Հայաստան

Արթնացնել Մեր Պետականության Ոգուն

Ցավով պետք է նշել, որ Ադրբեջանը շատ ավելի լավ իրականացրեց պետության կայացման գործընթացը, քան մենք։ Մենք պարզապես շարունակեցինք մնալ Ռուսաստանին ենթական պետություն և դրանից դուրս մեզ չտեսանք։ Մենք չհասկացանք, թե ԽՍՀՄ-ից հետո ինչ ժամանակներ են գալիս, այն Ռուսաստանը, որ գալիս է ԽՍՀՄ-ից հետո, ի՞նչ ակնկալիքներով ու նպատակներով է գալիս։

Հակոբ Մովսես

1inAM-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի Հետ

Հակոբ Մովսեսն անդրադարձել է պետության կայացման իրական ու խորքային գործընթացներին, մատնանշել, թե մենք ինչպես չկարղացանք խոշոր հաշվով պետություն կառուցել։ 90-ականներին, երբ հնարավորություններ էին ստեղծվում, մենք փոխանակ իրականը տեսնելու, ապագային նայելու, կրկին գերադասեցինք հետ նայել, ապագան զգալու փոխարեն մենք ապրեցինք անցյալով, պետությունը գնահատելու փոխարեն զբաղվեցինք հայրենասիրություն խաղալով և այդ իսկ պատճառով էլ հիմա ունենք այն ինչ ունենք։

Հարկ է նշել, որ այս իրավիճակը միանգամից չհասունացավ, այլ հետևանք է շատ երկար գործընթացների։ Մեր ժողովուրդը շատ երկար ժամանակ է ինչ պետական կարգավիճակից զրկված լինելով այդպես էլ չի հասկանում, թե ինչ է պետությունը; Չի հասկանում, թե ինչ է նշանակում օրենքը։ Ցանկացած նոր բան ընդունվում է որպես վտանգ, պայքար է տարվում այդ նորի դեմ ու մենք կրկին հետ ենք նայում։ 

Հակոբ Մովսեսը նշեց, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստեղծվեցին կեղծ գաղափարական արժեքներ՝ սոցիալիզմի ոգով և դաստիարակվեց սերունդ, որը սկսեց դավանել այդ կեղծ արժեքները։ 30-ականները ճակատագրական պետք է համարել հայերի համար, քանի որ ոչնչացվեց ժողովրդի մտավոր էլիտայի մեծ մասը և դրան փոխարինեցին խորհրդային գաղափարախոսությունը պաշտպանող շրջանակներ; Այդ իրավիճակը հատկապես ցավալի կերպով երևաց 90-ականներին, երբ բազմաթիվ մտավորականներ ոչ թե առաջ նայեց ու փորձեցին ժամանակը հասկանալ տասը, քսան տարի հետո, այլ ավելի շատ վախեցան, որ մենք կայսրությունից անջատվում ենք; Նրանց մտահոգեց, թե ինչ կլինի անձամբ իրենց վիճակը։

Այսօր մենք ոչ միայն չգիտենք, թե ինչ է նշանակում պետությունը, այլև ձախողել ենք այդ պետությունը։ Այսօրվա Հայաստանը ձախողված պետություն է։ Պատասխանելով հաղորդավարի վարկածային հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մեր ժողովուրդը ընդունի, որ ինքը պետականության արժանի չէ, բանաստեղծ ասաց, որ այդ դեպքում մենք կզրկվենք պետականությունից, կկորցնենք մեր ունեցածը, հատված-հատված կլինենք։

Հայաստանի անկախացումից հետո մենք չհասկացանք, որ նոր ժամանակներ են գալիս։ Իրականությանը նայելու փոխարեն զբաղվեցինք էքսիզտենցիալ մտորումներով ու կրկին ժամանակ կորցրինք։ Ցավով պետք է նշել, որ Ադրբեջանը շատ ավելի լավ իրականացրեց պետության կայացման գործընթացը, քան մենք։ Մենք պարզապես շարունակեցինք մնալ Ռուսաստանին ենթական պետություն և դրանից դուրս մեզ չտեսանք։ Մենք չհասկացանք, թե ԽՍՀՄ-ից հետո ինչ ժամանակներ են գալիս, այն Ռուսաստանը, որ գալիս է ԽՍՀՄ-ից հետո, ի՞նչ ակնկալիքներով ու նպատակներով է գալիս։ Մենք պարզապես լռեցինք և շարունակեցինք ոչինչ չանել, ի տարբերություն նախկին սոցճամբարի շատ երկրների, ինչպես օրինակ Վրաստանը, որը  կարողացավ իր համար առանցքային որոշ խնդիրների լուծումը գտնել արմատապես։

Այսօր մենք չունենք մտավորականություն; Առանձին մտավորականներ ունենք, բայց մտավորական խավի կայացում տեղի չի ունենում։ 

Բայց մեր ժողովուրդը պետական գիտակցություն ունի, պետք է նորից այդ մտածողությունը առաջ բերենք, որովհետև մենք ժամանակին կարողացել ենք կուռ պետական համակարգեր ունենալ։ Հիմա նորից պետք է այդ միտքը բոցավառվի մեր մեջ

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *