գերա­գույն մարմնի՞ն՝ ԱԺ փոխնա­խա­գահ Իշխան Սաղա­թելյա­նի գլխա­վո­րությամբ։ Սակայն, Բյուրո­յի անդամ Արմեն Ռուստամյա­նը Հայաստա­նի ՀՅԴ տնօ­րի­նության տակ չէ։ Բայց ուրեմն ու՞մ։ Փաստո­րեն ոչ մեկի, որովհետև, ինչպես որ Բյուրոն և ՀՅԴ Գերա­գույն մարմինն են քաղում իշխա­նության պտուղներն արյունա­պիղծ հարա­բե­րություննե­րում, այնպես էլ Արմեն Ռուստամյանն է նավարկում պղտոր ջրե­րում՝ մե՛րթ դեպի Բյուրոն, մե՛րթ դեպի Գերա­գույն մարմի­նը թիա­վա­րե­լով, բայց միշտ էլ ձգտե­լով օգուտ քաղել։ 1913-ին Միացյալ Նահանգնե­րի պատվի­րակնե­րի բացա­կա­յությունը նույնա­նում է 2022-ին «Կարսի պատմա­կան հոսանքի» բացա­կա­յության հետ, որը հապճեպ փոխա­րինվեց «Կարսի պաշտո­նա­կան հոսանքի» պատվի­րակնե­րով՝ առանց որևէ կանո­նադրա­կան ընթա­ցա­կարգի: Որո­շումնե­րի բովանդա­կա­յին աղքա­տությամբ VII-րդ Ընդհա­նուր Ժողո­վը համա­հունչ է XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի հետ՝ աննա­խա­դեպ շատ «պատճե­նած-փակցված» («copy-paste») որո­շումնե­րով՝ մի Ընդհա­նուր Ժողո­վից մյուսը, ինչն ավե­լի ճշգրիտ պատկե­րա­ցում է տալիս առկա ծանր մթնո­լորտի մասին: Էլ չենք խոսում 1913-ին և 2022-ին ՀՅԴ դատարկ գանձա­րա­նի մասին, ինչի վկա­յությունն է Ընդհա­նուր Ժողո­վի ոչ մարդա­շատ դահլի­ճը և անդրա­նիկ նիստի ժամա­նակ համա­խո­հի նվի­րատվության (300 000 դոլար) լավ բեմա­կա­նացված ցուցադրությունը, «Կարսին» հասկացնե­լով, որ առանց «պատմա­կան հոսանքի մեծա­հա­րուստնե­րի» էլ ՀՅԴ‑ն կարող է դժվա­րին դրությունից դուրս գալ:

Բայց եկեք մի քանի ամիս հետ գնանք, հենց 2019-ին XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վից հետո, որպեսզի հասկա­նանք Հայաստա­նում ՀՅԴ սաստկա­ցող  անհանգստության պատճա­ռը: Հետհրանտյան անցումա­յին նշյալ Ընդհա­նուր Ժողո­վի ավարտին Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի մտրա­կին ենթարկվող նոր Բյուրո­յին կոչ է արվում ապա­հո­վել Սփյուռքում ՀՅԴ միասնությունը և հետհե­ղա­փո­խա­կան Հայաստա­նում նրա պաշտպա­նությունը: Նախկի­նում (VI-րդ մաս) տեսել ենք, թե ինչպես Բյուրո­յի և ՀՅԴ Գերա­գույն մարմնի թեթև ձեռքով հրահրվել, կառա­վարվել և ուռճացվել է «Կարսի» ճգնա­ժա­մը։ Ասպա­րեզն այլևս Հայաստա­նում ՀՅԴ-ինն է և մասնա­վո­րա­պես նրա Հերթա­պա­հի­նը․ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը իշխա­նության մոլուցքով տառա­պող, կարճա­հա­սակ, առանց անձնա­կան հմայքի, առանց տեսլա­կա­նի կամ մտա­վոր տաղանդի մի վարչա­րար է։ Զուր ջանքեր են դաշնակցա­կան մամուլում նրա հեղի­նա­կած որևէ հոդված գտնե­լը, որը կվկա­յի իր հանճա­րի կամ փայլուն գաղա­փա­րա­կան բովանդա­կությամբ որևէ մտքի մասին։ Մի էլ փնտրեք, չեք գտնի։ Իրա­կա­նում, ՀՅԴ վարչա­կան աստի­ճա­նա­կարգում նրա անցած ուղին խառնա­ծին է: Դա և՛ լավ կանխամտածված հաշվարկի (մի պաշտո­նա­մո­լի հաշվարկ, որը Հրանտի կլո­նա­վորման (գենե­տի­կա­կան պատճե­նա­վորման) ձևաթղթի բոլոր վանդակներն էլ լրացրել է), և՛ պատե­հա­պաշտ ճարպիկ հաշվարկի արդյունք է (մի խորա­մանկ մարդու հաշվարկ, որին չէին սպա­սում, բայց ով եկավ պատա­հա­բար՝ հաջո­ղությամբ սողոսկե­լով իշխա­նության մեջ կամ որին հրա­վի­րել են առաջնորդնե­րի սեղա­նի շուրջ, այն դեպքում, երբ նրա անունը նույնիսկ հյուրե­րի ցուցա­կում չի եղել): Նա ավե­լի շատ առևտուր անո­ղի տեսք ունի, քան իսկա­կան քաղա­քա­կան առաջնորդի: Անհայտ լինե­լով Հայաստա­նում, ինչպես և ամբողջ աշխարհում, նրա հասցեա­գիրքը սահմա­նա­փակվում է Կանա­դա­յի իր նստա­վայր Լավա­լի պատգա­մա­վորնե­րի և ՀՅԴ միա­վո­րումնե­րի ղեկա­վարնե­րի հասցե­նե­րով: «Երգող է, երբ կարող է, քնա­բեր դեղ, երբ պետք է», այսպի­սին է Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի՝ խոսքից աղքատ, առանց նրբանկա­տության ու տեսլա­կա­նի ղեկա­վա­րի «ապրանքա­նի­շը»։ Ժպտե­րես ու թմբլիկ, բայց ամբարտա­վան տղա­մարդ, ով սիրա­մարգի պես պտտվում է իր կուսա­կիցնե­րի շուրջը, որոնք բոլորն էլ, նրա նման, ինչ-որ բան են պարտա­կան ​​Հրանտ Մարգարյա­նին: Ավե­լին, նա դա գիտի, բայց չի կարող խոստո­վա­նել։ Հերթա­պահն իր տեղը պարտա­կան ​​է նախկին պետ Հրանտի հետ «Կարսի» կործանման դիմաց կնքված գործարքին։ Բայց այն, ինչ նա կիմա­նա ավե­լի ուշ, այն է, որ խարդախ Հրանտը Բյուրո­յի քվեարկությունից անմի­ջա­պես առաջ XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում իր մերձա­վոր կուսա­կիցնե­րի հետ մեկ այլ գործարք է կնքել՝ մտա­ծե­լով․ «Թույլ Բյուրո կստեղծենք Հակո­բի շուրջ, և ես կվե­րա­դառնամ չորս տարուց։ Միևնույն ժամա­նակ, պետք չէ նրան չափից դուրս օգնել»։

