25 C
Yerevan

Ծանրա­գույն Մեղք

Շրջա­պա­տուած լինե­լով մահմե­դա­կան անբա­րեա­ցա­կամ ու թշնա­մի տարրե­րով, հայ ժողո­վուրդը մի կոյր հաւատ է ունե­ցել, թէ այդ հեղձուցիչ մթնո­լորտից ռուսն է, որ պիտի ազա­տի իրեն։ Ասա­ծիս ապա­ցոյց կարող է լինել Ղարա­բա­ղի վերջին դէպքե­րը․..

Գէորգ Թորո­յեան

ԱՄԷՆԱԽՈՇՈՐ ՎԷՐՔԸ‘ ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹԻՒՆՆ Է

(Հատուած ՀՀ վարչա­պետ Հ. Օհանջա­նեա­նի ելոյթից,
Յուլիս, 1920)

«Այսօր մենք կասկա­ծից դուրս պիտի համա­րենք այն համա­ձայնութիւնը, որ կնքուած է խորհրդա­յին ռուսաստա­նի եւ թուրք ազգայնա­կաննե­րի պարագլուխ մուստաֆա քեմա­լի միջեւ, որ ամիսներ առաջ հրա­պա­րա­կուեց մամուլում:

Կասկա­ծից դուրս պիտի համա­րենք, որովհե­տեւ բոլոր այն դէպքե­րը, որոնք տեղի են ունե­ցել վերջին երկու ամիսնե­րի ընթացքում ու տեղի են ունե­նում նաեւ այսօր թէ՛ մեր երկրում եւ թէ՛ սահմաննե­րի վրայ, ոչ այլ ինչ են, եթէ ոչ յիշեալ համա­ձայնա­գի­րը իրացնե­լու անհրա­ժեշտ փորձեր:

Հայ ժողո­վուրդը իր աշխարհագրա­կան ու ազգագրա­կան պայմաննե­րի շնորհիւ, միշտ իր հոգու խորքում ունե­ցել է մի հիւանդոտ մտայնութիւն, որից նա դժուա­րութեամբ է կարո­ղա­նում ազա­տուել: Դա այն կոյր ռուսա­սի­րութիւնն է, որ միեւնոյն ժամա­նակ դարձել է մեր հասա­րա­կա­կան-պետա­կան կեանքի ամե­նա­ցաւոտ վէրքը:

Շրջա­պա­տուած լինե­լով մահմե­դա­կան անբա­րեա­ցա­կամ ու թշնա­մի տարրե­րով, հայ ժողո­վուրդը մի կոյր հաւատ է ունե­ցել, թէ այդ հեղձուցիչ մթնո­լորտից ռուսն է, որ պիտի ազա­տի իրեն։ Ասա­ծիս ապա­ցոյց կարող է լինել Ղարա­բա­ղի վերջին դէպքե­րը․..

Ի՞նչ պէտք է անէք դուք, մենք ամէնքս, դրութիւնը Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում վերա­կանգնե­լու եւ առհա­սա­րակ ռուս-թաթա­րա­կան վտանգը Հայաստա­նից հեռացնե­լու համար:

Ես պարտք եմ համա­րում կրկին անգամ յիշեցնել, որ հայ կեանքի ամե­նա­խո­շոր վէրքը ռուսա­սի­րութիւնն է, որ պէտք է բոլոր միջոցնե­րով արմա­տա­խիլ անել այն, քանի որ ռուսա­սի­րութիւնը ներկա­յումս մեր թշնա­մի­նե­րից խոշո­րա­գոյնն է:

Փոխել հայ քաղա­քա­ցի­նե­րի հոգե­բա­նութիւնը, ճանա­չեցնել տալ նրան իր իսկա­կան թշնա­մի­նե­րին եւ ազա­տել նրան իր միա­միտ հաւա­տից՝ կը նշա­նա­կի մեծա­պէս ապա­հո­վել Հայաստա­նի գոյութիւնն ու անձեռնմխե­լիութիւնը:

Մտէք ժողովրդի մէջ, պարզե­ցէք նրան դէպքե­րի իսկա­կան պատկե­րը, եւ թող նա տեսնի, որ ռուսաստա­նը եղբայրա­ցել է Հայաստա­նի ոխե­րիմ թշնա­մի թուրքիա­յի հետ, թող նա համո­զուի, որ մեր սահմաննե­րի վրայ կատա­րուող յարձա­կումնե­րը աշխարհա­կալ եւ բռնա­կալ ռուսաստա­նի առաջ դէպի թուրքիա ճանա­պարհ բանա­լու նպա­տակ ունի:

Թող նա հասկա­նայ, որ քայքա­յուած, ահա­բե­կուած, սովի ու ցրտա­հա­րութեան մատնուած ռուսաստա­նը երբեք չի մտա­ծել հայ ժողովրդի փրկութեան մասին եւ, վերջա­պէս, թող նա գիտակցի, որ իր փրկութեան ճանա­պարհը հարթո­ղը ինքն է, իսկ յարա­տեւ ապա­հո­վութեան եւ երջանկութեան միակ երաշխի­քը՝ ամբողջա­ցած հայրե­նի­քի անկա­խութիւնը»:

Համօ Օհանջա­նեան (Համա­զասպ, 1873–1947)
Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տութեան վարչա­պետ

Ա. Զ.

Հոդվա­ծը՝ Գէորգ Թորո­յեա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