27.2 C
Yerevan

Նահանջ Առանց Երգի

(Մաս առա­ջին՝ Փոքր Մհեր)

Հողը ամեն ինչ է հայի համար: Եվ եթե հողը սկսում է չպա­հել, սահել, թուլա­նալ, նշա­նա­կում է համա­կարգը չի աշխա­տում, որովհետև հողը հայե­րի համար ամեն ինչ է: Եվ երբ համա­կարգը սկսում է չաշխա­տել, այսինքն հողը թուլա­ցել է, ապա Մհե­րը որպես ուժ, երև­ույթ և կերպար, սկսում է դառնալ ավե­լորդ այդ համա­կարգի համար: Եթե Մհերին(ուժ, պոտենցիալ) չի կարո­ղա­նում պահել հողը(համակարգ, փիլի­սո­փա­յություն), ապա դա նշան է այն բանի, որ համա­կարգը այլևս չի աշխա­տում, համա­կարգը սպա­ռել է իրեն, հինը անպի­տան է դարձել:

Արա­յիկ Մկրտումյան

«Սասնա Ծռեր» էպո­սին ծանոթ մարդիկ հավա­նա­բար հիշում են, որ էպո­սի չորրորդ ճյուղի վերջում՝ Սասունցի Դավթի որդին՝ Փոքր Մհե­րը փակվում է Ագռա­վա­քա­րում, այսինքն մտնում է և կամո­վին բանտարկվում քարի մեջ:

Էպո­սում նկա­րագրվում է, որ իր հորը չճա­նա­չե­լով՝ Փոքր Մհե­րը մենա­մարտում է նրա հետ, որի համար հայրը նրան անի­ծում է, որ վերջինս զավակներ չունե­նա: Անեծքը կատարվում է և Մհե­րը չի կարո­ղա­նում զավակ ունե­նալ: Նա շարունա­կում է պայքա­րել թշնա­մի­նե­րի դեմ, հաղթում է նրանց, սպա­նում է Չմշկիկ Սուլթա­նին և լուծում հոր սպա­նության վրե­ժը: Այնուհետև Մհե­րը տեսնում է, որ հողը սկսել է իրեն չպա­հել: Ուր նա ոտք  դնում, հողը սկսում է չպա­հել նրան: Մհե­րը մտնում է քարի մեջ ու պատգա­մում՝

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլա­ցել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամա­նակ հրա­մանք կա,
որ էլնենք էդտե­ղեն։

Հիմա փորձենք հասկա­նալ, թե ինչի մասին է գնում խոսքը: Հայտնի է, որ հողը երկրա­գործ ժողովրդի համար սրբություն է, սկզբունք է, հոգե­բա­նություն և փիլի­սո­փա­յություն: Հողը կյանք է, հողը ամեն ինչ է, քանի որ հողից է ծնվում նրա կյանքի համար անհրա­ժեշտ ամեն ինչ: Երկրա­գործ հայը հոգով, սրտով է կապված իր հողին: Իսկ եթե հողի հետ ինչ որ բան այն չէ, ապա աշխարհի հետ ինչ որ բան չէ: Փոքր Մհե­րը հայ վերջին դյուցա­զունն է, ով իր երկի­րը շենացնե­լու փոխա­րեն մտնում է քարի մեջ:

Ինչո՞ւ: Ինչո՞ւ է Մհե­րը նահանջում: Ինչո՞ւ նա, ով հակա­ռա­կորդ է խնդրում Աստծուց և մենա­մարտում հրեշտա­կի հետ, արժա­նա­նում է նման պատժի: 

Քարի մեջ փակվե­լուց Մհե­րը մի քանի պայման է դնում, թե որ դեպքում դուրս կգա քարից: Նա գնում է, որովհետև աշխարհը չար է, հողը ծուլա­ցել է: Նա ասում է, որ հետ կգա, երբ ցորե­նը դառնա մասուրի չափ, գարին դառնա ընկույզի չափ: Հասկա­նա­լի է, որ այս բառե­րը չեն նշա­նա­կում, որ Մհե­րին հետաքրքրում է գարու և այլ մշա­կա­բույսե­րի չափսե­րը, այլ ունեն շատ ավե­լի խորը և դառը իմաստ: Նույնը և հողի հետ կապված: Հողը ամեն ինչ է հայի համար: Եվ եթե հողը սկսում է չպա­հել, սահել, թուլա­նալ, նշա­նա­կում է համա­կարգը չի աշխա­տում, որովհետև հողը հայե­րի համար ամեն ինչ է: Եվ երբ համա­կարգը սկսում է չաշխա­տել, այսինքն հողը թուլա­ցել է, ապա Մհե­րը որպես ուժ, երև­ույթ և կերպար, սկսում է դառնալ ավե­լորդ այդ համա­կարգի համար: Եթե Մհերին(ուժ, պոտենցիալ) չի կարո­ղա­նում պահել հողը(համակարգ, փիլի­սո­փա­յություն), ապա դա նշան է այն բանի, որ համա­կարգը այլևս չի աշխա­տում, համա­կարգը սպա­ռել է իրեն, հինը անպի­տան է դարձել: 

Փոքր Մհե­րը հենց դա է մեզ փորձում բացատրել: Նա ցույց է տալիս, որ հողն անգամ ֆիզի­կա­պես այլևս չի կարո­ղա­նում պահել, սահում է, այսինքն մի բան այն չէ: Այսինքն համա­կարգը մերժում է երև­ույթը, փչա­ցած ու թուլա­ցած համա­կարգը մերժում է ուժն ու զորությունը: Եվ Փոքր Մհե­րը ստիպված է լքել այդ հողը, նա ստիպված է մեկուսա­նալ, քանի որ իր համար գործե­լու դաշտ այլևս չկա: 

Յուրա­հա­տուկ է նաև Մհե­րի պատգա­մը, երբ նա ասում է, որ հետ չի գա, քանի դեռ ցորե­նը մասուրի չափ չի դառնա, այսինքն արմա­տա­կան փոփո­խություններ, համա­կարգա­յին փոփո­խություններ: Մհե­րը, այսինքն ուժը հետ կգա, երբ լինի համա­կարգա­յին և արմա­տա­կան փոփո­խություններ: Երբ ցորե­նը դառնա մասուրի չափ, նշա­նա­կում է, որ համա­կարգը արդեն փոխվել է և նոր արդյունքներ է տալիս, ավե­լի ուժեղ, ավե­լի որա­կով, ավե­լի մեծ էներգիա­յով: Այսինքն հողն այնքան է ուժե­ղա­ցել, սերմն այնքան մեծ ներուժ ունի, որ ցորե­նը մասուրի չափ է դարել: Մասուրի չափե­րով ցորե­նը, որ չափա­զանցության հնարք է, իրա­կա­նության մեջ հավա­նա­բար հենց այն իմաստա­վո­րումն ունի, որի մասին արդեն խոսե­ցինք: Եվ դա նշա­նա­կում է, որ հողն արդեն թույլ չէ, չի սահում, պինդ է հաստատ է: Եվ պինդ ու ամուր հողն արդեն կկա­րո­ղա­նա պահել Մհե­րին և Մհե­րը որպես մեծ ուժի մարմնա­ցում, արդեն կկա­րո­ղա­նա գալ և կանգնել հողի վրա և պայքա­րել:

Փոքր Մհե­րը մեր վերջին դյուցա­զունն է: Նրան չեն սպա­նել կամ գերել թշնա­մի­նե­րը: Նա ստիպված մեկուսա­ցել է, որովհետև իր հողը թուլա­ցած է և ֆիզի­կա­պես իրեն չի պահում:

Եթե համե­մա­տենք մեր օրե­րի հետ ապա մեր պահանջած փրկի­չը չի գալիս, որովհետև մենք դեռևս պատրաստ չենք նրան: Մենք պատրաստ չենք ընդունե­լու մեր հերո­սին, մենք կվա­խե­նանք նրա ուժից, մենք չենք ճանա­չի նրան, որովհետև մենք թույլ ենք, մեր համա­կարգը չի աշխա­տում, մենք արմա­տա­կան փոփո­խություննե­րի պատրարստ չենք և Մհե­րի փոխա­րեն մեզ մոլո­րեցնում են կեղծ մարգա­րե­նե­րը: Մենք արդեն սովո­րել ենք թշվա­ռությանն ու խեղճությա­նը, մենք նայում ենք ուրի­շի ձեռքե­րին՝ հուսա­լով, որ նա շատ չի ատի մեզ ու գուցե արհա­մարհա­կան պատառներ շպրտի ու մենք էլ ապրենք այս անհե­ռանկար ու աննպա­տակ ձևով: Մինչդեռ մենք հերոս ունենք: Դյուցա­զուն: Մենք ունենք հայի ուժի մարմնա­ցող կերպար, ում, կարե­լի է ասել, ինքներս ենք  վռնդել: Նա չի արտա­գաղթել և չի հայհո­յել, նա մեկուսա­ցած է մեր երկրում, նա մեկուսա­ցած առանձնա­ցած է մեր հոգում, մեր խղճի մեջ քարա­ցած: Փոքր Մհե­րը, մեր դյուցա­զունը, մեր հավա­քա­կան ոգին ու մեր էությունը սպասւոմ է, թե երբ է մեր միտքն ու հոգին ազա­տագրվե­լու, երբ է մեր հողը/համակարգը այնքան պնդա­նա­լու, որ մեր հավա­քա­կան էությունը՝ Մհե­րի գլխա­վո­րությամբ դուրս գա ընդարմա­ցումից, վերստին դառնա այն, ինչ կար և դադա­րի սեփա­կան էությունից նահանջը և փոխա­րեն հայ ժողովրդի սրտում բոցա­վառ հնչի իր նպա­տակն ու իր երա­զանքը:

Առնչվող Հոդվածներ