Բավա­կան արագ տեղե­կա­նա­լով իր նախկին կուռքի փորձված հնարքի մասին՝ Հակո­բը, հպարտությունից դրդված, մտա­դիր է ցույց տալ, որ «Թույլ Բյուրո­յի» այս հարձա­կումը միայն հորինվածք է: Բայց փոխա­նակ անտե­սե­լու նախկին ինքնաոչնչացնող առաջնորդի վրեժխնդիր խոսքե­րը, Հակո­բը, փաստո­րեն, ցույց կտա նրան, որ նա իսկա­պես իր արժա­նի ժառանգորդն է, քանի որ երկա­րա­ժամկետ հեռանկա­րում նա հետհրանտյան ժամա­նա­կա­հատվա­ծը կվե­րա­ծի «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» ներա­ռա­վե­լա­պաշտա­կան ​​պայքա­րի ժամա­նա­կաշրջա­նի։ Իսկա­պես, 2019 թվա­կա­նից մինչ օրս առա­վե­լա­պաշտնե­րի շրջա­նում այս լարվա­ծությունը բնո­րոշ է Դաշնակցության քաղա­քա­կա­նությա­նը, որտեղ նրանցից երե­քի միջև այժմ հարա­բե­րություններ են հաստատվում Երև­ա­նում. մինչև 2019 թվա­կա­նը արյունա­պիղծ հարա­բե­րություններ էին Բյուրո­յի և Գերա­գույն մարմնի միջև՝ ողջ Դաշնակցությունը ողո­ղե­լով իրենց ապաշնորհությամբ և անհա­մա­ձայնություննե­րով. 2019 թվա­կա­նից ՀՅԴ‑ն վերածվել է եռա­կողմ հարա­բե­րության՝ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի (Բյուրո), Իշխան Սաղա­թելյա­նի (Գերա­գույն մարմին) և «Կամա­վո­րա­կան շարժում» նոր հայրե­նակցա­կան կազմա­կերպության նախա­գահ Հրանտ Մարգարյա­նի միջև։ ՀՅԴ պատմության մեջ չլսված դեպք է տեղի ունե­նում․ նախկին Հերթա­պա­հը որո­շում է իշխա­նություննե­րի կողքին կիսա­ռազմա­կան կառույց ստեղծել, որպեսզի պահպա­նի դաշնակցա­կան տարածքում և հանրության մեջ մնա­լու օրի­նա­կա­նությունը, և հազիվ էր ստեղծվել, երբ իր ընկեր Գեղամ Մանուկյա­նը, որը «Երկիր Մեդիա­յի» տնօ­րենն է, նրան հնա­րա­վո­րություն տվեց 2019 թվա­կա­նի դեկտեմբե­րին այն ներկա­յացնել հեռուստա­դի­տողնե­րին։ Ոչ ոք հիմար չէ, շատերն են հասկա­նում, որ Հրանտ Մարգարյա­նը շարունա­կում է խուսա­նա­վել հետնա­բե­մում՝ Հակո­բի և Իշխա­նի հետև­ում, և այժմ ցանկա­նում է վրեժ լուծել, հենվե­լով Իշխա­նի վրա՝ Հակո­բին թուլացնե­լու համար։

Անմի­ջա­պես Հերթա­պահ Հակո­բի առջև հայտնվե­ցին առա­ջին մարտահրա­վերնե­րը, հատկա­պես երեք գործի հետ կապված, որոնք բացա­հայտում են նրա տաղանդը՝ որպես առա­վե­լա­պաշտ, բայց և որպես Կուսակցության գլխա­վոր անզգա­յացնող, քանի որ նա ավե­լի շատ կրե­լու էր Հրանտի և Իշխա­նի հարվածնե­րը, քան դառնա­լու էր ՀՅԴ պատմության մեջ նոր էջ բացե­լու նախա­ձեռնո­ղը։ Նախ, Հակո­բը առե­րեսվում է Հայաստա­նի ՀՅԴ ներսում պառակտմա­նը, որտեղ «Նիկոլ Աղբալյան» ուսա­նո­ղա­կան միության (ՆԱՈւՄ) հիմնա­կան կորի­զը հրա­ժարվում է կատա­րել Գերա­գույն մարմնի հրա­մա­նը, որը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախա­րար Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Նիկոլ Փաշինյա­նի այս հավա­տա­րիմ ընկե­րը մեղադրվում է դպրո­ցա­կան ծրագրե­րում ապազգա­յին գաղա­փարներ քարո­զե­լու մեջ։ Անջա­տո­ղա­կաննե­րը հակադրվում են ղեկա­վա­րությա­նը՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ բողո­քի պահանջնե­րը հիմնա­վորված չեն, և, որ կուսակցա­կան հրա­մանն ավե­լի շատ պատրվակ է Փաշինյա­նի ռեժի­մը ապա­կա­յունացնե­լու, քան ուսա­նողնե­րի գործը պաշտպա­նե­լու համար։ Իր հերթին, Հակո­բը չի տեսնում, որ ապստամբնե­րի վտա­րումը վավե­րացնե­լով, ՀՅԴ‑ն իրեն կտրում է երի­տա­սարդությունից, հետև­ա­բար նաև ապա­գա­յից, մի խզում, որն ուժեղ ազդե­ցություն թողեց համալսա­րա­նա­կան համայնքի վրա՝ ի համե­րաշխություն ապստամբ ուսա­նողնե­րի: Այս պառակտումից 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րին ծնվեց «Անկա­խության սերունդ» («Génération Indépendance») ուսա­նողնե­րի խումբը, որը միա­ցավ «Մեր Ուղին» կարծիքնե­րի փոխա­նակման հարթա­կին։ Վերջի­նիս անունը վերցված է 1927 թվա­կա­նի մարտի 5‑ին լույս տեսած «Ազդա­կի» առա­ջին խմբագրա­կա­նից: Նախկին դաշնակցա­կաննե­րից կազմված և 2020 թվա­կա­նի մայի­սի 28-ին Երև­ա­նում տարբեր միա­վո­րումնե­րից ստեղծված այս առցանց հարթա­կը կոչ է անում Դաշնակցությա­նը ոտքի ելնել Հայաստա­նի ՀՅԴ ինքնասպան քաղա­քա­կա­նության և դաշնակցա­կան արժեքնե­րի ու ժառանգության խարխլման դեմ։

Այնուհետև Հակոբն ու իր Բյուրոն հակակրանքով արձա­նագրում են իրենց գծին թշնա­մա­բար տրա­մադրված դաշնակցա­կան կադրե­րի միմյանց հաջորդող արտաքսումնե­րը, մասնա­վո­րա­պես այն տարրե­րի, որոնք ձգտում են դեպի «Մեր Ուղին»։ Բացի Սփյուռքում գտնվող և 2018–2019 թվա­կաննե­րին վտարված ղեկա­վարնե­րից, այժմ հերթը հասել է նախկին ղեկա­վարնե­րին, ինչպի­սիք են Րաֆֆի Դուդակլյա­նը, որը պաշտո­նա­պես բռնության է ենթարկվել Բեյրութում անհայտ անձանց կողմից, և Հարութ Քալայջյա­նը, որը մեղադրվում է նախկին դաշնակցա­կաննե­րի՝ Աբո Պողիկյա­նի և Նազա­րեթ Բերբերյա­նի հետ կապ պահպա­նե­լու համար, ինչի մասին նրան տեղե­կացրե­ցին արտաքսման հարցազրույցի ժամա­նակ, որը պաշտո­նա­պես տեղի ունե­ցավ 2020 թվա­կա­նի հուլի­սի 29-ին: Նա հետևյալ գեղե­ցիկ պատասխանն էր տալու իր հավա­տաքննիչնե­րին և Գերա­գույն մարմնի անդամնե­րին․ «Երբվանի՞ց է Դաշնակցությունը խառնվում կուսակցա­կաննե­րի անձնա­կան կյանքին։ Եվ, եթե այդպես է, ինչո՞ւ նույն դիտո­ղությունը չեք անում ՀՅԴ այն անդամնե­րին, ովքեր շարունա­կում են ընկե­րություն անել Սերժ Սարգսյա­նին մտե­րիմ դաշնակցա­կան (ՀՅԴ-ից վտարված), նախկին պատգա­մա­վոր Աղվան Վարդանյա­նի հետ »։

Վերջա­պես, և սա ամե­նաա­մո­թա­լի բանն է Հակո­բի և նրա Բյուրո­յի համար, նրանք պետք է սպա­սեն իրենց նախկին առաջնորդ Հրանտի հարվածնե­րին, ով ամեն անգամ, երբ նոր դաշնակցա­կան ղեկա­վա­րությունը փորձում է մերձե­նալ Նիկոլ Փաշինյա­նի վարչա­կարգին, կարո­ղա­նում է հենց սկզբից տապա­լել նմա­նա­տիպ քայլե­րը, Նիկոլ Փաշինյա­նի դեմ որևէ հայտա­րա­րությամբ կամ գործո­ղությամբ, կա՛մ ուղղա­կիո­րեն, կա՛մ նրա կամա­կա­տարնե­րին և Գերա­գույն մարմնին դրդե­լով գործի անցնել։ Արդյունքն այն է, որ վարչա­պետ Փաշինյանն անմի­ջա­պես հետ քայլ արեց և հարցա­կա­նի տակ դրեց ՀՅԴ ղեկա­վա­րության դերը։ Ինչ վերա­բե­րում է Հակո­բին ու իր գործընկերնե­րին, ապա Հրանտի հետ նրա խզումը մեծա­նում է, և «խրա­մատնե­րի պատե­րազմ» է հայտա­րարվում երկուսի միջև, կարծես «Ընկեր Հրանտը պատե­րազմում է «Ընկեր Մարգարյա­նի դեմ»։

Ճիշտն ասած, ի՞նչ կարող ենք սպա­սել Հակո­բից և առա­վե­լա­պաշտնե­րից, որոնք պետք է ոչ միայն գործունեության անտե­սա­նե­լի ինքնա­վա­րություն ունե­նան՝ առե­րեսվե­լով Գերա­գույն մարմնի և ՀՅԴ-ում ու Հայաստա­նում հակա­նի­կո­լա­կան բողո­քի գլխա­վոր խմբա­վար Հրանտ Մարգարյա­նի հետ: Ի՞նչ կարե­լի է սպա­սել հատկա­պես Բյուրո­յի Հերթա­պա­հից, որը հրա­ժարվում է հաստատվել Հայաստա­նում. նրա համար իշխա­նությունն առաջնա­յին է խորհրդա­նիշնե­րից, փառա­սի­րությունը՝ ինքնիշխա­նությունից, Հերթա­պա­հի պաշտո­նի մոլուցքը՝ դաշնակցա­կա­նության աստվա­ծա­յին օրենքնե­րից, և ով առևտրա­յին գործա­կա­լի պես ճամփորդում է աշխարհով մեկ, այցե­լում տարբեր շրջաններ, ինչպես միջազգա­յին խոշոր ընկե­րության ներկա­յա­ցուցի­չը, ով գործուղման մեջ է՝ մարդկա­յին ռեսուրսնե­րի ուսումնա­սի­րության կամ միջոցներ հայթայթե­լու և, հատկա­պես, հեղա­փո­խա­կան երգե­րի երգա­ցանկը բարձրա­ձայն կատա­րե­լու համար: «Արյունոտ Դրո՛շ, վեհ Դաշնակցությա՛ն…»։ Ո՛չ, Հակո՛բ, կանգ ա՛ռ։ Ոչ ոք երգե­լու սիրտ չունի։ Այնպես որ, նրա­նից սպա­սե­լու ուրիշ բան չկա։

Եվ ժամա­նա­կի ընթացքում, Հայաստա­նից մինչև ԱՄՆ և Մերձա­վոր Արև­ելքից մինչև Ռուսաստան կամ Եվրո­պա­յից մինչև Լատի­նա­կան Ամե­րի­կա, Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը լավա­գույն դեպքում ծաղրի առարկա է, վատա­գույն դեպքում՝ անտարբե­րության: Նա իզուր է իր կողքին տեղա­վո­րել իր երկրպա­գունե­րին, ինչպի­սիք են՝ Հովսեփ Տեր-Գևորգյա­նը (Ֆրանսիա), Րաֆֆի Տոնա­պետյա­նը (Կանա­դա) և Արամ Գալուստյա­նը (Միացյալ Նահանգներ)՝ հսկե­լու այս երեք շրջաննե­րը՝ անկանխա­տե­սե­լի Ֆրանսիան, Կանա­դա­յի կալվածքը և ապստամբ Կալիֆոռնիան — ոչինչ չի օգնում, Հակո­բը ոչ մի ազդե­ցություն չունի իրե­րի ընթացքի վրա, նա հեղհե­ղուկ դաշնակցա­կա­նության մարմնա­ցումն է, որն արձա­նագրում է Գերա­գույն մարմնի որո­շումնե­րը՝ չհասցնե­լով գոյատև­ել, ոչ էլ ինքնա­հաստատվել ՀՅԴ ղեկին։ Դաշնակցա­կան մամուլում նրա հոդվածնե­րը իմաստա­զուրկ և անհե­տաքրքիր են, նա արտա­բե­րում է ավանդա­կան հռե­տո­րա­բա­նության լեզվի տարրեր, որոնք սովո­րում են դպրո­ցի նստա­րա­նից, ուր Բաբկեն Փափազյա­նը հանդես է գալիս որպես ուսուցիչ, որը հռե­տոր է՝ առանց հռե­տո­րա­կան տաղանդի։ «ՀՅԴ‑ն Հայաստա­նի երկրորդ բանակն է», «ՀՅԴ‑ն չգի­տի՝ ի՞նչ է պարտությունը», «Չկա ՀՅԴ ներսում և ՀՅԴ դրսում», «ՀՅԴ-ում ճգնա­ժամ չկա», նույն բանաստեղծության անընդհատ կրկնվող տողերն են, որոնք անդա­դար արտա­սանվում են խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նի կոմե­րի­տա­կաննե­րի առաջնորդի նույն վերամբարձ ոգև­ո­րությամբ և բեմ դուրս եկած դպրո­ցա­կա­նի նույն խանդա­վա­ռությամբ, ով հպարտ է՝ ծնողնե­րի առջև արտա­սա­նե­լիս… Տխուր տեսա­րան է:

Դաշնակցության շինության մարմա­րի մեջ կաղա­պարված առա­վե­լա­պաշտության գերին լինե­լով՝ կուսակցա­կաններն ավե­լի ու ավե­լի շատ են հայտնվում ղեկա­վա­րության խիստ հսկո­ղության տակ․ որքան ճգնա­ժա­մե­րը շատա­նում են, այնքան մամլի­չը սեղմվում է։ Ղեկա­վա­րությունը զգուշա­նում է բողո­քի շարժումնե­րից, որոնք Երև­ա­նից մինչև Լոս Անջե­լես տարածվում են Դաշնակցության ողջ կառույցում։ Կուսակցա­կան կարգը վտանգի տակ է, մինչդեռ ազգա­յին միա­վո­րումնե­րի ինքնա­վա­րությունը շարունա­կա­կան գործընթաց էր տասնամյակներ շարունակ, քանի որ գլխա­վոր իրա­դարձություննե­րը տեղի էին ունե­նում Երև­ա­նում, դաշնակցա­կան միա­վո­րումնե­րը դարձել էին ծայրա­մա­սա­յին, և իմաստ չկար ավե­լորդ եռանդ և ժամա­նակ ծախսել: Եթե միայն ղեկա­վա­րությունն այսպես չի մտա­ծում. բացի նրա­նից, որ վերջինս գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տության անունից դժո­խա­յին ռիթմ է պարտադրում, որը մարդկանց ուղե­ղը պղտո­րում է այն աստի­ճան, որ նրանց միտքը կտրում է իրա­կա­նությունից, դրա համա­ձայն ֆրանսիա­ցի կուսակցա­կա­նը պետք է մտա­ծի նույն կերպ, ինչպես Հայաստա­նի կուսակցա­կա­նը: Նա այժմ իր ժամա­նա­կը ծախսում է սոցիա­լա­կան ցանցե­րում կասկա­ծողնե­րին որսա­լով: Միայն դրա­նով է զբաղված։ Ինչպես մոլո­րա­կի ամե­նաբռնա­պե­տա­կան վարչա­կարգեր ունե­ցող երկրնե­րում, ինչպի­սիք են Հյուսի­սա­յին Կորեան կամ Չինաստա­նը, առա­վե­լա­պաշտներն իրենց ժամա­նա­կը վատնում են սոցցանցե­րում (Facebook, Twitter)՝ ստուգե­լով, թե ով է «հավա­նում» այլա­խոհնե­րի գրա­ռումներն ու լուսանկարնե­րը։ Այնուհետև նրանք գրում են այդ «խափա­նա­րա­րության» մեջ կասկածվող կուսակցա­կաննե­րին՝ պահանջե­լով հեռացնել իրենց «հավա­նումնե­րը», «սրտիկնե­րը» սոցցանցե­րի կասկա­ծե­լի անձնա­կան էջե­րից: Ղեկա­վա­րությունը, որը հասել է հսկո­ղության և հիմա­րության այս աստի­ճա­նի, ոչ միայն հիշեցնում է Ջորջ Օրուե­լի 1984 թվա­կա­նի վարպե­տաց աշխա­տանքը, այլև դա նախև­ա­ռաջ կործանված, անա­պա­գա, Պատմության աղբա­մա­նում կորստյան դատա­պարտված ղեկա­վա­րության վատա­ռողջության նշանն է։

Բայց քանի որ դա արվում է հակա­դաշնակցա­կա­նության դեմ պայքա­րի անվան տակ, այդ հաբն էլ կարծես կուլ տվե­ցին՝ լռելյայն հանդուրժե­լով։ Ի դեպ, «հակա­դաշնակնե­րի որսի» այդ սուրբ առա­քե­լության անունից է, որ 2019 թվա­կա­նի վերջին Բյուրո­յի և «պաշտո­նա­կան հոսանքի կենտրո­նա­կան կոմի­տեի» հրա­վե­րով ՀՅԴ Գերա­գույն մարմնի նախա­գահ Իշխան Սաղա­թելյա­նը գնաց «Կարս»՝ փոխանցե­լու հակա­դաշնակցա­կա­նության դեմ պայքա­րի իր բաղադրա­տոմսը, որը նրա պատկե­րացմամբ բաժանված է երեք հոսանքի. Հայաստա­նում և այլուր հանդի­պող դասա­կան հակա­դաշնակցա­կա­նությունը, որը խոր արմատներ է գցել պատմության մեջ, Երև­ա­նում իշխա­նության եկած Նիկոլ Փաշինյա­նի կուսակցա­կան մեծա­մասնության ժամա­նա­կա­կից հակա­դաշնակցա­կա­նությունը և կարգա­պա­հության թշնա­մի­նե­րի հակա­դաշնակցա­կա­նությունը, ինչպի­սիք են Աբո Պողիկյա­նը, Նազա­րեթ Բերբերյա­նը և Անդրա­նիկ Պողոսյա­նը: Համբե­րության գավա­թը լցվել է, անհայտ ծագմամբ այս մարդը դաս է տալիս 40 կամ 50 տարվա դաշնակցա­կան փորձ ունե­ցող երեք դատա­պարտյալնե­րի մանկության ընկերնե­րին, ընդ որում նրանցից ոմանք իրենց կյանքն են վտանգել այդ գործի համար։ Նրա հայտա­րա­րություննե­րը չեն հասնում «Կարսին», նա, ով եկել էր «պատմա­կան հոսանքը» մեկուսացնե­լու՝ նպա­տակ ունե­նա­լով «պաշտո­նա­կան հոսանքն» ամրապնդել, ապստամբություն է հրահրում, որը շրջվում է իր դեմ։ Անգամ Բյուրո­յի անդամնե­րին է տխրեցնում նրա ելույթը, բայց արյունա­կից հարա­զա­տության պատճա­ռով ոչինչ չեն ասում… Ո՞վ է այս Իշխան Սաղա­թելյա­նը։ Նա Հրանտ-Վահան զույգի օրի­նա­կան զավակն է։ Նա անուղեղնե­րի սերնդի այլանդակ նմուշ է, որը մեծա­ցել է այդ առա­վե­լա­պաշտ ​​զույգի դասա­խո­սություննե­րի ռիթմի տակ՝ Հայաստա­նի ՀՅԴ գլխա­վո­րությամբ։ Նա մարմնա­վո­րումն է այն ամե­նի, ինչը հետխորհրդայնությունը կուսակցա­կան առա­վե­լա­պաշտության հետ զուգակցված կարող է առա­ջացնել ամե­նա­վերջին հրե­շա­վո­րությամբ. ռազմա­տենչ վարչա­կարգ, մասնա­վո­րա­պես բռնա­պե­տա­կան ամբողջա­տի­րություն, ընդ որում՝ կարծես Իշխա­նը Հրանտի համար նույն արժեքն ուներ, ինչ Նիկո­լայ Եժո­վը Ստա­լի­նի համար: Անկենդան և աննպա­տակ «ՀՅԴ»-ն, որին պետք կլի­նի սողա­լով հայտնվել Ռոբերտ Քոչարյա­նի անկողնում՝ 2021-ին պատգա­մա­վո­րա­կան տեղ ստա­նա­լու համար, առանց նվա­զա­գույն համեստության ընդունում է «Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի» պաշտո­նը, երբ հոգու խորքում գիտի, որ ՀՅԴ‑ն երբեք չէր կարո­ղա­նա մուտք գործել խորհրդա­րան, եթե որո­շեր ինքնուրույն մասնակցել դրան, քանի որ դա կնշա­նա­կեր ինքնա­կործանման սկիզբ, ընդհուպ մինչև վերջնա­կան կործա­նում:

Բայց այսպի­սի բան «Իշխան Եժո­վի» մտքով չի էլ անցնում, նա, ով ուզում է դաշնակցության մարմնա­վո­րումը լինել, մինչդեռ միայն իր ամբարտա­վան ու անուղեղ ծաղրանկարն է։ Որովհետև նա իսկա­պես քմա­հաճ ամբարտա­վա­նության, գռե­հիկ նվաստացման, մտա­վոր դատարկության և անկապ ու սուտ պատմության մարմնա­ցումն է. «Շուտով այս իշխա­նությունը կվե­րա­նա, հաստատ է»,- չէր դադա­րում կրկնել նա ցուցադրա­կան տոնով Նիկոլ Փաշինյա­նի դեմ ծավալված շարժման ժամա­նակ։ «Մենք կվե­րա­դառնանք ԱԺ նիստե­րին մասնակցե­լու միայն մեր օրա­կարգով», — զգուշացրել էր այս լկտի արա­րա­ծը խորհրդա­րա­նի նիստե­րը ամիսներ շարունակ բոյկո­տե­լուց հետո, ի վերջո վերա­դառնա­լով՝ պոչը ոտքե­րի արանքը սեղմած և գլուխը կախ՝ իր օրա­կարգով վստահ և կայուն խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնության դիմաց։ Երբ գռեհկությունը հանդի­պում է միջա­կությա­նը, չպետք է զարմա­նալ այն փաստով, որ Հայաստա­նում Դաշնակցությունը ժողովրդա­կա­նություն չի վայե­լում։ Երբ ՀՅԴ‑ն Երև­ա­նում սահմա­նա­փակվում է երկու անողնա­շար անհատնե­րով, ինչպի­սիք են Իշխան Սաղա­թելյա­նը և Գեղամ Մանուկյա­նը, Նիկոլ Փաշինյա­նը կարող է հանգիստ քնել…

Հանգիստ քնե՞լ։ Ահա թե ինչ էր ուզում ընդդի­մությունը՝ երկու նախկին նախա­գահնե­րի՝ Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի ու «Հայաստա­նի ՀՅԴ» գլխա­վո­րությամբ, այն է՝ զրկել Երև­ա­նում երի­տա­սարդ Նիկո­լին իշխա­նությունից՝ օգտվե­լով 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի ռազմա­կան առճա­կա­տումից, որպեսզի տապա­լի այս մարդու խոցե­լի վարչա­կարգը, որը 2018‑ի գարնա­նը կարո­ղա­ցել էր նրանց զրկել իշխա­նությունից, որը, թվում է, իրա­վամբ նրանց էր պատկա­նում 1994 թվա­կա­նի հաղթա­նա­կից ի վեր։ Ինչպի­սի՜ վիրա­վո­րանք էր Նախկին վարչա­կարգի  համար զրկվել երկրի ռեսուրսնե­րից, որոնք նպա­տակ ունեին ամրապնդել այն, ինչ դարձել էր «Երև­անյան կարտել՝ խոշոր արդյունա­բե­րա­կան ձեռնարկություն»՝ քաղա­քա­կան-քրեա­ծին մի կառույց, որը բոլոր հնա­րա­վո­րություններն ուներ՝ հիմնա­վո­րա­պես կոռումպացված պետության ղեկին հանցա­գործնե­րի իրենց ցանցը ստեղծե­լու համար։

