24.7 C
Yerevan

Դաշնակցությունը Պետք Է Հայե­րին, Բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Նրա Ծաղրանկա­րի Կարի­քը Չունի

Ընկերնե՛ր, արթնացե՛ք և ՀՅԴ‑ն դու՛րս բերեք մղձա­վանջից: Դու՛րս բերեք մեզ այս մղձա­վանջից,
որը շատ երկար է տևել: «Վրդովվե՛ք», ինչպես ասում էր Ստեֆան Հեսե­լը, ավե­լի ճիշտ՝ «Ըմբոստացե՛ք»,
ինչպես տասնամյակներ առաջ գոչել էր Քրիստա­փո­րը՝ ձեր «Ես»-ն արթնացնե­լու համար։

Կայծ Մինասյան

Դաշնակցությունը Վերա­դարձնել Կուսակցա­կան Շարքերին(IX)

Վահան Նավա­սարդյա­նը՝ «Ռուբե­նի Բերիան», մեր ընթերցողնե­րին բացատրում է, որ «ՀՅԴ‑ի դեմ պայքա­րե­լու երկու ճանա­պարհ կա՝ կա՛մ կյանքի եք կոչում նրա գաղա­փարնե­րը, կա՛մ հալա­ծում եք»: 1988–1991 թվա­կաննե­րից հայե­րը կյանքի են կոչել նրա գաղա­փարնե­րի մի մասը․ Հայաստանն անկախ է (1991թ.) և ազատ (2018թ.): Ինչ վերա­բե­րում է երկրորդ տարբե­րա­կին, ոմանք դա իրա­գործե­ցին ամբողջա­տի­րա­կան և ազգայնա­կան տարբեր ժամա­նա­կաշրջաննե­րում Մերձա­վոր Արև­ելքի կամ հետխորհրդա­յին կայսրություննե­րում և Հայաստա­նում (Լևոն Տեր-Պետրոսյան), և բոլորն իրենց ատամնե­րը փշրե­լով՝ ձախո­ղե­ցին։ Այսօր կա երրորդ տարբե­րակ, որը հորինվել է ՀՅԴ Բյուրո-Գերա­գույն մարմին արյունա­պիղծ զույգի կողմից, որն այդ մասին հրա­շա­լի կերպով հոգ է տանում՝ թուլացնե­լով այն՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ ՀՅԴ-ին չհա­ջողվեց իրա­կա­նացնել իր փոխպատվաստումը Հայաստա­նում, քանի որ չհա­մարձակվեց ներքև­ից իր շեղա­ճը նախա­ձեռնել։ Այսպի­սով, ՀՅԴ‑ն երե­սուն տարվա ընթացքում կորցրել է իր ողջ ոգեշնչումը, պատմությունը, առաջնորդությունը, հավա­սա­րակշռությունը և հարմարվե­լու կարո­ղությունը: Ընտրություննե­րին երեք տասնամյա­կում ՀՅԴ‑ն երբեք չի փայլել իր արդյունքնե­րով կամ, ավե­լի ճիշտ, փայլել է իր չգո­յությամբ և իրա­կա­նությունը հաշվի առնե­լու անկա­րո­ղությամբ։ Փոխա­րե­նը, ՀՅԴ‑ն թողեց, որ իր գերեզմա­նա­փորնե­րը չարչա­րեն իրեն, որպես խանդա­վառված տաքգլուխ, որը փորձում է մուրճը ձեռքին՝ քառա­կուսին շրջա­նի մեջ ագուցել, իսկ արդյունքն այն է, որ արդեն 30 տարի Հայաստա­նում ՀՅԴ‑ն միայն մի զույգ է ներկա­յացնում՝ Ընկեր Փանջունին և Ընկեր Քաջ Նազա­րը, որոնք ձեռք-ձեռքի տված, ինչպես անպետք ու ծույլ արա­րածներ, շրջում են Երև­ա­նով՝ առա­ջինն իր սուտը տարա­ծե­լով, երկրորդը՝ ձևացնե­լով, թե աշխա­տում է։ Սա այն տխուր և ամո­թա­լի պատկերն է, որը, ստեղծվել է Դաշնակցության մասին Հայաստա­նի հանրության մեջ նրանց կողմից, ովքեր հավակնում են ՀՅԴ‑ն ներկա­յացնել, նրա դեմքը լինել:

Այնուա­մե­նայնիվ, բոլո­րը գիտեն, որ Ընկեր Փանջունին և Ընկեր Քաջ Նազա­րը ՀՅԴ-ում անե­լիք չունեն, քանի որ նրանք ամե­նից առաջ վտանգա­վոր ու աղանդա­վոր են: Շարունա­կել հավա­տալ, օրի­նակ, որ ՀՅԴ‑ն պետք է ամեն ինչ անի իշխա­նության կուսակցություն մնա­լու համար, կնշա­նա­կի խաբեություն, տխմա­րություն, խայտա­ռա­կություն: Ինչպե՞ս կարող են առա­վե­լա­պաշտնե­րը հպարտա­նալ, որ շրջում են դաշնակցության խորհրդա­նիշն իրենց վզին գցած, երբ 30 տարի շարունակ ունե­ցել են ընտրա­կան ձախո­ղումներ, կտրված են եղել հասա­րա­կա­կան իրո­ղություննե­րից, երբեք չեն սովո­րել դժվա­րություննե­րից դասեր քաղել՝ առանց երբևէ իրենց առաջնորդնե­րին և տնտե­սա­կան ու քաղա­քա­կան կառուցվածքը փոխե­լու։ Ոչինչ այլևս չի մնա­ցել։ Լիա­կա­տար տապա­լում է։ Կուսակցությունն ուղե­ղա­յին կաթված է ստա­ցել։ Առա­վե­լա­պաշտներն իրենց «կուսակցության» անվան տակ քանդել են այն ամե­նը, ինչը դաշնակցության փառքն էր։ Հրանտը, Հակո­բը, Իշխա­նը և ընկե­րությունը՝ այդ «Ընկեր Փանջունի­նե­րը» և «Ընկեր Քաջ Նազարնե­րը», որոնք, մեկը մյուսի հետև­ից անարժեք մարգա­րիտնե­րի պես շարված՝ վերարտադրվում են ճիշտ ժամա­նա­կին, միայն արտա­ցո­լումն են ներքին և համաշխարհա­յին ճգնա­ժա­մի, որը պատուհա­սել է ՀՅԴ‑ն արդեն շատ վաղուց՝ այն պատե­լով կուրությամբ և գաղա­փա­րա­կան սնանկությամբ, որոնց մեջ առա­վե­լա­պաշտնե­րը զմռսել են ՀՅԴ‑ն: Այո՛, եթե խոսենք  առանց ավե­լորդ համեստության և խղճի խայթի, Դաշնակցությունը պատանդ է վերցված առա­վե­լա­պաշտնե­րի կողմից, որոնք գերա­դա­սում են Դաշնակցությա­նը տապալված տեսնել, քան թողնել ասպա­րե­զը, քանի որ միայն իրենց «Կուսակցության» պահպա­նումն է իրենց աչքին կարև­որվում։ Զուր ջանքեր են իշխա­նության իրա­կա­նացման գրե­թե երկու տասնամյակնե­րի ընթացքում  «Հայաստա­նի ՀՅԴ‑ի» իրա­գործած հասա­րա­կա­կան որևէ բարե­փո­խում գտնել։ Որտե՞ղ է ազգա­յին կրթության բարե­փո­խումը: Ու՞ր մնաց հանրա­յին առողջա­պա­հության բարե­փո­խումը։ Որտե՞ղ են գյուղատնտե­սության բարե­նո­րո­գումնե­րը։ Իսկ ո՞ւր է հավա­սա­րա­պաշտ և ընկերվար ​​ոգով իրա­կա­նացված հարկա­յին բարե­փո­խումը։ Կամ էլ ի՞նչ եղան այն «կուսակցա­կան» նախա­րարնե­րը, որոնց շուրթե­րին է մշտա­պես «ընկերվար» բառը, և որոնք իրենց նախա­րա­րություննե­րը ղեկա­վա­րե­լիս ամեն ինչ արել են, բացի հասա­րա­կա­կան արդա­րություն իրա­կա­նացնե­լուց… «Հայաստա­նի ՀՅԴ»-ն շարունա­կում է խնա­յել նրանց, պաշտպա­նել և թողնել, որ զբաղվեն իրենց գործով:

Որքան էլ կրկնեն urbi et orbi‑ն (Հռոմ քաղա­քին և համայն աշխարհին ուղղված օրհնություն), ՀՅԴ‑ն չի կարող ղեկա­վարվել առա­վե­լա­պաշտնե­րով, Ռուբենն ու նրանց փոքրիկ կենսա­բա­նա­կան պատճեննե­րը դաշնակցության ղեկին անե­լիք չունեն, քանի որ այն միշտ ավարտվում է քաո­սով։ Միշտ է ավարտվում քաո­սով։ Կուսակցության ներսում Մտքե­րի ոստի­կա­նությունը հանցա­վո­րության օրենքը փաթա­թում է վախից սսկված և քարա­ցած կուսակցա­կաննե­րի վզին, իսկ կուսակցությունից դուրս՝ ՀՅԴ հետև­որդնե­րի քանա­կը շագրե­նի կաշվի պես փոքրա­նում է և, ի վերջո, մնում են իրենք իրենցով։ Այնուա­մե­նայնիվ, ՀՅԴ‑ն, ի սկզբա­նե, հռե­տո­րա­կան բավա­կան հզոր և ազդե­ցիկ ուժ ունի, և հնա­րա­վոր չէ այն թողնել խելացնոր, ինքնաոչնչացնող և Հայաստա­նի և հայության համար վտանգա­վոր ժխտո­ղա­կաննե­րի ձեռքում: «Դաշնակցությունը չափա­զանց արժե­քա­վոր կազմա­կերպություն է առա­վե­լա­պաշտնե­րի ձեռքում թողնե­լու համար»՝ սա կարող էր լինել այն կարգա­խո­սը, որն այսօր պետք է տարածվեր ՀՅԴ շարքե­րում։

Բայց այսօր «ՀՅԴ»-ն ծանր հիվանդ մարմին է, որի սնա­րի մոտ տարի­ներ շարունակ հերթով միմյանց փոխա­րի­նում են Հակոբ-Հրանտ դժո­խա­յին զույգը և երկու այլ բժիշկներ Վիգեն Հովսեփյանն ու Նազա­րեթ Բերբերյա­նը։ Այս հիվանդ մարմի­նը առա­վե­լա­պաշտա­կան ​​ստի չարա­շա­հումից և ընտրա­պայքա­րում կրած պարտությունից հյուծված փտախտա­վոր ոտք ունի («Հայաստա­նի ՀՅԴ»-ն)։ Վիգե­նը և Նազա­րե­թը կողմնա­կից են քայքայված ոտքի անդա­մա­հատմա­նը, որպեսզի փտախտը չտա­րածվի մարմնի մնա­ցած մասում, իսկ Հակոբն ու Հրանտն առա­ջարկում են ոչնչի չդիպչել, քանի որ մարմի­նը կարող է չդի­մա­նալ անդա­մա­հատմա­նը և, հետև­ա­բար, մահա­նալ: Ինչ վերա­բե­րում է փտախտա­վոր ոտքին (Իշխան), ապա ամեն ինչ, ըստ նրա, լավ է, միայն թե՝ մարմնի մնա­ցած մասն է հիվանդ, ոչ թե ինքը։ Աշխարհը շուռ է եկել: ՀՅԴ‑ն գլխի­վայր է շրջվել։ Այսպի­սով, վիրա­հա­տա­րա­նում ականջ ծակող ճիչե­րից և բռունցքնե­րից խուսա­փե­լու համար Հակոբ-Հրանտ զույգը որո­շում է հեռացնել մյուս երկու բժիշկնե­րին՝ նրանց խաբե­բա­ներ և հակա­դաշնակցա­կաններ հայտա­րա­րե­լով, այն պարզ պատճա­ռով, որ նրանց ախտո­րո­շումը տարբեր է և, որ նրանք ձգտում են մարմնի հիմնա­կան մասը փրկել։ Բայց իրա­կա­նում խաբե­բա­նե­րը նրանք են, ովքեր ներսից չեն ուզում տեսնել ոտքի քայքայվող վիճա­կը և գերա­դա­սում են շարունա­կել ստել ընտա­նի­քին, այսինքն՝ ՀՅԴ բոլոր անդամնե­րին՝ սեփա­կան շահե­րը պաշտպա­նե­լու համար։

Ուրեմն, քանի որ ամբողջ խնդի­րը նրա­նում է, թե ինչպե՞ս փրկել ծանր հիվանդ մարմի­նը, կուսակցա­կաննե­րը պետք է որո­շեն, և ոչ թե Հակոբ-Հրանտ խաբե­բա զույգն ու նրանց ստեղծած պիղծ արա­րա­ծը, որ «Հայաստա­նի ՀՅԴ»-ն է, որը նրանք քարշ են տալիս, ինչպես տաժա­նա­պարտն է ոտքից կախված շղթա­յա­կապ գունդը քարշ տալիս։ Բայց պետք է խոսքը տալ կուսակցա­կաննե­րին, որոնք միակն են, ովքեր կարող են որո­շել ՀՅԴ ապա­գան։ Չափա­զանց երկար ժամա­նակ շարքա­յին կուսակցա­կա­նը դիտվել է որպես առաջնորդնե­րին արժե­վո­րող անձ կամ ապրանքա­ման՝ կուսակցության կառա­վարման մարմնի համար, որը ստեղծել է կուսակցա­կա­նի յուրօ­րի­նակ նմուշ, ներգրավման կաղա­պար, ինչպես հովիվն է խանդա­վառված լծվում ոչխա­րա­բուծության գործին: Երկար ժամա­նակ՝ դեռևս 1930-ականնե­րին ռուբենյան բեկումնա­յին ժամա­նա­կաշրջա­նից սկսած, կուսակցության մեջ անդա­մագրումը կատարվում էր մտքե­րի կուսակցա­կա­նացման իսկա­կան արտադրությամբ՝ ոգեշնչվե­լով կուսակցա­կաննե­րի հարա­հո­սա­յին (կոնվե­յե­րա­յին) արտադրա­կան մոդե­լից՝ նպա­տակ ունե­նա­լով կուսակցությունը վերա­ծել նոր ազնվա­կա­նության: Մտքե­րի այսպի­սի «լաքա­պա­տումով» ռուբենյան և հետռուբենյան փորձա­րարնե­րը կուսակցությունը վերա­ծել են կուսակցա­կան պատկե­րով նրբա­գե­ղություն ունե­ցող պաշտա­մունքի, որն անպայմա­նո­րեն գերա­զանցում է միջին հային ամբողջա­տի­րա­կան կուսակցություննե­րում ընդունված ինքնա­սի­րա­հարվա­ծությամբ, մինչև իսկ ՀՅԴ Պատմությունը կուսակցության Դիցա­բա­նության վերա­փո­խե­լով: Նույնը տեղի է ունե­նում ՀՅԴ քրիստոսյան զինանշա­նը տարբեր իմաստնե­րով մեկնա­բա­նե­լիս. նախ, հիշենք այն իմաստը, որը վախ է առա­ջացնում. փետրա­վոր գրի­չը ստո­րագրում է զոհի մահվան հրա­մա­նը, սուրը տապա­լում է զոհին, իսկ բահը թաղում է մարմի­նը: Գոյություն ունի նաև համընդհանրացնող իմաստ՝ գրի­չը խորհրդանշում է մտա­վո­րա­կա­նին, բահը՝ բանվո­րին, իսկ սուրը՝ զինվո­րին։ Այստեղ ակա­նա­տես ենք հայ ավանդա­կան հասա­րա­կության եռա­բա­ժանմա­նը՝ սուրը (ազատ խավի համար), բահը (ռամիկնե­րի համար) և գրի­չը (նախա­րարնե­րի համար): Հայաստա­նի խաբե­բա առա­վե­լա­պաշտնե­րը վերջերս իրենց անարգ վարքի գագաթնա­կե­տին նոր իմաստ են ավե­լացրել. սուրը սպա­նում է նոր ծնվող հույսը, բահը թաղում է հույսը, իսկ գրի­չը սպանված հույսը գունա­զարդե­լով՝ վերա­ծում է ստի ինքնաշնորհա­վո­րանքի: Բայց մի քիչ լրջացե՛ք, ընկերնե՛ր, սա չէ Դաշնակցությունը։

Երբ դրությունը ծանրա­նում է, և ժամա­նակ չկա, այլևս շտա­պել պետք չէ, այլ պետք է մտա­ծել՝ նախ և առաջ Դաշնակցության բանա­լի­նե­րը հանձնե­լով նրա օրի­նա­կան տերե­րին՝ շարքա­յին կուսակցա­կաննե­րին: Հենց նրանց գործն է իրենց կազմա­կերպության ապա­գան որո­շե­լը: Նրանց գործն է առա­վե­լա­պաշտնե­րի գործած չարի­քը վերացնե­լը։ Նրանց գործն է քանդել Կուսակցությունը, որպեսզի ավե­լի լավ վերա­կա­ռուցվի Դաշնակցությունը։ Այս կազմա­կերպությունն իրենց է պատկա­նում, և նրանց խնդիրն է վերջ տալ իրենց խիստ շրջա­նա­կի մեջ դնող այս լուռ զանգվա­ծա­յին կարգա­վի­ճա­կին, որպեսզի կարգա­պա­հությունը չշփո­թեն ստրկության հետ: Վերա­դառնան ՀՅԴ, որ այլևս գոյություն չունենա՞ն: Վերա­դառնան ՀՅԴ՝ մահա­ցածնե­րին տեսակցե­լու՞: Վերա­դառնան ՀՅԴ, որպեսզի ասպա­րե­զից դուրս գա՞ն: Ո՛չ, Քրիստա­փո­րը ստեղծել է մարդկանց դաշնություն (federation), և ոչ թե ատամնա­նիվնե­րով աշխա­տող Կուսակցություն։ Քրիստա­փո­րի համար դաշնակցա­կանն աշխույժ, գործունյա և նախա­ձեռնող մարդ է, առա­վե­լա­պաշտնե­րի համար՝ ոչ եռանդուն, քարա­ցած ուղե­ղով և մեքե­նա­յացված վարքագծով շարժվող սարք:

