16.6 C
Yerevan

Նոր Դաշնա­կից Եւ Նոր Դիվա­նա­գի­տություն

Ռուսաստա­նի կողմից 2022թ. սեպտեմբերյան պատե­րազմի օրե­րի ստոր դավա­ճա­նությունը ևս մեկ ապա­ցույց էր, որ նրանք մեր բարե­կամնե­րը չեն: Ռուսնե­րը իրենց գործիք Ադրբե­ջա­նի միջո­ցով ցանկա­նում են տարա­ծաշրջա­նը վերա­ծել Մոսկվա-Անկա­րա բիզնե­սի:

Հովսեփ Խուրշուդյան

1inAM‑ի տաղա­վա­րում հյուրընկալվել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը: Զրույց է տեղի ունե­ցել Հայաստա­նի անվտանգա­յին մեխա­նիզմնե­րի, միջազգա­յին իրադրության և աշխարհա­քա­ղա­քա­կան նոր գործընթացնե­րի մասին:

Պատասխա­նե­լով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստա­նը վերջնա­կա­նա­պես հրա­ժարվում է ռուսա­կան կողմնո­րո­շումից և գնում դեպի արևմուտք, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ գործընթա­ցը դեռ շուտվա­նից էր սկսել և հիմա շատ ավե­լի կարև­որ փուլում է գտնվում: Հայաստան-Արևմուտք հարա­բե­րություննե­րը ոչ միայն խիստ անհրա­ժեշտ են Հայաստա­նի անվտանգության համար, այլև կարև­որ են նաև ավտո­րի­տար ռեժիմնե­րին մերժե­լու տեսանկյունից: Դրա­կան գնա­հա­տե­լով ՀՀ դիվա­նա­գի­տության աշխա­տանքը և Արևմուտքի խաղա­րա­րության ջանքե­րը, Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց աշխարհա­քա­ղա­քա­կան դրությա­նը ոչ միայն ռեգիո­նալ տեսանկյունից, այլև համաշխարհա­յին գործընթացնե­րի տրա­մա­բա­նությունից: Հիմա Եվրո­պա­յում պատե­րազմ է ընթա­նում Ուկրաի­նա­յի և Ռուսաստա­նի միջև, որում ռուսնե­րը հաստատ պարտվե­լու են: Այդ պարտությունը արդեն իսկ նշմարվում էր անցյալ տարի, երբ ռուսնե­րը ցույց տվին, որ մեծ դժվա­րություննե­րի են հանդի­պում ամեն քայլի, իսկ հիմա առա­վել ևս, երբ ամեն ինչ անում են պատե­րազմը կանգնեցնե­լու համար, բայց դա նրանց հիմա չի հաջողվի: Արևմուտքը վճռա­բար է տրա­մադրված և նրա գործո­ղություննե­րը միանգա­մայն հստակ են ու տրա­մա­բանված:

Արևմուտքը ոչ միայն Ուկրաի­նա­յին է օգնում ժամա­նա­կա­կից զինա­տե­սակնե­րով ու գումա­րով, այլև իր ուշադրությունը չի թուլացնում Հարա­վա­յին Կովկա­սի իրա­դարձություննե­րի վրա­յից: Իսկ Հարա­վա­յին Կովկա­սում կրկին խաչվում են Արևմուտքի ու Ռուսաստա­նի շահե­րը: Ընդ որում Հայաստա­նի դաշնա­կից համարվող, իսկ իրա­կա­նում մեր թշնա­մու դաշնա­կից Ռուսաստա­նը ոչ մի կերպ մեզ ոչ մի հարցում չի օգնել երբևէ ի տարբե­րություն Հայաստա­նի: Արևմուտքը Հայաստա­նը բարձրացրեց Թայվա­նի հարցի մակարդա­կի, այստեղ եկավ Նենսի Փելո­սին, նրանք կանգնեցրին 2022թ. սեպտեմբերյան պատե­րազմը, իհարկե պետք է նշել, որ ադրբե­ջանցի­նե­րի առաջ նախ կանգնեց հայկա­կան բանա­կը ու այդ ջանքե­րը գնա­հատվե­ցին նաև Արմուտքի կողմից: Իսկ Ռուսաստա­նի կողմից 2022թ. սեպտեմբերյան պատե­րազմի օրե­րի ստոր դավա­ճա­նությունը ևս մեկ ապա­ցույց էր, որ նրանք մեր բարե­կամնե­րը չեն: Ռուսնե­րը իրենց գործիք Ադրբե­ջա­նի միջո­ցով ցանկա­նում են տարա­ծաշրջա­նը վերա­ծել Մոսկվա-Անկա­րա բիզնե­սի:

Անդրա­դառնա­լով Եվրո­խորհրդա­րա­նի կողմից ընդունման որոշմա­նը, որ մոտա­կա ժամա­նակնե­րում Հայաստան են ժամա­նե­լու դիտորդա­կան խմբեր ու արդեն ոչ թե մի քանի ամսով, այլ երկու տարով, Հովսեփ Խուրշուդյա­նը միանշա­նակ դրա­կան գնա­հա­տեց այդ և միևնույն ժամա­նակ մեկնա­բա­նեց ՌԴ արտա­քին գործե­րի նախա­րար Լավրո­վի այն հայտա­րա­րությունը, որ եթե Ադրբե­ջա­նը չհա­մա­ձայնվի ապա այդ դիտորդա­կան խմբե­րի այցը հակա­ռակ ազդե­ցություն կունե­նա: Ռուսներն ինչո՞ւ են Ադրբե­ջա­նին «քավո­րություն» անում, եթե ազնիվ են: Այդ հայտա­րա­րությամբ Լավրո­վը բաց տեքստով շանտաժ է անում մեզ, որ եթե մենք մեր կամքով չանենք այն, ինչ իրենք են ուզում, ապա իրենք դրան կհասնեն Ադրբե­ջա­նի միջո­ցով: Դրա մասին է վկա­յում նաև միջանցքի հարցը: Իսկ Արևմուտքը ասում է բավա­կան է: Ավտո­րի­տար ռեժիմնե­րը քիչ քիչ վերջնա­կան ջախջախման են հասնե­լու:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև հետաքրքիր անդրա­դարձ կատա­րեց այն բանին, որ Ռուսաստա­նը հիմա հայտա­րա­րում է, որ Արևմուտքը փորձում է իրեն ջնջել: Այսինքն ինքը հարձակվել է Ուկրաի­նա­յի վրա, դա նորմալ է, բայց երբ Եվրո­պան փորձում է փույլ չտալ այդ կայսե­րա­պաշտա­կան նկրտումնե­րը, ռուսնե­րը սկսում են գոռալ, որ Արևմուտքը ուզում է իրենց վերացնի: 

Զարմա­նա­լի էր նաև այն, որ հիմա Բելա­ռուսը հանկարծ սկսել է հիշել երկրորդ համաշխարհա­յի­նի ժամա­նակվա ցեղասպա­նությունը նացիստնե­րի կողմից: Եթե Լեհաստա­նը, հիշե­լով լեհե­րի ցեղասպա­նությունը փորձում է Գերմա­նիա­յին հիշեցնել ցեղասպա­նությունը և նրան ավե­լի ուժեղ ներգրա­վել հակա­ռուսա­կան ճամբա­րում, ապա Բելա­ռուսը կարծես ակնարկում է, որ Գերմա­նիան նորից իրենց դեմ է դուրս գալիս, ընդ որում հաշվի չառնե­լով, որ եթե Գերմա­նիան քավա­րա­նի միջով անցավ, հրա­ժարվեց նացիզմից, ապա ռուսնե­րը ոչ մի քայլ հետ չեն կանգնում իրենց կայսե­րա­պաշտա­կան մտադրություննե­րից: Ռուսնե­րը նույնիսկ ավե­լի հեռուն են գնա­ցել ու հիշել Նապո­լեո­նի արշա­վանքնե­րը, ասե­լով, որ այն ժամա­նակ Նապո­լեո­նը կոնսո­լի­դացրեց Եվրո­պան և չկա­րո­ղա­ցավ հաղթել իրենց, հիմա էլլ չի ստացվե­լու: Բայց ժամա­նակնե­րը և նպատկա­ներն ուրիշ են:

Ինչ վերա­բե­րում է դաշնա­կիցնե­րին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ շատ ավե­լի նախընտրե­լի է, որ Ֆրանսիան ոչ թե շարունա­կի միջնորդ մնալ, այլ դառնա Հայաստա­նի դաշնա­կի­ցը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