2018 թվա­կա­նին տապալված Նախկին վարչա­կարգի ուժե­րը ցանկա­նում են հավա­տացնել, որ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րին իրենց վրեժն են լուծում։ Եվ այդ մասին հայտնում են իրենց «քավո­րին»՝ նախկին հետխորհրդա­յին հանրա­պե­տություննե­րի կառա­վարման թելերն իր ձեռքում պահող Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ Պուտի­նին, քանի որ նա չի ճանա­չում նրանց ինքնիշխա­նությունը և նրանց պատժում է, եթե դիմադրում են իրեն։ Կրեմլի հետ անմի­ջա­կան շփման մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյա­նը ստանձնեց ընդդի­մության առաջնորդի դերը։ Սերժ Սարգսյա­նը երբեք էլ Մոսկվա­յի ուժեղ տղա­մարդու բարե­հա­ճությունը չի ունե­ցել։ Երբե՛ք։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյա­նը որո­շա­կի ուշադրության է արժա­նա­ցել Կրեմլում։ «Կապի­տուլյանտ» Նիկո­լի դեմ դավադրություն սարքե­լով, Հրանտն ու Իշխա­նը Ռոբերտին ու Սերժին, բայց հատկա­պես Ռոբերտին, հասկացնում են, որ վաղ թե ուշ նրա վարչա­կարգը կտա­պալվի։ Սակայն երեք փորձից հետո Նիկո­լը ոչ միայն մնաց Հայաստա­նի վարչա­պետ, այլև այդ ընթացքում ամրապնդեց իր իշխա­նությունը և սերտ կապեր պահպա­նեց Ռուսաստա­նի և Արևմուտքի հետ՝ չնա­յած 2020 թվա­կա­նի պարտությա­նը և Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի դժվա­րություննե­րին։ Երեք փորձ, երեք տանջա­լից ձախո­ղում. առա­ջին փորձին Հրանտը և Իշխա­նը հասկացնում են, որ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ին և 10-ին խորհրդա­րա­նի վրա հարձա­կումնե­րով վարչա­կարգը կփլուզվի։ Եվ անհա­ջո­ղություն են կրում։ Երկրորդ փորձին Իշխա­նը Ռոբերտին հավա­տացնում է, որ ընտրություննե­րի միջո­ցով 2021 թվա­կա­նի հունի­սի 21-ին վարչա­կարգը կփլուզվի։ Հասկա­նա­լի է, որ Ռոբերտի քարո­զարշա­վը, որի մարտա­կան ​​թևն էր ՀՅԴ‑ն, լավ էր կազմա­կերպված։ «Ռոբերտը հաղթե­լու է, դա հաստատ է»,- սրանք մի հաղորդագրության խոսքերն են, որը SMS-ով շրջա­նառվում է մի հեռա­խո­սից մյուսը, ինչը նման է Խաժակ Տեր-Գրի­գորյա­նի՝ «1991 թվա­կա­նի հոկտեմբե­րի 16-ին նախա­գա­հա­կան ընտրություննե­րի առա­ջին փուլում Սոս Սարգսյա­նի հաղթա­նա­կի» մասին պնդմա­նը։ Շարունա­կությունը մեզ ծանոթ է … Այս դեպքում նույնպես կատարյալ ձախո­ղում է, Նիկոլ Փաշինյա­նը հաղթում է ընտրություննե­րում, թեկուզ մասնակցության ցուցա­նիշն այնքան էլ բարձր չէ: Բայց այս ընտրության դրվագն ավե­լի շուտ «Հայաստա­նի ՀՅԴ»-ի դագա­ղին խփված  վերջին մեխն էր, երբ վերջինս գերա­դա­սեց վաճա­ռել այն, ինչ մնա­ցել էր իր հոգուց՝ խորհրդա­րա­նում մի քանի տեղ մուրա­լու համար։ Ի վերջո, երրորդ փորձով Իշխա­նը համո­զում է Ռոբերտին, որ փողո­ցա­յին և քաղա­քա­ցիա­կան անհնա­զանդության միջո­ցով Դիմադրության շարժումը (2022) կհաղթի, և որ այս վարչա­կարգը ինքնա­լուծարվե­լու է։ Նորից ու նորից ամեն ինչ ձախողվում է: Անընդհատ ձախո­ղում ու միայն ձախո­ղում: Խորհրդա­րա­նի աշխա­տանքը բոյկո­տե­լը, Երև­ա­նի մայրուղի­նե­րը փակե­լը, Ֆրանսիա­յի հրա­պա­րա­կում մի քանի հարյուր ցուցա­րար հավա­քե­լը ոչ մի նպա­տա­կի չեն ծառա­յում, բացա­ռությամբ՝ ցույց տալու ՀՅԴ թուլությունը և Իշխա­նի ու Գեղա­մի կատարյալ անզո­րությունը՝ գլխա­վո­րե­լով մի քանի հարյուր մարդուց բաղկա­ցած երթե­րը, մինչդեռ սփյուռքի կուսակցա­կաննե­րին ստի­պում են հավա­տալ, որ «տասնյակ հազա­րա­վոր մարդիկ փողո­ցում են», և «դավա­ճան Նիկո­լը կամ թուրք Նիկոլն այլևս երկար չի դիմա­նա»:

Բռնության, քվեա­տուփի ու փողո­ցի միջո­ցով գործող «Դիմադրության շարժումն» իսպառ տապալվեց։ Իհարկե, արտա­քուստ այն ներկա­յացվում է որպես հաջողված շարժում, բայց հետնա­բե­մում ամեն ինչ շատ ավե­լի մտա­հո­գիչ է ՀՅԴ‑ի համար։ Քոչարյա­նա­կա­նությա­նը միա­նա­լով և Ռուսաստա­նի հետ միա­վորվե­լով՝ ՀՅԴ‑ն իսպառ կորցրել է ինքնա­վա­րությունը, այն ընդա­մե­նը հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյա­նի մարտա­վա­րա­կան թև, ով անհամբե­րություն դրսև­ո­րե­լով՝ պակաս պտուղ չի քաղում իր քաղա­քա­կան վերա­դարձից՝ այդպի­սով ՀՅԴ իրա­կան Հերթա­պա­հը դառնա­լով։ Օգտվե­լով կուսակցա­կան առա­վե­լա­պաշտներ Հակո­բի, Հրանտի և Իշխա­նի միջև ստեղծված գաղջ մթնո­լորտից՝ նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը, որը երկար դատա­վա­րությունից հետո դեռևս բանտ վերա­դառնա­լու սպառնա­լի­քի տակ է, կարո­ղա­նում է Հայաստա­նում ՀՅԴ‑ն քթից բռնած ման ածել. հեռա­կա­ռա­վա­րել դաշնակցա­կան մեքե­նան արտա­սահմա­նում և Հակո­բին գցել Իշխա­նի, Իշխա­նին՝ Հակո­բի աչքին։ Իսկ Հրանտն ասպա­րե­զում չի երև­ում, ի՞նչ է նրան պատա­հել։

Դա XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի առեղծվածնե­րից մեկն է: Ժողո­վի բացումից մի քանի շաբաթ առաջ Հրանտը, որին մինչ այդ լռության էր մատնել Հակո­բի «թույլ Բյուրոն» իր ժամա­նա­կավրեպ հայտա­րա­րություննե­րի համար, որոնք  միայն պայթեցրե­ցին ՀՅԴ‑ի և Նիկոլ Փաշինյա­նի միջև եղած մի քանի կամուրջնե­րը մինչև 2020 թվա­կա­նի ռազմա­կան պարտությունը, 2021 թվա­կա­նի դեկտեմբե­րի 25-ին դուրս եկավ թմբի­րից: Իր ծննդա­վայրից՝ Իրա­նից, նախկին Հերթա­պա­հը, որը հատուկ հրա­վիրված էր Թեհրան՝ նշե­լու ՀՅԴ 132-ամյա­կը, օգտվե­լով առի­թից՝ հայտա­րա­րում է, որ «պատե­րազմը չի ավարտվել», և «որ 2020‑ի պարտությունը նաև Ազգի կուսակցության պարտությունն է», այլ կերպ ասած՝  ՀՅԴ պարտությունն է, և նա այստեղ, որպես իսկա­կան առա­վե­լա­պաշտ, կրկնում է Հովնան Դավթյա­նի պաշտա­մունքա­յին արտա­հայտությունը, առ այն, որ «անհնար է համա­կերպվել, այլա­պես դա կլի­նի Հայաստա­նի վերջը»։ Ելույթը մարտա­կան ​​է, միտքը՝ պարզ, և ուղերձն ուղղված է պատվի­րակնե­րին, ովքեր պատրաստվում են բռնել Կովկա­սի ճանա­պարհը՝ Երև­ա­նում և Դիլի­ջա­նում կայա­նա­լիք XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վին մասնակցե­լու համար։ Կոնկրետ ի՞նչ նկա­տի ունի։ Պարզա­պես ցուցադրե­լով Բյուրո­յի գործին վերա­դառնա­լու իր հավակնությունը՝ խաղադրույք կատա­րե­լով երկու նպա­տա­կի վրա՝ ՀՅԴ-ին դուրս բերել «Հայաստան» դաշինքից և լուծել «Կարսի» խնդի­րը խաղաղ ճանա­պարհով։

Հայաստա­նի մասին ներքին քննարկումնե­րի ժամա­նակ՝ 2021 թվա­կա­նին, Հրանտն իր անհա­մա­ձայնությունն էր հայտնել Ռոբերտ Քոչարյա­նի հետ դաշինքի վերա­բերյալ՝ նախընտրե­լով, որ ՀՅԴ‑ն միայնակ ներկա­յա­նա ընտրողնե­րին կամ ընդհանրա­պես չներկա­յա­նա՝ ընդա­մե­նը դադար տալով, մինչև իսկ հարա­բե­րություննե­րը վերա­կանգնե­լով Սերժ Սարգսյա­նի հետ։ ՀՅԴ‑ն, մեծա­մասնության ձայնե­րով որո­շեց հակա­ռա­կը, չնա­յած բողո­քի աննա­խա­դեպ ալի­քին, որը կապված էր Ռոբերտ Քոչարյա­նի հետ միասնության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու հետ, Հրանտը կապե­րը խզեց Իշխա­նի հետ և առանձնա­ցավ ՀՅԴ Գերա­գույն մարմնից: Հիմա ամեն մարդ իր համար է, իսկ ավե­լի ճիշտ, ինչ վերա­բե­րում է Հրանտին, նա ՀՅԴ-ին պոկում է Ռոբերտի ճիրաննե­րից՝ այն սկուտե­ղի վրա Սերժ Սարգսյա­նին մատուցե­լու համար։ Մի խնա­մա­կա­լությունից մյուսը կամ «մի օր  վասալ  (ծառա)՝ ընդմիշտ վասալ (ծառա) »:

Ինչ վերա­բե­րում է «Կարսի» ճգնա­ժա­մին, Հրանտն առաջ ընկավ՝ զգուշո­րեն հրա­հանգե­լով իր շրջա­պա­տի կուսակցա­կաննե­րից մեկին՝ կապ հաստա­տել ԱՄՆ-ում գտնվող Վիգեն Հովսեփյա­նի հետ՝ փորձե­լով ձեռք բերել ընդհա­նուր համա­ձայնություն. «Չեղարկել բոլոր սանկցիա­նե­րը, նորից ընդգրկել նախկին կուսակցա­կաննե­րին ՀՅԴ-ում երկու տարի ժամկե­տով՝ առանց պատասխա­նատվության ենթարկե­լու և չեղյալ հայտա­րա­րել ընթա­ցիկ դատա­վա­րություննե­րը»: Այսպի­սով, Հրանտը ցանկա­նում է համախմբո­ղի, խաղա­ղություն սերմա­նո­ղի, առաջնորդի կերպա­րի մեջ մտնել, որն ունակ է շրջել իր որո­շումնե­րը և հանդես գալ որպես համախմբող ուժ։ Համոզված լինե­լով, որ կապ չունի «Կարսի» պառակտման հետ, նա իրեն իրա­վունք է վերա­պա­հում մտա­ծե­լու, որ կարող է խելամտության պոռթկման պահին դիվա­նա­գի­տություն բանեցնել՝ պատրաստ լինե­լով իր ուժե­րը ներդնել ՀՅԴ վերա­միա­վորման համար։ Բայց «պատմա­կան հոսանքը» չի խաբվում, գիտի, թե ինչ արժեն Հրանտի խոսքե­րը, և այս պայմաննե­րում անի­մաստ է շտա­պել և սպա­սել բանա­վե­ճե­րի վերսկսմա­նը՝ լավ հասկա­նա­լու համար, այդպի­սով ժամա­նա­կին մի քիչ ժամա­նակ տալով։

Եռագլուխ առա­վե­լա­պաշտա­կան ​​մարմնով, Հրանտն էլ՝ մյուս կողմից, դրվում են անձնա­կան ռազմա­վա­րություննե­րի հիմքե­րը. Հակոբն ու Իշխա­նը դավեր են նյութում և կազմա­կերպվում են՝ վերջնա­կա­նա­պես վիժեցնե­լով խռո­վա­րար Հրանտի փորձը։ Իշխա­նը մերժում է «Հայաստան» դաշինքից դուրս գալու գաղա­փա­րը, ավե­լի լավ է Ռոբերտը, քան Սերժը, և ավե­լի լավ է Հայաստա­նի Գերա­գույն մարմի­նը մնա, քան Հրանտը վերա­դառնա։ Հակո­բը մերժում է Հրանտի՝ դեպի «Կարս» քայլ անե­լու առա­ջարկը։ Իսկա­պես առնվազն անվա­յե­լուչ կլի­ներ թույլ տար, որ Հրանտը հայտնվի որպես խաղա­ղա­րար, երբ նա երկար ժամա­նակ եղել է «Կարսի» գլխա­վոր հրկի­զո­ղը, թողնե­լով նրան՝ Հակո­բին, միայնակ կրե­լու անհանդուրժո­ղա­կա­նության և ձախողման պատասխա­նատվությունը։ Հանդես գալով «Ընկեր Հրանտին» հեռացնե­լոււ օգտին՝ Հակոբն ու Իշխա­նը փրկում են իրենց սեփա­կան հոսանքը կամ «Ընկեր Մարգարյա­նին» կործանվե­լուց և մնում են «ձիու թամբին»։ Իրենց նախկին առաջնորդին պահեստա­յիննե­րի նստա­րա­նին նստեցնե­լուց բացի, ո՞րն է Հակո­բի և Իշխա­նի համա­ձայնության իրա­կան պատճա­ռը։ Դերե­րի պարզ բաշխում է. Իշխա­նին բաժին է ընկել Հայաստա­նում քաղա­քա­կան կյանքն իր հայե­ցո­ղությամբ տնօ­րի­նե­լու հոգսը, պահանջե­լով, որ Հակո­բը 2–3 հոգուց ոչ ավել կուսակցա­կան ունե­նա Երև­ա­նի Բյուրո­յում՝ իրեն չստվե­րե­լու համար, Հակո­բին՝ «Կարսի» հետ կապված ճգնա­ժամն իր ուզա­ծի պես կարգա­վո­րե­լու հոգսը՝ դրա­նում Իշխա­նի լիարժեք աջակցությունը պահանջե­լով։

Իշխան Սաղա­թելյա­նը գոհ է. Հայաստա­նում կա Բյուրո­յի երեք անդամ, որոնցից մեկը հսկո­ղության տակ գտնվող պատգա­մա­վոր է (Արմեն Ռուստամյան), երկրորդը՝ Հայ դատի գրա­սենյակնե­րի պատասխա­նա­տուն է (Կիրո Մանո­յան), երրորդը՝ կազմա­կերպչա­կան հարցե­րով պատասխա­նա­տուն (Արսեն Համբարձումյան), մի խոսքով, երեք պարտա­կա­նություն՝ առանց ներքա­ղա­քա­կան աստա­ռի։ Ինչ վերա­բե­րում է Դավիթ Իշխանյա­նին, ով ծագումով արցախցի է և Բյուրո­յի վերջին կովկասցի անդա­մը, նա ղեկա­վա­րում է Բյուրո­յի գործե­րը՝ աստի­ճա­նա­բար ավե­լի մեկուսա­նա­լով Հայաստա­նի Հանրա­պե­տությունից։

Հակոբ Տեր-Խաչա­տուրյանն էլ է գոհ. Հայաստա­նի պատվի­րակնե­րի ներգրավվա­ծության շնորհիվ, Ընդհա­նուր Ժողո­վի նախա­գա­հությունն է վերջնա­գիր հղում «Կարսի պատմա­կան հոսանքին»՝ ժամա­նակ տալով մինչև մարտի 6‑ը, այսինքն՝ Ժողո­վի փակման նախօրյա­կին, կատա­րել Դաշնակցության կարգադրությունը. «Ընդունել ՀՅԴ կազմա­կերպչա­կան սկզբունքնե­րը որպես միակ կանո­նադրություն, ՀՅԴ-ին պատկա­նող բոլոր նյութա­կան միջոցնե­րի վերա­դարձ և հաշիվնե­րի կառա­վա­րում և Միացյալ Նահանգնե­րի դատա­րաննե­րում առկա դատա­կան ​​գործընթացնե­րի անհա­պաղ դադա­րե­ցում։ Այս առա­ջին երկու կետե­րի շուրջ համա­ձայնության դեպքում Ընդհա­նուր Ժողո­վը կրկին կուսումնա­սի­րի Բյուրո­յի կողմից ձեր նկատմամբ ձեռնարկված կարգա­պա­հա­կան միջոցնե­րը։ Ձեր պատասխա­նը պետք է ուղարկել ոչ ուշ, քան մարտի 6‑ը, Երև­ա­նի ժամա­նա­կով ժամը 24:00‑ը՝ գրե­լով [email protected] էլեկտրո­նա­յին հասցեով, չպա­տասխա­նե­լու  դեպքում, դա կդիտվի որպես բացա­սա­կան պատասխան»։ «Կարսի» գնդա­կը XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի դաշտը գցե­լով՝ Հակոբն այդ գործն այլևս չի ներկա­յացնում որպես Բյուրո­յի և ապստամբնե­րի մենա­մարտ, որն առա­ջին հերթին կարող է խափա­նել նրա անձնա­կան ապա­գան։ Բայց հիմա նա այդ պատասխա­նատվությունը գցում է ողջ ՀՅԴ‑ի վրա՝ ինքն իրեն ազա­տե­լով այդ ծանր բեռից՝ Ընդհա­նուր Ժողո­վի վրա բարդե­լով ձախողման բոլոր հետև­անքնե­րը, փորձում է «պատմա­կան հոսանքի» մեկուսացման մարտա­վա­րություն կիրա­ռել՝ հրահրե­լով ՀՅԴ‑ն ապստամբնե­րի դեմ։ Բայց ո՞վ կարող է հավա­տալ երջա­նիկ ավարտին, երբ բռնա­պե­տության այդքան ապա­ցույց կա: Ո՞վ կարող է հավա­տալ այս վերջնագրի (ultimatum) հաջո­ղությա­նը: Ո՞վ կարող է հավա­տալ, որ կարե­լի է դիմել տղա­մարդկանց և կանանց, ովքեր իրենց ամբողջ ուժը տվել են իրենց քաղա­քա­կան հանձնա­ռությամբ փրկե­լու ՀՅԴ‑ն: Փաստո­րեն, Կուսակցությունը կցանկա­նար խզել «Կարսի» հետ ցանկա­ցած հաշտություն և այլ կերպ չէր վարվի։ Մենք չգի­տենք, թե ինչ է պատասխա­նել «պատմա­կան հոսանքը», հավա­նա­բար մերժել են դատա­կան գործին ընթացք տալ, սակայն գիտենք, որ XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ավարտից հետո ոչինչ չի փոխվել։