Ընկերնե՛ր, արթնացե՛ք և ՀՅԴ‑ն դու՛րս բերեք մղձա­վանջից: Դու՛րս բերեք մեզ այս մղձա­վանջից, որը շատ երկար է տևել: «Վրդովվե՛ք», ինչպես ասում էր Ստեֆան Հեսե­լը, ավե­լի ճիշտ՝ «Ըմբոստացե՛ք», ինչպես տասնամյակներ առաջ գոչել էր Քրիստա­փո­րը՝ ձեր «Ես»-ն արթնացնե­լու համար։ Մի պահ չափե՛ք դեռևս Հովնան Դավթյա­նից և հատկա­պես Ռուբեն-Վահան զույգից սկսած՝ առա­վե­լա­պաշտնե­րի կատա­րած հանցանքնե­րը. հեղա­փո­խա­կան շարժումը սկսվեց, որպեսզի յուրա­քանչյուր հայ գիտակցի իր ճակա­տա­գի­րը, տեր կանգնի իր ապա­գա­յին և գործի, քանի դեռ ողջ է։ Ավա՜ղ, առա­վե­լա­պաշտնե­րը ճիշտ հակա­ռակն են արել. նրանք ժամա­նա­կը ծախսել և դեռ ծախսում են ձեր «Ես»-ը ոչնչացնե­լու, մտա­ծե­լու իրա­վունքը սպա­նե­լու և ձեզ մեռած ու անի­րա­կան դարձնե­լու համար: Թույլ մի՛ տվեք այլևս, որ ձեզ մոլո­րեցնեն իրենց ստե­րով, խաբեն անա­ռասպել առասպե­լա­բա­նությամբ, անո­տուգլուխ պատմվածքնե­րով: Մի՛ դարձեք ներսից հակա­դաշնակցա­կա­նության կրա­վո­րա­կան ավանդա­ռուն..․

Շատ հաճախ առա­վե­լա­պաշտնե­րը ներկա­յացնում են նախկին կուսակցա­կաննե­րի՝ ՀՅԴ‑ի մասին գրքերն ու աշխա­տություննե­րը՝ որպես խորա­մանկ հնարք ու նենգա­փո­խում՝ փորձե­լով պառակտել կուսակցա­կաննե­րի ղեկա­վա­րությունը կամ նույնիսկ տարանջա­տել շարքա­յին կուսակցա­կաննե­րին և կուսակցա­կան ապա­րա­տը: Սույն աշխա­տանքը ոչ մի աղերս չունի այդ անպտուղ մեթոդնե­րի հետ, քանի որ դաշնակցա­կան պատմագրության մեծա­ծա­վալ ընթերցա­նությունն ինձ պաշտպա­նում է կուսակցության և նրա անդամնե­րի նկատմամբ չարա­կա­մության ցանկա­ցած դրսև­ո­րումից, բայց և պարտա­վո­րեցնում է այլևս չլռել և ուղղա­կիո­րեն դիմել ձեզ, ընկերնե՛ր, որոնց հետ ես փոխա­դարձ հարգանք և չափա­զանց շատ հիշո­ղություններ ունեմ կիսե­լու։ Պետք է խոսքը ձեզ տալ, ձեզ վերա­դարձնել խոսե­լու իրա­վունքը, որպեսզի արմա­տա­խիլ արվեն առա­վե­լա­պաշտնե­րի ամբողջա­տի­րա­կան նկրտումնե­րը։ Կուսակցա­կաննե­րին ձայն տալը նշա­նա­կում է միա­նալ ինչպես «Դեպի Էրգիր», այնպես էլ և, առա­ջին հերթին, «Դեպի Ժողո­վուրդ» ուղերձին, իրա­կան ժողովրդին ուղղված ուղերձին, և ոչ թե նրան, որ առա­վե­լա­պաշտնե­րը զրո­յից ստեղծել են արհեստա­կան ​​ու երև­ա­կա­յա­կան եղա­նա­կով՝ անհիմն բանը հիմնա­վո­րե­լու համար:

Դա նշա­նա­կում է նաև բազմա­զա­նել Հայ Դատի պահանջը և այն այլևս չսահմա­նա­փա­կել տարածքա­յին պահանջով: ՀՅԴ‑ն ոչ միայն պաշտպա­նում է հողի իրա­վունքը (հողա­յին պահանջը), այլև պաշտպա­նում է մարդկանց իրա­վունքը, քանի որ սոցիա­լա­կան հայդա­տա­կա­նությունը նույնքան կարև­որ է, որքան հողի իրա­վունքը, որը չափա­զանց երկար ժամա­նակ իշխել է ՀՅԴ-ում իրեն շրջա­պա­տող ողջ միջա­կությամբ և դատարկությամբ: Եվ այս սոցիա­լա­կան հայդա­տա­կա­նությունը մտքի հորինվածք չէ։ Այն ՀՅԴ պատմության մեջ է դրոշմված։ Դաշնակցության ակունքնե­րին մոտ կանգնած Քրիստա­փոր Միքա­յելյա­նը վեր հանեց հայե­րի քաղա­քա­կան իրա­վունքնե­րը, այսինքն՝ և՛ ազգե­րի, և՛ տարածքա­յին իրա­վունքը: Ավե­լին, Միքա­յել Վարանդյա­նը չէ՞ր, որ ՀՅԴ անունից 1904–1907 թվա­կաննե­րին ստո­րագրեց կայսրություննե­րի՝ իրենց ազգա­յին-մշա­կութա­յին ինքնա­վա­րության համար պայքա­րող բոլոր ազգա­յին փոքրա­մասնություննե­րի արտա­տա­րածքա­յին ինքնա­վա­րության ստեղծման մասին պաշտո­նա­կան հռչա­կագրեր՝ հիմնվե­լով ավստրիա­ցի ընկերվար Օտտո Բաուե­րի (1881–1938) գաղա­փա­րա­խո­սության վրա։ Ազգե­րի իրա­վունքի մասին է խոսքը, այնպես չէ՞։

Ինչպիսի՞ն կարող է լինել ազգե­րի իրա­վունքի վրա հիմնված հիշյալ սոցիա­լա­կան հայդա­տա­կա­նությունն այսօր Հայաստա­նում: Պարզա­պես հարկա­վոր է առաջնորդվել այն գաղա­փա­րով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայությունը շարունա­կի ապրել Հայաստա­նի Հանրա­պե­տությունում։ Դրա համար մենք պետք է կենտրո­նա­նանք Պետության իրա­կան արդիա­կա­նացման վրա, մասնա­վո­րա­պես՝ Պետության և նրա մենաշնորհա­յին հաստա­տութե­նա­կան հագեցվա­ծության, սոցիա­լա­կան Պետության և քաղա­քա­ցի­նե­րին պաշտպա­նող Պետության ամրապնդման վրա՝ կրթության, առողջա­պա­հության, գյուղատնտե­սության և տրանսպորտի գերա­զանցության առանցքնե­րի շուրջ։ Հանուն ինչի՞ պետք է ապրեն նոր սերունդնե­րը, որ իրենք իրենց զոհա­բե­րեն։ Հասա­րա­կության վերնա­խա­վին և կաշա­ռա­կեր, ավա­զա­կա­պե­տա­կան ու հանցա­վոր վարչա­կարգե­րին հաճո­յա­նա­լու՞ համար։ Պետության վերա­կանգնումը պահանջում է նոր հասա­րա­կա­կան դաշինք կառա­վա­րողնե­րի և կառա­վարվողնե­րի միջև սոցիա­լա­կան, ժողովրդա­վա­րա­կան և իրա­վա­հա­վա­սար ​​Հայ Դատի գաղա­փա­րի շուրջ՝ ի շահ ընդհա­նուր բարի­քի, որն արդար և թափանցիկ Պետությունն է: Սա կարող է լինել Լոս Անջե­լե­սից Երև­ան ձգվող նոր Դաշնակցության առա­ջընթա­ցի ճանա­պարհը: ՀՅԴ արդիա­կա­նա­ցումը սկսվում է Դաշնակցության գաղա­փա­րի վերածնմամբ՝ ի վնաս Կուսակցության: Ճիշտ է, դիա­լեկտի­կա­կան զարգացման ուսմունքը Դաշնակցա­կան շարժման ակունքնե­րում է դրվել հենց 1891 թվա­կա­նին, երբ Հովնան Դավթյա­նը հեղաշրջում կատա­րեց, մինչ Քրիստա­փո­րը բանտարկված էր Բեսա­րա­բիա­յում (ներկա­յիս Ուկրաի­նա­յի և Մոլդո­վա­յի միջև)՝ «Հայ Յեղա­փո­խա­կաննե­րի դաշնակցությունը» (ազգե­րի իրա­վունք և անհատնե­րի բազմա­կարծություն, ժողովրդա­վա­րություն) վերանվա­նե­լով «Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության» (տարածքա­յին իրա­վունք և ազգա­յին կուսակցություն, ամբողջա­տի­րություն)։

Քրիստա­փո­րը ստեղծեց ոչ թե կուսակցություն, այլ դաշնություն, նույնիսկ Հայկա­կան Ինտերնա­ցիո­նալ (Ինտերնա­ցիո­նա­լը միջազգա­յին կազմա­կերպություն է, որ հիմնադրել են Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ էնգելսը 1864 թվա­կա­նին), որը հիմնված էր ազգա­յին միա­վո­րումնե­րի ինքնիշխա­նության վրա, որոնք, սակայն, միմյանց կապված են ուղերձը կենտրո­նացնող Բյուրո­յի միջո­ցով: Սկզբում Հովնան Դավթյանն էր, իսկ ավե­լի ուշ՝ Ռուբեն Տեր-Մինասյա­նը, ովքեր ոչնչացրե­ցին ամեն ինչ՝ նախ Քրիստա­փո­րին թույլ չտա­լով ստանձնել հաստա­տութե­նա­կան ղեկա­վա­րությունը, իսկ հետո Դաշնակցությա­նը՝ դաշնություն (federation) մնալ․ առա­ջի­նը՝ Դաշնությունը (federation) Կուսակցության վերա­ծե­լով, երկրորդը՝ ազգա­յին միա­վո­րումնե­րի ինքնիշխա­նությունը վերացնե­լով՝ ի նպաստ կեղծ ապա­կենտրո­նացման, քանզի այն քողարկված էր գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տությամբ: Միայն այս դիտվածքով մենք պետք է այսուհետ անդրա­դարձ կատա­րենք, քանի որ հայկա­կան ինքնիշխան պետությունը վերա­կանգնվել է, և որպես առաջնորդող միա­վոր՝ Պետությունը պետք է համայն հայության ծանրության կենտրո­նը դառնա։ Բայց քանի որ վերջինս աշխարհով մեկ սփռված ինքնություն ունի, ուստի անհրա­ժեշտ է շեշտը դնել վերազգա­յի­նի վրա, այլ կերպ ասած՝ Հայկա­կան Ինտերնա­ցիո­նա­լի՝ Դաշնակցության վերազգայնա­կա­նության վրա։ Միայն այս վերա­կանգնման գործընթա­ցի միջո­ցով յուրա­քանչյուր միա­վո­րում, յուրա­քանչյուր կուսակցա­կան կկա­րո­ղա­նա իր ոտքե­րի տակ իրա­կան հողը զգալ, կյանքի իմաստ և փոխլրա­ցում գտնել երկրագնդի մի կետից մյուսը: Քանի որ պետությունը վեր է Դաշնակցությունից և ոչ՝ հակա­ռա­կը, եթե հաշվի առնենք, որ Դաշնակցությունը միասնության ընդունումն է բազմա­զա­նության մեջ, մինչդեռ Կուսակցությունը միօ­րի­նա­կության պաշտա­մունքն է մեկ և միակ գաղա­փա­րա­խո­սության մեջ, արդ՝ կուսակցա­կաննե­րի գործն է Պետության գաղա­փա­րը ներա­ռել իրենց պատկե­րա­ցումնե­րի համա­կարգում: Սակայն, եթե ՀՅԴ‑ն չվե­րա­դառնա Դաշնության ճիշտ ուղու վրա, ապա դատա­պարտված է դանդաղ մահվան, քանի որ նրա հին ձևը քարա­ցած է և չի համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը։ Այն վերերկրյա, անի­րա­կան նմուշ է և, որպես գործիք, հարմարվե­լու հնա­րա­վո­րություն չունի: Բայց նաև այն պատճա­ռով, որ Պետության գաղա­փա­րը փոխա­րինվեց պետության ներուժն ու ցանկա­ցած քաղա­քա­կա­նության ծնունդը կաշկանդող նախա­պե­տա­կան ​​գաղա­փա­րա­խո­սություննե­րով. քրիստո­նեություն, դաշնակցություն և բոլշև­իզմ: Եվ դարձյալ դաշնակցությունն այս երեք գործուն գաղա­փա­րա­խո­սություննե­րից միակն է, որն ընդունում է պետության սկզբունքը, և հենց դրա­նով է, որ առա­վե­լա­պաշտներն իրենց հայտնվե­լուց ի վեր կատա­րել են Դաշնակցության դեմ ուղղված հանցա­գործություն՝ տարի­նե­րի ընթացքում գոհա­նա­լով միայն մի այլընտրանքով. կամ առա­վե­լա­պաշտնե­րը հսկում են հայոց պետությունը և այն ոչնչացնում, կամ էլ տիրում են պետությանն ու ուղղորդում վերջի­նիս գործունեությունը՝ այն վերջնա­կա­նա­պես ոչնչացնե­լու համար: Երկու դեպքում էլ ակա­նա­տեսն ենք պետության կործանման կամ ինքնաոչնչացման… Ցավա­լի է։ Հետև­ա­բար, եթե ՀՅԴ‑ն չգտնի դեպի Դաշնություն (federation) իր ուղին, այն կինքնաոչնչա­նա և քաղցից կմա­հա­նա և, ի վերջո, սփյուռքում կուռքա­մո­լության պատճա­ռով Հնչակյան կդառնա, իսկ Հայաստա­նում կենտրո­նա­մե­տության միջո­ցով կռամկա­վա­րացվի: Բայց այս երկա­կի գործընթա­ցը շարունակվում է, և դրա վնասներն արդեն շոշա­փե­լի են. բավա­կան է տեսնել, թե ինչպես է Կուսակցա­կա­նը Հայաստա­նում հարստա­ցել հարուստ ռամկա­վա­րի նման՝ պահպա­նո­ղա­կան լինե­լով, և թե ինչպես է Կուսակցությունը սփյուռքում՝ գոյությունը հազիվ քարշ տվող հնչակյա­նի պես խեղճա­ցել կուռքա­մո­լության պատճա­ռով… Պատկե­րը սարսա­փեցնում է, գործընթա­ցը շարունա­կա­կան է, մահվան անի­վը շարունա­կում է պտտվել…

Ուրեմն, ինչպե՞ս կանգնեցնել այն: Ինչպե՞ս վերջ տալ ՀՅԴ փլուզմա­նը: Նախ, սկսենք վերա­կանգնել անհա­տա­կան ​​և հավա­քա­կան բանա­կա­նության ուժն ու գաղա­փարնե­րի հզո­րությունը, որոնք միշտ Դաշնակցության հարստությունն են եղել: Սա նշա­նա­կում է ելա­կետ վերցնել մտա­վո­րա­կան Վահե Օշա­կա­նի նամա­կը, որը գրվել է 1991թ. հոկտեմբե­րի 2‑ին Սան Ֆրանցիսկո­յում և տպագրվել 1992 թվա­կա­նի հունվա­րի 4‑ին «Պայքար» ռամկա­վար թերթում, այնուհետև նամա­կի ավե­լի մեղմ մի տարբե­րակ լույս է տեսել «Ասպա­րե­զում»՝ Միացյալ Նահանգնե­րում 1991 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին, «Դրօ­շակ» պարբե­րա­կա­նում 1992 թվա­կա­նի հունվա­րի 29-ին և, վերջա­պես, «Յառաջ» թերթում 1992 թվա­կա­նի հունվա­րի 18-ին, ուր նա քննա­դա­տում էր ՀՅԴ վերա­դարձը Հայաստան, և որից որոշ հատվածներ ենք ներկա­յացնում․ «Գլխա­վոր պատճա­ռը (անցյա­լը գնա­հա­տե­լու և մեր ձախո­ղումնե­րից դասեր քաղե­լու անկա­րո­ղությունը…) մեր մտա­վոր ներուժի ցածր մակարդա­կի մեջ է: Արև­ելքից սերված երկու սերունդ արմա­տա­վո­րել է զգացմունքնե­րի, զոհա­բե­րության, հերո­սի պաշտա­մունքի վրա հիմնված ՀՅԴ գաղա­փարն առ այն, որ շարժումը գործո­ղությունից է սերում, միմիայն գործո­ղությունից, և որ այն մշա­կույթի կամ բարձրա­գույն և համալսա­րա­նա­կան ուսման կարիք չունի։ Ավե­լի լուրջ բան էլ կա։ Սերնդե­սե­րունդ մեր կուսակցությունում աստի­ճա­նա­բար առա­ջա­ցել է կասկա­ծամտության, նույնիսկ թշնա­մանքի զգա­ցում «մտա­վո­րա­կան» կոչվածնե­րի, զուտ տեսա­կան հարցե­րի շուրջ խորհողնե­րի և տրա­մա­բա­նողնե­րի նկատմամբ, մինչդեռ «նրանցից ակնկա­լում են ճղճիմ, ծանրա­մարս, ճոռոմ հայե­րե­նով արտա­հայտված բոցա­շունչ ելույթներ, հայրե­նա­սի­րա­կան հայտա­րա­րություններ՝ անվերջ կրկնվող տեքստե­րով ու գովեստնե­րով, որոնք ավե­լի շատ նպա­տակ ունեն կոնկրետ առասպե­լա­բա­նություն ստեղծե­լու, կարճ ասած՝ իր մասնա­բա­ժի­նը վճա­րե­լու ՀՅԴ-ին և բովանդա­կություն հաղորդե­լու շրջա­բե­րա­կաննե­րին ու ներքին հաշվետվություննե­րին (…) Ճգնա­ժամն ու դժվա­րություննե­րը, որոնց միջով այսօր անցնում է կուսակցությունը, ներկա­յիս մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու մեր անկա­րո­ղության արդյունքն են»:

Այս փուլում, երբ նախընտրությունը տրվում է հասա­րա­կա­կան գիտություննե­րի մասնա­գետնե­րի (հասա­րա­կա­գետներ, քաղա­քա­գետներ, միջազգայնա­գետներ, փիլի­սո­փա­ներ և պատմա­բաններ) միջև մտքե­րի բանա­վե­ճին, ակնհայտ են մի քանի տարրեր՝ նախքան Դաշնակցության խորը բարե­փո­խումը դիտարկե­լը։ Դրանք փոխկա­պակցված տարրեր են, որոնք հնա­րա­վոր չէ տարանջա­տել, քանի որ անհրա­ժեշտ է նախ և առաջ քանդել Կուսակցությունը, նախքան Դաշնակցությունը վերա­կանգնե­լը, ընդ որում՝ պետք է լուծա­րել «Հայաստա­նի Դաշնակցությունը» և ներքին հետաքննություն սկսել Հայաստա­նի ՀՅԴ‑ի և Նախկին վարչա­կարգի ուժե­րի միջև կապե­րի գծով, այդ թվում՝ նախկին նախա­գահնե­րի մակարդա­կով։ Սրանք լավ սկիզբի երկու կարև­որ նախադրյալներն են:

Այս նախադրյալնե­րի հիման վրա ՀՅԴ‑ն, և ոչ թե Բյուրոն, այլ ավե­լի շուտ՝ պատասխա­նա­տու մարմի­նը, որը կազմված է կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րի մեկա­կան ներկա­յա­ցուցչից, պետք է կազմա­կերպի արտա­հերթ Ընդհա­նուր Ժողով՝ 1923 թվա­կա­նի Բուխա­րեստի և Վիեննա­յի Համա­ժո­ղովնե­րի համա­բա­նությամբ, Դաշնակցության կանո­նադրության և ծրագրի բարե­փոխման օրա­կարգով։ Համա­ժո­ղովնե­րի այս շրջա­փուլի ավարտին նշյալ պատասխա­նա­տու մարմի­նը կգումա­րի արտա­հերթ Ընդհա­նուր Ժողով, որի ստեղծմամբ ամբողջությամբ կմերժվի մինչ այժմ կիրառվա­ծը։ Այս փուլում կանո­նադրության բարե­փո­խումը պետք է լավա­գույն դեպքում տարանջա­տի Բյուրոն Գերա­գույն մարմնից, որն այլևս չպետք է այս տեսքով հանդես գա՝ նկա­տի ունե­նա­լով, որ ՀՅԴ‑ն պետք է հարգի Օրենքը Հայաստա­նում, դարձյալ դառնա նշյալ Ինտերնա­ցիո­նա­լը, որը պետք է երբեք չդա­դա­րեր գոյություն ունե­նալ, նպաստե­լով ազգա­յին միա­վո­րումնե­րի ինքնիշխա­նությա­նը, որոնք կարող են ազա­տո­րեն ընտրել իրենց անվա­նումը, ինչպես օրի­նակ՝ «Հայ սոցիա­լիստա­կան ​​կուսակցությունը» Ֆրանսիա­յում, «Հայ սոցիա­լա­կան արդա­րություն» կուսակցությունն ԱՄՆ-ում, «Հայ սոցիալ-լիբե­րալ կուսակցությունը» Կանա­դա­յում, «Հայ ազգա­յին կուսակցությունը» Լիբա­նա­նում և այլն։ «Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն» անունը պիտի վերա­պահվեր հիշյալ վերազգա­յին կազմա­կերպության ընդհա­նուր ղեկա­վա­րությանն ու այդ վերազգա­յին կազմա­կերպության ընդհա­նուր հավաքնե­րին։ Այսպի­սով, դաշնակցա­կան կենսա­հա­մա­կարգը կլի­ներ մարտա­կան, բայց և հարմա­րեցված ներկա աշխարհա­կարգին և պետությա­նը: Բանա­վե­ճը կխրա­խուսվեր: Ազգա­յին երկմշա­կույթ դրսև­ո­րումն ընդունե­լի կլի­ներ։ Ներքին հաղորդակցա­կան կապը համա­ցանցի և սոցիա­լա­կան ցանցե­րի միջո­ցով կընդլայնվեր։ Բազմա­կարծությունը երաշխա­վորված կլի­ներ, քանի որ այսօր քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություններն ավե­լի պահանջկոտ և գործունյա են, հատկա­պես ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րում: Եվ այդ ամբողջը կիրա­կա­նացվեր առա­վե­լա­գույն ճկունությամբ, առանց զտումնե­րի, առանց ժողովրդա­վա­րա­կան ​​կամ գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տության։ Որովհետև, քանի դեռ գոյություն ունեն մտա­հո­գություննե­րի ընդհանրություն և վերազգա­յին դաշնակցա­կան համե­րաշխություն, ոմանց հաղթա­նակնե­րը կլի­նեն մյուսնե­րի հաղթա­նակնե­րը, ոմանց էլ ճակա­տագրի ծանր հարվածնե­րը՝ մյուսնե­րի­նը: Այս վճռո­րոշ փուլին հասնե­լու համար իսկա­պես օգտա­կար կլի­ներ հրա­ժարվել գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տությունից՝ առա­վե­լա­պաշտնե­րի իսկա­կան Զանգվա­ծա­յին ոչնչացման զենքից, որպեսզի ՀՅԴ‑ն իր հերթին ունե­նար իր «Բադ-Գոդեսբերգը», որի կարիքն այնքան շատ ունի: Եվ այն ժամա­նակ, երբ ՀՅԴ‑ն ազատված կլի­ներ գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տությունից, ՀՅԴ գլխա­վոր քարտուղա­րին ներքև­ից, այսինքն՝ շարքա­յին կուսակցա­կաննե­րի կողմից ուղիղ քվեարկությամբ ընտրե­լու գաղա­փա­րը, թվում է բոլո­րո­վին նորա­րա­րա­կան և գնա­հա­տե­լի տարբե­րակ: Այսպի­սով, հենց շարքա­յին կուսակցա­կաննե­րը կունե­նա­յին առա­ջին և վերջին խոսքի իրա­վունքը, և ոչ թե կուսակցա­կան վերնա­խա­վը։

