16.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1919‑ի սկզբին Ռուսաստա­նում ձեւա­վորվել էր առնվազն երեք իշխա­նություն, որոնցից յուրա­քանչյուրն ուներ բավա­րար չափով զինված ուժեր, եւ հայտնի չէր, թե ինչով կավարտվի նրանց պայքա­րը։


Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության արտա­քին քաղա­քա­կա­նության կարեւոր ուղղություննե­րից էր Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը։ Կարող էր թվալ, թե մասնատված եւ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի մեջ թաթախված Ռուսաստա­նը հնա­րա­վո­րություն չուներ հարա­բե­րություններ հաստա­տե­լու Անդրկովկա­սի հանրա­պե­տություննե­րի հետ։ Սակայն փաստե­րը վկա­յում են, որ անգամ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ամե­նա­ծանր պահե­րին թե՛ Ռուսաստա­նը, թե՛ Հայաստա­նը պահպա­նում էին հարա­բե­րություննե­րը։

1919թ. հունի­սի սկզբին Անդրկովկա­սում տեղե­կություններ են տարածվում, որ գենե­րալ Դենի­կի­նի զորա­մա­սե­րը գրա­վել են Դաղստա­նի մի շարք շրջաններ։ Համա­ձայն շրջա­նառվող լուրե­րի՝ Ադրբե­ջա­նից եւ Վրաստա­նից Դենի­կի­նը պահանջում էր ընդունել իր իշխա­նությունը՝ փոխա­րե­նը խոստա­նա­լով լայն ինքնա­վա­րություն։

«…Լեռնա­կան հանրա­պե­տության գրա­վումը անմի­ջա­կան սպառնա­լիք է Ադրբե­ջա­նի անկա­խությա­նը: Ադրբե­ջա­նի բոլոր կուսակցություններն ու հոսանքնե­րը համա­ձայն են, որ Ադրբե­ջա­նի ժողո­վուրդը պարտա­վոր է կռվել այդ վտանգի դեմ: Եվ այդ պայքա­րի մեջ նա կունե­նա հավա­տա­րիմ բարե­կամներ ու դաշնա­կիցներ՝ ի դեմս Անդրկովկասյան հանրա­պե­տություննե­րի, որոնք գիտակցում են, որ մեր հանրա­պե­տության վտանգը՝ վտանգ է նաեւ մյուս հանրա­պե­տություննե­րի համար»,- գրում էր «Ադրբե­ջան» թերթը։

Վրաստա­նը նույնպես խիստ մտա­հոգված էր Դենի­կի­նի առաջխա­ղացմամբ եւ փորձում էր համա­ձայնության գալ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի հետ՝ Հյուսի­սից սպառնա­ցող վտանգին համա­տեղ ուժե­րով դիմա­կա­յե­լու համար։ Միա­ժա­մա­նակ, վրա­ցա­կան քաղա­քա­կան որոշ շրջա­նակներ քննա­դա­տում էին Հայաստա­նին՝ ասե­լով, թե հայե­րը Դենի­կի­նի կողմից են, քանի որ չեն պատրաստվում ռազմա­կան գործո­ղություններ ծավա­լել նրա դեմ։ Խոսե­լով Դենի­կի­նի դեմ Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի համա­տեղ հանդես գալու մասին՝ Գեգեչկո­րին 1919թ. հունի­սին հայտա­րա­րել էր, որ «Ադրբե­ջա­նը մեզ հետ է, իսկ մյուս հանրա­պե­տությունը չէ կարող չեզոք մնալ եւ ընդհա­նուր թշնա­մու դեմ դուրս չգալ»։

Մեկ այլ քաղա­քա­կան գործիչ՝ Արսե­նա­ձեն, խորհրդա­րա­նում ասել էր, որ Դենի­կի­նը Հայաստա­նը դիտարկում է որպես կամա­վո­րա­կաննե­րի «պահեստի բանակ»։ «Մենք պետք է պահանջենք, որ Հայաստա­նի պատասխա­նա­տու շրջաննե­րը բացե ի բաց հայտա­րա­րեն. ճի՞շտ է ասում Դենի­կի­նը, թե ստում է հյուսի­սի հետա­դի­մա­կան գենե­րա­լը։ Բայց մենք հավա­տում ենք, որ նույնիսկ հակա­ռակ իր կառա­վա­րությա­նը Հայաստա­նի դեմոկրա­տիան մեզ հետ կլի­նի Դենի­կի­նի դեմ»։

Հայաստա­նի դիրքո­րո­շումը

Դեռեւս 1918 թվա­կա­նին Հայաստա­նը փորձում է ուղիղ կապեր հաստա­տել Լենի­նի իշխա­նության եւ անմի­ջա­կան շրջա­պա­տի հետ։ Այդ հարա­բե­րություննե­րը խաթարվում են Ստե­փան Շահումյա­նի սպա­նությունից հետո. բոլշեւիկնե­րը համա­րում էին, որ Շահումյա­նի ձախողման համար մեղա­վոր են ՀՅԴ Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րը։

1918‑ի աշնա­նը, երբ սովը մոլեգնում էր Հայաստա­նում, իշխա­նություննե­րը կապեր են հաստա­տում Կուբա­նի եւ Հարա­վա­յին Ռուսաստա­նի իշխա­նություննե­րի հետ հացա­հա­տիկ գնե­լու եւ Հայաստան ուղարկե­լու համար։

Ռուբեն Տեր-Մինասյա­նը, անդրա­դառնա­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին, գրում է, որ Ռուսաստա­նի հետ բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ «ստեղծե­լու ձգտումը միշտ եղել է Հայաստա­նի ղեկա­վարնե­րի եւ Բյուրո­յի մտա­հո­գության առարկան»։ Ըստ Ռուբե­նի՝ հայե­րը Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի բարե­լա­վումով հույս ունեին նվա­զեցնել ադրբե­ջա­նա­կան եւ թուրքա­կան վտանգը, հացա­հա­տիկ եւ ռազմամթերք ստա­նալ, ինչպես նաեւ ակնկա­լում էին Ռուսաստա­նի կողմից Հայաստա­նի անկա­խության ճանա­չումը։

Այս հարցե­րը կարգա­վո­րե­լը ծայրա­հեղ դժվար էր, եւ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի ողջ բարդությունը պայմա­նա­վորված էր Ռուսաստա­նում տիրող բազմիշխա­նությամբ ու քաո­սով։ 1919‑ի սկզբին Ռուսաստա­նում ձեւա­վորվել էր առնվազն երեք իշխա­նություն, որոնցից յուրա­քանչյուրն ուներ բավա­րար չափով զինված ուժեր, եւ հայտնի չէր, թե ինչով կավարտվի նրանց պայքա­րը։

«Այդ ժամա­նակ կային երեք Ռուսաստան՝ Դենի­կի­նի, Կոլչա­կի, Լենի­նի։ Երեքն ալ համա­հա­վա­սար ուժեղ, երեքն ալ նույնքան հավա­նա­կա­նություններ ունեին, որ տերը պիտի դառնան ամբողջա­կան Ռուսաստա­նի, բայց երեքն ալ միմյանց թշնա­մի։

Երեք Ռուսաստա­նի հանդեպ մեր վերա­բերմունքը եւ սպա­սե­լիքնե­րը եղած են նույնա­տե­սակ, առանց գերա­դա­սե­լու մեկին կամ մյուսին, առանց նրանց պայքա­րին մասնակցե­լու կամ պայմա­նա­վորվե­լու օժանդա­կե­լու մեկին մյուսի դեմ։ Հարա­բե­րության հիմք է եղած, որ Հայաստան, իբրեւ անկախ պետություն, կուզե Ռուսաստա­նի բարյա­ցա­կա­մությունը եւ բարի դրա­ցիությունը ապա­հո­վել։ …Երեք Ռուսաստա­նի հետ էլ առանձին-առանձին բանակցություններ կվարվեր» (Ռուբեն, Հայ հեղա­փո­խա­կա­նի մը հիշա­տակնե­րը, հատոր 7, Երեւան, 1990):

Բաքվում հայ զինվորնե­րին հավա­քագրե­լու փորձե­րը

Ռուսաստա­նի Հարա­վի զինված ուժե­րը ներկա­յա­ցուցիչներ ունեին Անդրկովկա­սի բոլոր հանրա­պե­տություննե­րում. Հայաստա­նում էր գնդա­պետ Զինկեւի­չը։ Դենի­կի­նի բանա­կը, թեեւ 1919-ին գարնանն ու ամռա­նը զգա­լի հաջո­ղություններ էր ունե­ցել, սակայն փոքրա­թիվ էր եւ մշտա­կան համալրման կարիք ուներ։ Հյուսի­սա­յին Կովկա­սի եւ Անդրկովկա­սի ներկա­յա­ցուցիչնե­րը փորձում էին տարբեր միջոցնե­րով կամա­վո­րա­կաններ հավա­քագրել բոլշեւիկնե­րի դեմ պայքա­րե­լու համար։

Արդեն 1919թ. գարնա­նը Բաքվի հայկա­կան տեղե­կատվա­կան բյուրոն հաղորդում էր, որ Կովկասյան բանա­կի շտա­բը գենե­րալ Պրժեւալսկու գլխա­վո­րությամբ Բաքվում հայ զինվորնե­րին ու սպա­նե­րին հավա­քագրում է Հյուսի­սա­յին Կովկաս ուղարկե­լու համար։

Բաքվի հայկա­կան տեղե­կատվա­կան բյուրո­յի հուշա­գիր

07.03.1919

Գաղտնի

Բաքվի հասա­րա­կա­կան կյանքի առա­վել կարեւոր երեւույթնե­րից մեկը զորա­կոչն է, որը կազմա­կերպում է Կովկասյան բանա­կի շտա­բը, ի դեմս՝ գենե­րալ Պրժեւալսկու, որպես Կամա­վո­րա­կան բանա­կի ներկա­յա­ցուցիչ։

Երեւույթը էական է եւ կարող է լուրջ անդրա­դարձ ունե­նալ ընդհա­նուր ազգա­յին ճակա­տագրի վրա։

Խնդիրն այն է, որ Բաքվի զինվո­րա­կան ջոկատնե­րի զորացրումից հետո այստեղ մեծ թվով հայ զինվորներ ու սպա­ներ են մնա­ցել, որոնք բառա­ցիո­րեն փողո­ցում են եւ չունեն գոյա­տեւման որեւէ միջոց։ Զորա­կո­չը, որը հաց, հագուստ եւ ռոճիկ է խոստա­նում, այս գործա­զուրկնե­րին զանգվա­ծա­բար հրա­պուրում է, որոնց մտա­դիր են ուղարկել Հյուսի­սա­յին Կովկաս՝ բոլշեւիզմի դեմ պայքա­րե­լու։

Ենթադրե­լով, որ այս երեւույթը հղի է ապա­գա հետեւանքնե­րով, փաստի մասին տեղյակ ենք պահում հայկա­կան հանրա­պե­տությա­նը՝ համա­պա­տասխան քայլեր ձեռնարկե­լու համար» (ՀԱԱ, Ֆ.200, ց.1, գ.180, թ.12)։

1 մլն 200 հազար փամփուշտ՝ Դենի­կի­նից

Ռուսաստա­նի Հարա­վի Կամա­վո­րա­կան բանա­կում եւ Կուբա­նում Հայաստա­նը ներկա­յացնում էր Հովհաննես Սաղա­թելյա­նը, որը 1919թ. մարտին, ՀՀ կառա­վա­րության որո­շումով պաշտո­նա­պես դառնում է դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ։ Նրա ակտիվ աշխա­տանքի շնորհիվ զգա­լիո­րեն բարե­լավվում են հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը։ Հետա­գա­յում՝ 1920թ., Դենի­կի­նը հայկա­կան բանա­կին ուղարկում է Մոսին հրա­ցա­նի 1 մլն 200 հազար փամփուշտ, ինչպես նաեւ հացա­հա­տիկ եւ այլ ապրանքներ։ Ռուբեն Տեր-Մինասյա­նը նշում է, որ Դենի­կի­նի աջակցությունը վճռա­կան նշա­նա­կություն է ունե­ցել հայկա­կան բանա­կի համար.

«…Մեր պահեստնե­րում ընդա­մե­նը ունեինք 150 000 Մոսի­նի փամփուշտ, այսինքն ոչինչ՝ 10 000 հրա­ցա­նի համար։ Եթե այդ ռազմամթերքը չհասներ, իրոք Հայաստա­նը զինա­թափ կարե­լի էր համա­րել այդ թվա­կաննե­րին. այդ փամփուշտնրը փրկե­ցին մեզ եւ միջոց տվին հետա­գա կռիվնե­րը առաջ տանե­լու»։

Հովհաննես Սաղա­թելյա­նից բացի, Դենի­կի­նի հետ շփումներ ուներ Աշոտ Տոնյա­նը, որը Ուկրաի­նա­յում եւ Ռուսաստա­նում Հայաստա­նի զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչն էր։ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին Տոնյա­նը ծառա­յել էր Դենի­կի­նի շտա­բում եւ լավ հարա­բե­րություններ ուներ նրա հետ։ Դոնի, Կուբա­նի, Թերե­քի ռազմա­կան գործո­ղություննե­րին նաեւ հայեր էին մասնակցում, եւ քանի որ այդ շրջաննե­րը հաճախ ձեռքից ձեռք էին անցնում, հայե­րին բոլշեւիկնե­րը հալա­ծում էին։ Տոնյա­նը հանձնա­րա­րություն է ստա­նում հանդի­պել Ռուսաստա­նի Հարա­վի զինվո­րա­կան ղեկա­վա­րությա­նը եւ համո­զել, որպեսզի Կամա­վո­րա­կան բանա­կի հայ մարտիկնե­րին ազա­տեն ծառա­յությունից եւ ուղարկեն Հայաստան։

«Բոլշեւիկնե­րը զայրա­նում էին, որ հայե­րը կամա­վոր էին մտնում Դենի­կի­նի բանա­կը եւ նրան օգնում։ Եվ երբ նրանք նորից վերա­դարձան Դոն, Կուբան եւ Թերեք, սկսե­ցին հայե­րին ճնշել։ Այդ վիճա­կին վերջ տալու համար՝ ստիպված եղա Դենի­կի­նից խնդրել, որ հայե­րին ազա­տի Կամա­վո­րա­կան Բանա­կից։

Դենի­կի­նը իմ զեկույցը լսե­լուց հետո, կարգադրեց հնա­րա­վո­րության սահմաննե­րում օգնել Հայաստա­նի բանա­կին եւ իրա­գործել իմ ներկա­յացրած առա­ջարկություննե­րը» (Աշոտ Տոնյան, Ռուսա­կան բանա­կի հայ սպա­յի մը հուշե­րը, Հայրե­նիք, 1964թ., թիվ 9, Բոստոն)։

Կոլչա­կի ողջույննե­րը

1919թ. մայի­սի վերջին փոխվում է իրադրությունը հակա­բոլշեւիկյան ուժե­րի ճամբա­րում. որոշվում է բոլոր ուժե­րը միա­վո­րել եւ գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար նշա­նա­կել ծովա­կալ Կոլչա­կին։ 

Հունի­սին Ղրի­մում, Դոնում, Ուկրաի­նա­յի այլ շրջաննե­րում սպի­տակգվարդիա­կաննե­րի հաղթա­նակնե­րի օրե­րին Հայաստա­նը որո­շում է դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ ունե­նալ նաեւ Կոլչա­կի զորա­բա­նա­կում։ Հունի­սի 5‑ին Հայաստա­նի խորհրդա­րանն ընդունում է օրենք, որով Սիբի­րի կառա­վա­րությա­նը կից ստեղծվում է դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություն։ Հունի­սի 30-ին կառա­վա­րությունը Գրի­գոր Ձամո­յա­նին Սիբի­րում ներկա­յա­ցուցիչ է նշա­նա­կում։

1919թ. սեպտեմբե­րին Ձամո­յա­նը կառա­վա­րությա­նը հեռագրում էր, որ հանդի­պել է ծովա­կալ Կոլչա­կի հետ, որը «ողջույններ եւ լավա­գույն մաղթանքներ է հղել Հայաստա­նի կառա­վա­րությա­նը»։ Ձամո­յա­նը Կոլչա­կին խնդրել էր միջոցներ ձեռնարկել ճամբարնե­րից «թուրքա­հա­յե­րին ազա­տե­լու եւ Հայաստան ուղարկե­լու համար» (ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 210, թ. 13)։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