Իր առա­վե­լա­պաշտ ընկերնե­րի այդքան բացարձա­կա­մո­լության դեմ կատա­ղությունից խելա­գարված Հրանտ Մարգարյա­նը շրխկացնում է Ընդհա­նուր Ժողո­վի դուռը։ Նա գրա­զը տանուլ է տվել և այժմ ապրում է՝ Բյուրո­յի գործե­րից հեռա­ցած: Բյուրո, որի ընտրությունը, ինչպես տեսանք, ինչ-որ պայմա­նա­վորվա­ծություննե­րի առարկա էր Հակո­բի և Իշխա­նի միջև, բայց որոշ լրա­ցուցիչ խուսա­նա­վումնե­րով։ Նախ, «Կարսի պաշտո­նա­կան հոսանքը» փորձեց պաշտոն ձեռք գցել Բյուրո­յի կազմում, սակայն նրա երկու պատվի­րակնե­րը՝ Տարոն Տեր-Խաչա­տուրյանն ու Հովիկ Սալի­բան, բանակցություննե­րի ընթացքում վիճե­ցին միմյանց հետ՝ յուրա­քանչյուրը ցանկա­նա­լով, որ ինքն ընտրվի՝ չզի­ջե­լով այդ արտո­նությունը մյուսին։ Արդյունքում՝ ոչ մեկը չընտրվեց: Եվ նրանց ճակատնե­րին այժմ գրված է՝ «ամեն տեղ նշա­նակված, ոչ մի տեղ չընտրված»: Մյուս խուսա­նա­վումն ավե­լի մարտա­վա­րա­կան է. պատգա­մա­վորնե­րը ծանո­թա­ցել են ԱՄՆ-ում ապստամբնե­րի նկա­րագրին: Նրանք, ըստ էության, Լիբա­նա­նից և Սիրիա­յից են, այնպես որ, եթե Ընդհա­նուր Ժողովն ընտրի երկու կուսակցա­կա­նի, մեկը՝ Սիրիա­յից, մյուսը՝ Լիբա­նա­նից, ազգա­յին-մշա­կութա­յին համե­րաշխության այդ փոքրիկ դրսև­ո­րումը կարող է իր ազդե­ցությունն ունե­նալ և բոլո­րին խելքի բերել: Կոնկրետ այս նպա­տա­կով Բյուրո­յում ընտրվել է ծագումով սիրիա­ցի, բայց ԱՄՆ-ում հաստատված Խաժակ Մկրտչյա­նը, իսկ Բյուրո­յում ընտրվել է Լիբա­նա­նում ՀՅԴ հին վարձա­կալ Մկրտիչ Մկրտչյա­նը։ Նրանց առա­քե­լությունը պարզ է. վերա­միա­վո­րել ՀՅԴ‑ն, ինչ-որ չափով Հարություն Շահրիկյա­նի ոգով, ով 1897 թվա­կա­նին կարո­ղա­ցավ համախմբել թուրքա­կան Հայաստա­նից եկած ֆիդա­յի­նե­րին Խանա­սո­րի արշա­վանքի ժամա­նակ՝ ի պատասխան 1896 թվա­կա­նին Վանում հայ հեղա­փո­խա­կաննե­րի ջարդե­րի։ Այս ֆիդա­յի­նե­րի և արշա­վանքի կազմա­կերպիչ, իր դաժան մեթոդնե­րով հայտնի Նիկոլ Դումա­նի միջև լարվա­ծության ֆոնին, Քրիստա­փո­րը ստի­պեց հրա­մա­նա­տարնե­րին ինքնուրույն լուծում գտնել, բայց ապարդյուն։ Ապա, նա հրա­մա­յեց ծնունդով Օսմանյան կայսրութունից Հարություն Շահրիկյա­նին առա­ջարկել իր միջնորդությունը՝ վեճը հարթե­լու համար։ Քրիստա­փո­րի այս մերձա­վո­րը շահեց խաղը։ Ֆիդա­յի­նե­րը միա­վո­րե­ցին զինված ուժե­րը, բայց Նիկոլ Դումա­նը ստիպված եղավ հրա­մա­նա­տա­րությունը  զիջել Վարդա­նին, որը, սակայն, դեմ էր այդ գործո­ղությա­նը։ Ավե­լի քան մեկ դար անց երկու Մկրտչյաննե­րը կգնա՞ն Հարություն Շահրիկյա­նի հետքե­րով։

Դեռ վաղ է դա պնդել, բայց մի բան հաստատ է, որ վերջին Ընդհա­նուր Ժողովն իր ձախողմամբ և վտանգա­վոր որո­շումնե­րով հարվա­ծում է Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը՝ Ռուսաստա­նում չափա­զանց շատ ներգրավված լինե­լով, արդյո՞ք ՀՅԴ‑ն այդպի­սով վտանգի չի ենթարկում իր անկա­խությունը, Դաշնակցության պատմա­կան հավա­տամքը։ XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի եզրա­կա­ցություննե­րը վտանգա­վոր են նաև հանրա­պե­տության կայունության համար, որովհետև Նիկոլ Փաշինյա­նին որպես «դավա­ճան, կապի­տուլյանտ, թշնա­մուն հանձնվե­լու պատրաստ մարդ, գերեզմա­նա­փոր և Թուրքիա­յի կամ Արևմուտքի գործա­կալ» ներկա­յացնե­լու փոխա­րեն, ճիշտ կլի­ներ հարգել ընտրություննե­րի արդյունքն ու ժողովրդա­վա­րությունը, հրա­ժարվել հաստա­տութե­նա­կան խաղից, հակա­ռակ դեպքում առա­վե­լա­պաշտնե­րի ձեռքում գտնվող ՀՅԴ‑ն կթուլացնի Հայաստա­նը, որը ոմանց աչքում դարձել է ձախողված պետություն։ Ի վերջո, Հայաստան-Արցախ-Սփյուռք ռազմա­վա­րա­կան կապին առնչվող բանաձև­ե­րը ոչ մի նշա­նա­կություն չունեն, եթե ՀՅԴ միասնությունից մնա­ցած փշրանքնե­րը գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տության շուրջ ամրապնդե­լու կամք չի դրսև­որվում։ Այս ռազմա­վա­րությունը, որը խարսխված է ոչ իրա­կան քաղա­քա­կան և գաղա­փա­րա­կան գծին, մղում է ամե­նա­տարբեր հիմար և անօ­գուտ արարքնե­րի, ինչպես օրի­նակ՝ պատա­հա­բար երկու-երեք հոգով հակա­նի­կո­լա­կան կարգա­խոսներ բղա­վե­լը Փարի­զում Հայաստա­նի դեսպա­նա­տան դիմաց կամ ԱՄՆ-ում ընդունե­լության ժամա­նակ ՀՀ դեսպա­նի վրա արյուն թափե­լով կամ էլ Թուրքիա­յի դրո­շով ծաղկե­փունջ դնե­լով ԱՄՆ այցե­լած Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րի նստա­վայրի դիմաց։ Չկա՞ մեկը Կուսակցությունում, որ տեսնի, որ այդ աղա­ղա­կող դրսև­ո­րումնե­րը ոխի և անզո­րության նշան են: Դրա­նով ուզում են տպա­վո­րություն թողնել, որ ամեն ինչ լավ է, մինչդեռ ամեն ինչ վատ է… Որովհետև, իրոք, ամեն ինչ վատ է, ամեն ինչ փխրուն է։ Դաշնակցության Գերա­գույն մարմի­նը Հակո­բի հետ իր համա­ձայնությունից ի վեր յուրօ­րի­նակ հեղաշրջում է կատա­րել Դաշնակցության մեջ։ Իշխա­նը շատացրել է արտա­սահմանյան այցե­րը, որպեսզի մեծացնի իր հեղի­նա­կությունը, կապեր հաստա­տի եվրո­պա­կան և այլ կուսակցություննե­րի հետ և առա­ջին հերթին ցույց տա, որ ինքը Բյուրո­յի նոր Հերթա­պահն է, մինչդեռ Հրանտը շարունա­կում է դրա­մա­հա­վա­քը: Ռոբերտ Քոչարյա­նի հետ դաշինք կնքե­լով՝ Իշխա­նի ՀՅԴ‑ն իրա­կա­նացնում է Ռուսաստան-Հայաստան միացյալ պետության մեջ Հայաստա­նի ներգրավման գաղա­փարն այնպես, ինչպես Ռուսաստան-Բելա­ռուս միա­վորման նախա­գիծն է։ Այսպի­սով, ՀՅԴ‑ն պարզա­պես փոքր խաղա­ցող չէ նախկին ռուսա­մետ կոա­լի­ցիա­յում: Այն իսկա­պես նեո­ռուսա­կան կայսրությունում անկա­խության թուլացման շարժիչ ուժն է:

Բայց Հակոբ-Իշխան միությունը ժամա­նա­կա­վոր է։ Այն այլևս չի գործում այն պահից իվեր, երբ Ռուսաստա­նը կեղտոտ քայլ արեց Հայաստա­նի նկատմամբ՝ թույլ տալով Ադրբե­ջա­նին հարձակվել 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 13–14-ին, կարծես խզվել էր Ռուսաստան-Հայաստան պաշտպա­նա­կան կապը։ «Հակոբ-Իշխան» միությունն ավե­լի է խարխլվում, այնպես, որ Ռուսաստա­նը բաց թողեց Ռոբերտ Քոչարյա­նին՝ գործի դնե­լով Արցա­խում ռուսա­հայ մեծա­հա­րուստ Ռուբեն Վարդանյա­նին, իսկ Հայաստա­նում՝ «Հայգազպրո­մի» նախկին ղեկա­վար և մինչ թավշյա հեղա­փո­խությունը Հայաստա­նի նախկին վարչա­պետ Կարեն Կարա­պետյա­նին։ Սա ցույց է տալիս, որ հին վարչա­կարգի ժամա­նա­կաշրջանն ավարտվել է։ Ուրեմն ի՞նչ նպա­տա­կով կարող է օգտա­գործվել Ռոբերտը, եթե Մոսկվա­յի կողմից ասպա­րեզ իջած տիրոջ այս երկու սուրհանդակնե­րը (missi dominici) նոր հերթա­փոխ են պատրաստում: Ռուսաստա­նը, հետև­ա­բար, ձեռք քաշեց Ռոբերտից, որը մի քանի անհա­ջո­ղություննե­րից հետո հասկա­նում է, որ ՀՅԴ‑ն ոչինչ չի ներկա­յացնում Հայաստա­նում, և որպես այդ պառակտման նշան, միլիո­նա­տեր Ռոբերտը դադա­րեցնում է ՀՅԴ ամբողջ ֆինանսա­վո­րումը: Արդյունքն այն է, որ Հակոբ-Իշխան կապը խափանվում է։ XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վը դատարկ է իր ողջ բովանդա­կությամբ, որը ցույց է տալիս վերջին երկու հետհրանտյան Ընդհա­նուր Ժողովնե­րի սխալ վերլուծություննե­րը, բայց առա­վե­լա­պաշտնե­րը շարունա­կում են ղեկա­վա­րել: Իշխանն այլևս «քավոր» չունի, եթե Ռոբերտը երես թեքի նրա­նից։ Հակոբն այլևս վարկ չունի, եթե Ընդհա­նուր Ժողո­վը կրկին լռում է։ Իսկա­պես, ի՞նչ քաղա­քա­կան ապա­գա ունի ռուսա­մետ ՀՅԴ‑ն, երբ Մոսկվան չի կարող կատա­րել իր պարտա­վո­րություննե­րը և Անկա­րա­յին ու Բաքվին գերա­դա­սում է Երև­ա­նից: Ի՞նչ ֆինանսա­կան ապա­գա ունի ՀՅԴ‑ն, երբ պարտքե­րը կուտակվում են, իսկ «Երկիր» հեռուստաընկե­րությունը կանգնած է սնանկության եզրին: Բայց այս ամե­նը պետք է քողարկվի երկու ձևով՝ սևացնել հակա­ռուսա­կան գործա­կալ լինե­լու մեջ մեղադրվող Նիկո­լի Հայաստան պետությունը և հավա­տացնել, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը հրա­ժարվում են հեռարձակման արտո­նա­գիր տալ «Երկիր» հեռուստաընկե­րությա­նը, որպեսզի արդա­րացնեն փակումը, որը նրա քթի տակ է:

Հակոբն այլևս առանձնա­պես ընտրություն չունի. հետև­ա­բար անհրա­ժեշտ է շրջվել դեպի «ՀՅԴ բանկը»՝ դեպի «Կարսի պատմա­կան հոսանքը», առանց վերջնագրի կամ ամբարտա­վա­նության՝ «վտարվածնե­րին համախմբե­լով, թողնե­լով Կարսի երկու ճյուղե­րին Շրջա­նա­յին Ժողով գումա­րել և ընդունե­լով այդ ժողո­վում ընտրված ղեկա­վա­րությա­նը» ։ «Պատմա­կան հոսանքը» պատրաստվում է 2023 թվա­կա­նի հունվա­րին անցկացնել իր Շրջա­նա­յին Ժողո­վը՝ այժմ առա­ջարկե­լով համաշխարհա­յին մասշտա­բով Դաշնակցության վերա­կազմա­վորման ընդհա­նուր օրա­կարգ։

Ինչպի­սի՜ շրջա­դարձ (volte-face) Բյուրո­յից։ Մի խուսա­նա­վում, որն ամենև­ին չեն կիսում ոչ Իշխա­նի Գերա­գույն մարմի­նը, ոչ էլ Տարոն Տեր-Խաչա­տուրյա­նի «Կարսի պաշտո­նա­կան հոսանքը»։ Առա­ջի­նը վերա­դառնում է Ազգա­յին Ժողով, բայց թշվառն այլևս օրա­կարգ չունի, նրա օրե­րը որպես պատգա­մա­վոր հաշվված են, քանի որ Ազգա­յին Ժողո­վը կողմ է քվեարկել նրա հեռացմա­նը ԱԺ փոխխոսնա­կի պաշտո­նից՝ խորհրդա­րա­նի կանո­նա­կարգը խախտե­լու համար, և հիմա, խորհրդա­րա­նի դահլի­ճում կուչ եկած, նա իր դժբախտ վիճակն է ողբում։ Երկրորդը դառնա­ցած է և, Բյուրո­յի և «պատմա­կան Կարսի հոսանքի» մերձե­ցումը խափա­նե­լու համար, հայտա­րա­րում է Կալիֆոռնիա­յից տասնյակ դաշնակցա­կաննե­րի, այդ թվում՝ ակա­դե­մի­կոս Արա Խանջյա­նի վտարման մասին: Տարոն Տեր-Խաչա­տուրյա­նը և Իշխան Սաղա­թելյա­նը՝ չցանկա­նա­լով դառնալ Բյուրո­յի և «Կարսի կենտրո­նա­կան կոմի­տեի» մերձեցման կողմնա­կի վնասնե­րը, մտա­դիր են շարունա­կել ծանրութեթև անել։ Իշխանն ուզում է ոչնչացնել Բյուրոն և շրջա­գա­յել աշխարհով մեկ՝ ներկա­յա­նա­լով որպես ՀՅԴ նոր ղեկա­վար։ Ինչ վերա­բե­րում է Տարոն Տեր-Խաչա­տուրյա­նին, ապա նա ցանկա­նում է խզել Երև­ա­նի և Կալիֆոռնիա­յի միջև սպասվող գործարքը: Նրանք, ովքեր տարի­ներ շարունակ եղել են Ռոբերտ Քոչարյա­նի և Բյուրո­յի «օգտա­կար ապուշնե­րը», հանկարծ դարձել են «անպետք ապուշներ», որոնք այժմ միայն խնդրում են գոյություն ունե­նալ։ Արդյո՞ք Հայաստա­նում ՀՅԴ‑ի վերջին գոյութե­նա­կան ճգնա­ժա­մի ակա­նա­տեսն ենք լուծա­րումից առաջ։ Միգուցե։ Ընդ որում այն ժամա­նակ, երբ վերջա­պես երև­ում է «ո՛չ՝ Նախկիննե­րին, ո՛չ՝ Ներկա­նե­րին» Երրորդ ճանա­պարհի սկիզբը: Իսկ ի՞նչ անել: Եվ ինչո՞ւ ՀՅԴ‑ն՝ իրա­կան ՀՅԴ‑ն, շարունա­կում է այդքան մեծ նշա­նա­կություն ունե­նալ, երբ նրա ծաղրանկա­րը վերջա­պես մարում է Երև­ա­նում:

Կայծ Մինասյան


Ինչու՞ ավե­լի շատ հարձակվել ՀՅԴ‑ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (Մաս VIII)

Դաշնակցությունը վերա­դարձնել կուսակցա­կան շարքե­րին (Մաս IX և վերջ)

________________________________________

Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I)
Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (Մաս II)
Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (Մաս III)
Մարուխյա­նա­կան և հետմա­րուխյա­նա­կան տասնամյակնե­րը (1981–1998) (Մաս IV)
ՀՅԴ‑ն Հայաստանու՞մ. օճա­ռի պղպջակ (1998–2019) (Մաս V)
“Ձայն մը հնչեց Կալիֆոռնիա­յից…” (Մաս VI)

Առնչվող Հոդվածներ