Ամենից առաջ մեզ պետք է սեփական ներուժը հավաքել, սեփական պոտենցիալը կշռել, հաշվել, բայց նույնիսկ դա բավարար չի լինելու ու անհրաժեշտ է իրական դաշնակիցներ հավաքագրել, իրական հարաբերություններով:
Արթուր Խաչիկյան
Civilnet-ի հյուրն է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային դրությանն ու Հայաստանի՝ այդ իրավիճակում ելքեր փնտրելու անհրաժեշտության գիտակցմանը;
Արթուր Խաչիկյանի խոսքով մենք դեռևս չենք գիտակցում, որ 90-ականներին գործող աշխարհակարգն այլևս չկա: Այլևս գոյություն չունեն այն աշխարհաքաղաքական ազդեցության գոտիները, ինչ որ առաջ էր: Նոր աշխարհ է ձևավորվում: Ամենալայն ու վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում, որին մենք անհաղորդ ենք:
Նոր աշխարհի ձևավորման, թերևս ամենացայտուն օրինակը ռուս-ուկրաինական պատերազմն է: Դա Եվրոպայում 1915թ. հետո առաջին լուրջ, մեծ պատերազմն է: Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունն ի վերջո հասցրեց ռազմական բախման, որը և մենք տեսնում ենք Ուկրաինայում:
Դոկտորի կարծիքով պատերազմը, շատ հավանական է, որ այս տարի ևս չդադարի, քանի որ ռուսներն իրենց տնտեսությունն ամբողջությամբ մոբիլիզացնում են պատերազմի համար, իսկ Ուկրաինան հսկայական օգնություն է ստանում՝ և՛ փող, և՛ զենք: Արևմուտքն արդեն հսկայական գումարներ և մեծ քանակությամբ զենք է մատակարարել և մատակարարում, այնպես, որ պատերազմի մոտալուտ ավարտի մասին պետք չէ մտածել: Այս պատերազմի ավարտից շատ բան է կախված: Արցախի հարցը ևս, բայց դժբախտաբար ՀՀ-ն հիմա գրեթե ոչինչ չի կարողանում անել գոնե տեսական վտանգներին պատրաստվելու համար:
Արթուր Խաչիկյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները: Նրանք 2018թ. ընտրեցին լիբերալ-դեմոկրատական Եվրոպան, բայց մենք տեսնում ենք, որ արևմուտքի օգնությունը գրեթե զրոյական է: Մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ ուժն է հարց լուծում ու այդ պարագայում հույս դնել միջազգային հասարակության վրա անիմաստ է, քանի որ հիմա բոլորի ուշադրությունը ռուս-ուկրաինական պատերազմն է:
Մենք փորձեցինք հրաժարվել Ռուսաստանից ու գնալ դեպի Եվրոպա, բայց երկու աթոռին միաժամանակ նստելու մեր փորձերը հանգեցրին նրան, որ մենք ընկանք այդ երկու աթոռների արանքը: Հայաստանը շարունակաբար կրկնել է նույն սխաները և երբեք փորձ չի արել հույսն ինքն իր վրա դնել: Դա նոր բան չէ: Այդ կործանարար սխալը արդեն տասնամակներ է տևում և Արցախի կորուստը, անցյալ տարվա սեպտեմբերյան հարձակումը, այսօրվա միջանցքի փակումը դրա վառ ապացույցն են: Ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություններն այդպես էլ չեն կարողացել կայացնել Հայաստանը:
Խոսելով ռուսների դերակատարության մասին, դոկտոր Խաչիկյանն այն համոզմունքը հայտնեց, որ մենք իզուր ենք փորձում ուրիշներին իրենց շահերը բացատրել, երբ մերը չենք հասկանում: Ռուսները այս պահին ոչ մի կերպ չեն ցանկանում բախման մեջ մտնել այստեղ, որը համարում են երկրորդ ճակատ և բացի դրանից, եթե նրանք ռազմական ելույթ սկսեն, ապա խաղաղապահից կվերածվեն հակամարտող կողմի, իսկ դա կարող է բերել նրան, որ ադրբեջանցիները կարող են նրանց ստիպել հեռանալ այստեղից: Արևուտքը ևս ամեն ինչ անելու է, որ ռոսւները հեռանան այստեղից, իսկ տագնապալին այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան նաև արևմուտքում են ընկալվում որպես թանկ գործընկերներ: Դրա մասին ասել է հենց Իեն Ստոլտենբերգը: Մեր տարածաշրջանը ամենավատ կոնֆլիկտային կետերից մեկն է: Կա Իրանի գործոնը, բայց Իրանն այն ուժը չէ, որը կարողանա ամբողջապես հակակշռել թուրքական վտանգին:
Դոկտոր Խաչիկյանը ասաց, որ կա արևմտյան Թուրքիա՝ Թուրքական Հանրապետությունը և Արևելյան Թուրքիա՝ Ադրբեջան ու այդ պարագայում նրանց ուժերը գերակշռում են մեզ՝ մեկը քառասունի դիմաց հարաբերակցությամբ: Ռուսները մեզնով այնքան հետաքրքրված չեն, ինչքան մենք ենք կարծում և այն քաշն ու թափը չունենք, որ մեզ հետ հաշվի նստեն, քանի որ տարիներով ոչինչ չենք արել այդ քաշն ունենալու համար, իսկ Արևմուտքի կողմից միայն բանավոր խոստումներ ենք լսում, այն էլ մեծ մասամբ դեկլարատիվ մակարդակով, այն դեպքում, երբ նույն Արևմուտքը Ուկրաինային օգնում է և՛ խոսքով, և՛ գործով: Հայաստանը փակուղու մեջ է:
Արթուր Խաչիկյանը նշեց, որ ամենից առաջ մեզ պետք է սեփական ներուժը հավաքել, սեփական պոտենցիալը կշռել, հաշվել, բայց նույնիսկ դա բավարար չի լինելու ու անհրաժեշտ է իրական դաշնակիցներ հավաքագրել, իրական հարաբերություններով:
Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարցին Արթուր Խաչիկյանը ատասխանեց, որ խաղաղություն հնարավոր է, բայց միայն այն դեպքում, երբ դու կարող ես ճնշել ու սահմանափակել դիմացինի ներուժը, նա պիտի հասկանա, որ եթե հարձակվեց քո վրա, ապա դա իր վրա շատ թանկ է նշելու, իսկ այս պարագայում մենք, ցավոք, այն երկիրը չենք, որից թշնամին վախենա և դաշնակիցը՝ հարգի:
Ամբողջական տեսանյութը՝