Այսպի­սի լայնա­խո­հության և կուսակցա­կան «ապա­րա­տի» դեմ պայքա­րե­լու տրա­մադրվա­ծության պայմաննե­րում, իսկա­կան ժամա­նա­կը կլի­ներ նպաստել իշխա­նություննե­րի (գործա­դիր, օրենսդիր և դատա­կան) տարանջատմա­նը ՀՅԴ-ում, որը ներկա­յումս կենտրո­նա­ցած է Բյուրո­յի, հետև­ա­բար՝ կուսակցա­կան «ապա­րա­տի»՝ կառա­վա­րող մարմնի ձեռքում: Իսկ ի՞նչ անել։ Գործա­դիր իշխա­նությունը պետք է պատկա­նի նախ կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րին, իսկ հետո՝ Բյուրո­յին, որը կլի­նի ոչ թե ազգա­յին միա­վո­րումնե­րի գործե­րին խառնվող և ուղղորդող, այլ համա­կարգող բյուրո։ Օրենսդիր իշխա­նությունը պետք է կազմա­կերպվի Ընդհա­նուր Ժողո­վի շուրջ, որի պատվի­րակներն ընտրված կլի­նեն չորս տարի ժամկե­տով Խորհրդա­րա­նում՝ Բյուրո­յի մանդա­տի տևո­ղությա­նը զուգա­հեռ: Եվ երկու տարին մեկ Դաշնակցության նշյալ խորհրդա­րա­նը կիրա­կա­նացնի Բյուրո­յի քաղա­քա­կա­նությունը։ Ինչ վերա­բե­րում է դատա­կան ​​համա­կարգին, ապա յուրա­քանչյուր ազգա­յին միա­վորման խնդիրն է չորս տարի ժամկե­տով ներկա­յա­ցուցիչ ընտրել հակա­մարտություննե­րի կարգա­վորման միջազգա­յին հանձնա­ժո­ղո­վում, պայմա­նով, որ նախորդ չորս տարի­նե­րին որևէ պաշտոն զբա­ղեցրած չլի­նի ՀՅԴ կառա­վարման մարմնում։ Միջո­ցա­ռումնե­րի այս առա­ջին ցանկը պետք է խրա­խուսի շարքա­յին կուսակցա­կաննե­րին՝ այլ առա­ջարկներ անե­լու:

Իշխա­նությունը վերա­դարձնել կուսակցա­կաննե­րին և կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րին՝ Դաշնակցության ճշմա­րիտ ապա­կենտրո­նացման, իրա­կան ժողովրդա­վա­րացման և օրի­նա­կան դաշնա­յին սկզբունքով կազմա­վորման պայմաննե­րում․ սա է այն լուծման սկիզբը կամ հեռանկա­րը, որով ՀՅԴ‑ն վերջնա­կա­նա­պես կազատվի առա­վե­լա­պաշտնե­րից, (որոնք, ի դեպ, չմո­ռա­նանք, որ ռուսե­րե­նում «Բոլշև­իկներ» անունն են կրում), և նորից կկապվի իրա­կա­նության, ողջա­խո­հության, բանա­կա­նության և պատմության հետ, որպեսզի նրա առաջնորդնե­րը վերագտնեն իրենց ժպի­տը, հպարտությունը, լավ տրա­մադրությունը, թարմ մտա­ծո­ղությունն ու ազդու խոսքը…

Կայծ Մինասյան

Նրանք, ովքեր ցանկա­նում են գրել հեղի­նա­կին, կարող են իրենց էլեկտրո­նա­յին նամակներն ուղարկել հետևյալ հասցեին [email protected]

Մոնտե­բելլո­յի կոչից (2021) մինչև Մոնտե­բելլո­յի ռումբը (2023) (Մաս X և վերջ)

_____________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I)
Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (Մաս II)
Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (Մաս III)
Մարուխյա­նա­կան և հետմա­րուխյա­նա­կան տասնամյակնե­րը (1981–1998) (Մաս IV)
ՀՅԴ‑ն Հայաստա­նում. օճա­ռի պղպջակ (1998–2019) (Մաս V)
«Ձայն մը հնչեց Կալիֆոռնիա­յից…» (Մաս VI)
ՀՅԴ 34-րդ Ընդհա­նուր Ժողո­վը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (Մաս VII)
Ինչու՞ ավե­լի շատ հանդի­մա­նել ՀՅԴ-ին կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (Մաս VIII)

Առնչվող Հոդվածներ